Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եվրո-2012

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Եվրո-2012

    ԵՎՐՈ-2012. Հայաստան-Իռլանդիա 0:1


    2010թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին հանդիպումը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսը մեր տղաների մոտ չստցավեց, ինչի մասին նշեց հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Միայն Ռոբի Քինը կարող էր երկու անգամ գրավեր Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը. առաջին դեպքում Քինը շեղ հարվածեց նպաստավոր դիրքից, երկրորդ դեպքում մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ: Դաշտի տերերը նույնպես կարող էին բացել հաշիվը, բայց գնդակը, Յուրա Մովսիսյանի վտանգավոր հարվածներից հետ, անցնում էր դարպասաձողի վրայով:

    Երկրորդ խաղակեսում մեր տղաները ակտիվացան և արդեն Շեյ Գիվենը ստիպված էր ցուցադրել իր ողզ վարպետությունը, մասնավորապես Լևոն Պաչաջյանի և Հենրիխ Մխիթարյանի հարվածներից հետո: Հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ 76-րդ րոպեին: Մինչ այդ Քինը, ով անցկացնում էր 101-րդ հանդիպումը Իռլանդիայի հավաքականի կազմում, նպաստավոր դիրքից հարվածեց դարպասաձողին: 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քեյթ Ֆեհին հմտորեն օգտվեց մեր պաշտպանների սխալից և դիպուկ հարվածով գրավեց Բերեզոսվկու դարպասի ձախ ներքևի անկյունը:

    Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 0:1 հաշվով: Սեպտեմբերի 7-ին մեր թիմը արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի հավաքականի հետ:

    ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՌԼԱՆԴԻԱ 0:1 (0:0)
    03.09.10, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
    Մրցավար` Ժոլտ Սաբո (Հունգարիա)
    Գոլը` Քեյթ Ֆեհի, 76

    ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Արթուր Եդիգարյան (Դավիթ Մանոյան, 68), Էդգար Մալաքյան (Էդգար Մանուչարյան, 79), Յուրա Մովսիսյան, Լևոն Պաչաջյան, Արտակ Եդիգարյան (Հովհաննես Համբարձումյան, 71), Հենրիխ Մխիթարյան:

    Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Հովհաննես Գոհարյան, Մարկոս Պիզելի:

    Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

    ԻՌԼԱՆԴԻԱ` Շեյ Գիվեն, Շոն Սենտ Լեջեր, Քևին Քիլբեյն, Ջոն Օ`Շի, Ռիչարդ Դան, Գլեն Ուելան, Լայամ Լոուրենս, Փոլ Գրին, Քևին Դոյլ, Ռոբերտ Քին (Էնդրյու Կեոգ, 85), Էյդեն Մաքգիդի (Քեյթ Ֆեհի, 68):

    Պահեստայիններ` Կյարան Վեստվուդ, Ստիվեն Քելի, Դարոն Գիբսոն, Գրեգորի Կանինգհեմ, Կիլիան Շերիդան:

    Գլխավոր մարզիչ` Ջովանի Տրապատոնի

    Զգուշացումներ` Արտակ Եդիգարյան, 62, Գլեն Ուելան, 88


    Նյութն ըստ՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

    3.jpg


    Առավել դիտարժան պահերն այստեղ
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 06-09-10, 12:21.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Մակեդոնիա Հայաստան 2։2

    Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Յուրա Մովսիսյան, Լևոն Պաչաջյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան։

    Պահեստայիններ՝
    Գևորգ Կասպարով, Էդգար Մանուչարյան, Հովհաննես Գոհարյան, Մարկոս Պիզելլի, Հրայր Մկոյան, Հովհաննես Համբարձումյան։

    Մակեդոնիա. Էդին Նուրեդինովսկի, Ալեքսանդր Տոդորովսկի, Գորան Պոպով, Նիկոլչե Նովեսկի, Իգոր Միտրեսկի, Սլավչո Գեորգիևսկի, Իվան Տրիչկովսկի, Վելիչե Շիմուլինովսկի, Ստևիցա Ռիստիչ, Գորան Պանդև, Մարիո Ջուրովսկի։

    Պահեստայիններ՝ Մարտին Բոգատինով, Իլչո Նաումովսկի, Ֆիլիպ Դեսպոտովսկի, Արմենդ Ալիմի, Բոբան Գրնչարով, Ալեքսանդր Լազևսկի, Բլաժե Իլիյովսկի։



    Եվ այսպես երեկ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի Ֆիլիպ 2-րդ մարզադաշտում կայացավ Եվրո 2012–ի ընտրական փուլի 2-րդ տուրի Մակեդոնիա Հայաստան հանդիպումը։ Երկու թիմերն էլ ընտրական փուլը սկսել էին պարտություններով։ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1։0 հաշվով ցավալի պարտություն էր կրել Իռլանդիայից, սիկ Մակեդոնիան նույն հաշվով պարտվել էր խմբի մյուս առաջատարին՝ Սլովակիայի ընտրանուն։ Խաղի արժեքն անչափ բարձր էր մեր ֆուտբոլիստների համար, որոնք վերջապես սկսել են վտանգավոր գրոհել և վստահություն են ձեռք բերել իրենց ուժերի հանդեպ։
    Խաղասկիզբն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ. վտանգավոր պահերը Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ իրի հետևից հաջորդում էին միմյանց՝ ստիպելով մեր հավաքականի դարպասապահին փայլուն խաղ ցուցադրել։ Մեր տղաներն էլ վտանգավոր հակագրոհում էին, որոնցից երկուսն առնվազն գոլային պահեր էին։ Իսկ Հենրիկ Մխիթարյանը «կարողացավ» 3-4 մետր հեռավությունից շեղ հարվածել։ Ա՛յ դա ցնցում էր, ցավոք ոչ վերջինը։ Վտանգավոր հակագրոհելը տվեց իր արդյունքները և գոոոոոոոոոոոոոոոոոլ..... Հայաստանի հավաքականի նորեկ Յուրա Մովսիսյանը բացում է իր՝ հավաքականում խփած գոլերի հաշիվները։ Ստանալով Հենրիկ Մխիթարյանի գերազանց փոխանցումը Յուրան սուր անկյունից կատարած ոչ ուժեղ բայց գրագետ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Սակայն ցավոք, մի քանի վայրկյան անց, դեռ չհասցնելով վայելել գոլի պարգևած բերկրանքը, օգտվելով մեր կենտրոնական պաշտպանների կոպիտ սխալից, մակեդոնացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ մարիո Ջուրովսկին, որն էլ պատժվեց գոլը նշելիս մարզաշապիկն հանելու համար։
    Երկրորդ խաղակեսում խաղի սցենարը չփոխվեց. տանտերերն հարձակվում էին, մերոնք՝ վտանգավոր հակագրոհում։ Միայն Յուրա Մովսիսյանը 2-3 անգամ կարող էր գրավել Էդին Նուրեդինովսկու պաշտպանած դարպասը։ 59-րդ րոպեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Էդգար Մալաքյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Էդգար Մանուչարյանին, որն էլ կրկին Հենրիկի փոխանցումից հետո հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 1։2։ Թվում էր վերջ, Հայաստանի հավաքակնը հաղթել է։ Սակայն հերական անգամ «աչքի ընկավ» նորվեգացի մրցավարը, որը անընդհատ ձգձգում էր ավարական սուլիչը՝ ասես ցանկանալով մերոնց «շանս տալ» սխալվելու։ Արդեն խաղի 95–րդ կամ 96-րդ րոպեին Արարատ Առաքելյանը կոպտագույ սխալ թույլ տվեց, որը ոչնչով պատճառաբանված չէր։ Սեփական տուգանայինում ձեռքով խաղալու համար մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որի հաջող իրացումից հետո էլ խաղի հաշիվն հավասարվեց 2։2 ։ Այո, մենք զրկվեցինք արդեն «գրպանում գտնվող» 3 միավորից. «Բրավո Արարատ Առաքելյան, բրավո»։ Ինչևէ, շնորավորում եմ բոլորիս մրցակցի դաշտում ձեռք բերած միավորի առթիվ, և մեր հավաքականին մաղթում նորանոր հաջողություններ։

    Լավագույն խաղացող՝ ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ


    Թիմի կազմերն ու լուսանկարները armsport.am կայքի։

    pic_3_1283924463.jpg 10119031283922476.jpg





    Առավել տեսարժան պահերն այստեղ

    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 08-09-10, 11:38.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

    Comment


    • #3
      Հայաստան–Սլովակիա 3։1 Հաղթանաաաաաաաաաա՜աաաաաաակ

      Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ։ Որոշակի հարկադիր ընդմիջումից հետո կրկին կփորձեմ ներկայացնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին տարիների լավագույն խաղը։
      Եվ այսպես նախ կազմերը.



      Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 2. Կառլեն Մկրտչյան, 16. Լևոն Պաչաջյան (13. Էդգար Մանուչարյան, 46), 8. Մարկոս Պիզելի (7. Արթուր Եդիգարյան, 72), 10. Գևորգ Ղազարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 14. Յուրա Մովսիսյան:

      Պահեստայիններ. 12. Գևորգ Կասպարով, 3. Արթուր Յուսպաշյան, 9. Հովհաննես Գոհարյան, 11. Հովհաննես Համբարձումյան, 6. Արարատ Առաքելյան:
      Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

      Սլովակիա. 1. Յան Մուխա, 2. Պետեր Պեկարիկ, 3. Մարտին Շկրտել, 16. Կորնել Սալատա, 5. Ռադոսլավ Զաբավնիկ, 6. Միրոսլավ Կարխան, 14. Կամիլ Կոպունեկ, 7. Վլադիմիր Վայս (կտ.), 17. Մարեկ Համշիկ (ա), 11. Միրոսլավ Ստոխ, 9. Ստանիսլավ Շեստակ:

      Պահեստայիններ. 12. Դուշան Պերնիս, 15. Թոմաշ Հուբոչան, 4. Մարիո Պեսալկա, 19. Ջուրայ Կուցկա, 18. Էրիկ Յենդրիշեկ, 22. Ֆիլիպ Ցեբո, 13. Ֆիլիպ Հոլոշկո:
      Գլխավոր մարզիչ` Վլադիմիր Վայս

      Մրցավար` Դանիելե Օրսադո (Իտալիա)

      Խաղը համեմատաբար հանգիստ սկսվեց. կարծես թե երկու թիմերն էլ ձեռնպահ էին մնում սուր գործողություններից՝ խաղարկելով գնդակը դաշտի կենտրոնում։ Առաջին վտանգավոր պահը տեղի ունեցավ մեր դարպասի մոտ, երբ տուգանայինից կատարված փոխանցումը հասավ Լիվերպուլի պաշտպան Մարտին Շկրտելին, սակայն վերջինիս գլխի հարվածից ետո գնդակը մի փոքր բարձր սլացավ։ 20–րդ րոպեից արդեն «թեժ» էր սլովակների դարպասի մոտ, սակայն Մարկոսի հարվածը շեղ ընթացավ։ Իսկ 23-րդ րոպեին..............................
      Այոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜, գո՜լ, գո՜լ, գո՜լ։ Մարկոսի գերազանց փոխանցումից հետո սլովակ դարպասապահ Մուխայի դեմ մեն–մենակ հայտնված Յուրա Մովսիսյանը գնդակը Մուխայի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը։ Այո, մեր հավաքականում վաղուց չէր եղել Յուրայի նման հարձակվող. ուժային, արագ, տեխնիկապես գրագետ և լավագույնս օժտված «գոլային հոտառությամբ»։ Ասվածի լավագույն վկայությունն են Մովսիսյանի արդյունավետ ելույթները Դանիայի առաջնությունում։
      Խփած գոլից հետո էլ մերոնք չհանգստացան՝ իրավացիորեն ձգտելով ավելացնել հաշվի տարբերությունը։ Նրանք անընդհատ նետվում էին առաջ. իրար հետևից վտանգավոր հարվածեցին Յուրա Մովսիսյանը, Մխիթարյանը, Մարկոսը, կրկին Հենրիկը, սակայն.... կա՛մ հարվածներն էին շեղ, կամ էլ փայլուն էր խաղում Մուխան։ Մանավանդ Հենրիկ Մխիթարյանի հեռվից կատարված հարվածի փակելուց հետո ես անձամբ ծափահարել եմ դարպասապահին։
      Ամբողջ թիմով առաջ նետվելը «տվեց իր արդյունքը». օգտվելով մեր կենտրոնական պաշտպանների կոպիտ սխալներից Վլադիմիր վայս կրտսերը հավասարեցրեց հաշիվը 1։1.։
      Այս գոլից հետո թիմերը կարծես «հանգստացան» և մեկական միջին վտանգավորության պահ փոխարինելուց հետո ավարտեցին առաջին խաղակեսը։
      Հանդիպման երկրորդ խաղակեսից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ուժեղացրեց հարձակման գիծը՝ ասպարեզ հանելով վերստին լավ մարզավիճակ ձեռք բերած Էդգար Մանուչարյանին, ով փոխարինեց առանձնապես ոչնչով աչքի չընկած Լևոն Փաչաջյանին։ Սա տվեց իր արդյունքը. 50-րդ րոպեին աջ թևից տուգանային հրապարակ ներխուժած Մանուչարյանը հարվածեց դարպասին, Մուխան հետ մղեց այն, գնդակը դիպավ սլովակ պաշտպաններից մեկին և անդրադարձից հետո հայտնվեց Գևորգ Ղազարյանի մոտ, որն էլ հաշիվը դարձրեց 2։1 մեր օգտին։ Այոոոոոոոոոոոոոոոոոոո՜, Հա–յաս–տան, Հա–յաս–տան, Հա–յաս–տան...
      Այս գոլից հետո Սլովակները կորցրին իրենց և այլևս չկարողացան լուրջ չնշում գործարել Բերեզովսկու դարպասի վրա։ Միակ բացառությունը 66–րդ րոպեին կատարված հեռահար հարվածն էր, որը մեր Ռոմանը հետ մղեց բռունցքներով։ Ճիշտ է եղան ևս երկու հարվածներ, սակայն դրանք այլևս վտանգավոր չէին։ Իսկ դրա դիմաց մեր տղաները՝ Հենրիկը, Էդգարը, Յուրան և մյուսները անընդհատ ստիպում էին «փայլել» Մուխային՝ երբեմն նույնիսկ կանոնների խախտման գնով։
      Այս հանդիպման վերջակետը դրեց հանդիպման լավագույն խաղացողը՝ Հենոն, Հենրիկ Մխիթարյանը, ով 89-րդ րոպեին ինքն իր համար ստեղծեց գոլային պահ՝ խաղարկելով գնդակը Գևորգ Ղազարյանի հետ։ Իսկ Հենրիկի հարվածն ուղղակի անկասելի էր, և Մուխայի հուսահատ ցատկը, այսպես ասենք, ուղղակի նախատեսված էր տեսախցիկների համար։ Ապրեք տղաներ, ապրեք.... 3։1 հաշվով հաղթել Սլովակիային....
      Ասեմ որ ավելացված ժամանակում Էդգար Մանուչարյանը քիչ էր մնում հաշիվը դարձներ ստորացուցիչ, սակայն կրկին գերազանց խաղաց Մուխան։

      Ինչևէ, հնչում է խաղի ավարտն ազդարարող սուլիչը և մենք հրճվում ենք. Հա–յաս–տան,Հա–յաս–տան,Հա–յաս–տան,Հա–յաս–տան,Հա–յաս–տան,Հա–յաս–տան,Հա–յա� �–տան,Հա–յաս–տան, Հա–յեր Հա–յեր Հա–յեր Հա–յեր Հա–յեր Հա–յեր

      Վերջ տղաներ սառույցը կոտրվեց։ Իռլանդացիների և մակեդոնացիների հետ խաղերում առկա լավ խաղը, արդյունավետ խաղը, հարձակողական ֆուտբոլը աճեց աճեց և վերածվեց հաղթանակի։
      Առջևում Հայաստան–Անդորրա Օլե՜, օլե՜, օլա.....



      pic_32_1286554524.jpg...............pic_35_1286554524.jpg...............pic_26_1286554523.jpg................pic_41_1286554524.jpg.................pic_25_1286554523.jpg
      Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 11-10-10, 21:51.
      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

      Comment


      • #4
        Ավարտվեց այնքան սպասելի Երևանում կայացած“Հայաստան-ռուսաստան”խաղը`չոր 0:0 հաշիվով:Խաղի սկզբում ակտիվ էին իրենց ցուցաբերում հայերը, սակայն I տայմի ավարտին երևում էր, որ նրանց ուժերը սպառվում են:Քանի անգամ ռուսական թիմը համարյա թե խփեց գնդակը հայկական դարպասին, սակայն ի մեծ ուրախություն մեզ` այն միշտ հակառակ ուղությամբ էր թռչում:Խաղի ընթացքում ակտիվ խաղում էին Ռոման Բերեզովսկին, հայկական թիմի ավագ` Յուրա Մովսիսյանը,Ռոբերտ Արզումանյանը,Արտակ Եդիգարյանը վնասվածք ստացավ և հեռացվեց դաշտից:II տայմի սկզբին հայերը նոր ուժերով սկսեցին ակտիվորեն խաղալ , բայց ցավոք սրտի այս անգամ ևս նրանք չկարողացան խփել ռուսական դարպասին:Շատ մեծ ակտիվություն էին ցուցոբերում հայկական թիմի երկրպագուները, որ “հայեր, հուփ տուր”, “Հայաստան, առաջ” և նման արտահայտություններով փորձում էին քաջալերել հայկական “Արարատ” թիմին:Դե ինչ, նոր ուժերով և ակնկալիքներով սպասենք Ռուսաստանում կայանալիք`”Հայաստան-Ռուսաստան” խաղին:Համոզված լինենք, որ այս անգամ հայերը անպայման կհաղթանակեն:


        Հեղինակ`Ռուզանկա Թադևոսյան
        Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
        Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
        Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
        Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

        Comment


        • #5
          Ռուզանկա ջան շատ լավ է,որ ֆուտբոլ ես դիտում ու փորձում ես առանց որևէ կայքից օտվելու,ինքնուրույն գրառում անել,բայց փորձիր ավելի ուշադիր լինել և զերծ մնալ կոպիտ սխալներից:Նախ թուլ տուր ասեմ,որ տայմ չէ այլ խաղակես/փորձենք հայերեն խոսել/,հետո Յուրա Մովսիսյանը մեր հավաքականի ավագը չէ,մեր հավաքականի ավագը թիմի փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանն է:Արտակ Եդիգարյանը վնասվածք չի ստացել ու դաշտից չի հեռացել,նա երկրորդ խաղակեսին փոխարինման է դուրս եկել,իսկ վնասվածք ստացել է Լևոն Հայրապետյանը,հենց որին էլ փոխարինեց կրտսեր Եդիգարյանը:Մի կարևոր շտկում էլ.անուններ ունենում են ակումբները,ոչ թե հավաքականները,հավաքականները կոչվում են իրենց երկրի անունով,Հայաստանի հավաքականը չի կարող կոչվել «Արարատ»,նույնիսկ,եթե ցանկանա:
          Պարզապես չեմ կարող նաև չնշել մի բան,որ Ռուսաստանի հավաքականի մեր դարպասին կատարված հարվածների մեծ մասը,ոչ թե հակառակ ուղղությամբ էր ընթանում,այլ հեռացվում էին մեր պաշտպանների ու դարպասապահ Ռոման Բերեզովսկու կողմից:
          Խնդրում եմ չվիրավորվել,այլ պարզապես ընդունել սխալները ու փորձել նման վրիպումներ չունենալ:Ես շատ ուրախ եմ,որ ֆորումում կան ֆուտբոլասերներ,որովհետև ես շատ եմ սիրում ֆուտբոլ:
          Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին,ապա ես գոհ եմ երեկվա արդյունքից և վստահ եմ,որ տղաները կվերգտնեն իրենց և գալիք խաղերում ավելի հուսալի իրենց կդրսեվորեն և կուրախացնեն հայ երկրպագուներին:
          Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

          Comment

          Working...
          X

          Debug Information