Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արարչապատկեր մարդը Աստծո

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արարչապատկեր մարդը Աստծո

    Համայն տիեզերքը սիրով է արարված: Սերն է տիեզերքի աստվածային լույսը: Խոհերիս ճամփին զրուցում եմ Աստծո ու հավատի անիմանալի ու սրբալեցուն էության մասին, փորձում եմ գտնել աստվածային շողի փոքրիկ թրթիռներ ու պահել իմ մեջ և տալ բոլորին:

  • #2
    ***
    Օրհնյալ է ու լույս պահն արարչական,
    Խաղաղություն է հոգիների մեջ,
    Մաքրություն կա, Տե՛ր, աշխարհում այնքան,
    Հոգին ճախրում է լույս ու սիրո մեջ:
    Աշխարհը համայն սիրով է շնչում,
    Եվ պարուրվում է հոգին բարությամբ,
    Հույսը դառնում է լուսեղեն հնչյուն,
    Լցվում է հոգին իր իսկ հարությամբ:

    Comment


    • #3
      Աղոթք առ բարձրյալ
      Ո′վ ամենազոր ու ներող Աստված,
      Լսիր աղոթքս բարեգութ բարձրյալ,
      Օգնիր տկարին , խենթ մոլագարին,
      Լույսը կորցրած անհույս տխմարին,
      Օգնիր տառապյալ քո անմեղ գոյին,
      Դատապարտյալին ու խռովյալին,
      Տո′ւր ուժ ապրելու, դիմակայելու,
      Չարին անխորտակ պատնեշ դառնալու,
      Ուժ տուր ծնվելու, լույսով սնվելու:
      Ուժ տո′ւր, որ ապրեմ, ոչ թե տառապեմ,
      Կյանք կոչված խառնակ այս բավիղներում:
      Կյանքը պարգև է, մեծագույն պարգև,
      Մի թողնի, որ նա դառնա անարև,
      Որ անգետ մարդը չտանջի Մարդուն
      Եվ նրան գցի մի անհուն անդունդ:
      Ո′վ ամենազոր և ներող Աստված,
      Լսի′ր մրմունջս բարեգութ բարձրյալ,
      Օգնի′ր, որ դուրս գամ այս խոր վիրապից,
      Անարդարության անհատակ ծովից:

      Comment


      • #4
        Ես Ձեր մեջ գտա իմ խոհերի ու զգացումների հարազատին: Ձեր աղոթքի մեջ կա անսահման բարություն, սեր մարդու հանդեպ: Աղոթքը սրտի կանչն է, հոգու թրթիռը, մտքի սուրբ ղողանջը:

        Comment


        • #5
          Արդարությունը մեզ է նայում երկնքից բարի լույսի աչքերով: Բարի լո՛ւյս, աշխարհ, բարի լու՛յս, մա՛րդ Աստծո: Մենք մեր իղձերի ու մեր երազների խորհրդավոր ու խոհուն պահապաններն ենք, մեր հույսերի պարտապանը: Իսկ պարտատերը՝ Աստված: Վճարենք մեր պարտքը բարի գործերով, բարի խոսքերով, բարի մտքերով: Որ չկորցնենք արարչապատկեր մեր կերպը, ինքներս մեզ:

          Comment


          • #6
            Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ես Ձեր մեջ գտա իմ խոհերի ու զգացումների հարազատին: Ձեր աղոթքի մեջ կա անսահման բարություն, սեր մարդու հանդեպ: Աղոթքը սրտի կանչն է, հոգու թրթիռը, մտքի սուրբ ղողանջը:
            Շատ շնորհակալ եմ հրաշալի մեկնաբանության և իմաստավորման համար:Բարին եթե չլիներ, չարն աշխարհը կքանդեր:Երբեք չպիտի ընկճվենք ու երկնչենք չարից,որովհետև բարին միշտ ուժեղ է և անպարտելի, չպիտի կորցնենք մեր հոգու լույսը:

            Comment


            • #7
              Սերն ու լույսը աստվածային պարգևներ են:

              Ցոլում է լույսը Լեռան կատարից,
              Համբույր առ համբույր ձուլվում սրտերին,
              Պարգևն է Վերին՝ լույսը աշխարհին,
              Որ իջնում է մեր հոգնած սրտերին:

              Comment


              • #8
                Երանություն

                Այսօր իմ հոգում երգեր են ծնվում,
                Երգեր են ծնվում լուսեղեն սիրո,
                Իմ հոգում հույսի քնքշանքն է ցոլում,
                Ծփում է հոգիս խաղաղ թրթիռով:
                Ճերմակաթույր է երազը ծավի,
                Եվ անուրջներս քնել են խաղաղ,
                Ծփում է հոգիս լույսի ծիծաղից,
                Ես իմ հոգու մեջ գանձ ունեմ պահած:
                Տարուբերվում է ծփանքով մեղմիկ
                Հավատով օծված երազի կաղնին,
                Հույսս քնքշացոլ շող է ու եղնիկ,
                Հավատս՝ արմատ, պատվար ու կաղնի:
                Եվ հոգիս այնպես ուզում է թևել,
                Դառնում է թեթև, անարատ, մաքուր,
                Տե՛ր, դու ես հոգուս ընծայել թևեր,
                Իմ խաղաղության լուսեղե՛ն աղբյուր:

                Comment


                • #9
                  Բերկրանք

                  Արցունքն է ժպտում, բերկրում է սիրտը,
                  Եվ երջանկալույս խոստում է հղում
                  Արարչի սիրով լի տիեզերքը,
                  Ու երանալույս հրճվանքն է մնում:

                  Արցունքի լույսից սերն է թանձրանում,
                  Բարձրանում երկնի կամարները լույս,
                  Տխրության ամպը հեռու է վանում.
                  Հառնում է հոգին լույսում սիրալույս:

                  Արցունքից ցավը սրբվում է մեկեն,
                  Երջանկությունը դառնում իրական,
                  Հոգին ձգտում է դեպ անմահ եզերք,
                  Հավերժի լույսով օծվում է ներկան:

                  Օ՜, Սու՛րբ Արարիչ, օ՜, Անճառելի՛,
                  Քավի՛չ հանցանաց մեր՝ մեղավորաց,
                  Սրտերը դարձրու՛ սիրո հայելի
                  Ու սերը դարձրու՛ հավատի սուրբ հաց:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Արսենյան,ուզում եմ խոսել Աստվածաշնչի մասին:Ինչու ենք մենք կարդում այն.նպատակը մեկն է-հանդիպում Քրիստոսի հետ,նրան ճանաչելը,նրան հոգով հպվելը:Ընթեցումը մեզ տանում է դեպի Քրիստոսը,դեպի կենդանի հավատը,վերադարձնում է նոր կյանքի և ուրախության,ուժի և ազատության:Մեզ բոլորիս պետք է Աստվածը ,որպես կյանք, լույս,խաղաղության և ուրախության աղբյուր:

                    Comment


                    • #11
                      Շնորհակալություն, հարգելի՛ Ռուզաննա

                      Մենք Աստծո պատկերն ենք կրում, արարվել ենք որպես աստվածային էության մասնիկ՝ նյութական ու հոգևոր կյանքով ապրելու, արարելու և սիրելու:
                      Աստվածաշունչ մատյանը Աստծո խոսքն է մարդ արարածին, որ նա վերագտնի իր անխարդախ էությունը՝ Աստծո հետ հարաբերվելով, Նրա պատգամները կատարելով: Հիսուս մեր փրկիչն է: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, ազատվի մեղքից, մահից: Քրիստոնեությունը այն ճանապարհն է, որ Աստված նախորոշել էր մարդու համար, որպեսզի նա սրբվի մեղքից և փրկվի:

                      Comment


                      • #12
                        Շնորհակալություն, հարգելի՛ Ռուզաննա

                        Մենք Աստծո պատկերն ենք կրում, արարվել ենք որպես աստվածային էության մասնիկ՝ նյութական ու հոգևոր կյանքով ապրելու, արարելու և սիրելու:
                        Աստվածաշունչ մատյանը Աստծո խոսքն է մարդ արարածին, որ նա վերագտնի իր անխարդախ էությունը՝ Աստծո հետ հարաբերվելով, Նրա պատգամները կատարելով: Հիսուս մեր փրկիչն է: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, ազատվի մեղքից, մահից: Քրիստոնեությունը այն ճանապարհն է, որ Աստված նախորոշել էր մարդու համար, որպեսզի նա սրբվի մեղքից և փրկվի:

                        Comment

                        Working...
                        X

                        Debug Information