Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆուտբոլային նորություններ

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Մարտի 8-ին կայացան ՉԼ-ի երկու պատասխան հանդիպումները`Բարսելոնան սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի Արսենալին,իսկ Ուկրաինայի չեմպիոն Շախտյորը` Ռոմային:Օրվա կենտրոնական խաղում`Բարսելոնա-Արսենալ,Գվարդիոլայի թիմը 3-1 հաշվով առավելության հասավ Արսեն Վենգերի թիմի նկատմամբ:Դուբլի հեղինակ դարձավ թիմի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին,մեկ գոլ էլ հեղինակեց Բարսելոնայի փորձառու կիսապաշտպան Չավի Էռնանդեսը:Չնայծ Արսենալի օգտին գրանցվեց մեկ գոլ,բայց անգլիական ակումբը այնքան ներուժ չունեցավ,որ ինքնուրույն պայքարեր դրա համար`ինքնագոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի կիսապաշտբան Սերխիո Բուսքետսը:Հիշեցնեմ,որ նախորդ հանդիպմանը Արսենալը 2-1 հաշվով առավելության էր հասել Բարսայի նկատմամբ և Իսպանիա էին ժամանել ֆավորիտի կարգավիճակում,բայց կապտանռնագույնները ապացուցեցին,որ իրենք անկանխատեսելի են և իրենց հետ չարժե կատակել:Ամբողջ խաղի ընթացքում Բարսան ցուցադրեց իդեալականին չզիջող ֆուտբոլ,Արսենալի ֆուտբոլիստների նյարդերը արդեն տեղի էին տալիս և նրանք բազմաթիվ դեպքերում խաղտում էին կանոնները,անգամ իրավիճակը այնքան սրվեց,որ կարմիր քարտ ստացավ և խաղադաշտը լքեց Արսենալի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին:Բարսայի ֆուտբոլիստները շատ կոռեկտ և վստահ էին խաղում:Կարճ ասած Բարսան ապացուցեց ,որ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածել,որ մրցակիցը աշխարհի լավագույն ակումբն է:
    Իսկ Շախտյոր-Ռոմա դիմակյությունում 1/4-ի մասնակից թիմը արդեն պարզ էր դեռ նախորդ հանդիպումից,որի ժամանակ Ռոման սեփական հարկի տակ պարտություն կրեց հանքափորներից:Այս խաղում էլ Լուչեսկոյի թիմը իրեն հիանալի դրսեվորեց և Ռոմային ստիպեց հրաժեշտ տալ ՉԼ-ին:
    Մի խոսքով արդեն պարզ են ՉԼ-ի 1/4 փուլի մասնակից երկու թիմերը`Բարսելոնա,Շախտյոր:Շնորհավորում եմ իմ սիրելի Բարսելոնային և նրա երկրպագուներին,ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի թիմին:

    Աղբյուրը`ֆուտբոլի նկատմամբ ունեցած իմ սերը,այսինքն հոդվածը կազմել եմ ինքնուրույն:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

    Comment


    • #32
      Ժողովուրդ բոլորս գնանք ֆուտբոլ նայելու:Հայաստան-Ռուսաստան:Հայաստան առաաաաաաաաա՜ջ,միայն հաղթանաաաաաաաա՜կ:
      Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

      Comment


      • #33
        Բարսելոնան եւ Ռեալը մարզաշխարհի ամենաբարձր վարձատրվող թիմերն են

        Պրոֆեսիոնալ սպորտի ամենաբարձր վարձատրվող թիմերի ցուցակում իսպանական "Բարսելոնան" եւ "Ռեալն" իրենցից հետ են թողել բեյսբոլի "Նյու-Յորք Յանկիզ" թիմին:

        SportIntelligence գործակալության տվյալներով, կատալոնական ակումբի մեկնարկային կազմի մեկ ֆուտբոլիստի տարեկան միջին աշխատավարձը կազմել է 8.1 մլն. դոլլար, իսկ "արքայական" ակումբի մեկ ֆուտբոլիստինը` 7.5 մլն. դոլլար: Դա այն դեպքում, երբ վերոհիշյալ բեյսբոլի թիմի մեկ բեյսբոլիստի տարեկան միջին աշխատավարձը կազմում է 6.9 մլն. դոլլար:

        Առատաձեռն գործատուների 10-նյակում եւս ընգրկված են բասկետբոլի ակումբներ` "Լեյքերսը", "Օռլանդոն" եւ "Դենվերը", որոնք առաջ են անցել "Ինտեր", "Չելսի" եւ "Մանչեսթեր Սիթի" ֆուտբոլային ակումբներից:

        Նյութն ըստ՝ armsport.am կայքի

        barsreal.jpg
        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

        Comment


        • #34
          Ռամոսը կոտրել է Գավաթը

          Մադրիդում հինգշաբթի առավոտյան կայացած տոնախմբությունների ժամանակ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նախօրեին նվաճած Իսպանիայի գավաթը ձեռքից գցել է, իսկ հետո ավտուբուսը, որի մեջ գտնվում էր թիմը, անցել է գավաթի վրայով:

          Գավաթի կտորտանքները հավաքվել են և վերադարձվել հաղթողներին, բայց այն այլևս չի զբաղեցրել ավանդական տեղը, ուր հավաքվում են թիմի նվաճված մրցանակները: Ինքը'Սերխիո Ռամոսը, հայտարարել է, որ գավաթի հետ ամեն ինչ նորմալ է:

          Հիշեցնենք, որ եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»' ավելացրած ժամանակում Քրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի շնորհիվ:


          Նյութն ըստ armsport.am կայքի


          Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

          Comment


          • #35
            Դել Պիերոն երկարաձգել է պայմանագիրը

            Ալեսանդրո Դել Պիերոն համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Բանակցությունները բավական բարդ են ընթանացել , սակայն, ի վերջո, Դել Պիերոն ստացել է իր ցանկացած գումարը՝ մեկ միլիոն եվրո գումարած պարգևավճարներ։ Ակումբը փորձում էր նրան առաջարկել ուրիշ պայմաններ, որոնց համաձայն հարձակվողը գումար կստանար այն հանդիպումների համար, որոնց կմասնակցեր, սակայն Դել Պիերոյի վերջին հաջողությունները (Սերիա А-ի նոր ռեկորդը) ստիպել են Մարոտային համաձայնել ֆուտբոլիստի պայմանների հետ։


            Ինչպես նշում է terrikon.com-ը, ընթացիկ առաջնությունում Դել Պիերոյի աշխատավարձը կազմում էր 4 միլիոն եվրո։

            Աղբյուրը՝ armsport.am կայքի

            Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

            Comment


            • #36
              ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ռեալի եւ Բարսելոնայի նկատմամբ

              Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղի արդյունքներով, ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Մադրիդի "Ռեալի" եւ "Բարսելոնայի" նկատմամբ:

              "Ռեալի" նկատմամբ հարուցված գործն իր մեջ ներառում է խաղադաշտ նետված տարբեր առարկաների հետ կապված միջադեպը, խաղադաշտում այլ անձանց հայտնվելը, Պեպեի ստացած կարմիր քարտը, Ժոզե Մոուրինյոյի հեռացումը, ինչպես նաեւ խաղից հետո մամուլի հետ զրույցի ժամանակ Ժոզե Մոուրինյոյի կողմից անվայել արտահայտություններ թույլ տալը:

              Իսկ "Բարսելոնայի" նկատմամբ հարուցված գործը ներառում է ընդամենը թիմի պահեստային դարպասապահ Խոսե Պինտոյի ստացած կարմիր քարտը:

              Այս երկու գործերն էլ, ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կքննի մայիսի 6-ին:

              Աղբյուրը armsport.am կայքի
              Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

              Comment


              • #37
                Սեսկը խոսեց լրագրողների առջև

                Ինչպես սպասվում էր, Ֆաբրեգասն մամլո ասուլիս տվեց իսպանացի լրագրողներին, ովքեր նպատակ ունեին որևէ տեղեկություն կորզել Սեսկից` Բարսայի հետ բանակցությունների վերաբերյալ:

                Նշենք, որ կատալան կիսապաշտպանի նյարդերն ավելի ամուր էին, քան կարելի էր սպասել: Լրագրողներին չհաջողվեց որևէ ստույգ բան պարզել: Երբ Ֆաբրեգասին հարցրեցին իր հնարավոր տեղափոխության մասին Բարսելոնա, նա ասաց. "Ես չեմ ցանկանում այժմ խոսել դրա մասին: Ես առայժմ հանդիսանում եմ Արսենալի ֆուտբոլիստ և երջանիկ եմ այնտեղ":

                Սեսկը "գնդակը փոխանցեց" Վենգերին իր հետևյալ խոսքերով. "Վենգերն է տերը և թող նա որոշի վաճառել ինձ, թե` ոչ": "Ես նրան վերջին 6 շաբաթներում չեմ հանդիպել", - խոստովանեց Ֆաբրեգասը: "Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ իմ խաղընկերների և մարզչական շտաբի հետ և ես չեմ կարող ինձ թույլ տալ 8 տարի Լոնդոնում անցկացնելուց հետո, որևէ բան ստիպել ակումբի ղեկավարությանը: Ես միշտ աշխատում եմ հարգել այն մարդկանց, ովքեր ինձ շատ բան են տվել", - հայտարարեց կիսապաշտպանը:

                Հիասթափություն Արսենալում

                Սեսկն ասաց. "Ես չեմ ցանկանում մտածել ֆուտբոլի մասին, քանզի ես եկել եմ հանգստի": Այդուհանդերձ Ֆաբրեգասը խոստովանեց. "Ես հիասթափված եմ, քանի որ մենք կրկին մրցանակներ չնվաճեցինք: Տիտղոսներ չնվաճելը միշտ էլ ցավալի է, սակայն ավելի ցավալի է այն, որ դու դրանք չես նվաճում ահռելի ջանքեր գործադրելուց հետո": Շարունակելով իր միտքը, կատալան կիսապաշտպանն ավելացրեց. "Բարսան արտակարգ թիմ է, լավագույնն աշխարհում և պարզ է, որ այնտեղ տեղափոխվելը հանդիսանում է տիտղոսներ նվաճելու երաշխիք":

                Վերջում Սեսկին հարցրեցին, թե արդյոք նա երբևե կտեղափոխվի Ռեալ: Ֆաբրգեսը զգուշորեն պատասխանեց. "Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է":

                Նյութն ըստ՝barca.am կայքի
                Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

                Comment


                • #38
                  ԿՈՉ ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՑ



                  Հրաժարականի մասին տեղեկությունները, որոնք արդեն հայտնվել են մի շարք ԶԼՄ-ներում, ստիպեցին Ժոզե Մոուրինյոին պարզաբանել հետևյալը.

                  «Միայն ինձ չճանաչողները կարող են երազել, մտածել կամ երևակայել, որ ես կարող եմ թողնել «Ռեալ Մադրիդը» այս պահին:

                  Կարծում եմ, շատերն էին զարմացած այն ֆուտբոլի որակից, որը ցուցադրեց «Ռեալ Մադրիդը» միջմրցաշրջանի ընթացքում, և զարմանալի կլիներ, որ ես այժմ թողնեի ակումբը: Անհնար է!

                  Ես ունեմ հիանալի նախագահ, ով շատ խելացի է, և որի հետ ես լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ես նաև ունեմ գլխավոր տնօրեն, ով 24 ժամ աշխատում է ակումբի համար, այնպես որ մնալու իմ դրդապատճառները հսկայական են, և ես ավելի շատ եմ մադրիդիզմով ներշնչված, քան որոշ կեղծ մադրիդիստներ:

                  Անհնար է, որ ես լքեմ ակումբը, անհնար է!

                  Ես նաև ցանկություն ունեմ ներողություն խնդրել բոլոր մադրիդիստներից անցած խաղում իմ պահվածքի համար: Որոշ մարդիկ կարողանում են ընդունել կեղծավորությունը ֆուտբոլում` ի տարբերություն ինձ: Նրանք թաքցնում են իրենց իրական դեմքերը և միայն թունելների ներսում են շշուկով արտահայտվում:

                  Ես չգիտեմ ինչ բան է կեղծավոր լինելը և չեմ էլ ուզում իմանալ:


                  Աղբյուրը՝ Realmadrid.am
                  You'll never walk alone, we are together!

                  Comment


                  • #39
                    Հարգելիներս ինձ համար զարմանալի է որ մենք այքան անտարբեր ենք ֆուտբոլի ազգային հավաքականի տարած հաղթանակների վերաբերյալ: այս պահին մեր հավաքականն ունի մեր բոլորիս աջակցության կարիքը: Մի՞թե արժե անտարբերությամբ նայել մեր հավաքականի տարած հաղթանակին: Անձամբ ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ ու անասելի շոկային իրավիճակի մեջ էի հայտնվել այդ խաղի ժամանակ:
                    Եկեք քաջալերենք ու կանգնենք մեր հավաքականի կողքին:
                    Առաաաաաաաաջ դեպի EURO 2012!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
                    Վերջին խմբագրողը՝ Շահեն_Վանաձոր17; 13-09-11, 21:35.
                    Վանաձորի Սայաթ Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
                    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                    Comment

                    Working...
                    X