Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենականչ բանաստեղծություններով

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենականչ բանաստեղծություններով

    Ես հայ եմ, սա իմ երկիրն է, իմն է բառը հայոց, որով խոսել եմ և ուզում եմ խոսել ժողովրդիս երազների հետ..

  • #2
    Երկի՛ր իմ, կարոտիդ ճամփեքին
    Հույսերդ դարձան ծիածան,
    Լուսաշող ու ազատ իմ երկի՛ր,
    Հավերժող իմ ազա՛տ Հայաստան,
    Հայ մարդու հույսերից դու ծնված
    Հայրենիք ու հող սրբազան,
    Հայության կարոտն ես դու անանց,
    Հայության հայրենի՛ք Հայաստան:

    Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Արսենյան

    Comment


    • #3
      Ակնկալում եմ,որ այս թեմայում դուք էլ կգրառեք ձեր հայրենաշունչ խոհերը:

      Իսկ այժմ..

      Հայաստան
      Հայո՛ց երկիր՝ իմ Հայաստան հնօրյա,
      Առասպելված երազների ապավե՛ն,
      Դու մարդկության դրախտ-սկիզբ ու օրրան,
      Ծիածանը՝ Արարատիդ ժապավեն:

      Մեր հա՛յ երկիր, մեր լուսավոր պատմություն՝
      Ավարայրով ու Մաշտոցով սրբացյալ,
      Քո Նարեկը՝ հավերժության սուրբ մատյան,
      Խղճի արցու՛նք, անմահությու՛ն հարուցյալ:

      Ազատության ծիրանին է ծածանվում
      Որպես կյանքի ու բերկրության առագաստ,
      Ոգուդ իղձն են քո քաջերը հայկանուն,
      Որ փրկել են երազներդ վեհապանծ:

      Հայո՛ց երկիր՝ իմ հայրենիք սրբանուն,
      Այս աշխարհում աստվածառաք մեր բաժին,
      Դու՝ սեր, սլացք ու հիացմունք մեր անհուն,
      Հայոց ազգիս՝ սուրբ պարգևը երկնքի:
      Վերջին խմբագրողը՝ Արսենյան; 13-10-17, 09:23.

      Comment


      • #4
        Ազատությունը հայի բաղձանքն է միշտ եղել:

        ***
        Օրերի հեռվում ժպտաց մի փարոս,
        Եվ հայը փարվեց լույսերին նրա,
        Իրար շաղկապեց երազանք ու հույս,
        Պայքարեց, ձգտեց միշտ հասնել նրան:

        Ազատությունը բաղձանքն էր հայի,
        Երգ էր ամբարել սրտի մեջ իր տաք,
        Բորբ կարոտների ցոլանքն էր կարմիր,
        Հայի երազում՝ լույս ու լուսաբաց:

        Եվ հաղթած հոգով խեղճությանը իր
        Եվ ի հեչուկս բոլոր չարերի՝
        Հայ մարդը հասավ հույսին դարերի,
        Հառնեց հայ ոգին ընդդեմ ավերի:

        ՈՒ ազատաբաղձ քանի՜ սերունդներ
        Անցյալի խորքից նայեցին նրան,
        Որ պանծացրել էր երազանքը մեր՝
        Պայքար-հավատը դարձրած վահան:

        Comment


        • #5
          ***
          Երկիրը հող է, ակունք է ու շող,
          Արարչապարգև սրբություն անանց,
          Երկիրը կանչ է, ոգի է անթով,
          Ավանդագրիչ պատումը նախնյաց:

          Սա Հայաստանն է՝ նվերը հային,
          Այս դժվար հողը պարգև է ու գանձ,
          Անսուտ խարիսխն է ոգեղեն նավի,
          Հավերժաընծա պարգևեց Աստված:

          Comment


          • #6
            ***
            Հայաստա՛ն, հոգուս թրթիռն ես մի շող,
            Սրբասուն ու լույս՝ Արարատիդ պես,
            Երազ հնավանդ, երազ հավերժող,
            Քո արարումի մի լուռ տողն եմ ես:

            Comment


            • #7
              Հայ զինվորներ

              Մեր դարավոր հույսերը
              Ծածանեցիք զինավառ,
              Հայրենիքն է ձեր սերը
              Եվ հավատը ձեր անմար:

              Հայոց չքնաղ երկնքի
              Բիլ կապույտն է ձեր հոգում,
              Հպարտությունն եք երկրի,
              Հայի պաշտպան ու խնդում:

              Դուք պաշտպանն եք մեր երկրի
              Եվ զինվորն եք հայոց տան,
              Ազնիվ եք միշտ ու կրկին,
              Կերտում եք մեր ապագան:

              Երազանքը հայ հոգու
              Նվիրեցիք դարերին,
              Որպես լուսե փրկություն՝
              Ճաճանչեց հայ հույսը հին:

              Լույս կարոտից հայ մարդու
              Ազատություն կերտեցիք,
              Եղաք միշտ վեհ ու մաքուր,
              Ձեզնով ցավը հերքեցիք:

              Հայոց ազատ մեր երկրի
              Պայծառ սերը ձեզ ընծա,
              Ձեզ՝ օրհներգը լուսայգի,
              Աստված միշտ ձեզ պահապան:

              Comment


              • #8
                Ապրում է հուշը

                Ապրում է հուշը, այսօր արթնացել
                Եվ փոթորկում է աշխարհը նրանց,
                Ովքեր հիշում են մի ողջ անցած կյանք՝
                Կռվի դժվարին ճամփեքով անցած,
                Ում խաղաղ-խաղաղ օրերի համար
                խոնարհում ենք պարտք:
                Իսկ հապա նրա՞նք, որ թեկուզև ուշ
                Հուշապատ դարձան,
                Կյանքով, ժպիտով, հոգնությամբ ապրած
                Այն տղաները, այրերը այն քաջ,
                Որ տուն չդարձան:
                Խոնարհում նրանց:
                Այս բանաստեղծությունը նվիրել եմ Մեծ հայրենականին մասնակցած համագյուղացիներիս՝ օշականցիներին:

                Comment


                • #9
                  Սուրբ պատգամ
                  Պայքա՛ր, պայքա՛ր՝ երգեցինք,
                  Վանկարկեցինք՝ մինչև վերջ,
                  Հայոց ազգի երազի
                  Սուրբ պատգամը հասավ մեզ:

                  Հայը դարձավ մի բռունցք,
                  Եղանք խմբված, միակամ,
                  Հայի հույսը անտերունչ
                  Բողոք դարձավ այս անգամ:

                  Բողոք դարձավ ու աղոթք,
                  Լույսն իր սփռեց խավարում,
                  Ամբողջացավ մի կարոտ՝
                  Չարի հանդեպ աններում:

                  Արցախական աշխարհի
                  Տառապանքը դարձավ կայծ,
                  Լցրեց իրմով խավարի
                  Խորխորատը մգլոտած:

                  Հայոց տոհմիկ հավատի
                  Հավատավո՛ր դարձրու՛ մեզ,
                  Պաշտպա՛ն եղի՛ր հայ դատին,
                  Աստվա՛ծ, օրհնի՛ր գործը մեր:

                  Comment


                  • #10
                    Արարատ

                    Արարատը հրճվանք է և ցնորք է ու տաճար,
                    Ու շողում է աշխարհում Արարատի լույսը վառ,
                    Ցավը՝ կարոտ ու մղկուտ, ցավը՝ վերք ու խոր վիրապ,
                    Արարատը աշխարհի մաքրությունն է անարատ:

                    Արարատը կարոտի ձյուն է՝ ճերմակ, լուսաբույր,
                    Երազանքի կերոն է, հավերժության լուսե բույր,
                    Այս աշխարհի խիղճն է լուռ՝ նայող հոգու աչքերին,
                    Արարատը սերն է վառ, հավերժական, անթերի:

                    Comment


                    • #11
                      Շնորհակալություն հարգելի՛ Արսենյան հետաքրքիր թեմայի համար։Հիանալի հայրենաշունչ մտքեր ունեք։Ձեր ստեղծագործ միտքը թող միշտ փայլի։
                      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                      Comment


                      • #12
                        Իմ երկիրը

                        Իմ երկիրը տառապանքի խավարներում արտասվեց,
                        Չվհատվեց երկիրը իմ, լույսը սիրեց, ցավն ատեց
                        Եվ մոլորյալ դարերի մեջ եղավ կանթեղ ու կերոն,
                        Հույսի ձեռին կրակ վառեց, եղավ բացսիրտ ու ներող:

                        Ա՜խ, տանջահար ցա՛վ իմ՝ ա՛զգ իմ, օրդ եղավ օձ ու խայթ,
                        Բայց երազը քո իղձերի շողաց, ինչպես ճառագայթ,
                        Երևի թե հույսն ու սերը նույն չափով են միշտ չափվում,
                        Տե՛ր իմ, մաղի՛ր հույսի ոսկին, ազգս շատ է տառապում:

                        30.06.1994 թ.

                        Comment


                        • #13
                          Երկի՛ր Հայաստան

                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու հին ես այնքան,
                          Որքան որ հին է հիշողությունը:
                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու մերն ես այնքան,
                          Որքան որ մերն է մեր արյան գույնը:
                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու խորն ես այնքան,
                          Որքան խորն է մեր պատմությունը:
                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու նորն ես այնքան,
                          Որքան նորընծա ազատությունը:
                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու ջերմ ես այնքան,
                          Որքան որ եռուն պատանությունդ:
                          Երկի՛ր Հայաստան,
                          Դու սուրբ ես այնքան,
                          Որքան զոհերիդ թափված այրունը:

                          Comment

                          Working...
                          X

                          Debug Information