Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Պեպո». բնութագիր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Պեպո». բնութագիր

    ՊեպոնՍունդուկյանի համանուն կատագերգության գլխավոր հերոսն է:Հեղինակը իր մտքերն ու գաղափարները արտահայտել է իր սիրած հերոսի` Պեպոյի միջոցով:Պեպոն աշխատավորական խավի ներկայացուցիչ է և նրանց տրամադրությունների արտահայտիչը:Պեպոն աշխատասեր էր,նա սիրում էր իր աշխատանքը` ձկնորսությունը և ապրում է իր արդար վաստակով:Նա պատկանում էր մարդկանց այն դասին որոնց համար շահը դեր չեր խաղում:Այսօր էլ շատ ու շատ Պեպոներ կան մեր շուրջը որոնք Զիմզիմովներ պատչառով տուժում են:

  • #2
    Զիմզիմովների դարը դեռ չի վերջացել ու չի վերջանա, քանի կան Պեպոներ ու Զիմզիմովներ, քանի կան հարուստներ ու աղքատներ, արդարներ ու անազնիվ մարդիկ: Լինենք ուժեղ ու զգոն և թույլ չտանք, որ նման հարստահարիչներին զոհ գնանք:

    Comment


    • #3
      Պեպոն» Սունդուկյանի լավագույն ստեղծագործությունն է, հայ թատերգության բարձրագույն նվաճումներից մեկը: Պիեսը բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը` Զիմզիմովի տանը: Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների: Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում 1870-ական թվականներին: Գործող անձերն են հարուստ վաճառական Արութին Զիմզիմովը, նրա կինը` Էփեմիան, ձկնորս Պեպոն, Պեպոյի մայրը` Շուշանը և քույրը` Կեկելը, Զիմզիմովի ծառաները` Գիգոլին և Սամսոնը: Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են` փեսացուին խոստանալով հարյուր թուման, այսինքն` հազար ռուբլի օժիտ: Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, բայց բարաթը, այսինքն` պարտքը հաստատող մուրհակը, կորել էր: Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից: Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների համար: Ընդհանրում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև: Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ նրան: Սակայն գտնվում է բարաթը, և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ` խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող: Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա: Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը: Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը: Պեպոն առաջին անգամ բեմադրվել է 1871 թվականին:

      Comment


      • #4

        Comment


        • #5
          Պեպոյի ճշմարտությունը պիտի ապրի յուրաքանչյուր մարդու հոգում, կյանքում: Իսկ դրանում մեծ, շատ մեծ է ուսուցչի, հատկապես գրականության ուսուցչի առաքելությունը: Ճշմարտությունը չի՛ վաճառվում, չի՛ կարելի խեղաթյուրել:

          Comment


          • #6
            Սունդուկյանի մտքի, խղճի ու սրտի ծնունդն է Պեպոն: Նա պարզ է, ազնիվ ու բարի: Գտնված մուրհակը նրա համար երկնքից իջած սուր է, աստվածային արդարության նշան, մարդկային ճշմարտության խորհուրդ ու հուն: Այդ հունով է մեզ դեպի ճշմարտություն տանում Սունդուկյան-Պեպոն:

            Comment


            • #7
              <<Պեպոն>> նաև թիֆլիսյան կոլորիտն է, հավլաբարյան քաղցր բարբառը, Գիքոյի զուսպ սպասում-նվիրումը, ազնիվ-պարտավորված բարությունը, Կակուլիի ազնիվ-բռնկուն էությունը:

              Comment

              Working...
              X

              Debug Information