Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնություն

Collapse
This topic is closed.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    ՀԱՀ-ում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Փոխարենը, աշխարհի գավաթի համար վճռորոշ մրցամարտում կհանդիպեն Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները: Երկու հրաշալի ընտրանիներ, որոնք մինչ օրս չեն կարողացել ճանաչվել լավագույնն աշխարհում, իսկ իսպանացիներն ընդհանրապես առաջին անգամ են հայտնվում եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ, որը նախքան այս 8 գնդակ էր ուղարկել Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դարպասը:



    Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումն առաջինի հակապատկերն էր: Եթե Հոլանդիա-Ուրուգվայ մրցավեճն ընթացավ գոլառատ պայքարում և թիմերը բաց ֆուտբոլ խաղացին, ապա Իսպանիա-Գերմանիա խաղում կողմերը շատ ավելի զգույշ էին գործում: Մինչև հաշվի բացվելը, վտանգավոր պահերը բավական քիչ էին, իսկ եթե պահեր լինում էին, ապա հիմնականում իսպանացիների կատարմամբ: Դել Բոսկեի թիմը տարածքային շոշափելի առավելություն ուներ և աստիճանաբար մեծացնում էր ճնշումը:



    Պույոլի 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփված գնդակը հենց այդ ճնշման տրամաբանական արդյունքն էր: Ընդունած գոլից հետո էլ Իսպանիան իր կամքը թելադրեց մրցակցին և խաղը հասցրեց հաղթական ավարտի: Ինչպես և "Եվրո-2008"-ի եզրափակիչում, իսպանացիներն Գերմանիայի նկատմամբ առավելության հասան 1:0 հաշվով:

    Կարելի է ասել, որ Իսպանիան իր լավագույն հանդիպումն անցկացրեց աշխարհի ընթացիկ առաջնությունում, իսկ գերմանացիները` վատագույնը: Գերմանիան, նույնիսկ խմբային մրցաշարում Սերբիայից կրած պարտության ժամանակ ավելի լավ տեսք ուներ: Իսկ կիսաեզրափակիչում Լյովի թիմը ոչինչ չցուցադրեց: Անգլիային և Արգենտինային խոշոր հաշիվներով հաղթած հավաքականից սպասելիքները լրիվ այլ էին այս խաղում, բայց դրանց չարդարացան: Թոմաս Մյուլերի բացակայությունը միանգամից զգացնել տվեց, իսկ Իսպանիան ապացուցեց, որ կարող է հաջողության հասնել նաև առանց Ֆեռնանդո Տորեսի, ով այս անգամ արդեն հայտնվել էր պահեստայինների նստարանին:



    Առջևում եզրափակիչն է, որը կկայանա հուլիսի 11-ին: Իսկ մինչ այդ, Գերմանիայի ու Ուրուգվայի հավաքականները կպայքարեն բրոնզե մեդալների համար:


    Հ.Գ. Խաղն անցավ բավական կոռեկտ պայքարում և մրցավարն այդպես էլ չզգուշացրեց որևէ խաղացողի:

    7 հուլիսի, Դուրբան

    Գերմանիա-Իսպանիա`0:1

    Մրցավար` Վիկտոր Կասայ (Հունգարիա)

    Գոլը` 0:1-Պույոլ (73)

    Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Պեր Մետրեսակեր, Առնե Ֆրիդրիխ, Ժերոմ Բոատենգ (Մարսել Յանսեն, 52), Սամի Խեդիրա (Մարիո Գոմես, 82), Բաստիան Շվայնշտագեր, Պյոտր Տրոխովսկի (Տոնի Կրոս, 62), Մեզութ Օզիլ, Լուկաս Պոդոլսկի, Միրոսլավ Քլոզե:

    Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Խերարդ Պիկե, Կառլես Պույոլ, Խուան Կապդեվիլյա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Կառլոս Մարչենա, 90), Անդրես Ինյեստա, Խավի Հեռնանդես, Պեդրո Ռոդրիգես (Դավիթ Սիլվա, 86), Դավիթ Վիլյա (Ֆեռնանդո Տորես, 81):

    Comment


    • #32
      Իսպանիա–Գերմանիա, լարված հանդիպում սպասելի վերջաբանով։

      Եվ այսպես Իսպանի–Գերմանիա 1։0։ Ողջունում եմ բոլոր ընթերցողներին և առաջարկում եմ միասին քննարկենք ինչպես երեկվա խաղը, այնպես էլ այս առաջնության ընթացքը ընդհանրապես։ Կխնդրեի լինեիք ավելի ակտիվ և շարադրեիք ձեր՝ հնարավորինս մանրամասն կարծիքը։

      Նախ կցանկանայի խոսել Պաուլ անունով ութոտնուկի մասին։ Չէ, ես բնավ չեմ հավատում նրա գուշակելու կարողություններին, ինչպես որ չեմ հավատում ցանկացած տիպի գուշակությունների և սնահավատ նախապաշարումների։ Սակայն այն հզոր գովազդային ակցիան, որ իրականացվեց աշխարհի առաջատար լրատվամիջոցներով, ըստ իս, չէր կարող անհետևանք անցնել սնահավատ մարդկանց համար։ Համենայն դեպս, արդեն հանդիպման սկզբում, չգիտես ինչու, ես հասկացա, որ Գերմանիայի հավաքականի խաղացողներն ու մարզիչ Յոախիմ Լյովը մի տեսակ դատապարտվածության և հոգեբանորեն ճնշված վիճակում են ու պետք է խաղան նախ իրենց վախի դեմ, ապա նոր իսպանացիների։ Ամեն դեպքում եկեք վերադառնանք մեր ոչխարներին։ Աստված Պաուլի հետ։

      Հանդիպման առաջին կեսում երկու թիմերն էլ, գիտակցելով յուրաքանչյուր հնարավոր սխալի մեծ արժեքը, գործում էին շատ զգույշ՝ հիմնական ուժերը տրամադրելով սեփական դարպասն անառիկ պահելու խնդրին։ Ընդհանրապես այս առաջնությունում իսպանացիները իմ կարծիքվ խաղում են յուրահատուկ դեստրուկտիվ ոճով. նախ նրանք փորձում են կազմաքանդել մրցակցի խաղը, փակում են հակառակորդի բոլոր ուժեղ կողմերը, ապա, ստանալով հոգեբանական և խաղային առավելություն, խփում են իրենց գոլը (գոլերը)։ Եվ այս խաղում էլ Իսպանիայի հավաքականի մարզչի՝ Վինսենտե դել Բոսկեի սաներն իրնց տրված բարդագույն խնդիրը, այն է փակել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանական գիծը, ինչպես նաև թույլ չտալ Կլոզեին և Պոդոլսկուն հեռահար հարվածներ կատարել, կարղացան հաջողությամբ լուծել։ Ե՛վ առաջին, և՛ առավել ևս երկրորդ խաղակեսում ակնհայտորեն զգացվում էր Մյունխենի Բավարիայի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի պակասը։ նրա փոխարեն խաղացող Պյոտր Տրախովսկին խաղում էր ավելի իներտ և հիմնականում դուրս չէր գալիս հենակետային կիսապաշտպանի գոտուց, իսկ երկրորդ կեսում դաշտ մտած Տոնի Կրոոսը չկարողացավ օգտագործել հարմար պահը։
      Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը կտրուկ փոխվեց, խաղը դարձավ ավելի դիտարժան՝ հագեցած սուր գրոհներով և հետաքրքիր պայքարով։ Իսկ այդ փոփոխության «մեղավորները» իսպանացիներն էին, որոնք արդեն հասկացան, որ կոտրել են գերմանացիների խաղը, նրանց դարձրել են առավել պակաս վտանգավոր։ Մնում էր մեծացնել ճնշումը և կորզել հաղթանակը, ինչը և սկսեցին անել։ Գերմանիայի հավաքականի սակավաթիվ գրոհներն առանձնապես վտանգավոր չէին։ Չավին, Ալոնսոն, Վիլյան, Ինիեստան և Իսպանիայի հավաքականի մյուս խաղացողները ուղղակի փայլեցին աշխատասիրությամբ, նվիրվածությամբ ու համառությամբ, անձնական վարպետությամբ, բարձր տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածությամբ։ Նման ճնշմանը չէր կարող դիմանալ աշխարհում ոչ մի թիմ, և Գերմանիայի հավաքականը բացառություն չէր։ Խաղի 73-րդ րոպեին անկյունային դրոշակից Ալոնսոյի կատարած փոխանցումը բարձր ցատկով եզրափակեց Կառլես Պույոլը։ Գերմանիայի հավաքականի մարզիչն անմիջապես փորձեց փոխել թիմի խաղը՝ 81րդ րոպեին դաշտ մտցնելով Մարիո Գոմեսին, սակայն հաջողությունից թևավորված իսպանացիներին այլևս հնարավոր չէր կանգնեցել։ Իսպանացիները գրագետ և համառորեն պաշտպանվում էին՝ վտանգավոր հակագրոհներով չթողնելով մրցակցին իրենց ճզմել տուգանային հրապարակին։ Եվ ահա հնչում է հունգարացի մրցավար Վիկտոր Կաշշաիի սուլիչը և Իսպանիան եզրափակչում է։
      Աշխարհի 19-րդ առաջնությանը կլինի նոր չեմպիոն. ո՛չ Իսպանիան, ո՛չ էլ Հոլանդիան երբևէ չեն դարձել չեմպիոն։
      Իսկ Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականները կվիճարկեն երրորդ մրցանակը։
      Կցանկանայի գրառումս ավարտել հետաքրքիր դիտարկմամբ. խաղն անցավ անչափ կոռեկտ պայքարում և խաղի ընթացքում Կաշշաին ցույց չտվեց ոչ մի քարտ։

      Կցված ֆայլեր
      Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 08-07-10, 11:55.
      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

      Comment


      • #33
        Mher 9-ի խոսքերից Նայել գրառումը
        ՀԱՀ-ում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Փոխարենը, աշխարհի գավաթի համար վճռորոշ մրցամարտում կհանդիպեն Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները...
        Հարգելի Մհեր, Ձեր մեջբերած նյութը վերցված է armsport.am կայքից: Նման դեպքերում նյութի մայր աղբյուրը նշելը (ընդ որում կոնկրետ նյութին տանող հղումի տեսքով) պարտադիր պայման է: Հաջորդ դեպքերում աղբյուրը չնշելով այլ տեղերից նյութեր պատճենելու դեպքում ֆորումի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահելու առանց լրացուցիչ զգուշացման այդ գրառումը ջնջել՝ նյութի հեղինակի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար:
        Քայլ առ քայլ՝ դարից դար

        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #34
          Այսպիսով հարգելի ֆուտբոլասերներ ինչպես և կանխատեսում էի աշխարհն ունենալու է նոր չեմպիոն: Կարելի է շնորհավորել Իսպանիային և Հոլանդիային, ինչպես նաև Գերմանիային և Ուրուգվային հիանալի խաղ ցուցադրելու համար: Իսկ ութոտնուկը հերթական անգամ ճիշտ գուշակեց խաղի ելքը: Նշեմ որ ութոտնուկը ստացել է բավականին շատ սպառնալիքներ այդ գուկաությունների համար Գերմանիայի երկրպագուների համար:

          Comment


          • #35
            Mher 9-ի խոսքերից Նայել գրառումը
            ՀԱՀ-ում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Փոխարենը, աշխարհի գավաթի համար վճռորոշ մրցամարտում կհանդիպեն Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները: Երկու հրաշալի ընտրանիներ, որոնք մինչ օրս չեն կարողացել ճանաչվել լավագույնն աշխարհում, իսկ իսպանացիներն ընդհանրապես առաջին անգամ են հայտնվում եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ, որը նախքան այս 8 գնդակ էր ուղարկել Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դարպասը:



            Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումն առաջինի հակապատկերն էր: Եթե Հոլանդիա-Ուրուգվայ մրցավեճն ընթացավ գոլառատ պայքարում և թիմերը բաց ֆուտբոլ խաղացին, ապա Իսպանիա-Գերմանիա խաղում կողմերը շատ ավելի զգույշ էին գործում: Մինչև հաշվի բացվելը, վտանգավոր պահերը բավական քիչ էին, իսկ եթե պահեր լինում էին, ապա հիմնականում իսպանացիների կատարմամբ: Դել Բոսկեի թիմը տարածքային շոշափելի առավելություն ուներ և աստիճանաբար մեծացնում էր ճնշումը:



            Պույոլի 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփված գնդակը հենց այդ ճնշման տրամաբանական արդյունքն էր: Ընդունած գոլից հետո էլ Իսպանիան իր կամքը թելադրեց մրցակցին և խաղը հասցրեց հաղթական ավարտի: Ինչպես և "Եվրո-2008"-ի եզրափակիչում, իսպանացիներն Գերմանիայի նկատմամբ առավելության հասան 1:0 հաշվով:

            Կարելի է ասել, որ Իսպանիան իր լավագույն հանդիպումն անցկացրեց աշխարհի ընթացիկ առաջնությունում, իսկ գերմանացիները` վատագույնը: Գերմանիան, նույնիսկ խմբային մրցաշարում Սերբիայից կրած պարտության ժամանակ ավելի լավ տեսք ուներ: Իսկ կիսաեզրափակիչում Լյովի թիմը ոչինչ չցուցադրեց: Անգլիային և Արգենտինային խոշոր հաշիվներով հաղթած հավաքականից սպասելիքները լրիվ այլ էին այս խաղում, բայց դրանց չարդարացան: Թոմաս Մյուլերի բացակայությունը միանգամից զգացնել տվեց, իսկ Իսպանիան ապացուցեց, որ կարող է հաջողության հասնել նաև առանց Ֆեռնանդո Տորեսի, ով այս անգամ արդեն հայտնվել էր պահեստայինների նստարանին:



            Առջևում եզրափակիչն է, որը կկայանա հուլիսի 11-ին: Իսկ մինչ այդ, Գերմանիայի ու Ուրուգվայի հավաքականները կպայքարեն բրոնզե մեդալների համար:


            Հ.Գ. Խաղն անցավ բավական կոռեկտ պայքարում և մրցավարն այդպես էլ չզգուշացրեց որևէ խաղացողի:

            7 հուլիսի, Դուրբան

            Գերմանիա-Իսպանիա`0:1

            Մրցավար` Վիկտոր Կասայ (Հունգարիա)

            Գոլը` 0:1-Պույոլ (73)

            Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Պեր Մետրեսակեր, Առնե Ֆրիդրիխ, Ժերոմ Բոատենգ (Մարսել Յանսեն, 52), Սամի Խեդիրա (Մարիո Գոմես, 82), Բաստիան Շվայնշտագեր, Պյոտր Տրոխովսկի (Տոնի Կրոս, 62), Մեզութ Օզիլ, Լուկաս Պոդոլսկի, Միրոսլավ Քլոզե:

            Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Խերարդ Պիկե, Կառլես Պույոլ, Խուան Կապդեվիլյա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Կառլոս Մարչենա, 90), Անդրես Ինյեստա, Խավի Հեռնանդես, Պեդրո Ռոդրիգես (Դավիթ Սիլվա, 86), Դավիթ Վիլյա (Ֆեռնանդո Տորես, 81):
            ARMSPORT.AM

            Comment


            • #36
              Ֆուտբոլից ես հասկանում եմ մոտավորապես այնքան, որքան որ փիղը կարողանում է սաքսոֆոն նվագել, բայց փոխարենը կարող եմ թեմայում տեղադրել ահա այս երգը (Շակիրա, Waka Waka (This Time for Africa)).




              հ.գ. Պետք է խոստովանեմ, որ այս տարի եզրափակիչ խաղը նայել ու ապշել եմ խաղի կոպտությամբ:
              Քայլ առ քայլ՝ դարից դար

              Արտակ Հարությունյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

              Comment


              • #37
                Իսպանիան դա արեց. Եվրոպայի չեմպիոնը նվաճում է աշխարհի գավաթը

                Ֆուտբոլի պատմության ընթացքում երկրորդ անգամ Եվրոպայի գործող չեմպիոնը դառնում է նաև աշխարհի չեմպիոն: 1974թ. դա արել էր Գերմանիան, իսկ 36 տարի անց արդեն Իսպանիան հասավ նման հաջողության: Իսպանացիները կոպիտ և լարված պայքարում ընթացած եզրափակիչում հաղթեցին Հոլանդիայի հավաքականին` առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:


                Ինչպես և սպասվում էր, հանդիպման հիմնական ժամանակն անցավ ոչ այնքան դիտարժան պայքարում: Եզրափակիչ հանդիպումները հազվադեպ են գրավիչ լինում և կարմրա-նարնջյագույն դիմակայությունը բացառություն չէր: Եղան վտանգավոր պահեր, երբ գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում, սակայն նման դրվագները բավական քիչ էին: Երկու հավաքականներն էլ նման մեկական պահ ունեցան: Առաջինը 100 տոկոսանոց պահ ունեցավ Հոլանդիան, երբ 63-րդ րոպեին Ռոբենը մեն-մենակ դուրս եկավ Կասիլյասի դեմ և թվում է ճիշտ հարված կատարեց, սակայն "Ռեալի" դարպասապահը ոտքով հեռացրեց գնդակը:


                8 րոպե անց, Վիլյան 4 մետր տարածությունից համարձակվեց հարվածել պաշտպանի վրա: Բայց սա եզրափակիչն է, որտեղ խաղացողների նյարդերը հաճախ տեղի են տալիս: Դա նկատելի էր ողջ հանդիպման ընթացքում: Դրա արդյունքում, մրցավար Հովարդ Ուեբը միանգամից 9 դեղին քարտ ցույց տվեց մի խաղում, որտեղ մրցում էին բավական կոռեկտ ֆուտբոլ ցուցադրող 2 հավաքականներ: Եվ դա միայն 90 րոպեների ընթացքում, իսկ լրացուցիչ ժամանակում խաղադաշտից հեռացվեց Հեյտիգան, ով երկրորդ դեղինը ստանալով` վերջին 10 րոպեներին հոլանդացիներին թողեց 10 հոգով: Եղան նաև մի շարք դեղիններ:



                Առանց այդ էլ ավելի ակտիվ Իսպանիան, թվային գերակշռություն ստանալուց հետո սկսեց ավելի համարձակ գործել և քիչ անց հասավ իր նպատակին, երբ 116-րդ րոպեին Ֆաբրեգասի գեղեցիկ փոխանցումից հետո Ինյեստան հուժկու հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը` ոչ մի հնարավորություն չթողնելով Ստեկելենբուրգին:

                Լրացուցիչ ժամանակի մյուս 4 րոպեներում հրաշք տեղի չունեցավ և Իսպանիայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսպանացիներն առաջնության մեկնարկից առաջ էլ համարվում էին գլխավոր ֆավորիտ և հաստատեցին իրենց բարձր կարգը: Եվրոպայի չեմպիոնը պարտությամբ սկսեց առաջնությունը` խմբային մրցաշարի 1-ին տուրում 0:1 հաշվով զիջելով Շվեյցարիային, բայց այս անհաջողությունից հետո Դել Բոսկեն կարգավորեց իր թիմի խաղը և հետագայում աչքի ընկավ կայուն և գեղեցիկ խաղով: Միգուցե, 2 տարի առաջ Իսպանիան ավելի տպավորիչ էր, երբ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, սակայն աշխարհի առաջնությունում կարևորն արդյունքն է, ինչը կհիշվի դարերով:

                11 հուլիսի, Յոհանեսբուրգ, "Սոքեր Սիթի" մարզադաշտ

                Հոլանդիա-Իսպանիա`0:1 (լ. ժ.)

                Մրցավար` Հովարդ Ուեբ (Անգլիա)

                Գոլ` 0:1-Ինյեստա (116)

                Հեռացում` Հեյտինգա` 110 (Հոլանդիա)

                Հոլանդիա. Մարտեն Ստեկելենբուրգ, Գրեգորի վան դեր Վիլ, Ջոնի Հեյտինգա, Յորիս Մատիյսեն, Ջովանի վան Բրոնկխորստ (Էդսոն Բրաֆիդ, 105), Մարկ վան Բոմել, Նայջլ դե Յոնգ (Ռաֆայել վան դեր Վարտ, 99), Արիեն Ռոբեն, Ուեսլի Սնեյդեր, Դիրկ Կայտ (Էլյերո Էլիա, 71), Ռոբին վան Պերսի:

                Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Խերարդ Պիկե, Կառլես Պույոլ, Ժոան Կապդեվիլյա, Սերխիո Բուկետս, Խաբի Ալոնսո (Սեսկ Ֆաբրեգաս, 87), Անդրես Ինյեստա, Խավի Հեռնանդես, Պեդրո Ռոդրիգես (Խեսուս Նավաս, 60), Դավիթ Վիլյա (Ֆեռնանդո Տորես, 106):



                Armsport.am
                Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 06-09-10, 12:01.
                Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                Comment

                Working...
                X