Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լույս...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Liana - Vanadzor 4-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գեղեցիկ է Մանուշ ջան: Գիտես ինչ զգացողություն է մոտս առաջանում այս նկարին նայելիս - նկարին նայում եմ ու կարծես աղջկա աչքերն եմ տեսնում, նրա հայացքը, չնայած որ նկարում չի երևում, ու այնքան քնքշանք կա նրա հայացքում, այնքան սեր: Արտացոլանքի մեջ թվում է թե թախիծ կա նրա աչքերում,բայց ես հակառակն եմ զգում նկարին նայելիս...
    Լիանա ջան, այսպիսի մեկնաբանություն դեռ չէի լսել այս նկարի մասին Հետաքրքիր էր...կարծում էի ամեն բան նկատվել ու մեկնաբանվել է, բայց որ թիկունքով շրջված կերպարի աչքերն են տեսնում արտացոլանքի մեջ…իրոք շատ գեղեցիկ էր… Շնորհակալ եմ
    Մ. Արզումանյան

    Comment

    • #17
      Փաստորեն նորամուծություն էր զգացածս

      Comment

      • #18
        Երկար նայեցի սիրելի Մանոն այս հրաշք նկարներին,մեկը մեկից յուրահատուկ ու հրաշալի,.հոգի կա այս նկարներում ու անսահման բարություն.......ինձ համար բացահայտում էր արվեստագետի ձեր կերպարը,անչափ տպավորված եմ

        Comment

        • #19
          Ես կասեի ոչ թե կարելի է միայն կարդալ,այլ զրուցել նրանց հետ.....Հիանալի նկարներ են Մանուշ ջան.
          Ռուզաննա Հախվերդյան
          Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

          Comment

          • #20
            Բարև Ձեզ, հարգելի Մանուշ , ինձ անչափ դուր եկան Ձեր աշխատանքները:Իմ ուշադրությունը գրավեց ,,Արվեստի հետ նշանվածը,, գործը ,որտեղ ընդգծված պատկերները լրացնում են իրար: Աղջկա ձախ ձեռքի մատնեմատի եղունգը պատկերել եք սրածայր մատիտի գլխիկով,ինչու?:
            Համենայն դեպս շատ գեղեցիկ աշխատանքներ են, ի դեպ ասեմ ,որ ես նույնպես նկարում եմ :Շնորհակալություն գեղեցիկի համար:

            Comment

            • #21
              սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև Ձեզ, հարգելի Մանուշ , ինձ անչափ դուր եկան Ձեր աշխատանքները:Իմ ուշադրությունը գրավեց ,,Արվեստի հետ նշանվածը,, գործը ,որտեղ ընդգծված պատկերները լրացնում են իրար: Աղջկա ձախ ձեռքի մատնեմատի եղունգը պատկերել եք սրածայր մատիտի գլխիկով,ինչու?:
              Համենայն դեպս շատ գեղեցիկ աշխատանքներ են, ի դեպ ասեմ ,որ ես նույնպես նկարում եմ :Շնորհակալություն գեղեցիկի համար:
              Շնորհակալություն, Սուսաննա ջան, աշխատանքս գնահատելու համար: Ձեր նշած նկարի վերնագիրը ուղիղ կապ ունի այդ մատիտի հետ: Սովորաբար պսակված մարդիկ մատանին կրում են այդ մատին, սակայն մատանին նրանք կարղ են հանել-դնել, իսկ մատիտ-մատը խորհրդանիշ է այն բանի, որ այդ մարդը ծնվել է հենց այդպիսին` արվեստի հետ <<պսակված>> ու ցանկության դեպքում անգամ` չի կարող մատիտ-մատանին հանել: Չգիտեմ` որքանով կարողացա հասկանալի շարադրել մտքերս...
              Ես կուզենայի տեսնել ձեր նկարները: Գուցե տեղադրեիք մեր ֆորումում?
              Մ. Արզումանյան

              Comment

              • #22
                Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը

                Շնորհակալություն արձագանքի համար: Կաշխատեմ գոնե 1-ը տեղադրել հնարավորինս շուտ:

                Comment

                • #23
                  Իմ աշխատանքներից

                  20150112_145928.jpgՆկարել շատ եմ սիրում : Իմ աշխատանքները ծնվում են միանգամից . թերություններ շատ կլինեն:003.jpg ,,,,,023.jpg,,,,,
                  Կցված ֆայլեր

                  Comment

                  • #24
                    Շնորհակալություն, Սուսաննա ջան
                    Մ. Արզումանյան

                    Comment

                    Working...
                    X

                    Debug Information