Աննյութական աղոթք
Երջանկությու´ն, անցի¯ր կողքովս, տու´ր քեզ զգալու իրավունքն ինձ, ու վարակի´ր ինձ քո կենսական լիցքով: Թող ուռչի սիրտս քո գոյությունից: Ոչ թանձրացական, թափանցիկ, շքեղ քո ներկայությունը օդապարիկի պես թող ինձ վե¯ր հանի յոթերորդ երկինք, թող իմ ոտքե¯րն էլ մի քիչ ամպոտեն, թող ես էլ իմ տրամադրության բռնկումներից իմ շրջապատին ժպիտով, խոսքով ու բարի գործով բաժին հանեմ:
Երջանկությու´ն, հեքիաթի կապույտ ու անհաս թռչուն, անցիր կողքովս` չլքելով ինձ, անտես թելերով կապվիր ինձ այնպես, որ չգոյությունդ չզգամ ես բնավ, որ քեզ սպասեմ ամեն մի վայրկյան` հավատով, հույսով ու համոզմունքով: Այցելիր դու ինձ, երբ ես ինձ մենակ ու լքված կզգամ: Հայտնվիր հանկարծակի, անակնկալ լավ լուրի նման: Ու թող քո ուղին լինի անվերջ վերադարձ` թեթև ու խաղաղ, առանց ցնցումի:
Ու թե սիրտս կամ մարդիկ լացեն` երջանկության արցունքով միայն:
Ու եթե մի օր իմ սիրտը պայթի` թող երջանկությունից դա լինի միայն....
Երջանկությու´ն, անցի¯ր կողքովս...

Comment