Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լոնդոն 2012

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Լոնդոն 2012

    Այսօր Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկ է 30-րդ ամառային օլիմպիադան։


    Հայաստանից մասնակցում են 25 մարզիկներ։

    Լոնդոնում օլիմպիական խաղեր անցկացվում են արդեն երրորդ անգամ. առաջին անգամ` 1908 թվականին, երկրորդ անգամ` 1948-ին:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Լոնդոնի օլիմպիական խաղերում, հուլիսի 28-ին 60 կգ քաշային կարգի տղամարդկանց ձյուդոյի մրցաշարի եզրափակչում, 23-ամյա հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը Ռուսաստանի հավաքականին պարգևեց առաջին ոսկե մեդալը:

    Ավելին` Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ ձյուդո մարզաձեւում հայազգի մարզիկը դարձավ առաջին չեմպիոնը:

    «Սպորտ-Էքսպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշել է, որ օլիմպիական ոսկին նվաճելու մասին երազում է 9 տարեկանից։ «Այժմ իմ երազանքն իրականացավ։ Ինձ համար սա իսկական երջանկություն է»,- ասել է հայազգի մարզիկը։

    Գալստյանն իր հաղթանակը նվիրել է հարազատներին եւ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին։ Ձյուդոիստը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ինչ-որ կերպ կգունավորի նրանց կյանքը:


    Արսենը ծնվել է 1989 թվականի փետրվարի 19-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Վերջապե՜ս. օգոստոսի 5-ին՝ երկու մեդալ

      Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր


      ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` երկամարտում Խուրշուդյանը գրանցեց 294 կգ արդյունք: Պոկում վարժությունում մեր մարզուհին բարձրացրեց 128, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Հռիփսիմեին կարող էին շրջանցել Նիգերիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները, սակայն վերջիններս ձախողեցին իրենց կարևորագույն մոտեցումները:

      Այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը ներկայացնող Լու Լու Չժոուն` երկամարտի 333 կգ արդյունքով, իսկ արծաթե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան` 332 կգ-ով:

      Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ` Հայաստանին պարգևելով երկրորդ օլիմպիական մեդալը


      ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ջուլֆալակյանը եզրափաչում դժվարին պայքարում չկարողացավ հաղթանակ տանել Ռուսաստանը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Ռոման Վլասովի նկատմամբ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը 0:1 հաշվով պարտություն կրեց: Երկրորդ մրցափուլում էլ Ջուլֆալակյանը չկարողացավ պարտերից գցում կատարել և միավորը տվեց Վլասովին:

      Մինչ եզրափակիչ հասնելը Արսենը նախ առավելության էր հասել Ղրղզստանը ներկայացնող Դանիար Կաբոնովի, բելառուս Ալեքսանդր Կիկինովի, իսկ կիսաեզրափակիչում` ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ:

      Օլիմպիական այս օրը մեր երկրի համար բարեբեր էր: Մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրամարտուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Հայաստանի հավաքականից օգոստոսի 6-ին ասպարեզ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը:
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #4
        Շատ ուրախալի է մեզ համար, ևս հաջողություն նաև մեր մյուս մարզիկներին:

        Comment


        • #5
          Կեցցեն Արսենն էլ,Հռիփսիմեն էլ!!!
          Երկուսով էլ շաաաատ հպարտանում եմ,իրենք մեր ազգի պարծանքներն են,իրենց շնորհիվ է,որ մեր ամբողջ ազգը բերկրանքի,հպարտության պահեր է ապրում,մեր ազգին նման հերոսներ շաաաատ են պետք:
          Շատ շնորհակալ եմ Արսենից ու Հռիփսիմեից ուրախության նման պահեր պարգևելու համար,թող մեր մյուս մարզիկները օրինակ վերցնեն մեր կռվող,պայքարող և ազգի պատիվը ամեն ինչից վեր դասող հերոսներից:
          Արսենի արծաթը ոսկուց էլ թանկ է,միայն հերիք էր այն թե ինչ ոճով նա փայլուն հաղթանակի հասավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ,ես ազգատյաց չեմ,բայց պատմականորեն հաստատված հաղթանակը,երբ վերստին ապացուցվում է նաև սպորտում,չես կարող թաքցնել հպարտությունը:
          Իսկ Հռիփսիմեի բրոնզը <<ոչ պաշտոնական>> ոսկի է,մի՞թե հնարավոր է հավասար պայքար մղել քեզանից 30-40 կգ ավելի ծանր մարզուհիների հետ...
          Շնորհակալ ենք...!!!
          Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

          Comment


          • #6
            Կեցցեն մեր մեդալակիրները, մենք պետք է ուրախանանք այս մեդալներով , ու նաև սպասենք նոր մեդալների, և հուսանք որ Հայաստանի մեդալների քանակը կավելանա ու Հայաստանի անունը ավելի կբարձրանա մեդալակիր երկրների շարքում:
            Կեցցեք!!!!!!!!!!
            Անցյալը երբեք չես կարող ջնջել,
            Ինչպես չես կարող տեսնել ապագան:
            Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
            ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

            Comment


            • #7
              Կեցցե նաև Արթուր Ալեքսանյանը,մեր գյումրեցի դյուցազնը,Սպիտակ արջըԵրևում էր,որ օլիմպիական ոսկու հետևից է եկել,ցավոք ինչ-որ բան չհերիքեց:Բայց միևնույն է մենք հպարտանում ենք նրանով և նրա վարած գոտեմարտերով,նա դեռ երիտասարդ է և ավելի խոշոր նվաճումները մեզ երկար չեն սպասեցնի,քանզի նա հսկայական ներուժ ունի:Շնորհավոր,Արթուր...!!!
              Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

              Comment

              Working...
              X