Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանաստեղծություններ՝ հայ գրողներին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բանաստեղծություններ՝ հայ գրողներին

    Այս աշխարհում ամեն մեկն ունի իր աշխարհը՝ խոհերի, զգացողությունների, զգացմունքների, հարցերի ու պատասխանների իր աշխարհը: Մենք ապրում ենք մեր աշխարհում, որ նաև ուրիշների աշխարհի լույս ու ստվերով է լցվում: Փորձել եմ ճանաչել և ուզում եմ ձեզ ինձ հետ տանել այն մարդկանց վսեմ ու դժվար աշխարհը, որ կոչվում են ստեղծագործող, գրող, բանաստեղծ...

  • #2
    Նարեկացին
    Խոհը ծանրացած՝ մարդկային մտքի,
    Տարուբերվում էր օվկիանում նրա,
    Միտքը դարձել էր ցավի պարսատիկ,
    Նետում էր ցավը տքնանքով համառ:
    Պեղում էր միտքը, հոգին ու իրեն
    Եվ արտասվում էր արցունքը մեղքի,
    Ամենակալին խնդրում էր ներել,
    Իրեն անարժան համարում կրկին:
    Եվ աղոթալույս տքնանքը նրա
    Պոկում էր լույսը խավարից կրկին,
    Հրճվում էր լույսով աստվածակամար
    Եվ անհույս հույսով մրմնջում՝ փրկի՛ր:
    Ու տիրամեծար գովասանքներով
    Մարդկային կերպը գտնել էր ջանում,
    Նարեկամրմունջ իր աղոթքներով
    Խավարը լույսից հեռու էր վանում:
    Մաքրահունչ, լուսե շուրթերը նրա՝
    Հավերժի ճամփին մրմունջ ու աղոթք,
    Տե՛ր, ի՛նձ էլ մաքրիր աղոթքով նրա
    Եվ հավերժումի իմ հույսը աղոտ:
    Վերջին խմբագրողը՝ manush; 25-10-17, 12:57.

    Comment


    • #3
      Շատ գեղեցիկ բանաստեղծություն է,Նարեկացուն բնորոշող:

      Comment


      • #4
        Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շատ գեղեցիկ բանաստեղծություն է,Նարեկացուն բնորոշող:
        Հարգելի՛ Սվետլանա, շնորհակալ եմ Ձեր խոր ընկալման և գնահատանքի համար: Ուրախ կլինեմ՝ Ձեր կարծիքը կարդալով, Ձեր առաջարկներին ծանոթանալով:

        Comment


        • #5
          Վահան Տերյանին



          Աշնանային քնքշանքով էր պարուրված
          Մեղմահնչյուն և սիրալույս քո հոգին,
          Աշնանալույս տերևներն են ընկնում ցած՝
          Սիրուդ մասին լուռ պատմելով ամենքին:

          Պտտվում է կարուսելը կարոտի,
          Մղկտում են կարոտները ցավալաց,
          Գուրգուրում էր հանգրվանը կարոտի
          Եվ շշուկով երգ էր պատմում քեզ կամաց:

          Կախարդական մի շղթա կա երկնքում՝
          Աներևույթ՝ որպես սերը խոր հոգու,
          Մեղմալույս էր սերդ՝ որպես իրիկուն,
          Օղակում էր կարոտները մեկմեկու:

          Դու ունկնդիր եղար հողմի խենթ երգին,
          Եվ հեկեկաց լուսե հոգին քո անհագ,
          Լույսի քնքշանք դու տվեցիր ամենքին,
          Քնքուշ՝ որպես անդարձ բախտի հիշատակ:

          Ցաված սիրտդ միայն սիրով է շնչել,
          Անձրևում էր սիրող սիրտդ անընդհատ,
          Քո օրերին աշնան թուխպեր են իջել,
          Բայց պահել ես լուսաքնքուշ մի հավատ:

          Արդյոք նորից երազներն են թափառում,
          Թե՞ դարձել է հույսդ լռիկ սերմնացան,
          Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
          Երազներդ, երազներդ ու՞ր անցան:

          Լուսավոր է առավոտը գիշերի,
          Անարատ է իր թախիծը լուսավոր,
          Եվ թրթիռը տերյանական հուշերի
          Արտասվում է սիրակարկաչ լույսերով:
          10. 09. 1999 թ.
          Վերջին խմբագրողը՝ manush; 25-10-17, 13:01.

          Comment


          • #6
            Հովհաննես Թումանյանին
            Լուսահրաշ քո հոգին բարձունքներում սավառնեց,
            Քո հանճարեղ պարզությամբ մերը եղար, եղար մեծ:

            Ազնիվ ու մեծ, վեհ սիրով սիրեց Սարոն Անուշին,
            Քեզ օջախը քո տարան կարոտները քո հուշի:

            Հայ գյուղացու տանջանքից քո մեծ հոգին հառաչեց,
            Քո շուրթերով Մարոյին անբախտ մայրը տուն կանչեց:

            Խեղճ Գիքորի արցունքը քար էր դարձել քո սրտին,
            Մեր պապերի օրհնանքը նվիրեցիր ամենքին:

            Լոռվա չքնաղ եզերքի անզուգակա՛ն բանաստեղծ,
            Հնչում է քո երգերում բառն ու բառը նախաստեղծ:

            Ժողովուրդը քեզ կոչեց ամենայն հայ բանաստեղծ,
            Քանզի օվկիան քո հոգին սեր արարեց, լույս երկնեց:

            Comment


            • #7
              Հարգելի Արսենյան,]Ձեր բանաստեղծությունները խորքային են, զգացում ու խոհ,մտքի սլացք,արարչահավատ լույս կա նրանցում:Շնորհավորում եմ և հաջողություններ մաղթում:
              Ուղղակի ափսոսում եմ,որ հիմա շատ քչերն են բանաստեղծություն կարդում և չեն ապրում պոեզիան զգալու բերկրանքը:Հետաքրքիրն այն է,որ ես էլ ունեմ տողեր նվիրված Տերյանին և Թումանյանին:
              Վահան Տերյանին
              Այնքան եմ սիրում Ձեր մթնշաղը,
              Նրբակերտ,սահուն Ձեր աղջամուղջը,
              Անմարմին կույսի աննշմար խաղը,
              Տխրությամբ լեցուն հոգուդ մրմունջը...
              1970թ

              Comment


              • #8
                Թումանյանի հետ

                Օրորոցից մինչև մեր մահ`
                Թումանյանը մեր անմահ
                Մեր շրթին է, մեր հոգում է,
                Մեր մասին անվերջ հոգում է:

                Մեզ խրատում ու ճշտում է,
                Միշտ որոնում ու գտնում է,
                Սուտը ճշտից միշտ զատում է,
                Բարուն չարից ազատում է:

                Երդիկից լույսը կաթում է,
                Խնոցում սերը հարվում է,
                Պղնձում ճաշը եփվում է,
                Ջահրեն բարակ ճռճռում է,
                Ժամանակն անխոս հալվում է
                Ու ժամի զանգը զնգում է:

                Հսկա կաղնին հառաչում է,
                Հորթը բակում բառաչում է,
                Ոգեղեն երգը թռչում է,
                Դեբեդն անուշ քչքչում է:

                Comment


                • #9
                  Հարգելի՛ Սվետլանա, շնորհակալություն հոգեհարազատության և ոգևորող խոսքերի համար: Դուք ստեղծագործողի աչքերով ու հայացքով եք կարդում իմ տողերը, շնորհակալություն:
                  Հարգանքով՝ Կարինե Արսենյան՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

                  Comment


                  • #10
                    ***
                    Չարենցյան հուշը ճառագում է ջերմ,
                    Եվ Հարդագողի մի հոգնած ճամփորդ
                    Իր երազանքը երազում է դեռ,
                    Անձրևը հույզի վարարում է հորդ:

                    Ազնիվ երազի հպարտ մի ասպետ
                    Ասպետականն է բարբառում դարին,
                    Անհաշտ ու հպարտ խոսում է կարծես
                    Եվ ձեռնոց նետում խավարին, չարին:

                    Բարի թախիծով երգիչը Չարենց
                    Նաիրի երկրի ցնորքն է հերքում,
                    Իր սրտում քանի՜ ցնորք նա մարեց,
                    Բայց սերը պահեց սրտում և երգում:


                    Անչար հավաստեց, որ գարուն կգա,
                    Կյանքը կցոլա, կբացվեն վարդեր,
                    Պոետի մտքին վերջակետ չկա,
                    Սիրտը օվկիան էր, և կյանքը բարդ էր:

                    Կորած աշխարհի մշուշված միգում
                    Նա արևահամ մեր բառը երգեց,
                    Լուսամփոփի պես սերը իր հոգում
                    Տանջանքը այրող հավերժի երգն էր:

                    Եվ անկումների հրե սարսափից
                    Տառապած հոգին սավառնեց հեռու,
                    Հավերժին ձգտեց երազի ափից,
                    Արարչի լույսով հավերժված հեռուն:

                    Comment


                    • #11
                      Հարգելի Արսենյան շնորհավորում եմ հաջողված, գեղեցիկ, մտքի մեծ թռիչք արտահայտող բանաստեղծությունների արարման, լույս ընծայելու համար և մաղթում Ձեզ բազում հաջողություններ, անսպառ եռանդ:

                      Comment


                      • #12
                        ՄԻսաք Մեծարենցին

                        Շող է ու լույս, շող է ու լույս անպարփակ
                        Ծաղկեփնջում բանաստեղծյան քո սրտի,
                        Կարոտավառ երազներ են կրծքիդ տակ,
                        Արև ու լույս, պայծառություն լուսայգի:

                        Աքասիաներ շուքով նազուկ կհևան
                        Քո կարոտի պարտեզի մեջ լուսանուտ,
                        Ու կբուրեն երազներդ հոտևան,
                        Շող է ու լույս, շող է ու լույս, լույս ու մութ:

                        Մութի գրկում՝ մութից ծնված լույս արցունք՝
                        Լուսակերոն, շուշանափայլ ու սաթե,
                        Լուսե երազ, ցավոտ կարոտ, ցավի խունկ,
                        Ու հոգուդ մեջ՝ աղոթքի խունկ լուսաթև:

                        Հոգիդ, հոգիդ՝ պատյանազերծ ու բուրյան,
                        Անանձնական ուրախությամբ երջանիկ,
                        Դու՝ զտված լույս, քո կարոտը՝ լուսե վանք,
                        Քո ուսերին՝ հավերժումի ծիրանին:

                        Comment


                        • #13
                          Ռուբեն Սևակին

                          Անրջանքի ու սիրո պես աքսորված՝
                          Հուզախռով կարոտներով խնդագին
                          Երազեցիր սիրալեցուն լուսաբաց
                          Եվ հոգնեցիր սուգից, լացից, փափագից:

                          Ազնվագույն ասպետությամբ զինվորյալ՝
                          Եղար որդին հայկազնական մեր ազգի,
                          Մարդերգության լուսաշողով պարուրյալ՝
                          Զանգ հնչեցրիր ազատության կոչնակի:

                          Սերը մահից զորավոր է առավել,
                          Կյանք է, լույս է և ապրելու երգ երգոց,
                          Ուրիշ ոչինչ. միայն սիրել ու սիրել,
                          Զգալ խինդը, խինդ նվիրել բյուր մարդոց:

                          Քո ողջ կյանքը աղաչավոր երգ եղավ՝
                          Եղերական ու միամիտ, սև՛ ողբերգ,
                          Սրբալուսվեց հոգուդ սերը լուսավառ,
                          Ծնվեց, ապրեց, անմահացավ որպես երգ:

                          Comment


                          • #14
                            Պետրոս Դուրյանին

                            Քո քնքուշ հոգում՝ սիրո աղաղակ,
                            Արդար վրեժի ու պայքարի կոչ,
                            Քո հոգում՝ արև, լոյյս ու հաղթանակ,
                            Տրտում մի տրտունջ, երազ ու աղոթք:
                            Լույսերի հանդես ու ալեկոծում,
                            Լուսատառապյալ լճակ կարոտի,
                            Տագնապած մի սիրտ՝ կյանքի սև ծովում,
                            Քո օրերի մեջ՝ շողալույս սրտի:
                            Քո խոհերի մեջ՝ իղձ առ Հայաստան
                            Եվ Գողգոթայից սիրո ճառագայթ,
                            Դու՝ հայի հոգու անխորտակ վկան,
                            Սիրահա՛ր դժբախտ, անցամքի՜լ վտակ,
                            Սեր ու կարոտի անխորտակ ներկան.
                            Դու՝ բնորոշում՝ երգ դուրյանական:

                            Comment


                            • #15
                              Ավետիք Իսահակյանի հիշատակին

                              Քո կարոտներում տառապանք կար սեգ
                              Եվ վառման բույրը սուրբ ցորենհացի,
                              Մեծ էր, թրթռուն սրտիդ սերը ջերմ,
                              Սեր ու երազով արբեցա՛ծ պոետ:

                              Փախչում էր կյանքից հերոսդ հոգնած,
                              Նա շշնջում էր՝ կյանքը երազ է,
                              Սիրտդ մերժում էր քեն, ոխ ու կասկած,
                              Ո՛վ մեծ բանաստեղծ, անմոռա՛ց Վարպետ:

                              Շշնջում էիր՝ սիրտս երկինք է.
                              Սիրտդ երկինք էր՝ արևով օծուն,
                              Տիեզերաշող հոգուդ երկինքը
                              Տաղերիդ լույս ու բույրով է խոսում:

                              Քո մաքրականթեղ տողերի խորքում՝
                              Լույսերի հանդես, մտքի խորունկ ծով,
                              Երազակարկաչ քո սերն է մաքուր՝
                              Լցված Արարչից ճառագած լույսով:

                              Մարդը գնում է, իր գործն է մնում,
                              Մնում է հոգին՝ մաքուր ու անմահ,

                              Իր համբերանքի չիբուխն է ծխում
                              Ժամանակը՝ քո երգով լուսավառ:

                              3.11.1995 թ.

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information