Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մանկավարժի խիղճ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մանկավարժի խիղճ...

    Գիշեր է, խավար, ու այդ խավարում անթարթ զույգ աչքեր են նայում առաստաղին` այնտեղից կարծես թափանցելով անեզր հեռուները: Միայն ժամանակ առ ժամանակ փոխվում է աչքերի ուղղությունը և այս անգամ էլ ինչ-որ առարկայի մեջ ձգտում տեսնել մեկ այլ պարզորոշ` ուրիշների համար աննկատ պատկեր...
    Եթե այդ րոպեներին կարողանային տեսնել նրա աչքերի մեջ ու այնտեղ նկատել սրտում կատարվող այն բուռն ու ճնշող զգացումների և գիտակցության հախուռն ալիքների անդադրում պայքարը, այդ պահին գուցե պարզ կդառնար, որ այդ պահի անորոշ լռությանն ու անբնական հանգստությանը հակադրվել է հույզերի ու բանականության կատարյալ մրցակցության մեկ այլ աշխարհ` աշխարհ, ուր լսվում են նրա ականջին` անընդհատ ու տևական, իր սանի աղերսող, բայց նաև համարձակ ու ինքնավստահ ձայնը. <<Ամեն ինչ թողնում եմ ձեր խղճին>>:

    Մանակավարժի խիղճ...
    Եթե միայն նա իմանար, թե գիշերվա այս ուշ ժամին, երբ ինքը քնած է` մոռացած վաղվա օրվա կարևորության և այն մասին, որ իր ապագայի մասնագիտական հաջողությունը որոշվելու է հենց այդ օրը, ահա այդ յուրաքանչյուր վայրկյանները Մեկի համար դարձել են սրտի վրա ծանրացած նրբագույն մասնիկ, և այդ մեկն ա'յն մանկավարժն է, միայն որը և Աստված գիտեն` ինչ է կատարվում...
    Լսել սրտի ձայնին, թե՞ գործել բանականության թելադրանքով... Ինչպես վարվել այն մարդու հետ (այո', մարդու, քանի որ այստեղ վերացած է մանկավարժ-ուսանող հասկացությունը), որն արիաբար իրենից պահանջեց գործել խղճի ձայնով, մտածել, որ միայն իրենից է կախված նրա գալիք կարիերան, չէ՞ որ գուցե իր նշանակած վատ գնահատականը (ՈՐ ԽՈՍՏԱՑԵ~Լ Է ՄԵԾ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋև) դառնա պատճառը մեծ հուսահատության, անվերջ մեղադրանքների և գուցե հուսահատ ապագայի...

    Գործել այնպես, ինչպես կգործի յուրաքանչյուր իրեն հարգող մարդ, թե՞ կատարի իր խոստումը, որը տվել էր այն պահից ի վեր, երբ նրա հետ խնդիրներն այլևս չէին հանդարտվում... Թե՞ մոռանալ սեփական անձը և կատարել մի <<մեծ>> արարք` մտածելով միայն, որ գուցե դրանով պարտվի պատվի մեջ, բայց հաղթի նաև հենց այդ նույն պատվի համար... Պատի՞վ, իսկ գուցե դա էլ իրենից էր կախված դեռ այն ժամանակ... չէ որ մեղքը նաև իր մեջ պետք է փնտրել, այո, իր մեջ, քանի որ մյուս բոլոր մանկավարժների հետ նույն խնդիրները իր սանը չուներ...

    Ահա այսպիսի բազմաթիվ ու ղառը մտքերով էին մթագնած անհուսորեն մահճակալին անէացած մանկավաժի գիտակցությունը: Աչքերը, որոնք սևեռված էին մի կետի, նայեցին պատուհանից դուրս ու այնտեղ նկատեցին առկայծող մի վառ աստղ, որը շատ հեռու էր, բայց թվում էր, թե լույս է ճառագում ուղիղ դեպի այն սենյակը, որտեղ ինքն էր: Հանկարծ այդ լույսով ողողվեցին և' իր մտքերը, լուսավորվեց աչքերի առջև, և մանակավարժը պարզ տեսավ իրեն շնորհակալ սանին` հարգալից խոնարհված...
    Ինչպե~ս չէր մտածել. ախր իր սանը ևս ապագա մանկավարժ էր, և եթե ինքը գործի խղճի թելադրանքով, դրանով գուցե ապագա կմտնի մի նոր մանակավարժ, որին էլ հենց կթողնի անցյալի խիղճը...
    Չէ՞ որ իր լավ արարքը կարող է դառնալ մի ամուր հիմք այն ջերմ հիշողության ու սկսվող կարիերայի... ԱՅո', պետք է ներել ու հասկանալ, որ խղճին չենթարկվելն անողոք է, կրծող, մաշող... հոգեկանը,հոգին... այն գաղտնի անկյունները սրտի, միայն որոնցով կարող է մխիթարվել յուրաքաչյուր մարդ ապագայի ոլորաններում...

    Իսկ ի՞նչ կասի նրան, այն համառ աղջկան, որ հիմա հանգիստ քնած է, ինչպե՞ս կբացատրի իր այս անակնկալ որոշումը...
    Ո'չ մի կերպ, բարություն կամ ինչ ուզում է թող նա համարի...

    Իսկ հաջորդնե՞րը. նրանք, որոնց դեռ դասավանդելու է, իսկ եթե նրանք էլ ճիշտ չհասկանան ու դաժանորեն իրեն համարեն կամազուրկ մի մարդ, լոկ մի մանկավարժ , որն ի վիճակի չէր իր խոստումը պահել... Բայց ո~չ: սրանք ամենափոքր ու աննշան հարցերն են այս պարագայում, սրանք էլ կուղղվեն... հիմա թող մնա միայն վաղվա համար որոշված լուռ պատասխանը...

    Քանի դեռ այս մտքերը նրբորեն ծածանվում էին նրա էության մեջ, հազիվ նշմարելի ժպիտի անկյուններում, մի աննկատելի հանգստություն փակեց այդ մի քանի ժամում մտածմունքներով ծանրացած և այնքա~ն հոգնած աչքերը, որոնք կարծես դեռ տեսնում էին հեռվում առկայծող այն աստղը, որն այնքան նմանվեց իր վաղվա արարքին` գուցե շա~տ հեռվում շողացող, բայց միշտ լուսավոր...

    Հասմիկ Ավետյան

  • #2
    Շարունակություն եմ ուզում
    Շատ ապրես, Հասմիկ ջան: Ինձ դուր եկավ քո ոճը: Կարդացվում է շատ հետաքրքրությամբ, սպասումով…Իսկ ինչպե՞ս ընկալվեց անհանգիստ մանկավարժի, իմ կարծիքով ճիշտ արարքը: Ես իմ ենթադրությունը առայժմ չեմ գրի ու կսպասեմ շարունակությանը
    Մ. Արզումանյան

    Comment


    • #3
      Շնորհակալություն գրառումս ընթերցելու և լավ գնահատանքի համար, անշուշտ, շատ հաճելի էր: Շարունակությունը ընթերցողին եմ թողել: Պարզապես գրառմանս նպատակն է եղել ցույց տալ, որ մանակավարժի համար կարող է նույնքան ծանր լինել, որքան ուսանողի (նույն խնդիրը կարող է լինել ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում), եթե ոչ ավելի... Մանկավարժի խիղճը գրել եմ բակալավրում սովորելիս. ինձ թվում է տրմանաբանական շարունակություն ունի նյութը` այն իր ներսում է:

      Comment


      • #4
        Կսպասեմ Ձեր ենթադրության գրառմանը: Շատ հետաքրքրիր կլինի:

        Comment


        • #5
          Շնորհակալություն Ձեր զգացողությունների համար, մանկավարժին արժանի զգացողությունների համար: Խիղճը բարի մարդու ընկերն է, հոգու մաքրագործող արցունքը:

          Comment


          • #6
            Սիրելի՛ Հասմիկ, Դուք խիղճն ու բարությունը, ինքնաքննադատությունն ու արդարամտությունը դրել եք նույն նժարին: Սրա մեջ է մանկավարժի կոչումը, մարդու կոչումը:

            Comment


            • #7
              Եթե խղճի դավթարը լցված է, մարդու սրտում Աստված է բնակվում, և նա չի կարող դավաճանել ոչ մի սրբության:

              Comment

              Working...
              X

              Debug Information