Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանաստեղծություններ՝ հայ գրողներին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Վիլյամ Սարոյանին

    Սիրտդ հայոց լեռներում է՝
    Անհուն կարոտ ամբարած,
    Րաբունյան սերդ խորն է՝
    Որպես ոգի, որպես լաց:
    Յոթնապատիկ սիրով լեցուն՝
    Արմատներիդ ես նայում.
    Նավդ է հայոց լեռներում:

    Comment


    • #17
      Վազգեն Շուշանյանին

      Քնքշանք կա հորդուն ու սեր ծովածով
      Արևով օծված բառերիդ խորքում,
      Սերը պայծառ է, լցված հեքիաթովվ,
      Կյանքը սիրալույս հեքիաթ է հորդուն:

      Ամռան գիշերվա երազն է ցոլում,
      Ու մղկտում է կորուստը կերկեր,
      Հիշատակներով կարոտ ես հինում՝
      «Սիրով մը» քո մեծ ու կորստաբեր:

      Շող ու լույսի մեջ ամեն-ամեն բան
      Ոսկևորում է էությունն իր հենց,
      Արցունքալույս է փնտրտուքը տան,
      Սիրտը ուզում է, որ իրեն սիրեն:

      Երբ հիշատակն է դառնում ապավեն,
      Երկիրը հոգում դառնում է մորմոք,
      Հյուսվում է կուց-կուց «հիշատակներեն»,
      Գրկում է մրսած կարոտները որբ:

      Եվ սովորական սուղ առօրյայում
      Մարդը փորձում է ինքնությամբ զատվել,
      Ու՞մ է որոնում իր հաճույքներում՝
      Իրե՞ն, թնջու՞կը, թե՞ մի առասպել:

      Comment

      Working...
      X

      Debug Information