Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը

    Հարգելի ֆորումցիներ,
    խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
    խորհրդաժողովն առավել արդյունավետ կազմակերպելու համար նպատակահարմար համարեցինք, որ դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների մասին խորհրդաժողովի համար գրված նյութերից յուրաքանչյուրը տեղադրվի առանձին ֆորումային թեմայի տեսքով, որպեսզի հարմար լինի կազմակերպել ու անցկացնել դրանց քննարկումները, անհրաժեշտության դեպքում՝ քվեարկություն:

    Ստորև կներկայացնեմ խորհրդաժողովի նյութեր ստեղծելու քայլերը՝ նկարներով:

    Ֆորումային համակարգ մուտք գործելուց (login լինելուց) հետո.

    1. forum.armedu.am կայքի գլխավոր էջում պետք է սեղմել «Խորհրդաժողովներ» հղման վրա.




    2. Բացված էջում պետք է մտնել «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ» բաժին՝ սեղմելով համապատասխան հղման վրա.




    3. «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» բաժնի բացված էջում պետք է սեղմել «+ Ստեղծել նոր թեմա» կոճակի վրա.




    4. Կբացվի թեմա ստեղծելու էջը: Այստեղ (1) թվով նշված դաշտում պետք է լրացնել խորհրդաժողովին ներկայացվելիք նյութի վերնագիրը (կամ դրա հակիրճ տարբերակը, եթե վերնագիրը շատ երկար է), (2) թվով նշված դաշտում լրացնել ներկայացվելիք բուն նյութը (դա կարելի է անել այլ ծրագրից պատճենելու միջոցով), ապա սեղմել (3) թվով նշված «Ստեղծել նոր թեմա» կոճակը: Այդպիսով թեման կստեղծվի: Սակայն մինչ այդ կոճակը սեղմելը խորհուրդ եմ տալիս սեղմել «Ցույց տալ գրառումը» կոճակը, որի դեպքում Ձեր էկրանին կերևա, թե ինչպես է պատկերվելու թեման, համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք արել, նոր միայն սեղմել «Ստեղծել նոր թեմա» կոճակը:






    Այս գործընթացը, կարծում եմ, բավական հեշտ է և խնդիրներ պետք է որ չառաջանան: Սակայն ցանկացած առաջացած խնդրի, հարցի դեպքում գրեք այս թեմայում կամ հարցն ուղարկեք artak@ktak.am էլեկտրոնային հասցեով, ու կփորձենք հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել Ձեր հարցին, օգնել նյութերը տեղադրել:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Ինչպես տեղադրել տեսանյութ, բացել կոճակը չի ակտիվանում:

    Comment

    Working...
    X