գրում ենք բանաստեղծություններ
Ստեղծագործական անկյուն
Collapse
X
-
Ստեղծագործական անկյուն
Կյանքում պետք է սովորել,որ դռները բացվեն քո առջև առանց հաշվի առնելու աշխարհի անարդարությունն ու սուտը: -
Օշական
Դու Օշական անուշ անուն
Դարերից ես դու մեզ նայում ,
Նվիրական քո սուրբ հողում
Մաշտոցին ես ամուր պահում:
Քո հանճարի անմար լույսը
Դարձավ ազգիդ միակ հույսը,
Նա մաքառեց ,վեր խոյացավ
Գոյատևման ուժը դարձավ:
Խաղողաշատ այգիներից
Սիրակարոտ երգն է հնչում,
Հեռվոըմ չվող արագիլին
Նա հարազատ տուն է կանչում:
Իմ Օշական,միշտ հյուրընկալ
Դու սրտաբաց գինի ու հաց
Նվիրական դու սուրբ տաճար
Քո գրկի մեջ լույս ու հանճար:
Իմ Օշական,իմ այգեստան
Ամատունյաց կանաչ ոստան
հինավուրց հող` իմ Հայաստան:Կյանքում պետք է սովորել,որ դռները բացվեն քո առջև առանց հաշվի առնելու աշխարհի անարդարությունն ու սուտը:
-
-
Կուզեմ լինես դու աղբյուր,
Զուլալ մաքուր մի աղբյուր,
Կուզեմ լինես դու գետակ,
Մաքուր վճիտ մի առվակ,
Կուզեմ լինես դու լճակ,
Կապույտ լազուր մի ծովակ,
Բայց դու գետ ես կատաղած
Ու խոր ծով ես գազազած:
Զաբելա Աբելյան(Իզաբետ)
Գորշ ապերը
մանրիկ-մանրիկ
հավաքվել են
պարզ երկնքում,
Խոր ցավերը
մեկիկ-մեկիկ
կուտակվել են
հոգուս խորքում:
Անձրևում է,
թող անձրևի,
Բեռնաթափվել
կուզի երկինք,
Անձրևում է,
թող անձրևի,
Թեթևանալ
կուզի իմ սիրտ:
Զաբելա Աբելյան(Իզաբետ)
Comment
-
-
Գարնան բյուրականչ արևով գնա…
Ու մի տրորիր հուշերս անթաղ,
Թող հիշողության բլուրի վրա,
Հուշերս դառնան թավիշ ալպիական:
Գարնան ճաճանչող շողերով գնա,
Թող անէանան հուշերս ոսկյա,
Արծաթ անձրևը թող անվերջ տեղա,
Որ սրտիս դաշտը ծաղկունքով ծփա:
Գարնան նորաձայն կանչերով գնա,
Ու մի ծանրացրու բեռը հուշերիս.
Թող ադամանդե արցունքից հետո,
Նոր հույսով շողան աչքերս վճիտ:
Զաբելա Աբելյան(Izabet)
Comment
-
-
Մերժված վարդը
Տղան մեկ ալ կարմիր վարդը ձեռքին շտապ-շտապ մոտենում էր ավտոբուսին և ակնդետ այս ու այն կողմ նայելով՝ մտածում էր, ավտոբուսին չի հասցնի կամ էլ վարդի նման գեղեցկուհուն չի գտնի:
Հասավ ավտոբուսին և միանգամից շնչակտուր վարդը մեկնեց աղջկան,ով իմ թիկունքում էր նստած ,ես նրան չէի տեսնում,բայց լսում էի.մերժում էր.
-Քեզ եմ նվիրում,գեղեցկուհի,
-Ավելի լավ է ուրիշին նվիրես,
-Ես քեզ եմ ուզում…
Չեմ ցանկանում:
Տղան վրդոված ծաղիկը ձեռքին իջավ ավտոբուսից,մի պահ դրսում կանգ առավ և նորից բարձրացավ՝ծաղիկ-վարդը ընկերոջը պահ տալով ու նորից իջավ:
Քիչ տևեց վարդ-ծաղիկը ձեռքին տղան նորից ատոբուսի աստիճաններին էր,երբ ավտոբուս ցանկանում էր բարձրանալ մի ուրիշ գեղեցկուհի.
-Սա քեզ
-Ինչի՞ համար
-Հենց այնպես
Գեղեցկուհին շնորհակալություն ասելով ՝ ուրախ, զվարթ վերցրեց մեկ գեղեցիկ վարդը.
Ուրախությունը չթաքցնելով բարձրաձայնեց.
-Արի տանը ասա ,որ Արան է տվել(տղայի անունը պայմանական է ,աղջիկը տղայի անունը ասաց,բայց ես հիմա չեմ հիշում և երևում էր,որ նրանք ծանոթներ էին):
Աղջիկը ուրախ-ուրախ ծաղիկը ձեռքին տեղավորվեց ավտոբուսում և անգամ չմտածելով.
Իրեն հասել է հենց մի քանի վայրկյան մեկ այլ գեղեցկուհու կողմից մերժված վարդ-ծաղիկը:
24.10.2014Վերջին խմբագրողը՝ izabet; 28-10-14, 01:01.
Comment
-
-
Ասացիր սպասիր...
Ու ես էլ այն ուռենու մոտ սպասում էի ...
Աչքերս հառած փողոցի անց ու դարձին սպասում էի քեզ...
Սպասում էի... ու հանկարծ.
Բայց ո՛չ... նա՞ էր ...ու ..
նրա հետ՝ մի ուրի՞շ <նա>.
Ես զարմացած,իսկ դու նրա հետ անցար
մեր ուռենու մոտով:
Չգիտեմ, այդ պահին հիշեցիր,գոնե
<<Սպասիր մեր ուռենու մոտ>>խոսքերդ:
Դու անցար...
իսկ ես սպասում եմ արձանացած...Կցված ֆայլեր
Comment
-
-
Քո բարևներից, ծնվեց
իմ հոգում արև-արևոտ,
ու արևներից՝ բարի մի կարոտ…
Իմ կարոտներն անցած օրերիս
գարունն է կանաչ,
Կարոտներն իմ քնքուշ ու ճերմակ,
հար են,հավիտյան:
Քո բարևներից ու արևներից
ծնվեց իմ հոգում
Շատ ջերմ մի կարոտ,
ա՜խ անցած սերե՜ր…
կանչող գարուննե՜ր…
Հեռավոր սերերն են տառապանք ծնում
ու մահճին գամում…
Ա՜խ, իմ երկնքում կարոտի ամպեր…
Կարոտներով եմ ես միշտ նորանում
ու միշտ խենթանում:
…………………………………………
Ես վախենում եմ քո բարև-արևից…
Comment
-
-
ԸՆԿԱԾՆԵՐՆ ԷԼ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Թե աշխարհում այնպես լինի,
Որ քայլ առ քայլ դու բարձրանաս,
Փառքի,գանձի դու տիրանաս,
Երբևիցե դու չփորձես
քո անցյալին մեջքով կանգնել
ՈՒրանալով անցած ճամփադ
երկրպագել անհայտության,
Իսկ թե միտքդ հանկարծ ծռվի,,
Ներքև նայի՛ր,
Բարձրությունդ ընկածների խղճով չափի՛ր,
ԵՎ լավ հիշի՛ր ընկածները կբարձրանան,
Վերելքի մեջ քեզ կուրանան,
Կշպրտեն քեզ բարձրունքից,
Եթե խիղճդ տեսնեն քնած;
Ինչ էլ լինի աշխարհն այսպես ծուռ չի մնա,
Ընկածներն էլ կբարձրանան,
Ո՜վ մարդ,խիղճդ արթուն պահի՛ր;
Հեղինակ՝ՎԻՈԼ
Comment
-
-
ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՊԱԳԱՍ ԴԱՌՆԱՍ
Ի՞նչ իմանաս ինչ կլինի,
Վաղը կամ էլ ամիս հետո,
Ապագան հեռու է մեզնից,
Ինչպես և մենք ապագայից;
Չեմ ուզում ապագաս դառնաս,
ՈՒզում եմ,որ ներկաս լինես,
Ուզում եմ,որ ձեռք բռնես,
Եվ իմ ներկան քեզնով լցնես;
Հիմա հեռու ես ինձանից,
Եվ մեր ներկան անգույն է՝սև
Եվ մենք ներկան թողած ստվերում,
Դեպի ապագա ենք շարժվում,
Ամեն մեկս մեր ներկայում,
Ապագա ենք կարծես տեսնում;
Չեմ ուզում ապագաս դառնաս,
ՈՒզում եմ,որ ներկաս լինես;
Հեղինակ՝ՎԻՈԼ
Comment
-
Comment