Սիրելի´ մանկավարժներ, եկե´ք մեր ստեղծագործությունները տեղադրենք այստեղ: Սիրով սպասում եմ Ձեր գրառումներին:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Ստեղծագործում են մանկավարժները / ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ/
Collapse
X
-
Հիշում ենք...
Հայոց ամեն մի ընտանիք
Հիշում է քեզ, անվախ մարտիկ,
Թեժ գծում ես կռվի ելել,
Թշնամուն ես դու տապալել։
Մենք կհաղթենք այս կռվում,
Որովհետև այս աշխարհում
Ամեն մի հայ ընտանիք
Ունի մի֊մի Անդրանիկ։
Ամեն մի մայր արցունքն աչքին,
Վերադարձիդ է սպասել,
Երբ չի տեսել քեզ իր կողքին,
Հիշատակդ է վառ պահել։
Ձուլվել ես դու քե մայր հողին,
Նորից ծնված , նորով սնված,
Փոքրիկ հողին այս սուրբ ու հին,
Մեր Արցախ աշխարհին։
Թող Աստված զորություն տա մեր բազկին,
Որ միասնաբար ծառայենք ազգին,
Թող էլ երբեք պատերազմ չտեսնենք,
Մի նոր ծնված Հայաստան տեսնենք։
Լ. Բ. 02.05.2010թ
-
Ուսուցչուհուս
Ահա այստեղ լուռ կանգնած
Ձեր աչքերն եմ տեսնում հոգնած,
Որոնք այնքա՜ն մեղմիկ ժպտում,
Ջերմ խոսքեր են կարծես ասում:
Ի՞նչ խոսքերով Ձեզ երգ ասեմ,
Ո՞ր բառերով Ձեզ գովերգեմ...
Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ,
Շատ չնչին է Ձեր սիրո դեմ...
Լուսե մարդուն այս աշխարհում
Մեկ բառով են միայն ասում,
ՈՒՍՈՒՑԻՉ է բառն այդ վսեմ,
Չեմ մոռանա, ուր էլ լինեմ:
Լուսինե Բադալյան 01.10.09
Comment
-
Դավիթն եմ ես Արայի,
Արդեն մեծ եմ ու արի,
Դուք ինձ փոքրիկ չկարծեք,
Շատ բան գիտեմ, իմացեք:
Սեպտեմբերի այս տոնին
Ուսուցչուհուն իմ անգին,
Ասում եմ ես սրտագին
Ողջույնի խոսք թանկագին:
Իմ սիրելի ուսուցչուհի,
Ձեր հայացքով մեղմ ու բարի,
Դպրոց եք դուք ինձ կանչում,
Որ սովորեմ մեր մայր լեզուն:
Խոստանում եմ խելոք լինել,
Խոստանում եմ լավ սովորել,
Չվշտացնել, չզայրացնել,
Ձեր սիրելի սանը լինել:
Լ. Բ. 25.08.2014
Comment
-
Պատերազմ, մեծ իրարանցում։
Ամեն տեղ ողբ, մահ ու արյուն,
Այս ահեղ, մահ բերող դարում
Տղաները սահմանն են մեր պահում։
Հազիվ 17-18 տարեկան,
Անփորձ, բայց քաջ մի պատանի,
Չերկնչելով մահից անգամ
Հողն են պաշտպանում մեր պապերի։
Ամեն մեկն իր սրտում
Ունի մի վառ երազ,
Մի երազանք թաքուն,
Հազար ու մի մուրազ։
Եղբայրները մեր անսասան
Տվեցին երդում վրեժի ու ցասման,
Ետ բերել հողերը պապական
Ու տանել մեծ հաղթանակ։
Իրագործեցին քաջ զինվորի պես,
Իրենց երդումը վեհ և մեծ,
Շատերը տուն չվերադարձան,
Իսկ մի մասն էլ անհետ կորան։
Սակայն կա մի հուշարձան
Քաղաքամայր Երևանում,
Որտեղ մարդիկ լուռ ու անձայն
Անուն առ անուն ձեզ են հիշում։
Թող վառ մնա ձեր հիշատակը,
Շնորհիվ ձեր անձնազոհության
Տոնում ենք մենք մայիսյան հաղթանակը,
Հաղթանակը՝ վաստակած արյամբ։
Փառք Ձեզ, փառք Ձեզ
Անհետ կորած անհայտ զինվորներ։
Լ. Բ. 03.05.2010թ
Comment
-
Այստեղ կարող եք Ձեր բանաստեղծություններն էլ գրառել, հարգելի՛ գործընկերներ, ինքս սիրողական եմ գրում , կարծում եմ այս հարթակը հնարավորություն է տալիս կիսվել,ստեղծագործել, այլապես այս թեման կջնջեին...Վերջին խմբագրողը՝ Lusine Badalyan; 31-03-19, 21:45.
Comment
Comment