ՄԻ ՀԵՔԻԱԹ-ՄՈՒԼՏԻ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Զառա
    Ուսուցիչ
    • May 2010
    • 162

    ՄԻ ՀԵՔԻԱԹ-ՄՈՒԼՏԻ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ

    Աստղերի շուրջպար` կայծկլտուն, անռիթմ,
    Չքնաղ ֆեյերվերկ` առանց դիրիժոր,
    Աստղաթափ գիշեր, ու տիեզերքից գաղտնիքներ բերող քարե նամակներ:
    Թանձր-կաթնագույն մշուշի միջից` հրաշք ջրվեժի տեսիլք ու շառաչ,
    Սարերից իջնող ցողախառն զեփյուռ, սարերը վազող անտառի հառաչ:

    Հետո` առավոտ: Արեգակ բոսոր ու կապույտ երկինք:
    Որտեղից-որտեղ հայտնված քամի, արշավող ամպեր:
    Ու տեղատարափ, ուղղաձիգ իջնող, խաչվող ու հատվող կաթիլների հոսք:
    Մեռնող-հառնողի տրամաբանությամբ` արևագալի տեսարան դյութող,
    Արևորդիների պաշտամունքների հսկա վկաներ, ժայռապատկերներ:

    Ծիածան-կամար և կամարաձև օրնամետ գույնի,
    Ձայնի ու լռության ներդաշնակություն, ու երաժշտություն`
    Սիմֆոնիկ համերգ թռչնի, գազանի, ջութակի լարի:
    Ստվերների խաղ ու ունայնության միֆ`
    Վակուումից ծնվող մասնիկների հզո°ր հեքիաթով:

    Արփինե Պետրոսյան
    Երևանի ֆրանսիական համալսարանի
    իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...
Working...
X

Debug Information