Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնություն

Collapse
This topic is closed.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնություն

    Դե ինչ հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ ողջունում եմ «Կրթական համալիր էջ» մարզադաշտում։ էէէէէէէէէէէէէէէէէէ՜, չէ է ինչ մարզադաշտ. ֆորումում։
    Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հատել է հասարակածը և թևակոխել է վճռական փուլ։ Սկսվել են 1/8-րդ եզրափակչի խաղերը։ Խնդրում եմ այստեղ գրել Ձեր կարծիքները առաջնության, մասնակից թիմերի, մրցավարների մասին, հետաքրքիր և զվարճալի փաստեր ու այլն։
    Մաղթում եմ ֆուտբոլային տրամադրություն։
    14
    Գերմանիան
    57.14%
    8
    Հոլանդիան
    28.57%
    4
    Ուրուգվայը
    7.14%
    1
    Իսպանիան
    7.14%
    1
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Վահե ջան, ես էլ երեկ «վառվում» էի այս թեմայով քննարկում սկսելու համար։ Շատ տեղին է քո նախաձեռնությունը, քանի որ առաջնության խմբային պայքարից հետո ծավալված իրադարձությունները անչափ հետաքրքիր են։
    Երեկվա երկու խաղերին էլ հետևեցի, և ասեմ, որ երկու լարված պայքարի արդյունքներն էլ ափսոսանքի զգացում առաջացրին ու տխուր նստվածք թողեցին։
    Առաջին խաղի ժամանակ ցանկանում էի, որ Անգլիայի հավաքականը հաղթի, բայց խաղավարների սխալը հիմնավոր կնիք դրեց խաղի ընթացքի վրա, իսկ գերմանական մեքենան փայլուն կատարեց իր գործը։ Տխուր ավարտով դիտարժան խաղ էր։

    Երկրորդ խաղի ժամանակ այլ էր. իմ համակարանքը Արգենտինայի հավաքականի կողմն էր (միայն հավաքականի և ո՛չ՝ մարզիչի)։ Արգենտինացիներն անխոս ուժեղ էին, չնայած մեքսիկացիներն էլ արագ ու սուր էին խաղում... և ... այստեղ էլ, մասնագետների կարծիքով, խաղավարները դարձյալ սխալվեցին։
    Հաղթեցին փաստացի ուժեղները և հիմա կա այն, ինչ կա։ Սպասվում է առավել հետաքրքիր դիմակայություն՝ Գերմանիա – Արգենտինա։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնություն

      Հարգելի ֆորումցիներ, քանի որ ես երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին, ես կներկայացնեմ Արգենտինայի հավաքականը ինչպես որ կա, և ինչպես որ ես պատկերացնում եմ։ Եվ այսպես սկսենք թիմի կազմից։



      Արգենտինայի հավաքականն իր պատմության ընթացքում 4 անգամ մասնակցել էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։
      1930թ. եզրափակչում պարտվել է Ուրուգվային, 1990թ.՝ Գերմանիային։
      1978թ. դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Նիդերլանդների ընտրանուն։
      1986թ. կրկնել է իր հաջողությունը՝ հաղթելով գերմանացիներին։

      Ալբիսելեստեի ներկայիս մարզիչ Դիեգո Մարադոնան որպես ֆուտբոլիստ 4 անգամ անընդմեջ մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին 1982-1994թթ ընթացքում։
      Մարադոննայի ակտիվ ջանքերով (նույնիսկ ձեռքով գոլ խփեց) 1986թ. Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։ Մարադոնան ներկայումս հնարավորություն ունի կրկնել իր հաջողությունը և որպես մարզիչ հռչակվել չեմպիոն։


      Ահա Արգենտինա – Մեքսիկա (3-1) խաղի առավել դիտարժան հատվածները

      Կցված ֆայլեր
      Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 28-06-10, 11:55.
      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

      Comment


      • #4
        Մանուշ ջան լրիվ համաձայն եմ արտահայտածդ տեսակետների հետ։ Անչափ ցանկանում էի, որ այս երկրների հավաքականները իրար հանդիպեին եզրափակչում, սակայն.... վիճակահանությունը դա բացառեց։ Իմ կարծիքով Արգենտինան միակ թիմն է, որն իր ստեղծագործ ու ֆանտաստիկ խաղով կարող է խանգարել գերմանական մեքենային։ Իսկ եթե ոչ, ապա, ըստ իս, Գերմանիան կդառնա աշխարհի չեմպիոն։
        Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

        Comment


        • #5
          Չեմ ուզենա, որ Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն։ Չեմ սիրում գերմանական չոր ու ռոբոտային ֆուտբոլը։
          Բայց պետք է խոստովանեմ, որ ջանք ու նույնիսկ կյանք չէին խնայում Քլոզեն ու Օզիլը: Դե, տեխնոլոգիաների դար է, Գերմանիան էլ զարգացած երկիր, այսինքն՝ օրչինաչափ է գերմանացիների այդ ոճի խաղը։

          Հա, տեխնոլոգիաների դար է, բայց վիճելի դրություններում առայժմ հարցը լուծվում է խաղավարի անզեն աչքի տեսածով։
          Վերջին խմբագրողը՝ manush; 28-06-10, 14:40.
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            Շնորհակալություն այս ֆուտբոլային թեմայի համար, շատ հիանալի թեմա է: Այս տարի բավականին շատ էին անակնկալները հանդիպումներում, իսկ մրցավարությունը առաջնության մեկնարկում բարձր մակարդակի վրա էր, բայց գնալով մակարդակը կարցես իջնում է և սխալները սկսում են հաջորդել միմիանց և լուրջ ազդեցություն թողնել խաղերի արդյունքի վրա: Անձամբ երկրպագում եմ Անգլիաին, շատ եմ ցավում նման պարտության համար: Ճիշտ է Գերմանիան բավականին լավ խաղաց, բայց ամենինչ կարող էր այլ կերպ դասավորվել եթե չլիներ մրցավարի սխալները, կարցում եմ 2-2 հաշվի դեպքում Անգլիան ուրիշ կերպ կսկսեր խաղալ, ճիտն ասաց բացի գոլը շհաշվելու սխալից ես ևս 2 սխալ եմ նկատել որոնք նույնպես լուրջ հետեվանքներ էին:

            Comment


            • #7
              manush-ի խոսքերից Նայել գրառումը
              ..

              Երկրորդ խաղի ժամանակ այլ էր. իմ համակարանքը Արգենտինայի հավաքականի կողմն էր (միայն հավաքականի և ո՛չ՝ մարզիչի)։
              Մանուշ ջան։ Ի տարբերություն քեզ, եթե ընտրելու հարց լինի, ես կարող է ընտրեմ մարզչին (չնայած հավաքականին էլ եմ սիրում, հատկապես Մեսիին ու Իգուաինին)։ Համաձայն եմ Վահեի հետ, Արգենտինա–Գերմանիա խաղի հաղթողը չի բացառվում, որ դառնա չեմպիոն։ Իսկ գերմանացիները այսօր ավելի ստեղծագործ ֆուտբոլ են խաղում քան Բրազիլիան։ Տեսնենք ինչ կլինի։
              Արմեն Կուլախսզյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

              Comment


              • #8
                Ողջույն ընկերներ։ Ցավում եմ, որ ձեր ոչ մեկի երազանքը չի իրականանալու։ "Բրազիլիայի ֆուտբոլը՝ ֆուտբոլ չե, պոեզիա է"։ Սա ես չեմ ասել , բայց շատերնեն համաձայն այս մտքի հետ կամ էլ "Ի՞նչ են անում աշխարհի առաջնությանը մասնակցող երեսուն մեկ խմբերը։ Խաղում են, որպէսզի վերջում գաւաթը հանձնեն Բրազիլիային" , ըտենց որ VIVA Brazil: Աշխարհի չեմպիոն։
                Ի դեպ գրառումս կատարելու ժամանակ արդեն 2 գնդակ է խփել Բրազիլիան
                Արաբո Մարգարյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                Comment


                • #9
                  Բրազիլի–Չիլի

                  Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ։ Ողջունում եմ Ձեզ «Կրթական համալիր էջ» կենտրոնական մարզադաշտում։ Այսօր կներկայացնեմ կարծիքս երեկ կայացած Բրազիլիա–Չիլի հանդիպման մասին։
                  Նախ համառոտ Բրազիլիայի մասին, որը հանդիսանում է Չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը։ Ի միջի այլոց Գերմանիային չեմ հաշվում հավակնորդ, քանի որ Արգենտինան կհաղթի և 1/4 եզրափակչում և Գերմանիան էլ չի պայքարի ։
                  Դե սա կատակ էր, ավելի ճիշտ հույս և վստահություն ունեմ, որ կատակն ամբողջությամբ կիրականանա։

                  Բրազիլիայի հավաքականի կազմը։




                  Բրազիլիայի հավաքականը միակն է, որը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր եզրափակիչ փուլերին։ Աշխարհի հնգակի չեմպիոնները անցկացրած 92 խաղերում տարել են 64 հաղթանակ, 14 հանդիպում ավարտել են ոչ ոքի արդյունքով և 14 խաղում պարտվել են մրցակիցներին։ Եվս մի հրաշալի ու առայժմ անգերազանցելի ցուցանիշ. 2008թ. հունիսի 15-ից մինչև 2009թ. հոկտեմբերի 11-ը Սելեչաոն (Բրազիլիայի հավաքականը) անցկացրած 19 խաղերում անընդմեջ հաղթել է մրցակիցներին։ Այնպես որ ճիշտ էր Արաբոն. Վիվա Բրազիլիա

                  Բրազիլիա–Չիլի երեկվա հանդիպման ընթացքում ես զարմացա Չիլիի չափազանց թույլ ու անատամ խաղի վրա։ Չնայած մրցակցի դարպասի մոտ ստեղծած մի քանի շատ վտանգավոր պահերին, չիլիացի ֆուտբոլիստները իրապես գրեթե ոչնչով աչքի չընկան։ Խաղի ղեկը առաջին իսկ րոպեից գտնվում էր բրազիլացիների ձեռքերում և Սելեչաոն էր թելադրում խաղի տրամաբանությունը։ Բրազիլիան հաղթեց հանգիստ, թեթև և առանց մեծ ճիգեր գործադրելու։ Կառլոս Դունգայի «նոր ոճն» առայժմ արդարացնում է իրեն։


                  Բրազիլիա–Չիլի հանդիպման կարևոր դրվագներն ու գոլերը

                  Կցված ֆայլեր
                  Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 29-06-10, 09:57.
                  Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                  Comment


                  • #10
                    Բայց դուք տեսաք չէ՞ Բրազիլիայի խաղը, բա առաջին գո՜լը... լա՜վն էր, չէ՞...

                    Comment


                    • #11
                      Ես էլ եմ ֆուտբոլ շատ սիրում ու շատ կուզեի ,որ հաղթեր Արգենտինայի հավաքականը:

                      Comment


                      • #12
                        Ինձ թվում է վերջում դուք բոլորդ բավականին կզարմանաք, երբ ձեր սպասումները չեն իրականանա և չեմպիոնը կլինի բոլորովին այլ հավաքական` ոչ Բրազիլիա, ոչ Արգենտինա, ոչ Գերմանիա
                        Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 30-06-10, 09:18.

                        Comment


                        • #13
                          Իսպանիա–Պորտուգալիս

                          Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ։ «Կրթական համալիր էջ» կենտրոնական մարզադաշտում շարունակվում է անչափ գրավիչ ու դիտարժան աշխարհի առաջնությունը։
                          Երեկ լարված պայքարում անցան ևս երկու հանդիպում.
                          առաջին խաղում Պարագվայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթանակ տարավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ, իսկ երկրորդում՝ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների դիմակայությունն ավարտվեց իսպանացիների հաղթանակով 1։0 հաշվով։
                          Խաղն անցավ լարված պայքարում, ստեղծվեցին իրոք շատ գեղեցիկ ու վտանգավոր պահեր, որոնցից մեկի արդյունքում Իսպանիայի հավաքականի ներկայիս կազմի գլխավոր ռմբարկու Դավիթ Վիլյան անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Ի միջի այլոց խփած 4 գնդակներով Դավիթ Վիլյան արգենտինացի Գոնսալու Իգուաինի և սլովակ Ռոբերտ Վիտտեկի հետ միասին գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։

                          Viva España ! ! !

                          Չնայած ֆուտբոասերները շատ ավելի մեծ սպասելիքներ ունեին իսպանացիներից, վերջիններս վերահաստատեցին իրենց՝ չեմպիոնի կոչման իրական հավակնորդ լինելը։

                          Իսպանիայի հավաքականի կազմը



                          Հետաքրքիր փաստեր Իսպանիայի հավաքականի մասին


                          Իսպանիայի հավաքականը 12 անգամ մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին, 1974թ. սկսած՝ 10 անգամ անընդմեջ։ Լավագույն արդյունքը 1950թ. Բրազիլիայում կայացած առաջնությունում 4-րդ հորիզոնականը գրավելն է։ Ներկայիս առաջնության նախընտրական փուլում Իսպանիայի հավաքականը հաղթել է բոլոր 10 խաղերում՝ մրցակիցների դարպասն ուղարկելով 28 գնդակ։ Իրոք որ ֆանտաստիկ արդյունավետություն։


                          Իսպանիա–Պորտուգալիա հանդիպման հիշարժան դրվագներն ու գոլը

                          Կցված ֆայլեր
                          Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 30-06-10, 10:37.
                          Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                          Comment


                          • #14
                            Իսպանիա–Պորտուգալիա հանդիպմանը հետևել եմ մեծ բավականությամբ ու հաճույքով` վստահ լինելով, որ Իսպանիան է հաղթելու և ունենալով այն համոզումը, որ դիտարժան խաղ են ներկայացնելու նաև պորտուգալացիները:

                            Comment


                            • #15
                              Arabo-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ողջույն ընկերներ։ Ցավում եմ, որ ձեր ոչ մեկի երազանքը չի իրականանալու։ "Բրազիլիայի ֆուտբոլը՝ ֆուտբոլ չե, պոեզիա է"։ Սա ես չեմ ասել , բայց շատերնեն համաձայն այս մտքի հետ կամ էլ "Ի՞նչ են անում աշխարհի առաջնությանը մասնակցող երեսուն մեկ խմբերը։ Խաղում են, որպէսզի վերջում գաւաթը հանձնեն Բրազիլիային" , ըտենց որ VIVA Brazil: Աշխարհի չեմպիոն։
                              Ի դեպ գրառումս կատարելու ժամանակ արդեն 2 գնդակ է խփել Բրազիլիան
                              Արաբո ջան ես շատ ավելի լավ մտքեր եմ կարդացել։ Հեղինակին չեմ հիշում (Վահեն էլ չի հիշում), բայց «ֆուտբոլ խաղում են 22 հոգով, սակայն չեմպիոն են դառնում գերմանացիները»։ Ասեմ նաև, որ սրտանց չեմ ուզում Բրազիլիայի չեմպիոնությունը թեկուզ այն պատճառով, որ չկան Ռոնալդինյոն ու Ադրիանոն։
                              Արմեն Կուլախսզյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

                              Comment

                              Working...
                              X