Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ

    Խորհրդաժողովի մեկնարկը հայտարարելուց նշեցինք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում բոլոր դպրոցներին անհրաժեշտ են կայքեր: Ճի՞շտ է պնդումը, թե՞ ոչ: Կարծիքները տարբերվում են: Կա կարծիք, որ ամեն դեպքում ոչ բոլոր դպրոցներին է անհրաժեշտ ունենալ կայք:

    Ես այդ կարծիքին համաձայն եմ մի վերապահումով. այդ պնդումը ճիշտ է ժամանակի տվյալ պահի համար, բայց հասունանալու է օրը, երբ բոլոր դպրոցներին պետք կգա կայքը: Իսկապես դժվար է պատկերացնել ասենք մի խուլ գյուղական համայնքի դպրոցի կայքի դերը, թիրախ խումբը, եթե այդ գյուղում համացանցը պրակտիկորեն հասանելի չէ: Չէ որ գալու է օրը, երբ համացանցը դառնալու է նույնքան սովորական երևույթ, ինչքան սովորական է բնակարաններում ու տներում էլեկտրաէներգիա ունենալը. համենայն դեպս առկա գործընթացներն այդ մասին են հուշում:

    Կարծում եմ, որ պետք է ելնել այն մեկնակետից, որ ամեն դեպքում բոլոր, բացառապես բոլոր դպրոցներին են կայքեր անհրաժեշտ, ու պետք է փորձել լուծել այդ խնդիրը:

    Խնդրի լուծումը մեկ, փաթեթային տարբերակով չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ սա պետք է լինի գործընթաց, որն աստիճանաբար, քայլ առ քայլ է բերելու խնդրի լուծմանը: Պետք չէ մտածել, թե երբ է ամենավերջին դպրոցի կայքը պատրաստ լինելու, թող դա լինի 10 տարի անց, կարևորը աշխատանքները ճիշտ հունով, շարունակաբար տանելն է:

    Ի դեպ խնդիրն էլ նոր չի, որ առաջացել է, այն վաղուց կա ու կան դրան նպաստող քայլեր: Չեմ ուզում անուն առ անուն թվարկել մի կողմից գովազդ, մյուս կողմից հակագովազդ չանելու համար: Ընդամենը նշեմ, որ այսօր կան մի շարք դպրոցներ, որոնք ունեն կայացած, լավ կազմակերպված կայքեր, որոնց օրինակն անշուշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում, և նաև ունենք դպրոցական կայքեր, որոնք, իմ համեստ կարծիքով, ընդամենը խայտառակություն են, դպրոցին պատիվ բերելու փոխարեն վնասում են նրա վարկանիշին:

    Ի՞նչ խնդիր պետք է լուծի դպրոցական կայքը: Թերևս կախված է դպրոցի բնույթից, աշխատանքները կազմակերպելու ձևից, այլ հանգամանքներից: Կարծում եմ, որ ի վերջո տարանջատվելու են հետևյալ 4 հիմնական տեսակի դպրոցական կայքերը.
    1. Ստատիկ, այցեքարտ կայքեր
      դպրոցական կայքերի այս տեսակը մշակվելու է հիմնականում մի անգամ, չի ենթարկվելու անընդհատ մշակումների, կարող է երբեմն թարմացվել՝ օրինակ տնօրենի փոխվելու ժամանակ: Այն ներկայացնելու է դպրոցի մասին տեղեկատվություն, այդ թվում ստեղծման պատմությունը, տեղակայման վայրը, լուսանկարներ, անվանի շրջանավարտներ:
    2. Դինամիկ կայքեր, որոնք ներկայացնում են դպրոցի գործունեությունը
      այս տիպի կայքերը առաջիններից տարբերվելու են անընդհատ թարմացվող դինամիկ էջերով, որոնցում ներկայացվելու է դպրոցական նորությունները, անցկացված միջոցառումները, իրադարձությունները, գուցե ներկայացված լինեն բոլոր ուսուցիչները և այլն,
    3. Դինամիկ կայքեր, ուսումնական գործիք աշակերտների համար
      ի թիվս նախորդ երկու տարբերակի կայքերի մատուցած նյութերի, այս կայքերը ծառայելու են աշակերտների պրակտիկայի համար, աշակերտները ներգրավված են լինելու դրանց թարմացման աշխատանքներին, տեղադրվելու են թղթակցություններ, վերլուծականներ, նկարներ, ռեֆերատներ և այլն,
    4. Դինամիկ կայքեր, ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխգործակցություն
      բացի դպրոցի մասին պատմող, այն ներկայացնող նյութերից այս կայքերը ունենալու են հնարավորություն ստեղծել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապ, այդ թվում օրագիր, մատյան, տնային հանձնարարություններ, վարժություններ, թեստեր, հաղորդակցման միջոցներ:


    Կայքերի այս չորս տեսակները դասավորել եմ ոչ միայն ըստ բարդության աստիճանի, այլև, իմ կարծիքով, ըստ հնարավոր տարածվածության: Կարծում եմ, որ առավել հաճախ կհանդիպեն (1) տիպի դպրոցական կայքերը, դրանցից ավելի քիչ, բայց ոչ մեծ տոկոսային տարբերությամբ՝ (2) տիպի դպրոցական կայքերը, ցավոք կանխատեսում եմ, որ (3) տիպի դպրոցական կայքերը կլինեն սակավ, իսկ (4) տիպի դպրոցական կայքերի առկայության հեռանկար առայժմ չեմ տեսնում, դա համարելով ավելի հեռավոր ապագայի խնդիր:

    Ես հեռու եմ այն մտքից, որ կայքերի տեսակները սահմանափակված կլինեն հենց իմ թվարկածներով, որովհետև կայքերի զարգացման հեռանկարները չափազանց շատ են, ստեղծագործական մտքի դրսևորման անսպառ շտեմարան են: Օրինակ բոլորովին պետք չէ բացառել, որ դպրոցներից մեկը կորոշի իր կայքի զարգացման հիմքում դնել ուսումնական գործընթաց կազմակերպելը, կամ, օրինակ, իր այցելուներին հայ գրականությանը մանրամասն ծանոթացնելը:

    Այժմ գանք կայքերի պատրաստման խնդիրներին: Որ տարբերակն էլ ընտրվի, դպրոցը որ տարբերակն էլ որոշի դարձնել իր կայքի համար հիմք կարևորագույն խնդիր է մնում դրանց լավ իրագործումը:

    Չի կարող լայն հաջողություն վայելել այն դպրոցական կայքը, որի.
    • արտաքին տեսքը վանող է,
    • տեխնիկապես անկատար է, աշխատանքի ընթացքում խնդիրներ են առաջանում,
    • խիստ խոցելի է չարանենգ հարձակումների համար,
    • բովանդակությունը լավ չի ներկայացված, շարադրանքի ոճը կաղում է, գրված է ձանձրալի,
    • տեղադրված լուսանկարներն ու նկարներն, հնարավոր տեսահոլովակներն ու աուդիո հոսքերը անորակ են, վատ են մշակված,
    • կայքը պատրաստված է տարբեր ոճերով, պահպանված չէ մեկ եզակի ստանդարտ,
    • տեքստը հագեցած է շարահյուսական, կետադրական ու ուղղագրական սխալներով, վրիպակներով, փնթի է,
    • պահպանված չեն համացանցային էթիկայի (նեթիկետի) նորմերը,
    • և այլն:


    Այս հակիրճ ցանկից էլ երևում է, որ կայք սարքելը «խաղ ու պար» չէ: Դպրոցական կայքի դեպքում պետք է ավելացնեմ, որ այս սխալներից յուրաքանչյուրը համարում եմ խայտառակություն, որովհետև, եթե ոմն մեկն իր անձնական կայքն է ստեղծում նման խնդիրներով, դա իր՝ սուբյեկտի խնդիրն է: Լրիվ այլ խնդիր է ուսումնական հաստատության կայքը: Երբ կայքերը, վեբը, համացանցը դառնում են մեր կյանքի անբաժանելի մասը, ապա ուղղակի չի կարելի դրական կարծիք կազմել մի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ մասին, որի կայքը անկատար է, անշնորհք է, տգեղ է, փնթի է...

    Կարծում եմ, որ բացի «պարտք կատարելու» համար կայք ստեղծելուց պետք է լրջորեն մտածել այս խնդիրների մասին: Կարծում եմ, որ ավելի լավ է չունենալ կայք, քան ունենալ նման անկատարություն:

    Ու առաջանում է հարցը. Իսկ ո՞վ պետք է սարքի այդ կայքը: Ի՞նչ միջոցներով:

    Առկա դպրոցական կայքերի մեծ մասը սարքել են այդ նույն դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչները: Բայց մի՞շտ է, որ այդ ուսուցիչների գիտելիքները բավարարում են այդ գործի համար: Կարծում եմ, որ ոչ:

    Դեռ խոսենք զուտ տեխնիկական կողմի մասին. Վեբ ձևավորումն ու վեբ ծրագրավորումն առանձին մասնագիտություններ են: Այդ ոլորտի լավ մասնագետները որպես կանոն աշխատանքի չեն անցնում դպրոցներում, ցավոք սրտի, որովհետև այստեղ աշխատավարձերն այնքան բարձր չեն, որքան իրենք կարող են ստանալ համապատասխան ոլորտում աշխատելիս: Ես իհարկե գիտեմ, որ ունենք բազում արհեստավարժ ուսուցիչներ, լավ մասնագետներ, բայց կողմ չեմ ջայլամային քաղաքականությանը, կողմ չեմ աչքերը փակելուն ու ձևացնելուն, թե նման խնդիր գոյություն չունի: Այո, մեր ուսուցիչներից շատերը գիտեն դպրոցական դասընթացը, առարկան, որը դասավանդում են, բայց դպրոցական դասընթացը չի տալիս բավարար գիտելիքներ լավ ու որակյալ կայք ստեղծելու համար: Այն առավելագույն դեպքում տալիս է բազային գիտելիքներ: Սովորում են HTML ձևաչափման լեզուն, բայց կարծես թե նույնիսկ անցում չեն կատարում ոճավորման աղյուսակների` CSS-ի մասին, որը ժամանակակից վեբ կայքերի ձևավորման համար կիրառվող պարտադիր գործիք է: Մյուս տեխնոլոգիաները, այդ թվում javaScriptլեզուն, դինամիկ կայքեր ստեղծելու PHP կամ ASPլեզուները, տվյալների բազաները նույնպես չեն ուսումնասիրվում կամ ուսումնասիրվում են խիստ մակերեսորեն: Ու ես վստահ եմ, որ ուսուցիչների մեծ մասը չունեն վեբ տեխնոլոգիաների մասին գիտելիքների բավարար բազա՝ զրոյից կայք գրելու, ստեղծելու համար:

    Անշուշտ հրաշալի ու հարմար տարբերակ է բովանդակության կառավարման համակարգերով (CMS – Content management system) կայքեր ստեղծելը (շատ դեպքերում նույնիսկ անիմաստ է կայքը զրոյից գրելը), բայց սրանք էլ են որոշակի գիտելիքներ, հմտություններ պահանջում, սկսած իրենց տեղադրման պահից, վերջացրած հնարավոր առաջացող խնդիրների լուծմամբ:
    Ես բոլորովին չեմ ուզում «սև տոներով» նյութ գրել, «վախեցնել» կամ «հուսահատեցնել» մարդկանց, բայց վստահ եմ, որ այս ամենը պետք է մանրամասն քննարկել, տեղից շարժվել կարողանալու համար:

    Ի՞նչ տարբերակներ եմ տեսնում այս խնդիրը լուծելու համար: Գուցե և կան շատ տարբերակներ, բայց ես, առայժմ, նկատում եմ այս երեքը.
    1. Կայքի նախագծումը, մշակումը, ստեղծումը վստահել ոլորտի մասնագետներին, այդ գործով զբաղվող կազմակերպություններին:
      Սա գուցե շատ լավ, բայց ոչ այնքան հարմար տարբերակ է: Այս դեպքում դպրոցը պետք է կարողանա բյուջետային միջոցներ հատկացնել այս գործին: Իհարկե հավանական է, որ արդյունքում կստացվի շատ լավ կայք:
    2. Կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում, կազմակերպվել դասընթացներ, նրանց մանրամասն ծանոթացնել աշխատանքի նրբություններին, գործի մեջ ներգրավվել աշակերտներին:
      Սա կլիներ հրաշալի: Սակայն կարծում եմ, որ կբախվենք բազում խնդիրների, այդ թվում այնքան էլ հեշտ չէ կազմակերպվել հարյուրավոր մարդկանց նման ուսումը, ուսուցիչներից շատերը կարող է չցանկանան նման լրացուցիչ ծանրաբեռնվածություն (չնայած որ նման գիտելիքներ ստանալը իրենց համար միայն դրական կլիներ) և այլն:
    3. Ստեղծել կայքերի կառավարման համակարգ՝ նախատեսված դպրոցական կայքերի ստեղծման համար, պատրաստել ձևավորման ձևանմուշներ, ստեղծել օրինակելի բովանդակության նմուշներ:
      Առնվազն դպրոցների մի մեծ խմբի համար սա կլինի փրկություն: Համապատասխան դպրոցի մասնագետին կմնա ընդամենը առկա տարբերակների, լուծումների հիման վրա ստեղծել սեփականը՝ հետևելով հրահանգներին տեղադրել սեփական բովանդակությունը:


    Այս նյութում չանդրադարձա կոնկրետ կայքեր ստեղծելու առանձնահատկություններին, օրինակելի բովանդակության իմ պատկերացումներին, այլ կոնկրետ խնդիրների, այլ փորձեցի շարադրել իմ մտահոգությունները առկա խնդիրների մասին:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Շատ սիրուն, հասկանալի ու գայթակղիչ եք գրել այս բոլորը: Կայք ստեղծել չգիտեմ, բայց ուզում եմ սովորել, որ մեր դպրոցի կայքը սարքեմ, որտեղ սովորեմ. ինչ անեմ?

    Comment


    • #3
      G_Asloyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Շատ սիրուն, հասկանալի ու գայթակղիչ եք գրել այս բոլորը: Կայք ստեղծել չգիտեմ, բայց ուզում եմ սովորել, որ մեր դպրոցի կայքը սարքեմ, որտեղ սովորեմ. ինչ անեմ?
      Ես կփորձեմ հենց վաղը խորհրդաժողովի շրջանակներում ևս մի նյութ գրել, որը կփորձի պատասխանել Ձեր հարցին՝ կենտրոնանալով ինքնուսուցման վրա:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        Այս խորհրդաժողովում դպրոցական կայքերի հետ կապված բավականին տեսակետներ են հնչել: Խնդիրը դիտարկել են տարբեր տեսանկյուններից ու դրա հետ կապված տարբեր պրոբլեմներ են մատնանշվել: Շատ դեպքերում մարդիկ մեծածավալ ու մանրամասն, և որ ավելի կարևոր է, օգտակար գրառումներ են արել: Այս ամենը շատ լավ է և ողջունելի:

        Կարծում եմ, որ դպրոցներին ամենաիրատեսական օգնությունը Արտակի գրառման մեջ նշված 3-րդ տարբերակն է` “Ստեղծել կայքերի կառավարման համակարգ՝ նախատեսված դպրոցական կայքերի ստեղծման համար, պատրաստել ձևավորման ձևանմուշներ, ստեղծել օրինակելի բովանդակության նմուշներ”:

        1-ին տարբերակի հնարավորություն ունեցող դպրոցները այդպես էլ վարվել են կամ կվարվեն: 2-րդ տարբերակը, կարծում եմ, որ ավելի շատ ռեսուրսներ ու ժամանակ կխլի, բայց վերջնական արդյունքն ավելի քիչ կանխատեսելի կլինի:

        Շեղվելով այս թեմայի վերնագրից` ուզում եմ հարցը (դպրոցների կայքեր ունենալու հարցը) քննարկել ուրիշ տեսանկյունից:

        Լավ, դպրոցների ինչի՞ն են պետք այդ կայքերը կամ ընդհանրապես ո՞ւմ են պետք այդ կայքերը: Մինչև այս հարցը հստակ պատասխան չունենա, դպրոցական կայքերի հետ կապված մնացած հարցերը երկրորդական են: Ասեմ, որ ԿՏԱԿ-ին չեմ մեղադրում, այդ կազմակերպությունը փորձում է համապատասխան ոլորտում օգնել դպրոցներին:

        Եվ մի մտավախություն էլ, այս հարցը և դպրոցի հետ կապված շատ այլ հարցեր կարելի է քննարկել, բայց դրանք չպիտի ստվերեն գլխավորը` դպրոցը պետք է կրթություն ու դաստիարակություն տա: Դպրոցը կարող է ունենալ հոյակապ շենք, յուրաքանչյուր աշակերտի համար մի համակարգիչ, հագեցած լաբորատորիաներ, բայց չտա ոչ կարգին կրթություն, ոչ էլ դաստիարակություն: Մասնավորապես, վերջին տարիների դպրոցների շենքերի կառուցումներն ու վերակառուցումները ինձ միշտ ուրախացրել են, բայց դա ամենագլխավորը չէ: Դպրոցի շարժիչը ուսուցիչն է, իսկական ուսուցիչը:

        Եվ մի կարևոր բան էլ. Ինչ ուզում է անեք` տրամադրեք կայքերի կառավարման համակարգ, վերապատրաստեք, վճարեք դպրոցի այդ գործով զբաղվող մասնագետին, տրամադրեք անվճար դոմոյն ու հոստինգ (սրանք անհրաժեշտ են), ոչ մի լավ բան չի ստացվի, եթե դպրոցը ա ս ե լ ի ք չ ու ն ի: Ընդ որում, ասելիքը միայն իր աշակերտների ու ուսուցիչների համար չպիտի լինի: Այսօր էլ կան բավականին գրագետ կազմակերպված և բավականին այցելուներ ունեցող կայքեր, որոնք իրենց դպրոցի շրջանակներից այն կողմ չեն անցնում` նրանց այցելուների 90-98 տոկոսը իրենց երեխաներն ու աշխատողներն են: Իհարկե, դա արդեն ահանգին բան է, բայց հասկանալի է, որ դրանք համարժեք են դպրոցի ներքին ցանցում գործող (ոչ թե ինտերնետում) կայքի:
        Գ.Աղեկյան
        www.MathNet.am

        Comment


        • #5
          Նշված կայքերի տեսակներից ամենաարդյունավետ կայքը համարում եմ դինամիկ կայքը` ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխներգործությամբ, սակայն այն իրոք կլինի իրատեսական, եթե դպրոցի աշակերտների 80% ունենան համակարգիչներ` ապահովված ինտերնետ կապով:Առայժմ պետք է բավարարվենք ստատիկ, այցեքարտ կայքերով, իսկ հետագայում ժամանակի պահանջներին համահունչ կփոփոխվեն կայքի կառուցվածքն ու տեսակները:

          Comment


          • #6
            Միգուցե որոշ ժամանակ անց ինֆորմատիկայի բոլոր ուսուցիչներն էլ` համապատասխան գիտելիքներով հարուստ, կարողանան գրագետ կայքեր ստեղծել:Իսկ այսօր տեսնում ենք,թե ինչքան ծանրություն կա դրված ուսուցչի ուսերն:Ինֆորմատիկան արագ տեմպերով զարգանում է,իսկ ուսուցիչն այնքան ճկուն, իմաստուն ու կոփված պիտի գտնվի,որ կարողանա փառքով դուրս գալ այդ <<հորձանուտից>>:Իհարկե բռնելով ինքնակրթության ճանապարհը...

            Comment


            • #7
              Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              Կարծում եմ, որ դպրոցներին ամենաիրատեսական օգնությունը Արտակի գրառման մեջ նշված 3-րդ տարբերակն է` “Ստեղծել կայքերի կառավարման համակարգ՝ նախատեսված դպրոցական կայքերի ստեղծման համար, պատրաստել ձևավորման ձևանմուշներ, ստեղծել օրինակելի բովանդակության նմուշներ”:

              1-ին տարբերակի հնարավորություն ունեցող դպրոցները այդպես էլ վարվել են կամ կվարվեն: 2-րդ տարբերակը, կարծում եմ, որ ավելի շատ ռեսուրսներ ու ժամանակ կխլի, բայց վերջնական արդյունքն ավելի քիչ կանխատեսելի կլինի:

              Շեղվելով այս թեմայի վերնագրից` ուզում եմ հարցը (դպրոցների կայքեր ունենալու հարցը) քննարկել ուրիշ տեսանկյունից:

              Լավ, դպրոցների ինչի՞ն են պետք այդ կայքերը կամ ընդհանրապես ո՞ւմ են պետք այդ կայքերը: Մինչև այս հարցը հստակ պատասխան չունենա, դպրոցական կայքերի հետ կապված մնացած հարցերը երկրորդական են: Ասեմ, որ ԿՏԱԿ-ին չեմ մեղադրում, այդ կազմակերպությունը փորձում է համապատասխան ոլորտում օգնել դպրոցներին:

              Եվ մի մտավախություն էլ, այս հարցը և դպրոցի հետ կապված շատ այլ հարցեր կարելի է քննարկել, բայց դրանք չպիտի ստվերեն գլխավորը` դպրոցը պետք է կրթություն ու դաստիարակություն տա: Դպրոցը կարող է ունենալ հոյակապ շենք, յուրաքանչյուր աշակերտի համար մի համակարգիչ, հագեցած լաբորատորիաներ, բայց չտա ոչ կարգին կրթություն, ոչ էլ դաստիարակություն: Մասնավորապես, վերջին տարիների դպրոցների շենքերի կառուցումներն ու վերակառուցումները ինձ միշտ ուրախացրել են, բայց դա ամենագլխավորը չէ: Դպրոցի շարժիչը ուսուցիչն է, իսկական ուսուցիչը:

              Եվ մի կարևոր բան էլ. Ինչ ուզում է անեք` տրամադրեք կայքերի կառավարման համակարգ, վերապատրաստեք, վճարեք դպրոցի այդ գործով զբաղվող մասնագետին, տրամադրեք անվճար դոմոյն ու հոստինգ (սրանք անհրաժեշտ են), ոչ մի լավ բան չի ստացվի, եթե դպրոցը ա ս ե լ ի ք չ ու ն ի: Ընդ որում, ասելիքը միայն իր աշակերտների ու ուսուցիչների համար չպիտի լինի: Այսօր էլ կան բավականին գրագետ կազմակերպված և բավականին այցելուներ ունեցող կայքեր, որոնք իրենց դպրոցի շրջանակներից այն կողմ չեն անցնում` նրանց այցելուների 90-98 տոկոսը իրենց երեխաներն ու աշխատողներն են: Իհարկե, դա արդեն ահանգին բան է, բայց հասկանալի է, որ դրանք համարժեք են դպրոցի ներքին ցանցում գործող (ոչ թե ինտերնետում) կայքի:
              Այս գրառման մեջ հնչած մտքերին լրիվ համաձայն եմ:

              Կարծում եմ, որ իմ նշած երրորդ տարբերակը՝ կայքերի կառավարման համակարգ ստեղծելը ամենահարմար ու ամենաճիշտ բանը կլինի, բայց իհարկե այն չպետք է պարտադրվի, այլ լինի ընդամենը առաջարկվող գործիք: Իսկ դպրոցներից յուրաքանչյուրը պետք է կարողանա ոչ միայն ընտրել ունենալ կայք, թե ոչ, այլև ընտրել, թե ունենալու դեպքում ինչպես է այն ստանալու, օգտվելու՞ է նման համակարգերից, սեփական ուժերո՞վ է պատրաստելու, թե՞ պատվիրելու է ինչ-որ կազմակերպության, կամ այլ կերպ:

              Պարզապես վստահ եմ, որ եթե դպրոցներին նման գործիք հնարավոր լինի տրամադրել ապա դպրոցները կունենան իրական հնարավորություն ունենալ կայք, որը կլինի որակյալ ու լավը, ու, միաժամանակ, կկարողանան խնայել իրենց ուժերը, ժամանակը, ռեսուրսները: Կարծում եմ, որ իրապես հասունացել է այդ ուղղությամբ աշխատանքներ ծավալելու ժամանակը:


              Համաձայն եմ նաև, որ դպրոցական կայքերը չպետք է լինեն ինքնանպատակ, և, որ ավելի կարևոր է, դրանք ՉՊԵՏՔ Է ստեղծվեն ուսումնական գործընթացի հաշվին: Նաև դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ առավել նպատակահարմար է կառավարման համակարգի ստեղծումը, որը ուսուցիչներին ամբողջովին չի շեղի իրենց առաջնային ու կարևորագույն գործից:
              Քայլ առ քայլ՝ դարից դար

              Արտակ Հարությունյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

              Comment


              • #8
                Ինչ եք կարծում կարող է մեկ մարդը ստեղծել որակյալ, էսթետիկ, գրագետ կայք: Կարծում եմ` որքան էլ բազմակողմանի զարգացած լինի նա, դա անհնար է: Կայքի վրա պետք է աշխատեն տարբեր ոլորտների մասնագետներ: Միայն այդ դեպքում կբավարարվեն ձեր նշած բոլոր պայմանները:

                Comment


                • #9
                  anush-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ինչ եք կարծում կարող է մեկ մարդը ստեղծել որակյալ, էսթետիկ, գրագետ կայք: Կարծում եմ` որքան էլ բազմակողմանի զարգացած լինի նա, դա անհնար է: Կայքի վրա պետք է աշխատեն տարբեր ոլորտների մասնագետներ: Միայն այդ դեպքում կբավարարվեն ձեր նշած բոլոր պայմանները:
                  Ճիշտն ասած ես գիտեմ բազում կայքեր, որոնք որակյալ են, էսթետիկ և գրագետ, և որոնք ստեղծել է մեկ հոգի: Միայն թե այդ կայքերի ստեղծողների բուն մասնագիտությունն է դա: Ու անգամ այդ դեպքում ճիշտ չեմ համարում, որ կայքը մեկ հոգի է ստեղծում:

                  Դուք լրիվ ճիշտ եք. լավ կայքը որպես կանոն ենթադրում է թիմային աշխատանք: Թիմ, որտեղ ամեն մեկն ունի իր դերը: Մեկը ուսումնասիրում է շուկան ու նախագծում է կայքը, մյուսը ձևավորում է, երրորդը նկարի տեսքով ձևավորումը վերածում է html+css+js կոդի, չորրորդը ստեղծում է կայքի շարժիչը ու կոդը կապում դրա հետ, հինգերորդը կատարում է կայքի տեստավորումը, տեխնիկական ու այլ բնույթի սխալների հայտնաբերմամբ է զբաղվում, վեցերորդը կազմակերպում է կայքի գովազդը ու SEO մշակումը և այլն: Ընդ որում հաճախ այս փուլերից ամեն մեկը անում է ոչ թե մեկ հոգի, այլ էլի մի քանի հոգի, իրար մեջ աշխատանքի հստակ բաժանում կատարելով:

                  Բայց դե սա չի նշանակում, որ մեկ հոգին համապատասխան գործիքների առկայության դեպքում չի կարող լավ կայք ստեղծել: Ու նորից նաև սա է պատճառը, որ ես առավել արդյունավետ եմ համարում դպրոցական կայքերի համար նախատեսված կառավարման համակարգերի, պատրաստի ձևանմուշների պատրաստումը, նման գործընթաց կազմակերպելը: Այդ դեպքում «մեկ հոգուն» կմնա ընդամենը պատրաստին հարմարեցնել, համապատասխանեցնել կոնկրետ դպրոցի պահանջներին:
                  Քայլ առ քայլ՝ դարից դար

                  Արտակ Հարությունյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                  Comment


                  • #10
                    Հարգելի Արտակ,

                    Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
                    պատրաստին հարմարեցնել
                    Ուշադիր հետևելով արտահայտված մտքերին, այնուամենայնիվ ես դեմ եմ <պատրաստին հարմարեցնելու> գաղափարից, ավելի լավ կլինի մենք օգնենք, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող իր թիմով հնարավորություն ունենա ստեղծելու իր կայքը, անցնելով կայքի ստեղծման բոլոր էտապները: Ձեր դեպքում <պատրաստին հարմարեցնողը> կամա թե ակամա դառնում է օգտագործող և կատարում օպերատորի աշխատանք, իսկ իմ կարծիքով մեր նպատակը դա չէ:
                    Միգուցե ես սխալվում եմ, սակայն ես այսպես եմ մտածում, ունենալով դրա համար անձնական փորձից լուրջ փաստարկներ:

                    Հարգանքով՝ Դավիթ:

                    Comment


                    • #11
                      dminasyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Արտակ,



                      Ուշադիր հետևելով արտահայտված մտքերին, այնուամենայնիվ ես դեմ եմ <պատրաստին հարմարեցնելու> գաղափարից, ավելի լավ կլինի մենք օգնենք, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող իր թիմով հնարավորություն ունենա ստեղծելու իր կայքը, անցնելով կայքի ստեղծման բոլոր էտապները: Ձեր դեպքում <պատրաստին հարմարեցնողը> կամա թե ակամա դառնում է օգտագործող և կատարում օպերատորի աշխատանք, իսկ իմ կարծիքով մեր նպատակը դա չէ:
                      Միգուցե ես սխալվում եմ, սակայն ես այսպես եմ մտածում, ունենալով դրա համար անձնական փորձից լուրջ փաստարկներ:

                      Հարգանքով՝ Դավիթ:
                      Պարոն Մինասյան, ես մեջբերում եմ իմ նախորդ գրառումից.
                      «Կարծում եմ, որ իմ նշած երրորդ տարբերակը՝ կայքերի կառավարման համակարգ ստեղծելը ամենահարմար ու ամենաճիշտ բանը կլինի, բայց իհարկե այն չպետք է պարտադրվի, այլ լինի ընդամենը առաջարկվող գործիք:»

                      Այս լուծումը նպատակահարմար է այն դպրոցների համար, ովքեր օբյեկտիվ պատճառներով չունեն ռեսուրս սեփական ձեռքերով ստեղծել կայք՝ ստեղծման բոլոր էտապներն անցնելով:

                      Իհարկե շատ ու շատ ավելի օգտակար կլինի, եթե բոլոր դպրոցներում կարողանան ձևավորել անհրաժեշտ թիմերը, ստանան անհրաժեշտ գիտելիքները, զրոյից ստեղծեն կայքերը, համտեսելով բոլոր դժվարություններն ու խնդիրները: Բայց սա իրատեսակա՞ն է: Չեմ կարծում: Նաև չեմ կարծում, որ բոլոր դպրոցներում պետք է լինի նման գիտելիք ունեցող մասնագետ: Ինչքան էլ որ ես կարծում եմ, որ հրաշալի կլինի, եթե շատերը սովորեն այդ մասնագիտությունը, հմտությունները, նաև անիմաստ ու ոչ ռեալ եմ համարում, որ բոլոր դպրոցներում կունենանք մասնագիտական թիմեր... եթե նման բան լիներ Հայաստանն այլևս կարիք չէր ունենա զբաղվելու ասենք գյուղատնտեսությամբ ու միայն վեբ ծրագրավորողներ ու վեբ ձևավորողներ «կթողարկեինք»:

                      Մինչդեռ կայք ունենալ պետք է ավելի շատ դպրոցների, քան պետք է այդ ոլորտի մասնագետ ունենալ:
                      Քայլ առ քայլ՝ դարից դար

                      Արտակ Հարությունյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                      Comment


                      • #12
                        Ես իմ կարծիքը հայտնել եմ, թե դպրոցներին ինչպես պետք է օգնել (օգնել, բայց չպարտադրել)` համաձայնվելով Արտակի թվարկած երեք տարբերակներից երրորդի հետ: Լրիվ համաձայն եմ նաև Արտակի այն մտքին, որ կայքը զրոյից ստեղծելու համար պիտի աշխատեն մի քանի մասնագետ:

                        Շարունակելով այս տարբերակի օգտին հիմնավորումները` մի համեմատություն եմ ուզում անել. դպրոցական կահույքը դպրոցի աշխատողները պիտի պատրաստե՞ն: Եթե մի դպրոց դրա հնարավորությունը ունի, դա չի նշանակում, որ պետք է վերապատրաստել մյուս դպրոցների համապատասխան աշխատողներին, որ իրենք էլ կարողանան իրենց դպրոցի կահույքը պատրաստեն: Ասեմ, որ այլ օրինակներ էլ կարելի է բերել, ու ես կայքն ու կահույքը չեմ նույնացնում:

                        Մի բան էլ. այս քննարկումներին մասնակցել են մարդիկ` ներկայանալով այդ օգործի հմուտ մասնագետներ, բայց համապատասխան դպրոցների կայքերը ես չեմ տեսնում կամ տեսնում եմ սովորական, առանձնապես աչքի չընկնող կայքեր: Ուրեմն, նման մասնագետի առկայությունն էլ դեռ շատ բան չի նշանակում: Այդ դեպքում չեմ հասկանում նորերին վերապատրաստելու կամ պատրաստելու իմաստը:
                        Գ.Աղեկյան
                        www.MathNet.am

                        Comment


                        • #13
                          Ուզում եմ կայք ստեղծել սովորել

                          Ուզում եմ կայք ստեղծել սովորել:Ինքնուրույն որոնումների մեջ եմreamweaver ի բոլոր հնարավոր և անհնար դասագրքերը արդեն համակարգչիս մեջ են:Դրա հետ մեկ տեղ ուսումնասիրում եմ Flash ծրագիրը :Ժամանակատար աշխատանք է:Որոշ տեսադասեր վճարովի են, այստեղ խնդիրներ են առաջանում....
                          Եթե ուզումեք ինքնուրույն կայք ստեղծել ,ապա փնտրեք դասեր և տեսադասեր Dreamweaver,HTML,FLASH,Photoshop,javaScript,Total Commander,CSS,RAMBLER TOP100,և այլն... Փորձեք գլուխ հանել,հաստատ մի բան կստացվի...

                          Comment


                          • #14
                            Ըստ ձեզ կայքը պետք է պատվիրենք ծանոթ-հարեվանի մոտ ???Միգուցե վերապատրասումերը 10 տարի առաջ են եղել???Հիշեք երբ է եղել այս տեմայով վերապատրաստում և ում կողմից??? Ինչ հեշտ է քննադատել ինֆորմատիկայի ուսուցչին:

                            Comment


                            • #15
                              Իսկ ո՞վ է քննադատել ինֆորմատիկայի ուսուցչին: Եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, որ քննատադություն չկա, ավելին,,,
                              Գ.Աղեկյան
                              www.MathNet.am

                              Comment

                              Working...
                              X