Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անհնազանդ պոեզիա

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անհնազանդ պոեզիա

    ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

    Դու՝ ծանր բրոնզե մի արձան,
    Կանգնել ես հպարտ ու անձայն,
    Հավքերը՝ քո գլխին թառած,
    Օրերդ չվեցին ու անցան:
    Դու ինքդ թողեցիր քո կեղտը
    Մարդկության անբասիր հավատին,
    Ինչպես հավքերն այդ ծեռտը
    Քեզ նման հանճարի ճակատին:

    Հ. Հովհաննեսյան

  • #2
    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԾԻԿԸ

    Պատմությունը, որդի,
    Մի կծիկ է բըրդի՝
    Վատ գզած ու մանած,
    Խըճճված ու խրթին:

    Չկա լուծում հարցի
    Նկուղներում մթին,
    Կա անցյալի քացին
    Մեր գալիքի մըռթին:

    Հ. Հովհաննեսյան

    Comment


    • #3
      ԴԺՎԱՐ Է ԿԱՄՔՍ ՍԱՆՁԵԼ

      Թե փնտրում ես քեզ համար տեր՝
      Դու ստրուկ ես ծնվել անշուշտ,
      Թե գնել ես հարճեր, ճորտեր՝
      Տեր ես ծնվել չար ու անկուշտ:

      Ավանդներ կան՝ հին, զանազան,
      Ու հավերժ են, անողորմ, չար –
      Որ կամ պիտի լինես գազան,
      Կամ՝ անատակ, անկամ ոչխար:

      Ո'չ, դժվար է կամքս սանձել,
      Խենթ է՝ ինչպես վայրի մտրուկ,
      Ես ո'չ տեր եմ կյանքում դարձել,
      Ո'չ՝ անարի ճորտ ու ստրուկ:

      Comment


      • #4
        Պոեզիան կոչված է խոսելու մեր սրտերի, մտքերի զգացումների հետ, խոսելու աշխարհի հետ աշխարհի մասին:
        Մարդկային հոգու ասքն է պոեզիան, ժամանակների խոսքը:

        Comment

        Working...
        X

        Debug Information