Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական կայքերի ստեղծման մի քանի հիմնախնդիրներ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցական կայքերի ստեղծման մի քանի հիմնախնդիրներ

    Այս թեման բավականին ակտուալ է և հասունացած: Ես շատ ուրախացա, երբ տեսա խորհրդաժողովի թեման, քանի որ, ինչ էլ քննարկվի խորհրդաժողովին, այն անպայման կօգնի ՀԴԻՑ-ին նոր միացվող դպրոցների աշխատակիցներին: Որոշ դպրոցների աշխատակիցներ շատ մեծ ցանկությամբ ուզում էին սովորել Վեբ-Դիզայն, բայց որտե±ղ և ինչպե±ս: Պատասխան չգտանք: Իմ կարծիքով, կարելի է կազմակերպել թեկուզ ՀԵՌԱՎԱՐ դասընթաց, որը կբարելավի համակարգչային կենտրոնների աշխատակիցների տեխնոլոգիական հմտությունները, քանի որ դպրոցական կայքերը խիստ պարտադիր են, հատկապես այն դպրոցների համար, որոնք միացած են ցանցին: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չԷ: Ցանկացած նորմալ կազմակերպությունում տնօրինությունն ունենում է հատուկ մասնագետ՝ նորմալ կայքի ակնկալիքով (պարտադիր թարմացումներով): Իսկ դպրոցներում այդ պարտականությունը դնում են օպերատոր տեխնիկների վրա, որոնք կատարում են`
    • Դպրոցի բոլոր համակարգիչների ապարատային և ծրագրային սպասարկում:
    • Ինտերնետ կապի պատասխանատուի դեր:
    • Դպրոցի mail.schools.am-ի վրա եկած նամակների հետ կապված գործառույթներ:
    • Միջոցառումների նկարահանումներ:
    • Միջոցառումների ապահովումը պրոյեկտրով և համակարգչով:
    • Համակարգչային կաբինետում միջոցառում պատրաստող յուրաքանչյուր դասատուի հետ ժամերով աշխատանք՝ նպատակ ունենալով հասնել այն բանին, որ յուրաքանչյուր միջոցառում կազմակերպող դասատու ինքը նկարներ և նյութեր տրամադրի կայքի համար:
    • և այլ բազմաբնույթ աշխատանքներ, բոլորը չեմ կարող նշել:
    Այսքան ծանրաբեռնվածության հետ նաև կայքի պատրաստում, սպասարկում, թարմացում: Իսկ ինչքան են վարձատրվում նրանք, ասեմ, շատ չնչին: Նորմալ երկրներում, եթե տվյալ աշխատողի աշխատանքային պարտավորությունները ավելացնում են, ավելացնում են նաև աշխատավարձը: Գուցե սա հարմար պահ է նախարարությանը առաջարկ անելու, ինչպես նաև առկա կամ հեռավար վերապատրաստումների մասին մտածելու: Ինչևէ:

    Եվ այսպես, եթե Դուք ցանկանում եք ստեղծել Ձեր դպրոցի կայքը, ապա կայքի ստեղծման աշխատանքները հանգում են կայքի բաժինների ցանկի որոշմանը, դիզայնի ընտրությանը և ձևավորմանը: Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, կայքը պետք է ձևավորի մեկ մարդ (կարելի է նաև աշակերտների երկու կամ երեք մարդուց բաղկացած խումբ ընտրել տեսքստերի մուտքագրման և նկարների մշակման համար): Նա պետք է ունենա հատուկ ծրագրերի հմտություններ, պետք է կարողանա մշակել գրաֆիկան, ստեղծի հստակ դիզայն: Մենք պետք է ընտրենք այնպիսի գեղեցիկ և պարզ դիզայն, որ, եթե որևէ մեկն այցելի կայքը, նա ցանկանա շարունակել շրջագայել այնտեղ, նայել բովանդակությունը: Կայք այցելողներն ակնթարթորեն տրամադրվում են նայել, թե ոչ: Եթե ընտրված են երեքից ավելի գունային էֆեկտներ, մեծ, անշնորհք նկարներ, ապա դիտողը չի նայի բովանդակությանը, քանի որ այն տրամադրող չէ: Պետք է ամեն ինչի ընտրությունը կատարել շատ նրբանկատ և ճաշակով:

    Կայքը գրաֆիկայի, անիմացիայի, բովանդակության փոխկապակցված էջերի միասնություն է՝ հղումներով արտահայտված: Կայքերը սովորաբար գրվում է HTML (Hyper Text Markup Language) լեզվով, իսկ HTTP (Hyper Text Transfer Protocol) արձանագրությունով կայքերը տվյալ սերվերից փոխանցվում են WWW ցանցի ցանկացած հարցում անող համակարգիչ: Դպրոցի կայքը պարտադիր պետք է լինի դինամիկ, անընդհատ պետք է փոփոխվի բովանդակությունը, նկարները, քանի որ յուրաքանչյուր ուսումնական տարին նման չէ նախորդին, զարգանում են տեխնոլոգիաները, դասավանդման մեթոդները, դպրոցի անձնակազմը և այլն: Դպրոցական կայքերի հիմնական դերը պետք է լինի դպրոցի առօրյայի նկարագիրը, ի±նչ է կատարվում տվյալ դպրոցում: Այն պետք է արտահայտի դպրոցի դեմքը և տարբերվի ստատիկ ու անձնական կայքերից:

    Խոսենք
    1. դպրոցական կայքի բաժինների ցանկի որոշման,
    2. դիզայնի ընտրության և
    3. ձևավորման
    մասին:

    1. Կայքի բաժինների ցանկը`
    • Մեր մարզը, գեղեցիկ պատմական ակնարկ;
    • Մեր դպրոցը, դպրոցի առօրյան, միջոցառումները;
    • Դպրոցի հաջողությունները, հաղթանակները;
    • Մեր աշակերտները, գերազանցիկները, օլիմպիադայի մասնակիցները, մարզիկները, ստեղծագործողները, մրցույթների հաղթողները;
    • Դպրոցի անձնակազմը;
    • Տարակազմ ուսուցիչներ, նրանց ստեղծած կրթական պաշարների տեղադրում;
    • ԻՀԿ, նրա գործունեությունը, այնտեղ կատարվող առցանց մրցույթները:
    Օժանդակ բաժիններ՝ բոլորը բացվեն առանձին էջով`
    • Նորություններ;
    • Հայտարարություններ;
    • Դպրոցի հովանավորները;
    • Հղումներ տալ այլ դպրոցների կայքերին;
    • Հետադարձ կապ՝ անպայման mail.schools.am սերվերի դպրոցի հասցեն;
    • Օգտակար հղումներ. սա շատ կարևոր մաս է կազմում կայքի կառուցվածքում, այն ավելի հետաքրքիր է դառնում;
    • Արխիվ. ամեն ուստարի ավարտելուց հետո այն ուղարկում ենք արխիվ, սկսում նոր էջից:

    2. Դիզայնի ընտրություն
    • Դիզայնի ընտրություն ըստ ճաշակի (դիտողներին տրամադրել ուսումնասիրել կայքը: Եթե սա ձեզ հաջողվի, ուրեմն, ամեն ինչ նորմալ է): Կայքեր դիտողների մեծ մասը չի կարդում բովանդակությունը, այլ տրամադրվում է դիզայնով: Պետք է կարողանաք ստեղծել դիզայնի և բովանդակության ներդաշնակություն:
    • Ընտրեք թեթև դիզայն, տաք գույներ (ամենակարևոր բաղադրիչներից է գույնը) և օգտագործեք այդ գույների մուգ ու բաց երանգները: Կարելի է կայքի ֆոնը վերցնել մուգը, ֆոնտը նույնի բացը, կամ հակառակը: Տարիներ առաջ մարդիկ նախընտրում էին կայքի համար մուգ կամ սև ֆոն, հիմա ժամանակակից է սպիտակ կամ բաց գույնը:
    • Ցանկալի է հայերեն և անգլերեն տարբերակներով:
    • Նկարներն ընտրել 150-ից մինչև 250 պիքսել, 15-20 KB, jpeg կամ gif ֆորմատով (մեծամասամբ gif), ձեր ընտրությամբ, նրանց վրա հղում դնել, որ նույն նկարը մեծ պատկերով առանձին էջով բացվի:
    • Վերնագրերը գրել մի տառաչափով, իսկ տեքստերը մեկ այլ տառաչափով:
    • Բովանդակությունը գրել յունիկոդով: Օգտագործել ստանդարտ ֆոնտեր, որ էջերն ունենան լավ տեսք և դիզայնը լինի ճշգրիտ տարբեր բրաուզերներով դիտելիս:
    • Պետք է խուսափել հորիզոնական քանոնից, ուղղաձիգը նորմալ է:

    3. Ձևավորման մասին

    • Կայքի առաջին էջի անունը պետք է դնել index.html , իսկ մյուս էջերինը, ըստ ցանկության, ինչ ուզում եք:
    • Նկարների ծավալները պետք է լինեն թեթև, որ կայքը շատ չծանրանա, որովհետև մեծ նկարների պատճառով է, որ էջերը դանդաղ են բացվում:
    • Բոլորն սկզբից դիտում են կայքի առաջին էջը, ուրեմն այն պետք է լինի ամենագեղեցիկը: Կայքը պարտադիր պետք է ունենա լոգո:
    • Մտովի առաջին էջը բաժանում ենք մասերի: Վերևի մասը պետք է արտահայտի ինֆորմացիա, թե ում կայքն է, դա կարելի անել թեկուզ գեղեցիկ կոլաժի միջոցով: Հաջորդ մասում պետք է ընդգրկենք կարևոր բաժինների ցանկը: Մի մասում էլ կարելի է ընդգրկել օժանդակ բաժինների ցանկը: Այստեղ ստանդարտ ոչինչ չկա: Դուք ինչպես ուզում եք, այնպես էլ ձևավորում եք:
    • Բոլոր էջերի ներքևի մասում պետք է երևան տարեթիվը և հեղինակային իրավունքի մասին գրությունը:
    • Ցանկալի է ունենալ նաև կայքի քարտեզը:
    • Կայքն ավարտելուց հետո, դիտեք մի քանի բրաուզերների միջոցով, տեսեք նորմալ է ստացվել:
    • Ձեր ձևավորած կայքում հեշտ շրջագայելու համար, յուրաքանչյուր էջում պետք է ունենաք համապատասխան կոճակներ կամ հղումներ (օրինակ` Դեպի մեկնարկային էջ կամ դրան համապատասխան՝ տան փոքրիկ սիմվոլիկ նշան):

    Այս նկատառումները դպրոցական կայք ձևավորելու գործընթացի ճանապարհի ուղենիշեր են, որոնք երևի օգտակար կլինեն Ձեզ, երբ Դուք սովորեք կամ վերապատրաստվեք Վեբ-Դիզայնի դասընթացում: Խորհրդաժողովը կնպաստի դպրոցական կայքերի հիմնախնդիրներին, բայց տեղադրված նյութերով Դուք կայք չեք կարող ստեղծել: Կարծում եմ, որ բարձր տեխնոլոգիաների և դիզայնի ժամանակակից գործիքների կիրառման հետ մեկտեղ Դուք կձևավորեք ստեղծագործական, թեթև դիզայնով, գեղեցիկ, պիտանի բովանդակությամբ և դինամիկ կայք Ձեր դպրոցի համար:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

  • #2
    Եթե ես կայք ձևավորեմ անպայման կօգտվեմ այս խորհուրդներից, շնորհակալություն:

    Comment


    • #3
      Հարգելի Արեգ, համակարծիք եմ դպրոցի համար կայք ստեղծելու, ձեր նշած, ընդհանուր գծապատկերի հետ, որի արդյունքում պետք է ձևավորենք թեթև դիզայնով, պիտանի բովանդակությամբ և դինամիկ կայք մեր դպրոցի համար: Ինքս էլ "Երրորդ առցանց խորհրդաժողովի կազմակերպման հարցերի քննարկում" թեմաում առաջարկել եմ մի քանի կետ կայքերի ստեղծման համար` առանց մանրամասերի: Ձեր առաջարկած կայքի բաժինների ցանկում կնախընտրեի ավելացնել ևս մեկ կետ` "Էջ ծնողի համար" կամ "Ծնողի էջ" անվանումով, որտեղ յուրաքանչյուր դպրոց կտեղադրեր իր նախընտրած կետերը` նպաստելով ճիշտ կազմակերպելու դպրոց-աշակերտ-ծնող առցանց փոխհարաբերությունը: Քանի որ առաջարկվել էր կայքի ստեղծմանը ընդգրկել նաև ծնողների...
      Հարգանքներով Արմենուհի Հարությունյան
      Գյումրու թիվ 15 դպրոց:

      Comment


      • #4
        Հարգելի Արեգ, շատ շնորհակալություն այսպիսի պրակտիկ խորհուրդների համար, որոնցով անդրադարձել եք դպրոցական կայքերի ստեղծման ու նախագծման բոլոր մանրամասներին: Դրանց հետևելով` դպրոցը կապահովենք գեղեցիկ ու բովանդակալից կայքով:
        Անի Համբարձումյան
        Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

        Comment


        • #5
          շնորհակալություն

          Comment


          • #6
            arm.150yan-ի խոսքերից Նայել գրառումը
            Ձեր առաջարկած կայքի բաժինների ցանկում կնախընտրեի ավելացնել ևս մեկ կետ` "Էջ ծնողի համար" կամ "Ծնողի էջ" անվանումով, որտեղ յուրաքանչյուր դպրոց կտեղադրեր իր նախընտրած կետերը` նպաստելով ճիշտ կազմակերպելու դպրոց-աշակերտ-ծնող առցանց փոխհարաբերությունը:
            Այո, համաձայն եմ հարգելի Արմենուհի, կարելի ավելացնել:
            Արեգ Միկիչյան
            Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
            ՎՊՄԻ դասախոս
            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

            Comment


            • #7
              Ինչպես ստեղծել կայքը?

              Comment


              • #8
                Ես անհամբեր կսպասեմ Վեբ-Դիզայնի վերապատրաստման դասընթացներին:

                Comment


                • #9
                  <<Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների>> վերաբերյալ թեման արդիական է ու լուրջ:Այդ մասին են վկայում ֆորումի մասնակիցների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները:Թեմայի կարևորության մասին է խոսում նաև նոր մարդկանց համալրումն ֆորումի մասնակիցների շարքերում:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Արեգ, շնորհակալություն հիմնարար խորհուրդների համար: Ես ևս գտնում եմ, որ դպրոցական կայքերի ստեղծումը կարևոր պահանջ է մեր հասարակության համար:
                    Եվ մի հարց.կայքը պետք է ստեղծի օպերատորը? եթե այո, ապա ինչ քայլերով պետք է ուղղորդվի?

                    Comment


                    • #11
                      Jasmin-ի խոսքերից Նայել գրառումը
                      Եթե ես կայք ձևավորեմ անպայման կօգտվեմ այս խորհուրդներից:

                      Շնորհակալություն, հարգելի Jasmin.
                      Արեգ Միկիչյան
                      Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                      ՎՊՄԻ դասախոս
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                      Comment


                      • #12
                        lus-ի խոսքերից Նայել գրառումը
                        Եվ մի հարց.կայքը պետք է ստեղծի օպերատորը? եթե այո, ապա ինչ քայլերով պետք է ուղղորդվի?
                        Հարգելի Lus, ճիշտն ասած, չգիտեմ, ով է պարտավոր կայքը ստեղծել: Երևի բոլոր տնօրեններն էլ ձգտում են հմուտ օպերատոր մասնագետ ընտրել, նման ակնկալիքներով:
                        Արեգ Միկիչյան
                        Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                        ՎՊՄԻ դասախոս
                        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                        Comment


                        • #13
                          Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ես անհամբեր կսպասեմ Վեբ-Դիզայնի վերապատրաստման դասընթացներին:
                          Հարգելի Mkhitaryan, ինչ սիրուն եք գրել վերապատրաստման սպասման մասին, բայց կանի կառավարությունը?
                          Արեգ Միկիչյան
                          Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                          ՎՊՄԻ դասախոս
                          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                          Comment


                          • #14
                            Mankavarj-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ինչպես ստեղծել կայքը?
                            Հարգելի Mankavarj, նախ պետք է սովորել HTML լեզուն, գրաֆիկական և մակրոմեդիական ծրագրերը, որոնցով կայքերի ստեղծման տեխնոլոգիան են ուսումնասիրում, հետո նոր մտածել կայքը ստեղծելու մասին:
                            Արեգ Միկիչյան
                            Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                            ՎՊՄԻ դասախոս
                            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                            Comment


                            • #15
                              Vanadzor10***Ani-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Արեգ, շատ շնորհակալություն այսպիսի պրակտիկ խորհուրդների համար, որոնցով անդրադարձել եք դպրոցական կայքերի ստեղծման ու նախագծման բոլոր մանրամասներին: Դրանց հետևելով` դպրոցը կապահովենք գեղեցիկ ու բովանդակալից կայքով:
                              Անի ջան, անչափ շնորհակալ եմ քո գրած խոսքերի համար:
                              Արեգ Միկիչյան
                              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                              ՎՊՄԻ դասախոս
                              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                              Comment

                              Working...
                              X