Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գեղեցիկի գաղտնիքը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գեղեցիկի գաղտնիքը

    Մահացու հիվանդությունից հյուծված, Հայնեն 1848թ. գարնանային մի օր դուրս եկավ արևով ողողված ու կանաչ սաղարթներով պարուրված Փարիզի փողոցները: Հաղթահարելով թուլությունը, նա հասավ մինչև Լուվր ու կանգ առավ Միլոսյան Վեներայի մարմարյա արձանի առջև: Բանաստեղծը կյանքին հրաժեշտ տալու գնաց արվեստի գանձարանը: Կյանքից բաժանվելը նրա համար նշանակում էր գեղեցկությունից բաժանվել: Բայց ի?նչ է գեղեցիկը: Հավանաբար` Գեղեցկությունը ներդաշնակ է: Այնտեղ, ուր Հակադրությունները գտնվում են "Համաչափ խառնուրդով", այնտեղ կա գեղեցկություն, մարդու առողջություն: Բնության գեղեցկությունն ու նրա ընկալման ուրախությունը վեհացնում ու ազնվացնում են մարդու հոգին: Դրանք մարդու մեջ առաջացնում են զգացմունքներ, որոնք նրան ներշնչում են թղթին, կտավին հանձնել գեղեցկության պատկերացման իրենց նրբերանգները:
    Ու ծնվում են Մարտիրոս Սարյանի տաք, արևային գույները կամ Քենտի հյուսիսային բնակարանների դաժան կոլորիտները, Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կամ Կլայդերմանի իմպրովիզացիաները, Շեքսպիրի սոնետներն ու Քուչակի հայրենները...
    Գեղեցիկով զարմանալու և հիանալու կարողությունը մարդկային ամենաթանկարժեք շնորհներից է: Բայց ամենից գեղեցիկը, այնուամենայնիվ, նույն մարդու արարքն է, երբ նա` հերոսանում է կամ բարի գործ անում, պայքարում է ու ձգտում, կամքի ուժով ու անհրաժեշտությամբ պայմանավորված` "սարեր է շուռ տալիս", ուրախանում է ու թախծում, երազում է ու խանդավառվում:
    Գեղեցիկի չափանիշ է մեկ տարեկան երեխայի հրճվանքն ու նույնիսկ` լացը, թոնրատնից եկող նորաթուխ հացի բույրն ու շախմատային բարդ էտյուդը կամ ֆիզիկայի խնդիրը լուծած մարդու ժպիտը...
    Այնուամենայնիվ`
    գաղտնիք է, թե ի?նչ է գեղեցկությունը:
    Ու այդ գաղտնիքը` կյանքի գեղեցիկն է ու նրա խորհուրդը...

    Զարուհի Պետրոսյան
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  • #2
    Գեղեցկությունը բնության մեծագույն գաղտնիքներից մեկն է, որի ազդեցությունը մենք տեսնում և զգում ենք, իսկ նրա էության մասին հստակ պատկերացում տալ շատերն են փորձել, բայց անհաջող... Ուստի կարելի է ասել և հաստատել, որ գեղեցիկը սյուբեկտիվ է, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է գեղեցիկ համարել ինչ-որ բան, որը մյուսի համար տգեղ է: Իմ կարծիքով բացարձակ գեղցկություն գոյություն չունի:
    http://dproc.armweb.info
    http://hayschool.yolasite.com
    http://vpmivarj-s.blogspot.com
    http://english.your-talk.com

    Comment


    • #3
      Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ:
      Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը:
      Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում:
      Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
      Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:
      Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:
      Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից:

      Comment


      • #4
        Գեղեցկությունը բխում է մարդու հոգուց. եթե մարդու հոգին գեղեցիկ է, նա աշխարհն էլ ընկալում է այդպիսին: Պետք է ցանկանալ տեսնել գեղեցիկը, և կտեսնես նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները չեն էլ փնտրում:

        Comment


        • #5
          Գեղեցիկի աշխարհը խորհրդավոր է, անմեկնելի ու ինքնատիպ: Այն մեր իդեալների աշխարհն է, մեր գունավոր մտքերի, պատկերացումների: Ամեն ոք ստեղծում է Գեղեցիկի իր մոլորակը ու բնակվում այնտեղ: Գեղեցիկը Աստվածային է և սահմանել այն, նշանակում է ներթափանցել երկնային գաղտնիքների մեջ...
          Ինձ համար Գեղեցիկը բնությունն Է, մայրս,հայրենիքս,բալիկս ու աշխարհի բոլոր անմեղ մանկիկները: Գեղեցկությունը աներևույթ է, անտեսանելի: Այն միայն զգում ես: Միթե կարելի է տեսնել հոգին: Իհարկե: Բայց միայն հոգու աչքերով:Գեղեցիկը նաև օգտակար է:Ուզում եմ հիշել մեծն Շիրազի հետևյալ բանստեղծությունը.
          Լավ չէ?ր լինեիր աշխարհում ընկած
          Հասարակ մի քար արտերի ճամփին,
          Որ վրադ նստեր հնձվորը հոգնած,
          Որ հանգիստ տայիր հոգնած ճամփորդին:
          Բանաստեղծությունը /<<Քարը>> / մարմարի մասին է, որը գեղեցկություն է ինքնին, բայց չօգտագործվող գեղեցկությունը նույնքան անիմաստ է, որքան չեղած հրաշքը:

          Comment


          • #6
            Ամեն ոք գեղեցիկի հասկացությունը ընկալում է յուրովի:Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկայի մեջ ապրում է գեղեցիկը:Գեղեցկությունն ամենուր է, ուղղակի տեսնել է պետք:Գեղեցիկը նրբագեղության և պարզության համադրությունն է: Գեղեցիկ է այն ամենը, ինչը ներդաշնակ է հոգուն: Իսկ հոգու գեղեցկությունը բնության պարգև է, այն ընդգծում է հոգու մաքրությունը։Արտաքին գեղեցկությունը պետք է զուգակցված լինի համեստության հետ: Գեղեցիկը պարզի մեջ է, իսկ պարզությունը` գեղեցիկի: Երբե՛ք մի թերագնահատեք ձեր գեղեցկությունը։ Դուք գեղեցիկ եք այնքան, որքան գեղեցիկ է ձեր հոգին…
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #7
              Գեղեցիկ է այն, ինչը բարի է, ինչի մեջ սեր կա: Գեղեցիկը մաքրությունն է, հոգու հաշտ ու ներդաշնակ վիճակը:

              Comment

              Working...
              X

              Debug Information