Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երկխոսություններ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Երկխոսություններ

    Այս ստեղծագործությունս նախատեսել էի գրել մի քանի կտորով, որոնցից յուրաքանչյուրը պետք է մարդկային մի զգացմունք ներկայացներ: Ու թեև գրեցի տարբեր կտորներ, դրանք բոլորը հետագայում վերացրեցի՝ թողնելով միայն սերն ու ատելությունը: Ստեղծագործությունս հին է, երևի թե 5 տարեկան, բայց ցանկացա, որ այս ֆորումում իմ տեղադրած առաջին ստեղծագործությունը հենց սա լինի: Այս պատմվածքն արդեն իսկ հրապարակվել է ինտերնետի այլ հարթակներում ու ոմանց գուցե ծանոթ լինի: Հուսով եմ, որ կլսեմ ձեր գնահատականները, կարծիքները: Նախապես ասեմ, որ ես բաց եմ քննադատությունների համար ու դրանք ցավագին չեմ ընդունի: Քննադատությունը յուրաքանչյուր հեղինակին անհրաժեշտ է:

    Երկխոսություններ

    «Մարդկային փոխհարաբերություններ» շարքից

    ՍԵՐ

    - Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
    - Ի՞նչ:
    - Ասում եմ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
    - Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
    - Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
    - Իսկ ես մեղք ունե՞մ, որ դու հենց այդտեղ ես պառկել:
    - Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ:
    - Մեծանալն ի՞նչ կապ ունի քո պառկելու տեղի հետ:
    - Ծառ, ախր ո՞նց չես հասկանում: Ինչքան մեծանում ես, այքան էլ ստվերդ է մեծանում:
    - Ուրիշ տեղ պառկեի՛ր:
    - Հեշտ ես ասում... Ծառ, իսկ ինչու՞ ես անընդհատ բարձրանում վեր:
    - Դե... ո՞նց ասեմ... ես սիրում եմ արևը ու ուզում եմ ավելի մոտենամ նրան...
    - Ծառ, ախր ես էլ եմ սիրում արև, իսկ դու իմ վրա ստվեր ես գցում:
    - Էլի եմ ասում, ուրիշ տեղ պառկեիր:
    - Էէէ... Ծառ, միշտ ուզում եմ հարցնեմ ու մոռանում եմ, հիմա հարցնե՞մ:
    - Ասա:
    - Ո՞նց ա, որ դու արևից չեմ վառվում: Ախր քո տերևներն այնքան նուրբ են:
    - Եթե վախենում ես արևից վառվելուց, ստվերիցս ինչի՞ ես դժգոհում:
    - Չէ Ծառ, իմն ուրիշ է...
    - Ի՞նչն է ուրիշ:
    - Արևն ինձ չի վառում այլ տաքացնում է: Հետո արևի ամեն կաթիլը մտնում է իմ մեջ ու սկսում է արյան պես հոսել... Ծա՞ռ:
    - Ի՞նչ:
    - Ինչի՞ են ասում որ քարի մեջ արյուն կա:
    - Չգիտեմ:
    - Ծառ, իսկ քարի մեջ արյուն կա՞:
    - Ես որտեղի՞ց պետք է իմանամ:
    - Դե... Ծառ, չէ որ ասում են որ դու իմաստուն ես:
    - Ո՞վ է ասում:
    - Նրանք, ովքեր ասում են, որ քարի մեջ արյուն կա:
    - Սխալ են ասում:
    - Ի՞նչն են սխալ ասում, որ քարի մեջ արյուն կա՞:
    - Ոչ, որ ես իմաստուն եմ:
    - Ծառ, բայց դու իսկապես իմաստուն ես:
    - Էէէհ, որ իմաստուն լինեի, բա իմ ամբողջ կյանքում ստեղ արմատներս խրած կկանգնեի՞:
    - Բա ի՞նչ կանեիր:
    - Ման կգայի աշխարհում:
    - Ծառ, աշխարհում ի՞նչ կա, որ ուզում ես ման գալ:
    - Շատ բաներ կարելի է տեսնել, ուրիշ ծառերի հետ ծանոթանալ...
    - Ծառ, դու տխու՞ր ես:
    - Ե՞ս: Չգիտեմ: Երևի:
    - Իսկ որ աշխարհում շրջեիր երջանիկ կլինեի՞ր:
    - Գուցե...
    - Ուրեմն մարդիկ երջանի՞կ են:
    - Չէ, ինչու՞:
    - Որտև կարող են աշխարհում ման գալ:
    - Բայց մեկա երջանիկ չեն... երևի շնչավոր արարածներին միշտ ինչ-որ մի բան խանգարում է երջանիկ լինելու համար:
    - Ծառ, իսկ քարը շնչավո՞ր արարած է:
    - Ծիծաղելի բաներ ես ասում, իհարկե ոչ:
    - Ինչու՞:
    - Քարը քիթ ունի՞:
    - Չէ, Ծառ, չունի:
    - Բա էլ ո՞նց կարող է շնչավոր լինել:
    - Ծառ, իսկ դու շնչավո՞ր ես:
    - Իհարկե:
    - Բայց դու էլ քիթ չունես... Ծառ, իսկ ես կարո՞ղ եմ աշխարհում ման գալ:
    - Չգիտեմ: Գուցե կարող ես:
    - Ծառ, մի քիչ էն կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
    - Էլի՞ սկսեցիր:
    - Ծառ, իսկ եթե ես աշխարհում ման գամ, երջանիկ կլինե՞մ:
    - Չգիտեմ:
    - Իսկ քարը շնչավո՞ր է:
    - Ի՞նչ ես անընդհատ նույն բանը կրկնում:
    - Ծառ, եթե քարը շնչավոր չի, ինչի՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
    - Ի՞նչ կապ ուներ մեկը մյուսի հետ:
    - Բա անշունչ բանի առջև կխոնարհվե՞ն:
    - Չգիտեմ, ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
    - Ու մարդկանց, Ծառ, ու մարդկանց:
    - Մարդկանց առաջ ես ՉԵՄ խոնարհվում:
    - Խոնարհվում ես, Ծառ:
    - Չեմ խոնարհվում: Ես հպարտ կանգնում եմ... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ կտրում են: Ու ես ընկնում եմ: Բայց չեմ խոնարհվում, լսում ես, ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
    - Մի զայրացիր, Ծառ:
    - Չեմ զայրանում, զարմանում եմ: Ինչու՞ են ուզում խոնարհեցնեն ինձ: Միթե իմ ողջ կյանքում նրանց լավություն չեմ անում:
    - Ծառ, մի կողմ քաշվի տաքանամ արևի տակ:
    - Չեմ կարող:
    - Ինչու՞ ինձ էլ չես ուզում լավություն անել:
    - Ուզում եմ, չեմ կարող:
    - Ծա՞ռ:
    - Ասա:
    - Ծառ, տեսնում ես, մարդիկ են գալիս:
    - Տեսնում եմ:
    - Ի՞նչ են ուզում:
    - Չգիտեմ, գուցե բան էլ չեն ուզում, անցնում են:
    - Չէ, Ծառ, տես, ինձ են նայում:
    - Քե՞զ: Քեզ ինչի՞ պետք ա նայեն:
    - Ծառ, նայի, ձեռքներին քլունգներ ու մուրճեր են...
    - Ի՞նչ են անելու այդ գործիքներով:
    - Ծառ, կարո՞ղ ա ուզում են ինձ տանել այստեղից:
    - Չգիտեմ, Քար, չգիտեմ:
    - Ծառ, իսկ իրանք գիտե՞ն որ ես շնչավոր եմ:
    - Քար, դու շնչավո՞ր ես:
    - Ծառ, իսկ իրանք գիտեն որ ես արև ու ջերմություն եմ սիրում:
    - Քար, դու շնչավո՞ր ես:
    - Իսկ իրանք գիտեն որ երբ ես տաքանում եմ, էդ տաքությունն իմ մեջով արյունի նման հոսում է: Ու որ փաստորեն իրանք ճիշտ են ասում, որ քարի մեջ արյուն կա:
    - Քար, փաստորեն դու շնչավոր ես:
    - Ծառ, իսկ իրանք ինձ չե՞ն ցավեցնի:
    - ...
    - Ծառ, կարո՞ղ ա ինձ մի քանի կտորի բաժանեն:
    - ...
    - Ծա՞ռ:
    - ...
    - Ծառ, ինչու՞ ես լալիս: Դու տխուր ես:
    - Տխուր եմ, Քար, տխուր:
    - Ինչու՞: Ինձ տանում են դրա համա՞ր:
    - Ոչ միայն, Քար:
    - Բա էլ ինչի՞:
    - Տեսնու՞մ ես քիչ այն կողմ նստած մարդկանց, որ նայում են թե քեզ ոնց են այս մարդիկ հանում:
    - Տեսնում եմ, Ծառ:
    - Իսկ տեսնու՞մ ես, նրանց ձեռքերին սղոց ու կացին կա:
    - Ծառ իրանք ուզու՞մ են քեզ կտրեն:
    - Կկտրեն:
    - Ծառ, դու կմեռնես:
    - Կմեռնեմ:
    - Ծառ...
    - Ուրախացի՛: Էլ ոչ մեկի վրա ստվեր չեմ գցի...
    - Բայց Ծառ...
    - Իսկ գուցե քեզնից բուխարի կսարքեն ու ինձ քո մեջ կվառեն ու ես այսքան քո վրա ստվեր գցելուն փոխհատուցում քեզ մի քանի րոպե կտաքացնեմ, քո մեջով արյուն կհոսի՝ իմ արյունը... Ու դու կշնչես իմ ծուխը, իմ կյանքը, ինձ... Ուրախացի, քար, ուրախացի...
    - Ծառ, ես դա չեմ ուզում, ես վախենում եմ դրանից:
    - Ինչի՞ ես վախենում, ՈՒՐԱԽԱՑԻ:
    - Ծառ, ես քեզնից նեղանում էի, որ քո պատճառով մրսում էի, բայց...
    - Ի՞նչ բայց, Քար:
    - Ծառ, ես կապվել եմ քո հետ... դու իմ համար արդեն հարազատ ես... ես նույնիսկ ավելին կասեմ, ես քեզ սիրել եմ, միշտ եմ սիրել...
    - Հասկանում եմ քեզ, Քար: Նույն կերպ դու էիր ինձ հարազատ: Ես երբեք չէի ուզում քո վրա ստվեր գցել, բայց չէի կարող դա չանել: Ներիր ինձ, Քար:
    - Ծառ, ինչի՞ մասին է խոսքը:
    - Ուղղակի ներիր ու ինձ լավ հիշիր:
    - Ծառ ինձ արդեն տանում են...
    - Արդե՞ն: Հաա, մոտենում են սղոցով մարդիկ...
    - Ծառ, ես վախենում եմ... իմ ու քո համար:
    - Մի վախենա Քար, կյանքը հավերժ չէ... համենայն դեպս ծառերի համար:
    - Մնաս բարով Ծառ:
    - Գնաս բարով Քար:
    Last edited by Chuk; d.m.Y, H:i.
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ

    - Ծառ, ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ:
    - Ի՞նչ:
    - Ասում եմ` ինչու՞ ես ինձ լրիվ ծածկում ստվերովդ: Մրսում եմ չէ՞:
    - Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր նույն պատմությունը...
    - Ծառ, բայց մրսում եմ չէ՞:
    - Իսկ ես մե՞ղք ունեմ, որ դու հենց այստեղ ես պառկել, երբ որ...
    - Դու կարող էիր այդքան չբարձրանալ ու չմեծանալ, իսկ դու...
    - Մեծանալն ի՞նչ կապ ունի պառկելուդ տեղի հետ:
    - ...ամեն ինչ անում ես, որ ստվերդ մեծ լինի:
    - Ուրիշ տեղ պառկեի՛ր: Հենց թեկուզ երկու քայլ այն կողմ:
    - Խոսում ես էլի, մեկը հարցնի, թե ինչու՞ ես անընդհատ վեր բարձրանում: Կանգնիր էլի քո համար:
    - Իսկ քեզ ի՞նչ, թե ինչու եմ բարձրանում: Բարձրանում եմ, որովհետև սիրում եմ արևը ու ուզում եմ նրան ավելի մոտենալ:
    - Արևը ոչ թե դու ես սիրում, այլ ես...
    - ՈՒՐԻՇ ՏԵՂ ՊԱՌԿԵԻՐ...
    - Իսկ քեզ արևը միայն վնաս կարող է տալ, դու բարձրանում ես ինձ արևից կտրելու համար:
    - Այդ ինչու՞ արևը ինձ պիտի վնասի:
    - Որովհետև քո տերևները շատ նուրբ են, դրանք արևից վառվում են:
    - Եթե վախենում ես արևից վառվելուց, ապա ստվերիցս մի դժգոհիր:
    - Իմն ուրիշ է, Ծառ:
    - Ի՞նչն է ուրիշ... ոչ մի բանն էլ ուրիշ չէ, դու ուղղակի խոսում ես՝ խոսելու համար:
    - Չէ, իմն ուրիշ է: Արևն ինձ չի վառում, այլ տաքացնում ու ջերմություն է տալիս: Արևի ամեն շողը մտնում է իմ մեջ ու սկսում արյան պես հոսել... Իսկ դու, Ծառ, ամեն ինչ անում ես, որ այդպես չլինի:
    - Հերիք է դատարկ խոսես: Իբր քիչ է, որ եկել պառկել ես արմատներիս վրա, չես թողնում, որ նորմալ շնչեմ, դեռ մի բան էլ դու ես դժգոհում: Արյունից է խոսում... այնպես ես ճնշել արմատներս, որ ավիշը չի կարողանում երակներիս միջով նորմալ հոսել:
    - Ի՞նչ ես խոսում: Դու ինձ չես թողնում, որ տաքանամ:
    - Տաքանա՞ս: Ինչ-որ չեմ հիշում, որ անձրևի ժամանակ բողոքես իմ մեծ ու բարձր լինելուց, երբ, իմ կամքից անկախ, քեզ անձրևից պաշտպանում եմ: Չեմ հիշում, որ բողոքես, երբ որ կայծակի հարվածներն իմ վրա եմ վերցնում, ճյուղերս խանձում ու վառում, իսկ քո վրա մի քերծվածք անգամ չի լինում...
    - Դե՜ իհարկե... արևս փակել ու երեսովս ես տալիս քո արած իբր լավությունները: Ձև ես անում, թե չես հասկանում, որ ես ո՛չ անձրևից եմ վախենում, ո՛չ էլ կայծակից: Ու դեռ քեզ իմաստուն են համարում...
    - Ո՞վ է իմաստուն համարում:
    - Դե... երևի մարդիկ, էլ ո՞վ:
    - Սխալ են անում, իսկ հիմա փասա-փուսեդ հավաքիր ու գնա՛ շվաքիս տակից:
    - Էլ ձև մի թափիր: Դու ինքդ էլ ես քեզ իմաստուն համարում...
    - Զազրախոսում ես, ստում ու չես էլ կարմրում...
    - Դու քեզ իմաստունի տեղ ես դրել ու ինձ վերևից ես նայում: Քեզ թվում է, որ դու այնքան լավն ես, որ կարող ես ինձ լրիվ ծածկել ստվերովդ:
    - Որ իմաստուն լինեի, իմ ամբողջ կյանքում այստեղ չէի ցցվի ու քո հիմար խոսակցությունները լսեի: Կամ քեզ այստեղից կվռնդեի, կամ էլ ես կգնայի:
    - Ու՞ր պետք է գնայիր:
    - Քեզ ի՞նչ:
    - Հետաքրքիր է, թե մեր իմաստունն ու՞ր է ուզում գնալ:
    - Ասենք թե աշխարհով մեկ պտտելու, հետո՞:
    - Ու ինչ պետք է շահեիր դրանից:
    - Նախ՝ քեզնից կպրծնեի, հետո՝ ուրիշ ծառերի հետ կծանոթանայի...
    - Երնեկ գնայիր, հանգիստ կպառկեի արևի տակ...
    - Ուրիշ տեղ գնա պառկիր:
    - Ինձ այստեղ հարմար է, մենակ քո ստվերն է խանգարում, բայց դրա հախից մի օր գալու եմ:
    - Այդ ո՞նց:
    - Դեռ չգիտեմ, կմտածեմ:
    - Որ այստեղ չլինեմ, ապա երջանիկ կլինես:
    - Անշուշտ... հանգիստ, արևի տակ պառկած...
    - Ստում ես, ու դու էլ դա գիտես: Քեզ նման ամեն ինչից դժգոհ արարածը երբեք չի կարող երջանիկ լինել: Դու միշտ էլ դժգոհելու պատրվակ կգտնես, ինչպես հիմա իմ ստվերն ես գտել:
    - Լավ էլ երջանիկ կլինեի: Ինչի՞ց ենթադրեցիր, որ չէի լինի:
    - Որովհետև բոլոր շնչավոր արարածներին միշտ մի բան պակասում է երջանիկ լինելու համար:
    - Ծառ, այ քեզ իմաստուն ես հռչակել, մի հարց տամ...
    - Մի՛ տուր:
    - Քարը շնչավո՞ր արարած է:
    - Իհարկե ոչ: Այդպիսի հիմարություն մենակ դու կասեիր:
    - Դու ասացիր: Ինչու՞:
    - Ի՞նչը ինչու, որ հիմարություն մենակ դու՞ կարող ես ասել: Որովհետև...
    - Չէ, որ շնչավոր չեմ:
    - Քարը քիթ ունի՞:
    - Չէ, չունի:
    - Բա էլ ինչպե՞ս կարող է շնչավոր լինել:
    - Իսկ դու քիթ ունե՞ս:
    - Իհարկե ոչ:
    - Ուզում ես ասել, որ դու էլ շնչավոր չե՞ս:
    - Հը՜մ...
    - Դե ուրեմն մի կողմ քաշվիր, տաքանամ արևի տակ: Երկու րոպեի ընթացքում տասնյակ իրար հակասող մտքեր հայտնեցիր ու դեռ մտածում ես, որ իմաստուն ես: Մի կողմ քաշվի՛ր, հերի՛ք է շնչիս նստես:
    - Այդ ո՞ր ասածս էր հակասություն:
    - Ծառ, քարը շնչավո՞ր է:
    - Նոր հարցրեցիր, ասեցի որ չէ:
    - Բա այդ դեպքում մարդիկ ինչու՞ են նրանից խաչքարեր սարքում ու առաջը խոնարհվում:
    - Ի՞նչ կապ ունի դա շնչավորության հետ:
    - Այն կապն ունի, որ անշունչ բանի առաջ չեն խոնարհվում:
    - Ո՞վ է ասում:
    - Օրինակ դու խոնարհվում ես անշունչ բանի առաջ:
    - Ես մենակ քամու առաջ եմ խոնարհվում:
    - Մարդկանց առաջ էլ ես խոնարհվում:
    - ՍՏՈՒՄ ԵՍ:
    - Խոնարհվում ես, Ծառ, խոնարհվում ես մարդկանց առաջ: Հենց գալիս են, քո ողջ տղամարդկությունը կորցնում ես: Միանգամից մոռանում ես, որ պետք է դեպի վեր աճեիր ու իմ վրա ստվեր գցեիր, կծկվում, փոքրանում ես, որ քեզ չտեսնեն:
    - ՍՏՈՒՄ ԵՍ: Ես հպարտ կանգնում եմ, ես չեմ խոնարհվում... կանգնում ու իմ կյանքի վերջին րոպեներին նայում եմ արեգակին... կամ լուսնին, եթե գիշեր է... իսկ նրանք ինձ ստորաբար կտրում են: Ու ես ընկնում եմ, բայց չեմ խոնարհվում, լսու՞մ ես: Ես նույնիսկ ընկած ժամանակ եմ հպարտ մնում: ԵՍ ՉԵՄ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ:
    - Կեղծ զայրույթդ, որով ուզում ես ծածկես խոնարհումդ, մի կողմ դիր, ու թող, որ տաքանամ արևի տակ: Մի կողմ քաշվիր: Բավական է միայն քո մասին մտածես: Չորս կողմդ ուրիշ արարածներ էլ կան:
    - Չեմ քաշվի: Քեզ նման կեղծարար ու ստոր արարածն արժանի չի արևի տակ տաքանալուն:
    - Դու եսասեր ես: Դու ուրիշների մասին չես մտածում:
    - Ստում ես, ես շատերին եմ օգնում, բայց ոչ ստորներին:
    - Ծառ, տե՛ս, մարդիկ են գալիս:
    - Տեսնում եմ:
    - Գիտե՞ս՝ ի՞նչ են ուզում:
    - Չէ, ու չեմ էլ ուզում իմանալ:
    - Իսկ պետք է իմանաս, վաղ թե ուշ կիմանաս:
    - Գիտեմ:
    - Գիտե՞ս, որ քո հետևից են եկել:
    - Ո՛չ, քո հետևից են եկել:
    - Նրանց ձեռքին սղոց ու կացին է, քեզ կտրելու են, որ արևի տակ տաքանամ...
    - Ո՛չ, նրանք քլունգ ու մուրճ են բերել, որ քեզ տանեն, վերջապես կպրծնեմ քո բողոքներից...
    - Եթե նույնիսկ ինձ տանեն էլ, ապա դու փոխհատուցելու ես քո այսքան տարիներ ինձ ստվերում պահելդ:
    - Այդ ինչպե՞ս:
    - Ինչպե՞ս: Նրանք գիտեն, որ ես շնչավոր եմ...
    - Դու շնչավո՞ր ես:
    - Ու ինձնից բուխարի են սարքելու, որ իմ շնչով լցնեմ ողջ տունը...
    - Քար, դու շնչավո՞ր ես:
    - Ու նրանք իմ մեջ քեզ են վառելու, ու դու ինձ կտաքացնես...
    - Վա՞տ ես լսում: Հարցնում եմ, դու շնչավո՞ր ես:
    - Քո տաքությունը արյան պես կհոսի իմ միջով՝ որպես փոխհատուցում այսքան տարի ինձ ստվերում պահելու:
    - Քա՛ր, փաստորեն դու շնչավոր ես:
    - Ես քեզ ասել եմ չէ՞, որ մի օր վրեժս լուծելու եմ:
    - Դու անհոգի ու չար արարած ես: Ես, հիմարս, քեզ այսքան օգնել եմ, պաշտպանել բնության արհավիրքներից, իսկ դու...
    - Դու ձև ես անում, ինձ ոչ մի բանից էլ չես պաշտպանել, դա պատահական է ստացվել...
    - Այո՛, պատահական է ստացվել, որովհետև քեզ երբեք լավություն չէի անի:
    - Տես, արդեն մոտենում են, վերջապես կպրծնեմ քեզնից:
    - Հուսով եմ, որ քեզ հազար կտոր կանեն:
    - Նրանց կացինն ու սղոցը սրված չեն լինելու, ու քեզ տանջելով են կտրելու:
    - Քեզնից բուխարի չեն սարքի, քեզ կտանեն ու ինչ-որ մութ ու սառը անձավում կգցեն որպես թափոն: Որովհետև դու անորակ քար ես, պիտանի չես խաչքար կամ բուխարի լինելու... ի՜նչ էլ երազանքներ ունի:
    - Քեզ աղալու են ու փշուրներդ ցրեն ամբողջ աշխարհով:
    - Ահա, մոտեցան: Տեսա՞ր, որ քեզ էին տանելու: Կեցցե այս մարդը, քլունգով լավ է հարվածում ճաղատ գլխիդ:
    - Դու այնքան անհոգի ես, քո ողջ կյանքում այնքան ես փորձել ինձ վատություն անել ու երազել այդ վատությունների մասին, որ այժմ, իմ դժբախտությունը տեսնելով, նույնիսկ քեզ հասած չարիքը չես տեսնում, իսկ այդ մարդը կեցցե, լավ է հարվածում կացնով: Ուժե՛ղ, մա՛րդ արարած, ավելի՛ ուժգին հարվածիր դրան:
    - Հուսով եմ, ինձ քեզնից շատ հեռու տեղ կտանեն:
    - Ի՞նչ կապ ունի, թե քեզ ուր կտանեն, քեզ այսօր վառելու են ու քեզնից փշուր անգամ չի մնալու:
    - Ահա, վերջապես քեզ տարան:
    - Պրծա քեզնից... վերջապե՜ս... տեսնես՝ ինձ ի՞նչ են անելու:
    - Տեսնես՝ ինչու՞ ինձ կտրեցին:
    - Կարո՞ղ է ինձ կտորների բաժանեն ու շենք սարքեն... միայն թե ոչ այդ...
    - Հույս ունեմ, ինձ որպես վառելանյութ չեն օգտագործի...
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #3
      Չուկ ջան, քո մյուս գրածներին ծանոթ եմ ու զարմացա, թե այս մեկն ինչպես է վրիպել աչքիցս?
      Որ ճիշտն ասեմ` երկրորդ մասը դժվարությամբ կարդացի, գուցե կրկնություններն էին շատ, գուցե արդեն պարզ էր ավարտը...Բայց առաջին մասն ինձ շատ դուր եկավ: Բախտի քմահաճույքով իրար մոտ հայտնված երկու առարկաների զրույցն ամենքս յուրովի կարող ենք մեկնաբանել, թե' որպես սիրող զույգ, թե' որպես երկու հարևան, որոնք ապրում են միևնույն հարաթակի վրա, թե' որպես երկու պետություն, որոնք սահմանակից են ու փորձում են խաղաղության եզրեր գտնել... Ամեն դեպքում, խոսքիդ մեջ հստակ ասվում է այն մասին, որ ոչինչ հավրժ չէ, ու ավելի լավ է այն թանկարժեք ժամանակը, որը տրված է մեզ որպես բնության պարգև, օգտագործլ ոչ թե հակամարտելու, չարանալու և ատելու համար, այլ համագործակցելու, սիրելու և բարին արարելու համար: Հուսամ ճիշտ եմ ընկալել?
      Մ. Արզումանյան

      Comment


      • #4
        Մանոն ջան, այս գործը երևի թե կարելի է համարել գրական կյանքում իմ առաջին քայլերից մեկը, սա է, որ ինձ ոգևորել ու հետո էլի գրել է հարկադրել:
        Առաջինից հետո երկրորդ մասն իսկապես դժվարությամբ է կարդացվում , նաև դա է պատճառը, որ մյուս զգացումների մասին գրածներս հիմա չկան: Նախատեսել էի մի շարք, որում բոլոր գործերը իրար նման են, չնչին տարբերություններով: Ուզում էի ցույց տալ, թե ինչքան փոքր հնչերանգներ են, որ ամբողջովին փոխում են պատկերը: Լրիվ նույն խոսակցությունը կարող է ունենալ լրիվ այլ պատճառներ: Բայց հետո զգացի, որ առաջինից հետո մյուսները թույլ են ստացվում ու արդեն ձանձրալի:

        Իսկ ճի՞շտ ես ընկալել, թե՞ ոչ: Իհարկե ճիշտ, անկախ նրանից ես հենց դա եմ նկատի ունեցել, թե չէ: Երևի գիտես, որ ինքս չեմ սիրում մեկնաբանել իմ ստեղծագործությունները:

        Շնորհակալություն կարծիքի համար
        Քայլ առ քայլ՝ դարից դար

        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #5
          Ընդհանրապես, երկխոսությունները համեմատաբար դժվար են ընթերցվում, այս գործիդ պարագայում առաջին մասը, իրոք, ավելի արագ է ընթերցվում, քան երկրորդը, պատճառն էլ պարզ է, բայց կա մեկ ուրիշ հարց` լեզուն...
          Եթե գրական հայերենով ես գրում, ապա ահագին շտկումներ պիտի անես, եթե խոսակցականով, ուրեմն, դարձյալ պետք է շտկես, այլապես, այն խառնուրդը, որը ներկայանում է այս գործիդ մեջ, հայատառ է, բայց հայերեն դժվարանում եմ անվանել

          իսկ մտային խորությունը գովելի է , ապրես

          Comment


          • #6
            Շնորհակալություն կարծիքի համար, Լիլիթ ջան, նոր թեթև աչքի անցկացրի ու տեսա, որ չսրբագրված տարբերակն եմ դրել, որտեղ իսկապես լեզվային հակասություններ կան
            Քայլ առ քայլ՝ դարից դար

            Արտակ Հարությունյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment


            • #7
              -Նորից ուղեղս:
              -Լսում ես քամու ոռնոցը,
              -Այո,և դեռ երկար է ոռնալու:
              -Բա հետո:
              -Հետո կհեռանա:
              -Ինչու?
              -Հետո կիմանաս:
              --Ինչու?
              Ինձ թվաց,թե ինչ-որ մեկը փորձում է համոզել,որ հետոն իմ գործը չէ:
              -Լսիր ,փորձել ես հեռանալ այդ ամենից:
              -Այո:
              -Եվ ինչ:

              Ժաննա Աբրահամյան
              -Այն,որ հիմա այստեղ եմ
              -Ուրեմն փոխիր անունդ:
              -Չեմ կարող:
              -Ինչու?:
              -Ես նրա արտահայտությունն եմ:
              -Ափսոս
              -Լսիր,մոմ ունենս?
              -Այո:
              -Վառիր
              -Ինչու?
              -Որպեսզի ավելի լավ տեսնես,թե ինչպես է ափսոսանքը քայքայում անունդ:
              -Այո ճիշտ ես ասում :
              -Հա,փող ունես?
              -Չէ,-պատասխանեցի մեղավորի զգացումով:
              -Ուրեմն հաշտվիր,կամ էլ ապահարձան պահանջիր:
              -Ումից?:
              -Աստծուց:
              -Ինչու?
              -Չգիտեմ ,գուց նա էլ է տանջվում,մեր ժանգոտ մեղքերից:
              -Արի հարցնենք:
              -Ոչ:
              -Ինչու?
              -Դեռ ժամանակ ունենք:
              -Ինչքան?
              -Չգիտեմ քանի դեռ ոռնում է քամին:
              -Վախենու?մ ես:
              -Ինչից?:
              -Չլինելուց:
              -Չգիտեմ,երկուսնն էլ հավասար են:
              -Նորից ծնվիր,ասաց նա:
              -Ինչպես?
              -Հավատա պարզապես:
              -Ում?
              -Չգիտեմ:
              -Բարև ձեզ,-լսվեց մի ձայն:
              -Ո?վ էր:
              -Հոգիս:
              -Եկա?վ
              -Ոչ լռում էր:
              -Ինչու չէր խոսում:
              -Մտածում էր:
              -Ինչի մասին ?
              -Քամու:
              -Եվ ինչ?
              -Նա էլ չի ոռնում:
              -Այո,հեռացավ:
              -Երբևիցե տեսել ես ճառագայթող լույս,-հարցրեց նա:
              -Ոչ, իսկ դու?
              -Ու չենք էլ տեսնի:
              -Ինչու?
              -Այն դրախտում է լինում:
              -Գուցե տեսնենք ,հը?
              -Այսքան մեղքերով,-ծիծաղեց նա:
              -Պարզ է ,մնում է ընդունել իրողությունը
              -Ապա մի նայիր:
              -Ուր?
              -Կողքերդ:
              -Այն դատարկ է:
              -Այո հեռացել են բոլորը,ես էլ եմ գնում:Անիմաստ է մնալ ու տեսնել քեզ լավ հայտնի
              թաձորությունը:Կյանն ու ճամպրուկը այքան նման են իրար:
              -Կյանքին տեսել ես?,-հարցրեցի ես:
              -Չհասկացա:
              -Բա ինչ ես անելու?
              -Չգիտեմ,կապրենք,կտեսնենք,-ասաց նա:
              -Սպասիր,իսկ ե?ս:
              -Սպասիր,լսվեց արդեն դռների հետևից...
              Last edited by alpiakan; d.m.Y, H:i.

              Comment


              • #8
                Չուկ ջան , էս ինչ տաղնդավոր ես, ապրես: Մեր ազգին շատ լինեն քեզ նմանները
                Ռուզան Ստեփանյան
                ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                Comment


                • #9
                  Շատ հետաքրքիր էր:

                  Comment


                  • #10
                    Ռուզան, Իրինա, շնորհակալ եմ կարծիքի ու գնահատականի համար, շատ
                    Գնահատականներից ոգևորված առաջիկա օրերին այլ ստեղծագործություններ կներկայացնեմ Ձեր դատին y


                    alpiakan, շատ հետաքրքիր գործ եք ներկայացրել, բայց Ստեղծագործող բաժինը ենթադրել է տալիս, որ ամեն թեմայում ներկայացվում է ֆորումի մասնակից ստեղծագործողներից մեկի ստեղծագործությունները: Այս թեման նախատեսված է իմ հեղինակած «Երկխոսություններ» շարքը ներկայացնելու համար: Նաև նկատելով, որ «Պոեզիա» թեմայում պարբերաբար ներկայացնում եք Ժաննա Աբրահամյանի ստեղծագործությունները, առաջարկում եմ այդ գրառումները տեղափոխել ու «Գրականություն» բաժնում ստեղծել Ժաննա Աբրահամյանին նվիրված թեմա, ինչպես օրինակ կա Հովհաննես Թումանյանին նվիրված թեմա: Ու նաև շատ շնորհակալ կլինեմ, եթե փոքր կենսագրական ներկայացնեինք այդ ստեղծագործողից, որովհետև անկեղծ ասած անունն անծանոթ է, բայց ստեղծագործությունները հետաքրքրել են: Ինտերնետում որոնելուց գտա, որ գրողների միության անդամ է, բայց որևէ այլ տեղեկատվություն գտնել, ցավոք, չհաջողվեց: Ի՞նչ կարծիքի եք առաջարկիս մասին, իր ստեղծագործություններն առանձնացնե՞մ ու նրան նվիրված թեմա բացեմ:
                    Քայլ առ քայլ՝ դարից դար

                    Արտակ Հարությունյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment


                    • #11
                      Ողջույն Chuk եղավ համաձայն եմ քո առաջարկի հետ,իսկ կարող եմ իմ գրած երկխոսություններից տեղադրեմ ,թե ես բաժինը մենակ Ձեր ստեղծագործությունների համար է նախատեսված:

                      Comment


                      • #12
                        alpiakan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ողջույն Chuk եղավ համաձայն եմ քո առաջարկի հետ,իսկ կարող եմ իմ գրած երկխոսություններից տեղադրեմ ,թե ես բաժինը մենակ Ձեր ստեղծագործությունների համար է նախատեսված:
                        Շատ լավ, կտեղափոխեմ այսօր:
                        Ընդհանրապես ցանկալի է, որ ֆորումի ստեղծագործողներից յուրաքանչյուրի համար առանձին թեմա լինի (եթե արձակ գործեր են, ամեն ստեղծագործության համար, եթե իհարկե շարք չի): «Ստեղծագործող» բաժնի «Գրականություն» ենթաբաժնում կարող եք ստեղծել ձեր ստեղծագործություններին նվիրված թեմա: Դրա համար պետք է ընդամենը սեղմել «Ստեղծել նոր գրառում» կոճակը, լրացնել թեմայի վերնագիրն ու գրառման տեսքով ներկայացնել ստեղծագործությունը: Այս դեպքում նյութերը ֆորումում ավելի լավ ու հասկանալի են դասակարգված լինում, հեշտ է լինում գտնել քեզ այդ պահին հետաքրքրող գրառումը, ստեղծագործությունը, քննարկումները չեն խառնվում իրար (երբ օրինակ ինչ-որ մեկը կարծիք է գրում ու չի հասկացվում, թե այդ կարծիքը հատկապես որ ստեղծագործությանն է վերաբերվում) և այլն:
                        Քայլ առ քայլ՝ դարից դար

                        Արտակ Հարությունյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                        Comment


                        • #13
                          Եղավ շատ բարի

                          Comment


                          • #14
                            Չուկ ջան, քանի որ այս ֆորումում աշակերտներ էլ կան, ես շատ կուզենայի տեղադրեիր բանակային պատմվածքներդ, որոնք համարում եմ քո գլուխգործոցները: Դրանք շա~տ դաստիարակչական են:
                            Կներեք օֆֆտոպի համար
                            Մ. Արզումանյան

                            Comment


                            • #15
                              Հետաքրքիր էր սիր ու ատելության հակադրումը ծառի ու քարի մարմնավորմամբ: Այստեղ մի քնի գաղափարական առանցքներ տեսա. մի դեպքում բարությամբ ու սիրով հավերժանալու, իսկ մեկ այլ գաղափար կարելի է արտահայտել հետևյալ խոսքերով>օձին կրծքիդ տաքացրիր, կծեց: Նաև` սա պատմություն է նախանձ մարդկանց մասին, ովքեր չեն կարողանում տանել ուրիշի հաջողությունները և ուրախանում են նրանց դժբախտությամբ:Այդ մարդիկ միշտ ուրիշի ստվերում հովացող մարդիկ են, ովքեր նախանձում են միշտ վերև, դեպի արև, բարձունքները ձգտող մարդկանց:Ծառը` դեպի վեր, քարը` դեպի ցած:

                              Comment

                              Working...
                              X