Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական կայքը որպես ուսումնական միջավայր օգտագործելու մեր փորձից

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցական կայքը որպես ուսումնական միջավայր օգտագործելու մեր փորձից

    Կարդալով արդեն հրապարակված նյութերը՝ և՛ ուրախացա, և՛ զարմացա։ Փաստորեն դպրոցների՝ կայք ունենալու խնդիրն արդիական է, քննարկվում է, ուրեմն լուծում էլ կունենա։
    Զարմացա, որովհետև կայքը շատերը պատկերացնում են որպես տեղեկույթ հաղորդելու միջոց, և վերջ։
    Այնինչ շաբաթը 1-2 անգամ թարմացվող դպրոցական կայքը կարող է ձանձրալի թվալ։ 7-17 տարեկան տարբեր հետաքրքրությունների ու տրամադրությունների տեր, տարբեր ինտելեկտուալ հնարավորություններով ու տեղեկացվածության մակարդակով այդքան երեխա, և կայքի թարմացումը՝ շաբաթական 1-2 անգա՞մ։
    Եթե անգամ կայքը տեղեկույթ տարածելու գործառույթն ունի, ապա նախ և առաջ ծնողներին իրենց երեխաների դպրոցական կյանքի մասին տեղեկացնելու համար։ Իսկ այստեղ հարկավոր են իրական ցուցանիշներ։ Եթե ուզում ենք հասարակությունն ազատել գնահատանշանի (թվի) գերությունից, հարկավոր է նրա առաջ փռել դպրոցական կյանքը, սովորողի կատարած աշխատանքի իրական արդյունքները, տրամարությունը՝ նրա ձերք բեերած հմտությունն օգտագործելով։ Այս իմաստով կայքի հիմնական հեղինակները սովորողներն են՝ 1-11 դասարանցիները, երբեմն՝ ուսուցիչները, ավելի սակավ՝ ծնողները։
    Եթե յուրաքանչյուր սովորող, ինչպես սոցիալական կայքում, կարող է գրանցվել ու իր ցանկացած նյութը տեղադրել կայքի իր կամ համապատասխան բաժնում, ուրեմն դա իր կայքն է, ու թարմացնում է ինքը, երբ ասելիք ունի։ Մեր փորձը ցույց է տալիս, որ թարմացումը, եթե ամռան տապը երեխաներին դուրս չի քշել անգամ համակարգիչներից, կարող է մեկ րոպեում լինել 2 անգամ։ Նման հեղեղը, իհարկե, չի վերահսկվում տնօրենի կողմից։ Ավելին, ուսուցիչներս սովորողների խոսքին հետևելու պարտականություն ունենք, բայց նույնիսկ այս պարագայում բոլորը վերահսկել հնարավոր չէ։
    Էստեղից՝ կայքը դառնում է ուսումնական միջավայր, որովհետև երեխան ինքնաարտահայտման հնարավորություն ունի, ուսուցիչը՝ նրանց արտահայտչամիջոցներում թերությունները տեսնելու, խմբավորելու և դասարանում դրանք քննարկել-շտկելու։ Ծնողն իր երեխայի գործունեությանը ծանոթանում է հենց կայքից, նաև գնահատում կրթությունն ըստ այդ արդյունքի։
    Լեզվի առումով՝ հետաքրքիր են նաև թարգմանությունները։ Թարգմանությամբ ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան օտար լեզու ես սովորեցնում։ Ավելի շուտ հղկում ես մայրենին։ Երեխան, ինչպես ցանկացած մարդ, աշխատելու մոտիվացիա ունի։ Նա գիտի, որ իր թարգմանությունը հայտնվելու է կայքում, ինքը կարող է դա ցույց տալ ծնողին, բարեկամին, հարևանին, դրա համար ջանում է և սովորում է։ Ահա և կայքի ուսուցողական գործառույթը։ Եվ կայքում հայտնվում են ոչ միայն հաջողված շարադրություններն ու թարգմանությունները, այլև երեխաների՝ իրենց օրվա դասին կատարած փորձի նկարագրությունը, իրենց պահած կենդանու կամ բույսի մասին տեղեկությունները։
    Ըստ էության, երեխան վարժվում է հաղորդակցական տեխնոլոգիաներին, իսկ դա արդեն մեդիակրթությունն է, որն այնքան արժևորվում է ժամանակակից համաշխարհային կրթական գործում։
    Եթե սրա հետ նաև երեխայի ձեռքն ես տալիս տեխնիկա՝ թվային ֆոտոխցիկ, թվային ձայնագրիչ, սովորեցնում ես դրանցից օգտվելն ու մոնտաժային ծրագրեր կիրառելը, կայքում սկսում են հայտնվել նաև աուդիոնյութեր, ֆիլմեր։ Կայքում հրապարակվելու ցանկությունն, այսպիսով, խթանում է նոր հմտություններ ձեռք բերելուն։
    Երեխաների և ուսուցիչների ստեղծած ուսումնական նյութերը միանգամայն կիրառելի են և հետաքրքիր, դա են վկայում կայքի ընթերցողները նաև հեռու ու մոտ արտասահմաններից։ Ի դեպ՝ օտար լեզուներն էլ, կայքն օգտագործելով, զարգանալու լավ հնարավորություն են գտել։ Բացի նրանից, որ նյութեր են պատրաստում իրենց սովորած օտար լեզվով ( դրանք մեր դպրոցում բազմաթիվ են), ոմանք նաև կայքի հայերեն տարբերակից լավագույն նույթերը թարգմանելու գործն են սկսել։
    Չեմ ասի, թե կայքը բացառապես երեխաներինն է. կան բաժիններ, ուր ուսուցիչներն են ավելի հաճախ հանդես գալիս («Ծիսական տոնացույց», «Մեծերի կրթություն»), իսկ «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում երեխաներն, այն էլ ավագները, արդեն հազվադեպ են հանդես գալիս։
    Չեմ ուզում կառուցվածքի մասին խոսել, որովհետև բոլորն էլ, ինչ-ինչ բաժիններ նախատեսում են։ Դրանցից որոշներն անխուսափելի են, ուրիշներն էլ ստեղծվում են ըստ անհրաժեշտության։ Չգիտեմ՝ լա՞վ է, թե վատ, որ անընդհատ այդ «անհրաժեշտություններն» աճում են, բայց դա ծրագրավորումն ընտրած սովորողների խնդիրն ու փորձառությունն է դառնում։ Սա էլ՝ ուսուցողական ևս մի ուղղություն։
    Դասակարգումները շտկելը, նոր մենյուներն ու ժամանակավոր բաժինները մեր կայքում անընդհատ գործունեություն են պահանջում։ Չի լինում, որ մի անգամ կայքը պատրաստեն ու վերջ։ Դրա համար կայքի տեխնիկական սպասարկմամբ զբաղվում են անընդհատ, կատարելագործում, նորություններ մտցնում, ավելի կիրառելի դարձնում։

    Հասմիկ Ղազարյան
    Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  • #2
    Մեր դպրոցական կայքերը հիմնականում պատրաստված են HTML խմբագրիչով: Օրինակ ես մեր դպրոցի կայքը պատրաստել եմ Dreamveaver ծրագրով և այն թարմացնելու հնարավորություն ունեմ միայն դպրոցից: Այսպես` հիմա գտնվելով արձակուրդում մեր կայքը չի թարմացվի այնքան ժամանակ մինչև կգնամ աշխատանքի: Այո, համաձայն եմ , որ շաբաթը 1-2 անգամ թարմացվող դպրոցական կայքը կարող է ձանձրալի թվալ։ Բայց կոնկրետ այս պատճառով մեր կայքը չի թարմացվի 1 ամսից ավել: Նշանակում է, պետք է կայքը ստեղծվի ավելի <<ճկուն>> համակարգով, իսկ այդ հմտություններին չեմ տիրապետում: Այդ ժամանակ միայն կարելի է խոսել 7-17 տարեկան տարբեր հետաքրքրությունների ու տրամադրությունների տեր, տարբեր ինտելեկտուալ հնարավորություններով ու տեղեկացվածության մակարդակով երեխաների ներգրավելու և կայքը շատ հաճախակի թարմացնելու մասին։
    Վանաձորի 19 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյան
    http://vanadzor19.schools.am

    Comment


    • #3
      Anushka-ի խոսքերից Նայել գրառումը
      Մեր դպրոցական կայքերը հիմնականում պատրաստված են HTML խմբագրիչով: Օրինակ ես մեր դպրոցի կայքը պատրաստել եմ Dreamveaver ծրագրով և այն թարմացնելու հնարավորություն ունեմ միայն դպրոցից: Այսպես` հիմա գտնվելով արձակուրդում մեր կայքը չի թարմացվի այնքան ժամանակ մինչև կգնամ աշխատանքի: Այո, համաձայն եմ , որ շաբաթը 1-2 անգամ թարմացվող դպրոցական կայքը կարող է ձանձրալի թվալ։ Բայց կոնկրետ այս պատճառով մեր կայքը չի թարմացվի 1 ամսից ավել: Նշանակում է, պետք է կայքը ստեղծվի ավելի <<ճկուն>> համակարգով, իսկ այդ հմտություններին չեմ տիրապետում: Այդ ժամանակ միայն կարելի է խոսել 7-17 տարեկան տարբեր հետաքրքրությունների ու տրամադրությունների տեր, տարբեր ինտելեկտուալ հնարավորություններով ու տեղեկացվածության մակարդակով երեխաների ներգրավելու և կայքը շատ հաճախակի թարմացնելու մասին։
      Վանաձորի 19 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյան
      http://vanadzor19.schools.am
      Անի ջան,

      դու արձակուրդների ժամանակ կայքը կարող ես թարմացնել`

      1.Total Commander ծրագրի օգնությամբ:
      Ես տանից հենց այդ ծրագրով էլ թարամցնում եմ, երբ դպրոցում չեմ հասցնում դա անել:
      Եթե ծրագրի օգտագործման հետ կպաված հարցեր կլինեն, գրի, ես մեծ սիրով կպատասխանեմ:

      2. Ցանկացած բրաուզերում գրի ftp://schools.am ու թարմացրու:
      Ռուզան Ստեփանյան
      ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

      Comment


      • #4
        Մի ժամանակ մեր դպրոցի կայքն էլ էր html ծրագրով։ Բայց ես չգիտեի, որ Total Commander-ը կիրառելի է առանց Dreamveaver-ի։ Դրա համար շնորհակալ եմ Ռուզանին։ Դե, ես դրա մասնագետը չեմ։ Բայց այն ժամանակ էլ, երբ կայքի վրան անմիջականորեն աշխատում էինք երկու հոգով, կայքը թարմացվում էր ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ։ Քանի որ աշխատողներից մեկը ես էի, Dreamveaver-ն էլ, Total Commander-ն էլ ունեի տան համակարգչի վրա։
        Ինչ վերաբերում է «ճկուն» համակարգին, որքան գիտեմ, հիմա մեր կայքն ստեղծված է PHP ծրագրով։ Դա թույլ է տալիս ավելի արագ նյութը տեղադրել և կայք ավելի շատ մարդու մուտք թույլ տալ։

        Comment


        • #5
          Շնորհակալություն Ռուզան ջան: Ես անպայման կփորձեմ կիրառել:

          Comment


          • #6
            շաբաթը 1-2 անգամ թարմացվող դպրոցական կայքը կարող է ձանձրալի թվալ։

            Բայց շատ օգտակար է եւ նույնիսկ պարտադիր կայքի այցելությունների ավելացման համար:
            Online Free College

            Comment

            Working...
            X