Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենք Հայաստանն ենք

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Աղոթք առ բարձրյալ
    Ո′վ ամենազոր ու ներող Աստված,
    Լսիր աղոթքս բարեգութ բարձրյալ,
    Օգնիր տկարին , խենթ մոլագարին,
    Լույսը կորցրած անհույս տխմարին,
    Օգնիր տառապյալ քո անմեղ գոյին,
    Դատապարտյալին ու խռովյալին,
    Տո′ւր ուժ ապրելու, դիմակայելու,
    Չարին անխորտակ պատնեշ դառնալու,
    Ուժ տուր ծնվելու, լույսով սնվելու:
    Ուժ տո′ւր, որ ապրեմ, ոչ թե տառապեմ,
    Կյանք կոչված խառնակ այս բավիղներում:
    Կյանքը պարգև է, մեծագույն պարգև,
    Մի թողնի, որ նա դառնա անարև,
    Որ անգետ մարդը չտանջի Մարդուն
    Եվ նրան գցի մի անհուն անդունդ:
    Ո′վ ամենազոր և ներող Աստված,
    Լսի′ր մրմունջս բարեգութ բարձրյալ,
    Օգնի′ր, որ դուրս գամ այս խոր վիրապից,
    Անարդարության անհատակ ծովից:

    Comment


    • #32
      Արեգակն արդար ...
      Արեգակն արդար առ ի լույս ծագեալ
      Եվ խորին խորհուրդ և լուռ տառապանք,
      Այս բացվող օրվա և բացվող ծաղկի
      Անմեղ ու արդար մաքրության ծովում
      Եկ փառաբանենք ու գովաբանենք
      Մեր նախնյաց լեզվով, սրամիտ խոսքով:
      Բարենորոգում ու բարեփոխում,
      Թե նորոգում է, անչափ բարի է,
      Իսկ թե փոխում է, դժվար է ասել ,
      Բարի է, թե չար..
      Իսկ գուցե քանդենք ու նորից փոխենք,
      Ավելի լավ է եկեք քանդակենք
      Ու քարին դակենք մեր դարդն ու ցավը,
      Անգետ գիտունի կամքով հաստատված,
      Անօրինական,աբսուրդի հասնող
      Որոշումների անվերջ շարանը
      Ու հրամանը:

      Comment


      • #33
        Լուսավոր իղձերի առավոտն է շողշողում Հայաստան երկրիս երկնակամարում: Հայակարկաչ երազներն են սավառնում և մեր հայրենական օջախի ջերմությամբ շնչում:
        Երկի՛ր, քո ոգին՝ լուսե մի թռչուն,
        Ճշմարտությունը քո երգն է հնչուն:
        Հայաստա՛ն, մեր տունն ես աշխարհում,
        Թռիչքը երազի մեր անհուն:

        Comment


        • #34
          Հայրենիքը երազի թրթիռներով է լեցուն,
          Օտարության ճամփեքից մղկտում է մեր ածուն.
          Երազները հայ մարդու Արարատից են օծվում,
          Հավերժուն է ու բարի մեր կարոտի ոսկե չուն:

          Comment

          Working...
          X

          Debug Information