Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իջեցրե՛ք ինձ եթերներից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Իջեցրե՛ք ինձ եթերներից

    Այս ֆորումը ինձ ստիպեց նորից ստեղծագործել:Նախապես շնորհակալություն բոլոր նրանց,ովքեր ժամանակ կտրամադրեն բանաստեղծություններս կարդալուն:

  • #2
    Իմ երազանքը

    Երբ ինձ հարցնում են՝երազանք ունե՞ս,
    Ասում եմ՝ունեմ,բայց չեմ ասում՝ի՛նչ.
    Իմ երազանքը այնքա՜ն հասարակ,
    Պարզ է մի տեսակ...

    Քայլել կարող են բոլորը անշուշտ,
    Ի՜նչ մի մեծ բան է՝քայլել երազել,
    Վազել թիթեռի ետևից,թռչե՜լ,
    Փոքրիկ քրոջս խնդրանքով՝թեքվել,
    Թեթև գնդակը կողքիցս բռնել:

    Երբ ինձ հարցնում են՝ծիծաղել գիտե՞ս,
    Ասում եմ՝գիտեմ,բայց չեմ ծիծաղում.
    Իմ ծիծաղելը այնքան անվարժ է,
    Ծիծաղաշարժ է...

    Մայրի՛կ,ասում են՝լավ ուսուցիչ ես,
    Ամեն ինչ գիտես.հապա ինչպես ես
    Այսքան տարիներ կարգին ծիծաղել
    Չեմ սովորել դեռ...

    Comment


    • #3
      Պատրանք

      Երազիս ելա Մասիսի վրա,
      Նայեցի ներքև,Արաքսը տեսա,
      Հայացքս տարա մի քիչ էլ հեռու,
      Ծիծաղը դեմքին ծովակը տեսա:

      Բարեբեր հողեր,քչքչան գետեր,
      Ուրախ առվակներ,դաշտեր տեսա ես,
      Վանքերը՝ կանգուն,արտերը՝ եռուն,
      Տները լեցուն,լեփլեցուն տեսա:

      Մարդկանց տեսա ես այնքան վառվռուն,
      Նայեցի նրանց հեռվից սևեռուն.
      Այնքան երջանիկ դեմքեր տեսա ես,
      Աշխույժ ու եռուն,եռանդուն տեսա:

      Բերքով, բարիքով ճոխ սեղան տեսա,
      Սրեր ու թրեր պատերին տեսա,
      Եղջյուրների մեջ գինի ես տեսա,
      Աշուղ ուգուսան,բամբիռ ես տեսա:

      Գուցե զարմանաք...տներից մեկում՝
      Սենյակի խորքում,ժամացույց տեսա,
      Ու տեսա նաև,որ ժամանակը
      Առաջ չէր գնում,ետ էր պտտվում:

      Comment


      • #4
        Նորից ու նորից հոյակապ ստեղծագուրծություններ:Կեցցեք:
        Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
        Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
        Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
        Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

        Comment


        • #5
          Ռուզանկա ջան համամիտ եմ քեզ հետ
          http://dproc.armweb.info
          http://hayschool.yolasite.com
          http://vpmivarj-s.blogspot.com
          http://english.your-talk.com

          Comment


          • #6
            Սիրելի Ռուզանկա և Սահականուշ ,իմ հավատարիմ ընթերցողներ,անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի համար:Մտածում էի,որ իզուր գրառեցի.ու՞մ են հետաքրքիր ուրիշի բանաստեղծությունները,բայց հիմա չեմ ափսոսում,որովհետև, այնուամենայնիվ, կան մարդիկ,ովքեր կարդում ու գնահատում են նույնիսկ անծանոթի գրածները:

            Comment


            • #7
              Սիրելի Դեղձանիկ ջան, ես կցանկանայի ևս մի անգամ շեշտել`հոյակապ ստեղծագործությունները, ինչպիսիք են Ձերը, ևրբեք չեն վրիպում ընթերցողի աչքերից:Շարունակեք ստեղծագործել. ես հավատացած եմ`Դուք անպայման կդառնաք Մեծ բանաստեղծուհի:
              Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
              Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
              Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
              Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

              Comment


              • #8
                Դեղձանիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրելի Ռուզանկա և Սահականուշ ,իմ հավատարիմ ընթերցողներ,անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի համար:Մտածում էի,որ իզուր գրառեցի.ու՞մ են հետաքրքիր ուրիշի բանաստեղծությունները,բայց հիմա չեմ ափսոսում,որովհետև, այնուամենայնիվ, կան մարդիկ,ովքեր կարդում ու գնահատում են նույնիսկ անծանոթի գրածները:
                Հարգելի Դեղձանիկ Դուք միշտ էլ հոյակապ ստեղծագործութուններ եք ներկայացրել, մեզ, որի համար սրտանց շնորհակալ եմ և կարևոր չի դու ճանաչում ես այդ ստեղծագործողին թե ոչ կարևորը լինեն հիանալի բանաստեղծություններ ինչպես Ձեր և մեր ֆոռումի մյուս ստեղծագործողների բանաստեղծութուններն են:
                http://dproc.armweb.info
                http://hayschool.yolasite.com
                http://vpmivarj-s.blogspot.com
                http://english.your-talk.com

                Comment


                • #9
                  Հարգելի Դեղձանիկ,այնքան հուզվեցի Ձեր «Իմ երազանքը» բանաստեղծությունից,տա Աստված,որ այս աշխարհում ոչ ոք նման երազանք չունենա:Ինձ բանաստեղծությամբ շատ դժվար է հուզել,ես առհասարակ շատ սառնասրտորեն եմ մոտենում ամեն մի բառին,իսկ Ձեզ հաջողվեց ինձ հուզել,երևի ավելին եմ ասում քան գովեստի խոսքերը կարող են լինել,բայց նույնը հաջողվել էր անել միայն Պարույր Սևակին,որն իր բանաստեղծություններով թափանցել է հոգիս ու փոթորիկի պես ալեկոծել այն:Կեցցեք,բոլոր խոսքերն ավելորդ են,Դուք այսուհետ իմ ամենասիրելի բանաստեղծուհին եք:
                  Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

                  Comment


                  • #10
                    Սիրելի Դեղձանիկ, շատ հուզված եմ ձեր ստեղծագործություններից :Ճիշտ է , ես ձեզ չեմ ճանաչում , բայց կարդալով ձեր ստեղծագործությունները ես ամբողջական պատկերցում եմ կազմում ձեր մասին: Ես հստակ կաարղ եմ ասել , որ դուք հոյակապ մարդ եք:

                    Comment


                    • #11
                      Սիրելի Դեղձանիկ, մեծ հուզմունք ու տխրություն ապրեցի՝ կարդալով «Իմ երազանքը» բանաստեղծությունդ և նույնչափ ուրախություն՝ կարդալով «Պատրանքը»:Կցանկանայի կարդալ քո գրած մեկ այլ ստեղծագործություն՝ գրված լավատեսական և ուրախ երանգներով: Ծիծաղիր,և թող քո ծիծաղը լինի ծիծաղաշարժ, նույնիսկ՝ անվարժ... Սպասում եմ քո «չափածո» ծիծաղին…:

                      Comment


                      • #12
                        Սիրելի Դեղձանիկ, մեծ հուզմունք ու տխրություն ապրեցի՝ կարդալով «Իմ երազանքը» բանաստեղծությունդ և նույնչափ ուրախություն՝ կարդալով «Պատրանքը»:Կցանկանայի կարդալ քո գրած մեկ այլ ստեղծագործություն՝ գրված լավատեսական և ուրախ երանգներով: Ծիծաղիր,և թող քո ծիծաղը լինի ծիծաղաշարժ, նույնիսկ՝ անվարժ... Սպասում եմ քո «չափածո» ծիծաղին…:
                        Սիրելի Լուս,շնորհակալություն,որ կարդացել ես այդ բանաստեղծությունները:«Իմ երազանքը» իրականում վերաբերում է դստերս,որը չորս տարի է՝չի քայլում մկանային սակավադեպ հիվանդության պատճառով:Նրա մտքերն եմ չափածո վերարտադրել…Ինչ վերաբերում է լավատեսական երանգներով ստեղծագործությունների՝շատ չեն,և դրանցից մեկը կտեղադրեմ քո խնդրանքով:

                        Comment


                        • #13
                          Սիրելի Դեղձանիկ, ես զգացի, որ քո տողերի տակ կա մի խոր անձնական վիշտ...բայց չկռահեցի: Խոսքերն այս դեպքում ավելորդ են, բայց լավատեսություն ամեն դեպքում պետք է: Այն քեզ տոկունություն կհաղորդի : Երբ կարդացի այդ հիվանդության մասին, ցնցվեցի. իմ տղային մի տարի առաջ այդ հիվանդությունն էին կասկածում, բայց հետո ժխտվեց, չնայած դեռ խնդիրներ ունի: Դու մեծ ու խոր հոգի ունես: Հանձնիր թղթին քո մտքերը, այն մի փոքր խաղաղություն կբերի քեզ: Նախօրոք շնորհակալություն արձագանքիդ համար:

                          Comment


                          • #14
                            Օրհնում եմ կյանքը

                            Երբ քայլում եմ ես,ու տերևները
                            Հիշեցնում են ինձ,որ ամառ է դեռ,
                            Որ վաղը պիտի արև բարձրանա,
                            Որ դեռ խաղողը պիտի քաղցրանա,
                            խնձորով ճյուղը պիտի ցածրանա,
                            Աշնան գույներից հոգիս խենթանա
                            Ու այգու ծառին նորից մանկանա,
                            Ուրախանում եմ,հրճվանքով լցվում,
                            Օրհնում եմ կյանքը և բնությունը:
                            Ու հասկանում է իմ թշվառ միտքը,
                            Որ ձանձրալի չէ նույնիսկ նույն երգը,
                            Որ լսվում է միշտ նույն սրճարանից,
                            Երբ դուրս եմ գալիս ծանոթ պուրակից:

                            Comment


                            • #15
                              Հիանալի է: Սիրելի Դեղձանիկ, դու շատ լավ ես գրում: Ամենակարևորը՝ անկեղծ ու առանց ավելորդ բառախաղերի:Ամեն բառ իր տեղում է, վերնագիրը՝ դիպուկ: Ինձ շատ դուր եկավ: Օրհնված լինես Աստծու կողմից և դու, սիրելիս:

                              Comment

                              Working...
                              X