Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ա՜խ ֆուտբոլ, ֆուտբոլ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ա՜խ ֆուտբոլ, ֆուտբոլ

    Չնայած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկու օր հանգիստ էր հայտարարվել, մարզական լրատվամիջոցների էջերում ֆուտբոլային թեմաները չեն պակասում: Դրանց շարքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում թիվ մեկ մարզաձեւի պատմության մեջ տեղի ունեցած զավեշտալի իրադարձությունները: «Առավոտը» ընտրել է դրանցից առավել հետաքրքիրները:
    Բրազիլիայում ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ քամին մի խումբ պարաշյուտիստների քշել-բերել է խաղադաշտ: Պարաշյուտիստներից մեկն ընկել է դարպասապահի վրա՝ այն ժամանակ, երբ վերջինը պատրաստվում էր որսալ գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում եւ, հակառակ տուժածների բողոքի, մրցավարը գոլը հաշվել է՝ դա մեկնաբանելով որպես «բարձրագույն ուժի միջամտություն»:
    1969 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաանկարգապահ խաղը: Սուրեյի եւ Հանտսի թիմերն այնքան կոպիտ էին պայքարում տեղի գավաթին տիրելու համար, որ գլխավոր մրցավարը հարկադրված պատժել է բոլոր 22 ֆուտբոլիստներին՝ ներառյալ հոսպիտալ տեղափոխված խաղացողներից մեկը: Դեղին քարտից չի խուսափել նաեւ եզրային մրցավարներից մեկը:
    Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը խաղացվել է 1981 թ. օգոստոսի 1-3-ին՝ Իռլանդիայում: «Կալինաֆերսի» ակումբի երկու թիմերի պայքարում հաղթողը որոշվել է 65 ժամ 1 րոպեում:
    Բրիտանիայում մառախուղը սովորական երեւույթ է: Սակայն արտասովոր զվարճալի պատմություն է եղել Շոտլանդիայի երկու թիմերի հանդիպման ժամանակ: Մառախուղն այնքան է խտացել, որ ֆուտբոլիստները երկար ժամանակ դաշտում որոնում էին գնդակը, խաղընկերներին ու մրցակիցներին: Մրցավարին մի պահ թվացել է, թե դաշտում ֆուտբոլիստների թիվը շատացել է: Մոտենալով թիմերի պահեստայինների նստարանին եւ տեսնելով, որ դրանք, իրոք, դատարկ են, նա անմիջապես դադարեցրել է խաղը: Հետագայում պարզվել է, որ այդ պահին խաղադաշտում եղել է երեսուն ֆուտբոլիստ:
    Բրազիլիայի առաջնությունում լավ արդյունքներ արձանագրած «Կակովա» թիմը անսպասելի լուծարվել է ներքին գործերի նախարարի հրամանով: Բանն այն է, որ թիմը հիմնականում համալրված է եղել ոստիկաններով եւ նրա մասնակցությամբ հանդիպումների ժամանակ տեղի ոստիկանները ստադիոն էին գալիս ամբողջ վաշտերով, ինչի հետեւանքով հանդիպման ընթացքում քաղաքում մշտապես քաոս էր սկսվում, աճում էր հանցագործությունների թիվը: Իսկ դրա փոխարեն տրիբունաներում կարգուկանոն է տիրելիս եղել:
    Բուենոս-Այրեսի ստադիոններից մեկում որոշել էին փորձարարական խաղ անցկացնել, որի նպատակը եղել է չամուսնացած ֆուտբոլիստների առավելությունը ամուսնացածների նկատմամբ ապացուցելը: Ամեն բան ընթացել է հանգիստ՝ մինչեւ ամուսնացածների դարպասին 11 մետրանոց նշանակվելը: Իսկ երբ այն իրացվել է, խաղադաշտ են ներխուժել կանայք եւ մրցավարին մի լավ քոթակելով՝ հաղթող հռչակել իրենց ամուսիններին:
    Իտալիայի Աստի քաղաքում անցկացվող ընկերական հանդիպման ժամանակ, տանտերերի հարձակվող Մասկիոն վրիպել է գնդակին հարվածելիս եւ մի խորը ակոս բացել խոտածածկի վրա: Հետո դաշտի այդ հատվածի հիմքն ուսումնասիրելիս՝ մարդու կմախք է հայտնաբերվել, որը, պարզվել է, պատմական խոշոր գտածո է:
    Բրազիլացի պաշտպան Պինեյրոն ինքնագոլի չգերազանցված ռեկորդակիր է: Միայն մեկ մրցաշրջանում նա սեփական դարպասը 10 գոլ է խփել: Իսկ երբ մարզիչները նրան տեղափոխեցին հարձակման գիծ, առաջին իսկ խաղում ֆուտբոլիստը կրկին գրավեց սեփական դարպասը: Պինեյրոյի 25-ամյակի օրը թիմակիցները նրան կողմնացույց են նվիրել, որի վրա մակագրված էր. «Հիշիր, մրցակիցը հակառակ կողմում է»:
    Պատմությանը երկու դեպք է հայտնի, երբ գլխավոր մրցավարն ինքն իրեն կարմիր քարտ է ցույց տվել: Ու երկուսն էլ անգլիացի են՝ Էնդի Ուեյնը եւ Մելվին Սիլվեստրը: Երկուսն էլ իրենց խաղադաշտից հեռացրել են հանդիպման ժամանակ, որպեսզի խուսափեն ֆուտբոլիստների հետ անցանկալի բախումներից:
    1959 թվականին Գերմանիայի Հելզենկիրխեն քաղաքի ստադիոնի տնօրինությունը սխալմամբ միեւնույն ժամին ֆուտբոլի եւ հանդբոլի խաղ էր նշանակել: Թիմերը եկել էին ու ոչ ոք չէր ուզում իր ժամը զիջել: Եվ… երկու խաղերն էլ անցկացվեցին միաժամանակ: Խաղադաշտում հանդես եկավ չորս թիմ, իսկ դաշտում այս ու այն կողմ թռչկոտում էր երկու գնդակ:
    Բոտսվանայի ազգային հավաքականը գոյության 28 տարիներին միջազգային ոչ մի հանդիպումում չի հաղթել: Այդ ընթացքում թիմում փոխվել է հիսուն գլխավոր մարզիչ:
    50-ականների վերջերին Իտալիայի Սիենա քաղաքում մրցավարները մի անգամ որոշեցին իրենք ֆուտբոլ խաղալ եւ երկու թիմի բաժանվելով՝ մտան խաղադաշտ: Ամեն բան նորմալ էր ընթանում այնքան ժամանակ, մինչեւ թիմերից մեկի դարպասը գրավվեց կասկածելի գոլով: 22 ֆուտբոլիստ-մրցավարները, որոնցից յուրաքանչյուրն ի պաշտոնե գերազանց գիտեր օրենքները եւ կարողանում էր դրանք մեկնաբանել, սկսեցին միմյանց ապացուցել սեփական ճշմարտացիությունը: Բանը հասավ քաշքշուկին, որին ստիպված միջամտեց ոստիկանությունը:
    1978 թվականին Հունաստանի առաջնության «Էթնիկոս»-ՊԱՕԿ թիմերի հանդիպումում հյուրերը բացեցին խաղի հաշիվը եւ գոլը նշելու նպատակով ամբողջ թիմով նետվեցին դեպի իրենց պահեստայինների նստարան: Նրանց ոգեւորությունն այնքան մեծ էր, որ չէին լսում մրցավարի՝ դաշտ վերադառնալու եւ հանդիպումը շարունակելու պահանջը եւ… «Էթնիկոսը», մրցակիցների բացակայությամբ խաղը վերսկսելով դաշտի կենտրոնից, անմիջապես հավասարեցրեց հաշիվը:
    1969 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆում Սալվադորից Հոնդուրասի կրած պարտությունը այդ երկրների միջեւ վեց օր տեւած պատերազմի պատճառ է դարձել:
    1976 թվականի մարտի 20-ին «Ասթոն Վլայի» խաղացող Քրիս Նիկոլը երկուական գոլ խփեց թե մրցակցի՝ «Լեսթեր Սիթիի», թե իր թիմի դարպասը: Այդ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:


    Նյութն ըստ «Առավոտ» օրաթերթի
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 06-09-10, 12:52.
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Ցանկանում եք գտնել լավ առցանց բուքմեյքերական. Այս դեպքում, ես խորհուրդ եմ տալիս ձեր ուշադրությունը հրավիրել այստեղ այս https://1xbet-arm.com կայքում, քանի որ նա, այսօր, ամենաազնիվ առցանց բուքմեյքերն է

    Comment

    Working...
    X