Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մենք Հայաստանն ենք

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մենք Հայաստանն ենք

    Հարգելի ուսուցիչներ,այս թեմայի մեջ առաջարկում եմ ներկայացնել Հայաստանին և հայ մշակույթին նվիրված ձեր ստեղծագործությունները, որոնք կարող են դառնալ ուսումնաօժանդակ նյութ մայրենիի համար։
    Ես Հայաստանն եմ ,
    Սեգ Մասիս սարն եմ,
    Հպարտ Սիփանն եմ
    Ու Ծովասարն եմ:
    Արազն ու Վանն եմ,
    Ջինջ Կապուտանն եմ,
    Կապույտ Սևանն եմ,

    Ու Հրազդանն եմ:
    Հայկն ու Վարդանն եմ,
    Տիգրան արքան եմ,
    Մեսրոպ Մաշտոցն եմ,
    Գրապահոցն եմ:
    Ես լավաշ հացն եմ,
    Սուրբ Հացեկացն եմ :

    Թորոս Ռոսլինն եմ,
    Որդան կարմիրն եմ,
    Նուռ եմ ու խաղող,
    Ծիրան` ոսկեշող,
    Խաչքար ու կարպետ,
    Խոյակ ու գմբեթ,
    Մենք Հայաստանն ենք:

    Հ.Գ.(Բանաստեղծությունը գրել եմ 2002 թվականի սեպտեմբերի 21-ին առանց մտածելու , միանգամից:Եվ երբ հաշվեցի տողերի քանակը, տեսա,որ դրանք ճիշտ 21- ն են, որոնք յոթական տողերով ներկեցի մեր դրոշի գույներով և ստացվեց մեր եռագույնը):
    Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 12-10-16, 10:22.

  • #2
    Հայաստանին
    Տառապած, հավերժող իմ չքնաղ բնօրրան,
    Արարատ սարիդ պես միշտ կանգուն, անվարան,
    Աչքերդ` լճացած ծովակն է քո Վանա,
    Լանջերդ`Շիրակն ու սարերը Սիփանա,
    Թիկունքիդ`Գրգուռն ու Նեմրութը երկնահաս,
    Ձեռքերդ` Եփրատն ու Արաքսը հորդահոս:
    Սրտիդ մեջ քո Անին, քո Վանն ու Սևանը,
    Ա~խ, ափսոս, գերի են Կարսն ու Արդահանը:
    Ցրված են աշխարհում որդիքդ բյուրավոր,
    Եվ սիրտդ է կեղեքում կարոտը թևավոր:
    Ուզում եմ,որ ծաղկող ու շենշող Երևանը
    Դառնա տունդարձի լույս հանգրվանը:
    Թող ծնվեն երգերը, կառուցվեն շենքերը,
    Բուժվեն քո վերքերը ու բացվեն դռները,
    Հրաշքով հանդիպեն ծարաված սրտերը,
    Պապակած շուրթերը, կարոտած աչքերը,
    Որ լուսե ջրվեժներ հորդեն ու կարկաչեն,
    Հայաստան աշխարհը նորովի զարդարեն :
    Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 13-10-16, 10:06.

    Comment


    • #3
      Հայաստանի մայրաքաղաքները

      Հազարամյակներ մեզանից առաջ
      Քարքարոտ երկրում ապրում էր մի քաջ,
      Հպարտ, ժրաջան մեծ ազգ հայկազուն,
      Խաղաղություն էր իր երկրում ուզում:
      Բայց դրկիցները` վայրենի անգութ,
      Բիրտ ու գիշատիչ, նաև անուս, բութ,
      Անվերջ հարձակվում ու սրի քաշում,
      Սուրբ ժողովրդիս կյանքն էին մաշում:
      Հայաստանն ուներ Վան ու Արմավիր,
      Երվանդաշատ ու հզոր Արտաշատ,
      Էլ Տիգրանակերտ, էլ Վաղարշապատ,
      Նաև Բագարան ու Շիրակավան,
      Դվին, Կարս, Անիշատերին հայտնի,
      Եվ նոր Երևան` օրեցօր ծաղկող,
      Քարաշատ երկրում վարդագույն մի շող:
      Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 21-10-16, 07:59.

      Comment


      • #4
        Աքրոստիկոս
        Հ ոգուս մեջ մի երգ կա ծվարած,
        Ա յն քեզ է, Հայաստա՛ն, նվիրված,
        Յ ուրովի խորհում եմ զարմացած,
        Ա յսքան ցավ հոգուդ մեջ անթեղած,
        Ս րտիդ մեջ բյուրավոր սպիներ,
        Տ առապել, տքնել ես շատ դարեր։
        Ա րևի շողի պես անսպառ
        Ն որից նոր կփայլես դարեդար:

        Comment


        • #5
          Մատենադարան
          Մատենադարա՛ն, դու մեր սրբարա՛ն,
          Գրի ու լույսի հզոր գանձարան,
          Դու մեր պատմություն, մեր լինելություն,
          Մեր ժողովրդին ամուր պահող սյուն:
          Վարդագույն տուֆից խոյակ ու կամար,
          Իսկ արձաններդ կմնան դար-դար:
          Մեսրոպ Մաշտոցն է իր սաների հետ
          Հանգիստդ հսկում անխոս, ակնդետ:
          Գանձերդ են հսկում անթարթ ու լռին
          Մխիթար Գոշն ու Թորոսը Ռոսլին,
          Պատմության կերտողն է Խորենացին,
          Մաթեմատիկոս մեծ Շիրակացին,
          Իսկ նրանց կողքին վեհ Տաթևացին,
          Լուռ ունկնդիր է նրանց զրույցին:
          Դեռ բողոքում է Ֆրիկն անդադար,
          Արդարությանն է կանգնում նա սատար,
          Հոգու մեջ խեղդած անձնական մեծ դարդ,
          Ընդվզումներին նայում է հանդարտ:
          Մատենադարա՛ն, գեղեցկադարա՛ն,
          Մտքի ճոխության վեհ շտեմարա՛ն,
          Թշնամիներդ որքան էլ ջանան,
          Դարեդար կապրես հպարտ, անվարան:
          Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 21-10-16, 08:08.

          Comment


          • #6
            Արարատյան դաշտ
            Հողն ու երկինքը մեջք –մեջքի տված,
            Հողն ու երկինքը իրար են կպած
            Ու շեկ արևից շիկացած հողը
            Շեկ միրգ է ծնում հուռթի արգանդից:
            Զարմանք է պատում մարդ արարածիս,
            Թե այս շեկ, վառվող արևի շողից,
            Ինչպե՞ս է ծնվում քարի մեջ ծաղիկ,
            Որը մայրանում,պտուղ է դառնում
            Ու քաղցրություն է իր մեջ ամբարում:

            Comment


            • #7
              Գիրքը
              Մեսրոպ Մաշտոցը գիր է ստեղծել
              Ու այդ գրերով հայ ազգը փրկել,
              Եղել են ցավեր, ավեր ու դավեր,
              Գիրքն ապրել է դարեր ու դարեր:
              Մեր մամիկների տաք կրծքի վրա
              Գիրքը ապրել է, ապրում է հիմա։
              Ոսկով են խաբվել սուլթան ու փաշա,
              Բայց գիրքն ապրում է ու անմեռ է նա:
              Մեր սուրբ գրքերը եկեք մենք պաշտենք
              Եվ նրանց առաջ գլուխ խոնարհենք,
              Ու թե աշխարհում այսօր մենք դեռ կանք,
              Գրի շնորհիվ հավերժ կմնանք:
              Հայ ժողովուրդը միշտ գիր է սիրել,
              Կյանքում ոչ մի բան նա չի խնայել,
              Որ իր զավակը կրթվի, ուսանի,
              Եվ կյանքի համար լինի պիտանի:
              Այս է պատգամը մեր հայոց ազգի,
              Գիրքն է գագաթը ոսկու ու գանձի,
              Ժամանակն անգութ սրբում է, տանում,
              Ժանգը մաքրում է, ոսկին է մնում:
              Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 03-11-16, 15:16.

              Comment


              • #8
                Բարի լույս,հայոց Զինվոր,քո տոնը շնորհավոր,
                Քեզ խաղաղ,անփորձանք ծառայություն
                Ու բարի վերադարձ քո տուն...
                Դուք մեր պայծառ լույսն եք ու նաև հույսն եք,
                Վաղվա հավատն եք, կյանքի արմատն եք,
                Օջախի սյուն եք,կանաչ գարուն եք,
                Հպարտություն եք, ուժ եք ու կորով,
                Քո ճանապարհը թող բացվի բարով,
                Ծառայես պատվով,ետ դառնաս փառքով...
                Ազգն է խոնարհվում քո առաջ,Զինվոր...

                Comment


                • #9
                  Շնորհակալ եմ ,հարգելի Սվետլանա, Ձեր հայրենասիրությունն ինձ էլ վարակեց:Ձեր դատին եմ ներկայացնում իմ բանաստեղծություններից երկուսը:

                  Comment


                  • #10
                    Իմ Հայաստան

                    Ես սիում եմ քեզ,իմ սո՛ւրբ հայրենիք,
                    Իմ հզո՛ր ոստան,իմ ամուր տանիք,
                    Քեզ,որ տեսել ես արյուն ու ավեր,
                    Եղել քարուքանդ,դարձել բնավեր:

                    Քեզ,որ դարերի այս հզոր երթում,
                    Կանգնել ես համառ,մնացել կանգուն:
                    Հառնել ես անգամ քո իսկ մոխիրից,
                    Ինչպես փյունիկը,ու ծաղկել նորից:

                    Ես սիրում եմ քեզ,իմ հզո՛ր ոստան,
                    Քո կյանքի համար կյանքս ես կտամ,
                    Պայծառ օրերդ դեռ էլի կգան,
                    Իմ քարե ամրոց,երկի՛ր Հայաստան...

                    Comment


                    • #11
                      Երկրորդ բանաստեղծությունս նվիրված է ապրիլյան հերոսներին:

                      Comment


                      • #12
                        Անվերնագիր

                        Թուրքը այսօր էլ շարունակում է ձեռագիրն իր սև,
                        Ու դարձած վայրագ,արնախում մի դև՝
                        Կոտորում անզուսպ,տանջում է ,լլկում,
                        Մորն ու մանուկին իրարից զրկում:

                        Բայց մենք էն գլխից պայքարել գիտենք,
                        Գիտենք մարտնչել,կյանք զոհել գիտենք,
                        Մեր կյանքի գնով ապագա կերտել,
                        Մեր հերոսների արյան վրեժը մենք հանել գիտենք:

                        Մեր նո՛ր հերոսներ,փառք ու պատիվ ձեզ,
                        Դուք ժառանգել եք պայքարող ոգին նախնիների ձեր,
                        Դուք խառնեցիք հայրենի հողին սուրբ արյունը ձեր,
                        Որ թևեր առնի խաղաղ ապրելու երազանքը մեր:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Մարիա Ս.շնորհակալ եմ գնահատանքի համար և ուրախ, որ դուք էլ եք նույն կերպ մտածում:Բանաստեղծությունը հոգուց է ծնվում,հայրենասիրությունը՝ նույնպես:Հուսանք, որ ուրիշներն էլ կվարակվեն այդ <<ախտով>>:

                          Comment


                          • #14
                            Տարիներ առաջ էր,մեր փողոցում երեխաները<<Յոթ քար>> էին խաղում:Խաղի մեջ
                            պետք է քաղաքների անուններ ասեին:Լսողությանս հասան հայոց մայրաքաղաքների հստակ անունները,ուշադրությունս լարեցի:Իմ աշակերտուհին էր,որ հիշում էր իմ բանաստեղծությունը՝<<Հայաստանի մայրաքաղաքները>>:Պարզ է, որ շատ ուրախացա,ուրեմն իզուր չէի գրել...

                            Comment


                            • #15
                              Հայրենասիրությունը մեր արյան մեջ է ,մեր շնչած օդի մեջ,մեզ տված մայրական գուրգուրանքի մեջ,պետք է միայն մի փոքր կայծ ՝այն նորից բոցավառելու համար:Շնորհակալ եմ, որ այդ կայծը տվեցիք ինձ:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information