Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երրորդ առցանց խորհրդաժողովի կազմակերպական հարցերի քննարկում

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի գործընկերներ,

    ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» առցանց խորհրդաժողովը։

    Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ համաժողովի նախապատրաստական փուլի աշխատանքներին աջակցելու, համաժողովի բաժնում նյութեր տեղադրելու, քննարկումներ ծավալելու, կարծիքներ, առաջարկներ, ինչպես նաև ձեր հաջողված ու առաջավոր փորձը ներկայացնելու համար։

    Ճիշտ է, որ համաժողովը հայտարարվեց դպրոցների համար «թեժ» ժամանակահատվածում, երբ փոխադրական ու ավարտական հարցերն էին կարևոր ու առաջնային, իսկ ացկացվեց արդեն ուսումնական տարվա ամենավերջին օրերին, երբ բոլորը մտածում էին արձակուրդի ու հանգստի մասին։

    Սակայն դուք, հարգելի գործընկերներ, որ արժևորում եք դպրոցական կայքերի դերը և հետաքրքրված եք սեփական կրթօջախի կայքը ստեղծելու կամ արդյունավետ շահագործելու հարցերով՝ նպաստեցիք համաժողովի կայացմանը՝ հանգամանորեն ներկայացնելով իրավիճակի նկարագրությունը, կայքերի ստեղծման ու շահագործման հիմնական նպատակը, հիմնախնդիրները, բովանդակային և տեխնիկական առանձնահատկությունները։

    Խորհրդաժողովի նյութերի (զեկուցումները) ժողովածուն կտեղադրենք «Հայկական կրթական միջավայր» պորտալում և լրացուցիչ կտեղեկացնենք բոլոր դպրոցներին։

    Ինչպես նշել էինք խորհրդաժողովի նախապատրաստման ընթացքում, սա կայքերի ստեղծման ուղղությամբ կազմակերպված առաջին քայլն էր։

    Այժմ նախատեսում ենք մշակել դպրոցական կայքի առանձնահատկություններն ու բնութագրերը և ներկայացնել ձեր քննարկմանը։ Մշակման ընթացքում մեզ մեծապես կօգնեն ձեր ունեցած փորձը, ներկայացրած առաջարկները։ Ոչ պակաս օգտակար կլինեն նաև «անփորձ» դպրոցների առաջ քաշած խնդիրները, թվարկված դժվարությունները։
    Վերջին խմբագրողը՝ manush; 01-07-11, 12:45.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #47
      manush-ի խոսքերից Նայել գրառումը
      Խորհրդաժողովի նյութերի (զեկուցումները) ժողովածուն կտեղադրենք «Հայկական կրթական միջավայր» պորտալում և լրացուցիչ կտեղեկացնենք բոլոր դպրոցներին։
      Խոստումի համաձայն ստեղծվել է խորհրդաժողովի նյութերի ժողովածուն: Այդ մասին կարելի է կարդալ «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:

      Ժողովածումն կարող եք բեռնել սեղմելով այստեղ:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #48
        Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
        Խոստումի համաձայն ստեղծվել է խորհրդաժողովի նյութերի ժողովածուն: Այդ մասին կարելի է կարդալ «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:

        Ժողովածուն կարող եք բեռնել սեղմելով այստեղ:
        Հարգելի գործընկերներ, խորհրդաժողովի նյութերի ժողովածուն կազմեց Արտակ Հարությունյանը, մեր Chuk-ը։

        Արտակ ջան, ժողովածուն շատ լավն է։ Եվ շրջագայումն է հարմար, և ձևավորվումն է ճաշակով, ...։

        Կեցցե՛ս, հատուկ շնորհակալություն քեզ։
        Մանուշակ Ավետիսյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

        Comment


        • #49
          Գոհար Մուրադյան

          Ես աշխատում եմ դպրոցում որպես օպերատոր: Ինքս շատ եմ կարևորում դպրոցական կայքերի դերը, շատ կցանկանայի, որ հանրապետության բոլոր դպրոցներն էլ ունենային կայքեր: Մեր դպրոցը կայք չունի, սակայն շատ կցանկանայինք ունենալ, ինչով կարող եք մեզ օգնել:
          Կանխավ շնորհակալություն:

          Comment

          Working...
          X