Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնական հաստատությունների WEB կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսումնական հաստատությունների WEB կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ

    Որոնք են այն հիմնական և առաջնահերթ գործողությունները, որոնց վրա արժե հատուկ ուշադրություն դարձնել ուսումնական հաստատությունների համար WEB կայքի նախագծման աշխատանքները կատարելիս:
    Երեք շարժառիթ նպաստեցին այս նյութի պատրաստմանը`
    - «ԴՊԻՐԻ» էլեկտրոնային պարբերականի 18-րդ համարում «WEB կայք: Ստեղծման գործընթացը» հոդվածում արծարծված մոտեցումները WEB կայքերի ստեղծման գործում և նրա «տեղայնացումը» դպրոցների և ուսումնական հաստատությունների համար
    - «Առավոտ» օրաթերթում լույս ընծայված «Դպրոցների հայելին» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվել հայաստանյան դպրոցական կայքերին և նրանցում տիրող վիճակին
    - օգնելու կամ թերևս մտքեր փոխանակելու ցանկությունը նմանատիպ կայքերի պատրաստման գործում՝ ի նկատի ունենալով, որ կայքի վրա կատարվող ամբողջ աշխատանքը պետք է կատարվի տեղի /ուսումնական հաստատության/ ուժերով:
    Նախ և առաջ անհրաժեշտ է ճշտել, թե ինչի համար է անհրաժեշտ այս կայքը, ինչ խնդիրներ ենք ցանկանում նրա միջոցով լուծել և ովքեր են լինելու կայքից օգտվողները:
    Բնականաբար, կայքի ստեղծումը անհրաժեշտ է համացանցի օգնությամբ ուսումնական հաստատության և նրա գործունեության մասին հետաքրքրվող անձանց տեղեկություն հասցնելու համար:
    Իսկ ինչ խնդիրներ կարող ենք լուծել նրա միջոցով: Առաջին հերթին ներկայացնել ուսումնական հաստատության գործունեությունը /ուումնական պալններ, լրացուցիչ ուսուցում, կատարված աշխատանքներ, մասնակցություն տարբեր միջոցառումներին և այլն/, նրա պատմությունը, ձեռք բերած հաջողությունները, աշխատակազմը, հաստատությունը ավարտած հայտնի անձանց մասին տեղեկություններ և այլն:
    Ովքեր կարող են լինել կայքից օգտվողները: Բնականաբար, ուսումնական հաստատությունում սովորողները, նրանց ծնողները, համայնքի անդամները, նախքին շրջանավարտները և, ինչու չէ, անձիք, ովքեր կցանկանան օգտվել հաստատության մատուցած ծառայություններից:

    Ինչից սկսել
    Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որում պետք է ընդգրկված լինեն`
    - առաջին հերթին սովորողների ակտիվ խումբ, որը լավ տիրապետում է համակարգչային հմտություններին և նախաձեռնություն կարող է ցուցաբերել անհրաժեշտ նյութերի /տեքստեր, նկարներ և այլն/ հայթայթման և մշակման գործում
    - հաստատության ղեկավարության ներկայացուցիչներ /տնօրեն, փոխտնօրեն ուսումնական գծով, կազմակերպիչ և այլն/, ովքեր հստակ տիրապետում են հաստատության ամբողջ ուսումնական գործունեությանը և իրենց արջև դրված խնդիրներին, ինչպես նաև կրթական ոլորտում կատարվող բարեփոխումներին
    - դասավանդողներ, ովքեր կարող են ղեկավարել և օժանդակել սովորողների կողմից կատարվող աշխատանքների կազմակերպմանը /կայքն այլ լեզուներով ներկայացնելու համար այդ աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավել հաստատության օտար լեզուներ դասավանդողներին և բարձր առաջադիմություն ցուցաբերած սովորողներին/
    - ուսումնական հաստատության ՏՀՏ մասնագետ, համակարգչային կենտրոնի ղեկավար կամ ինֆորմատիկայի ուսուցիչ` կայքի ստեղծման ու էջերի տեղադրման աշխատանքները կատարելու համար /այս աշխատանքներում կարելի է ներգրավել նաև համակարգչային հմտություններին տիրապետող սովորողի/
    - պետք չէ խուսափել անհրաժեշտության դեպքում՝ որպես խորհրդատու կամ աջակից, ՏՀՏ ոլորտի մասնագետի կամ նման կարողությունների տիրապետող ծնողների ներգրավելուց:
    Բնականաբար, նման ծավալուն աշխատանք կատարելու համար կառաջարկենք հաստատության ղեկավարությանը՝ գտնելու խրախուսման ձևեր և միջոցներ՝ աշխատանքային խմբին շահագրգռելու /օրինակ` ֆինանսական աջակցություն, նվերներ, պատվոգրեր, ուսումնական ճամփորդություններ և այլն/:

    Կայքի նախագծման աշխատանքներ
    Շատ հաճախ նախագծման աշխատանքներն սկսելիս ձեռնամուխ են լինում կայքի կազմելու գույնի, տառատեսակների, նկարների, անիմացիաների և այլնի ընտրությանը: Սակայն գերադասելի է սկսել նախագծի վերլուծությունից, նախատեսվող աշխատանքի պլանավորումից և նախագծվող կայքին վերաբերող կարևոր խնդիրների լուծումից։ Այդ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է հասնել կայքի արագ ստեղծմանը և համացանցում տեղադրմանը:

    Ինչպիսի էջերից պետք է բաղկացած լինի կայքը
    Առաջին քայլը կայքի քարտեզի նախագծումն է, ցանկալի է, որ այն արտացոլվի կայքում առանձին էջով, որում գրաֆիկական դիագրամմայի կամ նկարագրման ձևով ցույց կտրվի էջերի դիրքը ամբողջ կայքում: Կայքի քարտեզի նախագծման գործում մեծ աջակցություն կարող է ցույց տալ աշխատանքային խմբից հաստատության ղեկավարության ներկայացուցիչները, քանի որ քաջատեղյակ է ուսումնական գործունեությանը:
    Ուսումնասիրելով ուսումնական հաստատությունների կայքեր՝ /հիմնականում դպրոցների/ առաջարկում ենք կայքի այսպիսի կառուցվածք- քարտեզ և տալիս ենք էջերի համառոտ նկարագրություն:

    ՍԿԻԶԲ - անցում կայքի առաջին էջին, որում տեղադրվում է ուսումնական հաստատության մասին համառոտ տեղեկություն /այս էջի մասին կխոսենք առանձին/:

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն նորություններ, որոնք տեղի են ունենում հաճախակի /միջոցառումներ, մրցույթներ, ծննդյան օրեր և այլն/:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն հայտարարություններ /միջոցառումների և մրցույթների անցկացման օրվա և ժամի, հաստատության աշխատանքային ռեժիմի մասին և այլն/:

    ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ - անհրաժեշտ տեղեկություն հաստատության հետ կապ հաստատելու վերաբերյալ /նշվում է հաստատության հասցեն, հեռախոսահամարներ, WEB կայքը, էլ.- հասցեն և այլն/;

    ՄԵՐ ՄԱՍԻՆ - համառոտ տեղեկություն ուսումնական հաստատության և նրա պատմության մասին

    ԱՇԽԱՏԱԿԱԶՄ - ուսումնական հաստատության աշխատակազմը, կենսագրական տեղեկություններ նրանց մասին

    ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ուսումնական հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն իրադարձություններ /մասնակցություն կոնֆերանսների, հյուրերի ընդունում, ուսումնական ճամփորդություններ և այլն/

    ՏԵՍԱԴԱՐԱՆ- ուսումնական հաստատության կյանքը և գործունեությունը արձանագրող կարևորագույն միջոցառումների, իրադարձությունների մասին լուսանկարների հավաքածու

    ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ - կրթական ոլորտին և դպրոցի գործունեությանը վերաբերող հղումներ /ինտերնետային կայքեր, էջեր/

    ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - ուսումնական հաստատության համակարգչային կենտրոնին վերաբերող տեղեկություններ /կահավորվածություն, կենտրոնի ղեկավար , մատուցվող ծառայություններ/:

    Այս էջերի հետ համատեղ, կախված ուսումնական հաստատության առանձնահատկություններից, խորհուրդ է տրվում ունենալ այլ էջեր, մասնավորապես`

    Էլ.պարբերական – այս էջում /ցանկալի է ունենալ առանձին ենթակայք/ տեղադրվում է ուսումնական հաստատության էլեկտրոնային պարբերականը` հերթական համարներով

    ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ - կայքի էջերի մասին համառոտ տեղեկություն /գրաֆիկական պատկերի կամ նկարագրման տեսքով/

    ԱՐԽԻՎ - արխիվային նյութերի պահպանում նորությունների, հայտարարությունների, իրադարձությունների և էլ. Պարբերականի մասին:

    Ինչպիսի կառուցվածք պետք է ունենա կայքը

    Առաջին քայլը, որի վրա կցանկանայինք դարձնել ձեր ուշադրությունը, կայքի քարտեզի նախագծումն է: Այն իրենից ներկայացնում է գրաֆիկական պատկեր (որոշ դեպքերում տրվում է տեքստային բացված ձևով), որում ցույց է տրվում այցելուների շարժը կայքում, ինչպես նաև նրա յուրաքանչյուր էջը, և ինչպես են դրանք կապված այլ էջերի, նյութերի և արտաքին հղումներ հետ:
    Խորհուրդ է տրվում մշակել կայքի կառուցվածքի մի քանի տարբերակ և այն քննարկել կայքի նախագծման աշխատանքներին կցված ուսումնական հաստատության պատասխանատուի հետ և ընտրել նրանցից մեկը, որպեսզի հետագայում կառուցվածքային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չլինի: Ուսումնասիրեք այլ կայքեր, որոնք ձեզ շատ են դուր գալիս: Օգտվեք «Որքան պարզ, այնքան լավ» սկզբունքից։ Օգտագործեք նրանց կառուցվածքները նաև ձեր կայքի կառուցվածքի մշակման գործում: Օգտվողների գերակշիռ մասը ընդամենը ցանկանում է տեսնել թեթև, հարմար և շարժունակ կայք:
    Միևնույն ժամանակ չի բացառվում կայքի կառուցվածքի հետագա փոփոխություն, որը խորհուրդ է տրվում կատարել 2-3 տարին մեկ անգամ, կախված կայքից օգտվողների թվից և պահանջներից, իսկ օգտվողների թիվը կարելի է գրանցել զանազան հաշվիչների օգնությամբ:
    Խորհուրդ է տրվում օգտագործել կայքի կառուցվածքի հետևյալ տարբերակներից որևէ մեկը, իսկ ավելի փորձառու WEB նախագծողները կարող են բերվածների հիման վրա մշակել իրենց տարբերակը:

    Տարբերակ 1.



    Տարբերակ 2.



    Տարբերակ 3.



    Տարբերակ 4 .



    Տարբերակ 5.



    Վերը բերված կառուցվածքներում տիրույթների պարունակություններն ունեն այսպիսի նկարագրություն`
    ԼՈԳՈ – կայքի վերին մաս, որում ցանկալի է՝ լինի ուսումնական հաստատությանը կամ կրթական ոլորտին վերաբերվող տեսարան-նկար, ինչպես նաև կայքի տարբեր լեզուներով լինելու դեպքում` այդ լեզուներով ուսումնական հաստատության անվանումը
    ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ – տվյալ լեզուներին համապատասխան պետությունների դրոշների առկայություն /այն կարող է բացակայել/
    ՍԿԻԶԲ - անցում կայքի առաջին էջին (այս հղումը կարելի է դնել նաև ԼՈԳՈ – ի նկարի վրա)
    ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ – այստեղ կարող են գտնվել ՄԵՐ ՄԱՍԻՆ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՍԱԴԱՐԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ և այլ էջեր
    ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ - այստեղ կարող են գտնվել ՍԿԻԶԲ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ էջեր
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ՓՈՓՈԽՎՈՂ) ՏԻՐՈՒՅԹ – այս տիրույթում ներկայացվում են կայքի էջերի պարունակությունները (տեքստեր, նկարներ և այլն)
    ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ - գրվում է կայքի ստեղծման տարեթիվը և ուսումնական հաստատության անվանումը:

    Կայքի կառուցվածքի ընտրությունից հետո անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կայքի էջերի բովանդակային մասի ստեղծման աշխատանքներին: Էջերն իրենց պարունակությամբ կարելի է բաժանել երկու խմբի`
    - էջեր, որոնց բովանդակությունը ոչ միշտ է փոփոխվում: Նրանց թվին են պատկանում ՄԵՐ ՄԱՍԻՆ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՏԵՍԱԴԱՐԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ և ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ էջերը:
    - էջեր, որոնց բովանդակությունը փոփոխվում է պարբերաբար: Նրանց թվին են պատկանում ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջերը:
    Էջերի բովանդակային մասերի պատրաստման աշխատանքները բավականին աշխատատար են և անհրաժեշտ է աշխատանքները բաժանել համաձայն ստեղծված աշխատանքային խմբի: Այս աշխատանքները կատարելիս շատ է կարևորվում աշխատանքի ճիշտ բաժանումը, տեքստերի մշակումը, անհրաժեշտության դեպքում նրանց այլ լեզվով թարգմանելն ու տեղադրելը, անհրաժեշտ նկարների ստեղծումն ու տեղադրումը, պարբերաբար փոփոխվող ինֆորմացիայի մշակումը, տեղադրումը և արխիվավորումը:

    Իսկ այժմ առաջին էջի մասին

    Այս էջի վրա անհրաժեշտ է աշխատել բավականին երկար: Նրանում հենց առաջին հայացքից պետք է արտացոլվեն ուսումնական հաստատությանը վերաբերող կարևորագույն տեղեկությունները` կառուցվածքը, գործունեությունը, ինչպես կարելի է կապվել հաստատության հետ և այլն: Որակյալ կապ ունենալու դեպքում ցանկալի է, որ այն պարունակի տարբեր կոլաժներ, անիմացիաներ, օգտակար հղումներ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև այցելուների թիվը գրանցող հաշվիչներ:
    Տեքստային մասերի ստեղծման համար օգտագործեք տարբեր չափի և գույնի տառատեսակներ օգտվելով Cascading style sheets (CSS)-ից: Էջից էջ անցումները կազմակերպելիս հղումներին տվեք այլ տառատեսակ և ֆոնային առանձնահատկություններ:
    Աշխատեք պահպանել առաջին էջի օրինաչափությունները մյուս էջերի համար նույնպես:

    Վերջին աշխատանքների կատարում կամ խորհուրդներ
    - Փորձարկեք ստեղծված կայքը տարբեր համակարգիչներից և տարբեր բրաուզերների օգնությամբ
    - հաճախակի օգտվեք HTML կոդերց, մեկնաբանություններից և կաղապարներից (շաբլոններից),
    - գրանցեք ձեր կայքը տարբեր որոնողական ծառայություններում
    - մեծ կայքեր ստեղծելու դեպքում օգտվեք համապատասխան ծրագրային փաթեթներից (օրինակ` Dreamweaver), որոնք հնարավորություն են տալիս աշխատելու մեծ թվով ֆայլերի հետ
    - ժամանակ առ ժամանակ ուսումնասիրեք նմանատիպ այլ ծրագրային փաթեթներ
    - գովազդեք այն տարբեր առիթներով և տարբեր տեղերում
    - կազմակերպեք և անցկացրեք կայքի կամ առանձին ենթակայքերի շնորհանդեսներ
    - տարեք համապատասխան աշխատանքներ կայքի այցելուների հետ
    - փոխշահավետ պայմաններով տեղադրեք գովազդներ ձեր կայքում և հակառակը` կայքը գովազդեք այլ կայքերի օգնությամբ:

    Դավիթ Մինասյան, դասավանդող, ՏՀՏ մասնագետ
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    http://dpir.mskh.am/arxiv/dpir19-14.html
    http://dpir.mskh.am/arxiv/dpir20-11.html
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 27-06-11, 16:27. Պատճառը՝: Նկարների տեղադրում

  • #2
    շնորհակալություն, մարամասն գործ եք արել:

    Comment


    • #3
      Հարգելի G_Asloyan,

      Ենթադրում եմ, որ լավ ուսումնասիրել եք նյութը: Լրացուցիչ ուզում եմ տեղեկացնել, որ այս նյութի ուսումնասիրությունը բավարար է ցանկացած դպրոցի համար դինամիկ փոփոխվող կայք պատրաստելու համար օգտագործելով HTML կոդեր, Dreamweaver ծրագրային փաթեթը և մեկ կամ երկու շաբլոններ, իսկ մենյուներում բաժինների ընտրությունը կարող է լինել կամայական կախված տվյալ դպրոցի առանձնահատկություններից, որոնց հիմնական անվանումները թվարկել եմ վերևում: Մենյուներում բաժինները ընտրելիս օգտվեք «ինչքան քիչ, այնքան լավ» սկզբունքից, իսկ ենթաբաժիններ կարող են լինել շատ: Եթե ուշադիր էիք, այստեղ չկան ֆորումներ, չատեր, հարց ու պատասխան և նմանատիպ այլ բաներ, որոնք պահանջում են ՎԵԲ միջավայրում ծրագրավորման այլ լեզուների միջամտություն /PHP, JavaScript և այլն/:

      Հարգանքով` Դավիթ

      Comment


      • #4
        Ուսանելի և կիրառելի խորհուրդներ են, միայն ցանկալի է, որ իրականացվեն վերապատրաստումներ սպասարկող աշխատակիցների համար, հստակեցվեն նրանց պաշտոնային պարտականությունները, որոշվի աշխատավարձի չափը: Իսկ առաջարկված և մասնագետների դրական գնահատականը ստացած որևէ շաբլոնի հիման վրա ամեն մի դպրոց ստեղծի իր կայքը, իհարկե հաշվի առնելով տվյալ դպրոցի առանձնահատկությունները:: Ի վերջո բոլոր դպրոցներն էլ նույն գործառույթներն են իրականացնում:
        Վերջին խմբագրողը՝ Nane; 29-06-11, 16:35.

        Comment


        • #5
          Հարգելի Դավիթ Մինասյան, շնորհակալություն Ձեր կողմից ներկայացրած` կայք ստեղծելու մասին, մանրակրկիտ և արժեքավոր նկարագրի համար: Աշխատելիս, ոչ միայն ես, այլ համոզված եմ, այս բնագավառում սկսնակ կոլեգներից շատերը կառաջնորդվեն այդ սկզբունքներով, հաշվի առնելով, որ խորհրդատուն, որպես դասավանդող, փորձառու է ՏՀՏ ոլորտում: Իսկ հնարավոր է արդյոք մեկ (կամ երկու) մասնագետով նմանատիպ աշխատանք կազմակերպել, հետևել և պատշաճ մակարդակ ապահովել:
          Հարգնքներով Արմենուհի Հարությունյան.
          Գյումրու թիվ 15 դպրոց:

          Comment


          • #6
            Հարգելի Արմենուհի,

            Իհարկե Ձեր խնդրանքը հնարավոր է կատարել, ուղակի միայն իմ ցանկությունը բավական չէ, լավ կլիներ, որ այն կազմակերպվեր և անցկացվեր պատկան մարմինների կողմից, իսկ ես իմ մասնագիտական աջակցությունը պատրաստ եմ ցուցաբերել:

            Հարգանքով՝ Դավիթ:

            Comment


            • #7
              Կնխավ շնորհակալ եմ, չեմ բացառի, որ կայքի պատրաստման ընթացքում լավագույն մասնագետների աջակցության կարիք կունենամ:
              Հարգանքով` Արմենուհի, Գյումրու թիվ 15 դպրոց:

              Comment

              Working...
              X