Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆուտբոլային նորություններ

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ֆուտբոլային նորություններ

    Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասեր բարեկամնր։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է իր ավարտին, սակայն սա չի նշանակում, որ ֆուտբոլային կրքերը մարելու են։ Արդեն սկսվել են եվրոպական ակումբային առաջնությունների ընտրական փուլերը, շուտով կսկվեն Եվրո–2012–ի ընտրական խաղերը, կսկսվի տրանսֆերային շրջանը և այլն։ Միշտ էլ ֆուտբոլային աշխարհում անպակաս են հետաքրքիր ու թարմ նորություններն ու ակնկալվող թեժ քննարկումները։ Միասին կիսվենք կարծիքներով, նորություններով, և ...... ապրենք ֆուտբոլով։
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 22-07-10, 10:47.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Ռունին ճանաչվել է ամենատգեղ ֆուտբոլիստը

    Աշխարհի ամենահայտնի հասարակական կայքերից մեկը հարցում է անցկացրել ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության ամենագեղեցիկ և ամենատգեղ ֆուտբոլիստների վերաբերյալ:


    Beautifulpeople.com-ի կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 200 հզր մարդ: Քվեարկության արդյունքների համաձայն` ամենագեղեցիկը Իսպանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Դանիայի և ԱՄՆ-ի ֆուտբոլիստներն են: Իսկ ամենատգեղ ֆուտբոլիստները հանդես են գալիս Շվեյցարիայի, Ավստրալիայի, Անգլիայի, Գերմանիայի, ԿԺԴՀ-ն և Ալժիրի հավաքականներում:

    «Ամենագեղեցիկ ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆաբիո Կանավարոն, նրան հետևում են Ֆերնանդո Տորեսը և Դավիդ Վիլյան, - ասել է Beautifulpeople.com-ի գործադիր տնօրեն Գրեգ Խոջը: - Ամենտագեղ թիմ է ճանաչվել Ալժիրի հավաքականը: Իսկ Ուեյն Ռունիին մարդիկ նշել են` որպես ամենատգեղ ֆուտբոլիստ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները շատ գեղեցիկ են, ինչը չես ասի հենց իրենց մասին»:

    Ամենագեղեցիկ ֆուտբոլիստները


    1. Կանավարո(Իտալիա)
    2. Տորես (Իսպանիա)
    3. Վիլյա (Իսպանիա)
    4. Դոնովան (ԱՄՆ)
    5. Անրի (Ֆրանսիա)
    6. Կավանի (Ուրուգվայ)
    7. Կակա (Բրազիլիա)
    8. Ռոնալդու (Պորտուգալիա)
    9. Դրոգբա (Կոտ-դ’Իվուար)
    10. Հոնդա (Ճապոնիա)


    Ամենատգեղ ֆուտբոլիստները

    1. Ռունի(Անգլիա)
    2. Ռիբերի (Ֆրանսիա)
    3. Տևես (Արգենտինա)
    4. Ստոյկովիչ (Սերբիա)
    5. Խուգել (Շվեյցարիա)
    6. Շտրբա (Սլովակիա)
    7. Սաիֆի (Ալժիր)
    8. Չիպերֆիլդ (Ավստրալիա)
    9. Տերի (Անգլիա)
    10. Նելսոն (Նոր Զելանդիա)


    Նյութն ըստ armsport.am կայքի
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 08-07-10, 12:54.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

    Comment


    • #3
      manush-ի խոսքերից Նայել գրառումը
      Չեմ ուզենա, որ Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն։ Չեմ սիրում գերմանական չոր ու ռոբոտային ֆուտբոլը։
      Բայց պետք է խոստովանեմ, որ ջանք ու նույնիսկ կյանք չէին խնայում Քլոզեն ու Օզիլը: Դե, տեխնոլոգիաների դար է, Գերմանիան էլ զարգացած երկիր, այսինքն՝ օրչինաչափ է գերմանացիների այդ ոճի խաղը։

      Հա, տեխնոլոգիաների դար է, բայց վիճելի դրություններում առայժմ հարցը լուծվում է խաղավարի անզեն աչքի տեսածով։
      Այսօր News.am-ում մի լուր կարդացի այս թեմայով.

      Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացնի մրցավարության նոր համակարգով:

      ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն Հարավային Աֆրիկայում հայտարարել է, որ այս առաջնությունը վերջինն է մրցավարության հին համակարգով: Բազմաթիվ մրցավարական սխալներից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը փոխել է իր կարծիքը եւ կողմ է նորամուծություններին: Քննարկվում են մրցավարների թիվն ավելացնելու եւ դարպասի գրավում գրանցող հատուկ էլեկտրոնային համակարգի ներդման տարբերակները:
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #4
        Քոուլը Լիվերպուլում կկրի 10-ը համարի մարզաշապիկը

        Անգլիական «Լիվերպուլն» ու կիսապաշտպան Ջո Քոուլի ներկայացուիցչները լուծել են բոլոր մանրուքները ֆուտբոլիստի` մերսիսայդյան ակումբ տեղափոխվելու կապակցությամբ:


        Նոր թիմում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կկրի 10 համարի մարզաշապիկը:


        Ջո Քոուլը հաջողությամբ անցել է բուժզննումը և ստորագրություն է դրել չորս տարվա պայմանագրի տակ, այդ մասին տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:


        Նյութն ըստ armsport.am կայքի
        Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 22-07-10, 10:55.
        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

        Comment


        • #5
          Հենրիխ Մխիթարյան. Չօգտագործեցինք մեր գոլային պահերը

          Երեկ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Իռլանդիա հանդիպման ավարտից հետո (0-1) ArmSport.am-ի թղթակիցը մի քանի հարց է ուղղել մեր ընտրանու ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

          - Ինչպե՞ս ես գնահատում մեր հավաքականի խաղը, և ո՞րն էր պարտության պատճառը:

          - Շատ ցավալի է, որ ընտրական մրցաշարը սկսեցինք պարտությամբ: Առավել ցավալի է, որ այսպիսի խաղով զիջեցինք: Կարծում եմ` վատ չխաղացինք: Իսկ բաց թողած գոլն էլ այդ պահին մեր պաշտպանների անուշադրության արդյունքն էր: Մրցակիցը կարողացավ օգտագործել իր հնարավորությունը, իսկ մենք չիրացրինք մեր գոլային պահերը:

          - Կարծում ես, որ գրանցված արդյունքը տրամաբանական չէ՞:

          - Եթե գնահատելու լինենք հանդիպման ընդհանուր ընթացքը, ապա ոչ- ոքին ավելի տրամաբանական կլիներ: Սակայն սա ֆուտբոլ է, որում մի պահի անուշադրությունն էլ կարող է որոշիչ դեր կատարել:

          - Այս պարտությունը կարո՞ղ է հոգեբանորեն ազդել ֆուտբոլիստների վրա` 4 օր հետո Մակեդոնիայի հավաքականի հետ կայանալիք մրցախաղում:

          - Չեմ կարծում: Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ մոռանալ այս պարտության մասին և անհրաժեշտ ձևով նախապատրաստվել մակեդոնացիների հետ արտագնա այդ հանդիպմանը:

          - Ինքդ ինչպե՞ս ես գնահատում քո այսօրվա խաղը:

          - Չեմ ցանկանում սեփական խաղիս գնահատականը տալ: Դա թող անեն մարզչներն ու մասնագետները:

          - Եթե հաշվի չառնենք այն մի քանի րոպեները, որ իրանցիների հետ ընկերական խաղում անցկացրեց Յուրա Մովսիսյանը, այսօրվա հանդիպւմը նրա համար կարելի է նորամուտ համարել: Ինչպիսի՞ տպավորություն թողեց նրա խաղը:

          - Յուրան լավ խաղաց: Նա աչքի ընկավ ագրեսիվ գործողություններով: Կարծում եմ` հարձակվողը կարողացավ մրցակցի պաշտպանությունում լարվածություն ստեղծել: Յուրան հավաքականում նոր ֆուտբոլիստ է, և ժամանակ է պետք, որ խաղընկերների հետ փոխհամաձայնությունն ամրապնդվի: Կարծում եմ` նա կարող է շատ օգտակար լինել մեր հավաքականին:

          - Երբ «Փյունիկից» տեղափոխվեցիր Դոնեցկի «Մետալուրգ», որքա՞ն ժամանակ պահանջվեց նոր թիմին հարմարվելու համար:

          - Հեշտ չէ նոր թիմում հարմարվելը: Երևի մոտ վեց ամիս պահանջվեց, որպեսզի ամբողջովին հարմարվեմ «Մետալուրգին»:

          - Այժմ դու արդեն Դոնեցկի մեկ այլ թիմի` «Շախտյորի» մարզաշապիկն ես կրելու: Դարձյալ նոր դժվարություններ են սպասվում…

          - Ես չեմ վախենում դժվարություններից: Բացի այդ, «Մետալուրգում» խաղալով` արդեն ծանոթ եմ ուկրաինական ֆուտբոլին և հուսով եմ` երկար ժամանակ չի պահանջվի «Շախտյորում» հարմարվելու համար:

          as.jpg


          նյութն ըստ tert.am կայքի
          Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

          Comment


          • #6
            Զիդան.Այս տարի Ռեալը կարող է արդյունքի հասնել

            «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը հավատում է, որ ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ունի անհրաժեշտ հատկությունները, որպեսզի օգնի «Ռեալին» ետ մղել «Բարսելոնային» եւ կրկին Իսպանիայի առաջնությունում եւ Եվրոպայում դառնալ առաջատար ուժ:


            «Մոուրինյոն բերում է թիմին այն, ինչ պակասում էր: Հիմա «Բարսան» լավ վիճակում է, բայց այս տարի «Ռեալը» կարող է արդյունքի հասնել»:


            «Դժվար է հաղթել «Բարսային», երբ նրանք խաղում ե նման մակարդակով, բայց «Ռեալն» ունի այնպիսի խաղացողներ եւ մարզիչ, ովքեր ունակ են դրան»:


            Զիդանը ենթադրում է, որ Մոուրինյոն կհասկանա, որ «Ռեալը» նույնպես ունի տաղանդներով հարուստ երիտասարդների թիմ, որն ունակ է հասնելու հաջողության:


            «Հիմա նրանք պետք է մտածեն երիտասարդական համակարգի մասին: Վերջին ժամանակներում «Բարսան» դա շատ լավ է անում և ունի 4 կամ 5 խաղացող հիմնական թիմում»,-ասել է Զիդանը:
            Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

            Comment


            • #7
              Բուլղարիայի մարզիչը հրաժարական տվեց

              Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիմիր Ստոյլովը հրաժարական է տվել: Պատճառը Եվրո 2012-ի ընտրական ֆուլում Մոնտենեգրոյի հավաքականի կողմից պարտություն կրելն է (0:1), հաղորդում է РИА «Новости»-ն:
              Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ընդունել է մարզչի հրաժարականը:

              Ստոյլովը պատմել է, որ իրեն այդ քայլին դրդել են Եվրո 2012-ի որակավորման փուլի երկու պարտությունները:

              “Ես ցանկանում էի, որ իմ թիմը եզրափակիչ մրցաշար դուրս գա: Սակայն այժմ ակնհայտ է, որ երկու պարտություններից հետո, որոնցից մեկը թիմը կրել է սեփական հարկի տակ, եզրափակիչ դուրս գալը չափազանց բարդ կլինի: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ լքել թիմի գլխավոր մարզչի իմ պաշտոնը և այդ մասին արդեն հայտնել եմ թիմին և ֆուտբոլի ֆեդերացիային”,- ասել է Ստոյլովը:

              Նշենք, որ Եվրո 2012-ի առաջին ընտրական ֆուլում Անգլիայի հավաքականը 0:4 հաջվով ջախջախեց Բուլղարիայի հավաքականին:

              Ստոյլովը ստանձնել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2009թ-ի սկզբից:
              Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

              Comment


              • #8
                Հռոմեացի գործարարը պատրաստ է 100 մլն եվրո վճարել Ռոմայի դիմաց

                Իտալացի գործարար Ջամպաոլո Անգելուչին պատրաստ է 100 մլն եվրո վճարել Unicredit բանկին “Ռոմայի” համար:


                Սակայն պոտենցիալ գնորդը գործարքից առաջ կցանականար ավելի լավ ծանոթանար ակումբում տիրող իրավիճակին, հաղորդում է Football Italia-ն:



                Հիշեցնենք, որ ակումբի նախկին սեփականատեր Ռոսելա Սենսին ստիպված էր բաժնետոմսերի փաթեթը հանձնել Unicredit բանկին իր ընտանիքի պարտքերի դիմաց: “Ռոման” մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով էլ ակումբը նոր սեփականատիրոջ կարիք ունի: Նշենք, որ Ա սերիայի ակումբով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամը:

                Նյութն ըստ armsport.am կայքի։
                Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                Comment


                • #9
                  Բարսային ամենաշատն են սիրում

                  Եվրոպական ակումբային թագը «Բարսելոնան» զիջել է «Ինտերին»: Բայց ոչ երկրպագուների սրտերում: Իսպանական ակումբը շարունակում է Եվրոպայի ամենահայտնի թիմը մնալ: Նրա երկրպագուների բանակը գնալով ավելանում է և արդեն կազմում է 57,8 մլն մարդ: Այդպիսին են Sport Markt գերմանական ընկերության այսօր հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները:

                  Կատալոնացիներին հետևում է նրանց պատմական մրցակիցը`«Ռեալը»: Վերջիններիս հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին», ինչպես նաև գերմանական «Բավարիան»: Եվրոպայի ակումբային չեմպիոն «Ինտերը» զբաղեցնում է ընդամենը ութերորդ հորիզոնականը:

                  Համաձայն այդ իսկ ուսումնասիրության, «Բարսելոնան» նշանակալիորեն ավելացրել է երկրպագուների քանակը' այն 2009թ-ի համեմատ ավելացնելով 13,6 մլն-ով: Միևնույն ժամանակ «Ռեալը» կորցրել է 10 մլն երկրպագու:


                  Նյութն ըստ՝ armsport.am կայքի։
                  Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                  Comment


                  • #10
                    ՖԻՖԱ-ն կարող է վերականգնել ոսկե գոլի կանոնը

                    ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը նշել է, որ առաջիկայում ոսկե գոլի կանոնը կարող է կրկին ուժի մեջ մտնել, ինչպես նաև չի բացառել, որ կարող է չեղյալ համարվել լրացուցիչ ժամանակի ավելացումը ոչ ոքիի դեպքում:

                    “2010թ. աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպումներում մենք տեսանք, թե ինչպես էին թիմերը դուրս գալիս դաշտ չպարտվելու և ոչ ոքին պահպանելու նպատակով:

                    Ես շատ կցանկանայի քննարկել այդ թեման տեխնիկական կոմիտեի առաջիկա նիստերի ժամանակ: Մենք պետք է մի լուծում գտնենք, որը կխթանի թիմերին:

                    Բացի դրանից` մենք կքննարկենք լրացուցիչ ժամանակի փոփոխման հարցը: Մենք շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են թիմերը ավելացված ժամանակում ավելի պաշտպանողական ֆուտբոլ խաղում` ջանալով ամեն կերպ խուսափել գոլից:

                    Այս ամենից խուսափելու նպատակով մենք կարող ենք 11մետրանոցների սերիա մտցնել անմիջապես հիմնական ժամանակի ավարտից հետո կամ վերականգնել ոսկե գնդակի կանոնը”, - Բլատերի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:


                    Նյութն ըստ armsport.am կայքի։


                    Հ.Գ. Ասեմ, որ անձամբ իմ կարծիքով առավել ճիշտ է ոչ թե «ոսկե գոլի» այլ «արծաթե գոլի» կանոնը, քանի որ այդ դեպքում խաղի լրացուցիչ ժամանակում գնդակ բաց թողած թիմն ունենում է խաղը փրկելու հնարավորություն։
                    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 11-09-10, 10:51.
                    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                    Comment


                    • #11
                      Կեյրուշը հեռացվել է Պորտուգալիայի գլխավոր մարզչի պաշտոնից

                      Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կարլուշ Կեյրուշին հեռացրել է երկրի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

                      Նման որոշման պատճառ են դարձել թիմի անհաջող խաղը 2010թ. աշխարհի առաջնությունում և հակադոպինգային ծառայության ներկայացուցիչների հետ ընդհարումը, ինչի պատաճառով էլ նա 6 ամսով որակազրկվել էր, հաղորդում է AP-ը:

                      Կեյրուշի ղեկավարությամբ Պորտուգալիայի հավաքականը հաղթել է 15 հանդիպումներում, կրել է 3 պարտություն և 8 անգամ ոչ ոքի է խաղացել:

                      Հիշեցնենք, որ ներկա պահին գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ագուշտինյու Օլիվեյրուն:

                      10119911284096800.jpg
                      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                      Comment


                      • #12
                        U-21. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ Է

                        Դանիական Հերնինգ քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձան այն զույգերը, որոնք հոկտեմբերի 8-ին և 12-ին կայանալիք փլեյ-օֆ փուլի խաղերում կվիճարկեն 2011թ. Եվրոպայի առաջնության ուղեգրերը: 7 զույգերի հաղթողները կմիանան կազմակերպիչ երկիր Դանիայի հավաքականին և կմասնակցեն հունիսի 11-ից 25-ը նախատեսված մրցաշարին:

                        Այսպիսով, կհանդիպեն հետևյալ զույգերը.

                        Անգլիա – Ռումինիա

                        Հոլանդիա – Ուկրաինա

                        Իսպանիա – Խորվաթիա

                        Շվեյցարիա – Շվեդիա

                        Իսլանդիա – Շոտլանդիա

                        Չեխիա – Հունաստան

                        Իտալիա – Բելառուս

                        Նյութն ըստ totalfootball.am կայքի։
                        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                        Comment


                        • #13
                          Մանչեսթեր Սիթին Էտո՛Օյին է ուզում

                          Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաջորդ ամառ կփորձի հերթական մեծ գործարքն իրականացնել:

                          Վաղուց հայտնի է, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է աշխարհի լավագույն հարձակվողների ծառայություններով:

                          «Քաղաքաբնակները» դեռևս չեն պատրաստվում կանգ առնել: Global Sports-ը հաղորդում է, որ հաջորդ ամառ ակումբը կփորձի պայմանագիր կնքել Էդին Ջեկոյի կամ Սամուել Էտո'Օ-ի հետ: Նշենք, որ "Ինտերի" կամերունացի հարձակվողի համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 50 մլն եվրո վճարել։

                          1478.jpg
                          Նյութն ըստ armsport.am կայքի։
                          Մարիետա Դումիկյան
                          ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                          Comment


                          • #14
                            Գվարդիոլա.Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

                            «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի հունական «Պանատինաիկոսի» հետ խաղի արդյունքը, որում հունական ակումբը 5:1 հաշվով պարտվել է:


                            «Էրկուլեսի» դեմ մենք այդպես չէինք խաղում, ինչպես այսօր: Բայց ամեն անգամ խաղալ այնպես, ինչպես այսօր, շատ դժվար է: Մենք ավելի լավ գործում էինք հարձակման գոտում: Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ պետք էր հաղթել, ինչն էլ մենք արեցինք: Հունաստանի չեմպիոնի դարպասի մոտ ստեղծել մի քանի տասնյակ գոլային պահեր, դա հրաշալի է, բայց մենք կանգ չէինք առնում ոչ մի րոպե:

                            «Անկասկած, Լեո Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ նա չիրացրեց 11-մետրանոցը, խոժոռվեց և ինչ-որ բան ասաց դժգոհ: Նրա համար գոյություն չունի երկրորդ տեղ, անհաջողությունները նրան ցավ են պատճառում: Նա մինչև հիմա էլ ցանկանում է մասնակցել բոլոր խաղերին և հաճույք է ստանում մարզումներից»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

                            Նյութն ըստ՝ armsport.am կայքի

                            lionel_messi11V.jpg
                            Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                            Comment


                            • #15
                              Տևես. Գիտեմ, որ Բոգոսյանն ամենավտանգավորն է Ռեդ Բուլում

                              Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում Խոակին Բոգոսյանի “Ռեդ Բուլը” կհյուրընկալի անգլիական “Մանչեսթեր Սիթիին”:

                              Քաղաքաբնակների կազմում հանդես եկող արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը հանդիպումից առաջ զրուցել է ավստրիական լրատվամիջոցների հետ և հայտարարել, որ արտագնա խաղում ոչ ոքին նրանց ձեռնտու չի լինի:

                              “Զալցբուրգը” լավագույն ավստրիական թիմն է, և մենք պետք է հարգենք մեր այսօրվա հակառակորդին: Մենք մի քանի տեսագրություն ենք դիտել նրանց մասնակցությամբ: Նրանք շատ կազմակերպված են գործում: Մեզ այս հանդիպումը հաստատ հեշտ չի տրվելու: Ամենավտանգավորը “Ռեդ Բուլի” կազմում Խոակին Բոգոսյանն է:

                              Ինչ վերաբերում է ոչ ոքիին, ապա պետք է ասեմ, որ անձամբ ես միայն հաղթանակի եմ տրամադրվում”, - խոստովանել է արգենտինացի հարձակվողը:

                              Նյութն ըստ՝ armsport.am կայքի

                              aswq.jpg
                              Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information