Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական ավանդույթներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայկական ավանդույթներ

    Եկեք այստեղ գրենք հայկական ավանդույթներ, և քննարկենք

  • #2
    դե քանի որ ես այս թեման բացեցի,ապա ես էլ կսկսեմ


    Հին հայկական ավանդական հարսանիք

    Հարսանեկան պատրաստություններ.
    Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
    Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
    Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
    . Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
    Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը.
    .Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարա-զուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
    .Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
    .Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
    .Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրեն հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
    .Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարա-զուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
    .Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
    .Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապ-բաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
    . Ազապները և ազապ-բաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա - տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
    . Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:

    Comment


    • #3
      Սուրբ Սարգիս

      Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
      Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
      Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի շարունակ աշխատելով աշուկը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին:Այդ ամենից դրդվաց նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Ս.Սարգիսը լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրուն կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
      Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի14-18-ը ներառյալ:
      Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:
      ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
      Վանաձորի թիվ 21 դպրոց:

      Comment


      • #4
        Տեառնընդառաջ


        Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծնողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
        Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է <<Տեառնընդառաջը>>, որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Եվ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
        Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
        Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները:
        Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում, որտեղ եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում: Անցյալում Տյառնընդառաջի տոնը հանում էր նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն` մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր, նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա կարող էր իր կնոջ ծնողների տուն այցելել: Տեառնընդառաջին նաև հացկերույթներ, խնջույքներ չէին լինում: Չէին լինում նաև այցելություններ: Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից հարսնացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր, որի պարունակությունը վայելում էին հարսնացուի ընկերուհիները: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

        Comment


        • #5
          Ավանդույթ ` կապված Զատկի տոնի հետ
          Նորահարսներին սկեսուրները Զատկի տոնից երկու շաբաթ առաջ ուղարկում են հայրական տուն: Զատկի օրը սկուտեղի մեջ հատուկ զարդարում են ածիկի շուրջը գունավոր կամ միայն կարմիր ներկած ձվերով: Ապա զարդարում են մրգերից պատրաստված զամբյուղը զանազան և գույնզգույն ժապավեններով, կարմիր գինիով, զատկանման քաղցրավենիքով և մեծ շուքով ուղևորվում են նորափեսայի հետ հարսի հայրական տուն ` նորահարսին <<փայ տանելու>>:

          Comment


          • #6
            vanadzor3-ի խոսքերից Նայել գրառումը
            Եկեք այստեղ գրենք հայկական ավանդույթներ, և քննարկենք
            img1_20141214074754.jpg
            ԶԱՏԻԿ ԿԱՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ



            Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմոնը, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

            Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց:

            Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ:

            Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

            Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

            Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։
            Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

            Comment


            • #7
              Մեր ժողովրդի կենցաղում անհիմն ու անընդունելի սովորույթներ են ընդհանրացել. այն տանը, ուր մինչև Զատիկ մարդ է մահացել, ձու չեն ներկում կամ տոնի օրը օճառով ձեռքերը չեն լվանում, լվացք չեն անում: Սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ ` անտեղյակության հետևանք, որովհետև ձուն, լինելով Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան, առավելաբար պիտի ներկվի հենց այդ ընտանիքներում ` իբրև հոգևոր մխիթարություն ` ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու:

              Comment


              • #8
                vanadzor3-ի խոսքերից Նայել գրառումը
                Եկեք այստեղ գրենք հայկական ավանդույթներ, և քննարկենք

                Rena_Vardavar.jpg

                ՎԱՐԴԱՎԱՌ ԵՒ ԾԻՍԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐՆԵ
                Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (Այս տարի՝ Հուլիսի 23-ին)։
                Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։

                Նախկինում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Նախկինում միմյանց վրա ջուր լցնելը համարվել է պաշտպանություն տարբեր հիվանդություններից և վախերից:

                Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, այստեղ կատարվել են նաև զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վարդավառի խորհուրդը եղել է նաև ջրի պաշտամունքը, երբ մարդիկ աղերսել են իրենց այգիների պտղաբերություն։

                Վարդավառի ժամանակ աղավնիներ էին թռցնում և պատրաստում տոնածառ՝ զարդարելով գունավոր ժապավեններով, վարդերով, վարունգով և խորոված խնձորով: Պետք չէ զարմանալ խորոված խնձորը տոնի ծիսական ուտեստներից մեկն է եղել: Հայերը գիշերը պարտադիր խարույկ են վառել և խնձոր են խորովել՝ համեմելով այն դարչինով և այլ համեմունքներով:

                Հայաստանի յուրաքանչյուր շրջանում էլ տոնի նշել են յուրովի՝ եղել են փոքր տարբերություններ, սակայն կարելի է ասել, որ Տավուշում հատկապես մեծ շուքով են նշել Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով կրկենի, բաղարջ, կաթնահունց, նազուկ, եփել կոլոլակ, հոնասպաս, կորկոտ, ջամբ, դդմաքաշովի և այլ ավանդական կերակրատեսակներ: Նշված ուսեստներով տավուշցիները հյուրասիրել են հարևաներին և հյուրերին՝ ներկայացնելով Տավուշի ավանդույթները: Սակայն եղել են ուտեստներ, որ հայնի են եղել գրեթե բոլոր շրջաններում Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ և կանխարգելիչ հատկություններ տարբեր հիվանդությունների համար:

                Մատաղ

                Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

                Խորոված խնձոր

                Խնձորի պոչերը հեռացնել և անցք բացել, մեջը լցնել մեխակ, մանրեցված ընկույզ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել որպես աղանդեր:

                Ագդակ

                Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

                Գառան մսով բանջարեղեն

                Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:
                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 24-03-19, 10:06.

                Comment


                • #9
                  d5bdd5a1d680d5a3d5abd5bd-d5b4d5b8d682d680d5a1d5a4d5b5d5a1d5b6-c2abd5b0d5a1d680d5bdd5a1d5b6d5abd6.jpg 539058_409362915859932_824152608_n.jpg

                  ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵ

                  Հայաստանում շատ են հարսանեկան ավանդույթները: Հայկական հարսանեկան ավանդույթներում մեծ տեղ է գրավում խնամախոսությունը:

                  Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի՝ չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

                  Հարսնացուի ընտրությունից հետո, տղայի ծնողները տոհմի ավագներից կազմված պատվիրակություն էին ուղարկում աղջկա տուն՝ նրա ձեռքը խնդրելու. այդ արարողությունը կոչվում էր խնամախոսություն: Խնամախոսությունը տղամարդու գործ է’ ըստ հայկական ավանդույթների: Հետևաբար, խնամախոսությամբ, ավանդաբար զբաղվում են տղամարդիկ: Կանացի գործ չէ բանակցություններ վարելը: Խնամախոսության գնում էին երեկոյան, մթնշաղից հետո, որպեսզի հարևանները չտեսնեն ու չիմանան: Եթե մերժեին, բոլոր հարևանները կիմանային մերժված փեսացուի մասին:

                  Ընդունված չէր աղջկան ամուսնացնելու համաձայնություն տալ առաջին իսկ այցի ժամանակ: Դա կնշանակեր, որ հարսնացուի հայրն ուզում է արագ ազատվել աղջկանից: Եթե խնամախոսներին ասում էին, որ պետք է մտածել, կամ հորեղբայրը պետք է որոշի, իսկ նա քաղաքում չէ, դա նշանակում էր, որ մի քանի այցից հետո համաձայնություն կտային: Իսկ եթե ասում էին, որ դեռ շատ փոքր են ամուսնանալու համար, ուրեմն երկրորդ անգամ չարժեր նրանց տուն գնալ: Մերժման տարբերակներ շատ կային:

                  Մի քանի շրջանում ընդունված էր նաև մի քանի հոգով գնալ աղջկա տուն: Եթե հարսնացուն մի քանի թեկնածու ուներ, ապա խնամախոսները պայմանավորվում էին և միասին էին գնում խնամախոսության: Տղամարդիկ նստում էին սեղանի շուրջ և շարում էին իրենց բերած նվերները’ զարդեր, քաղցրավենիք, ծածկոցներ, գործվածք: Այս նվերները վկայում էին փեսացուի ընտանիքի բարեկեցության մասին: Վերջնական որոշումը հարսնացուինն էր’ ում նվերն ընտրեր, նա էլ կդառնար իր ամուսինը: Ճիշտ է, հարսնացուն իրավունք չուներ խոսելու տղամարդկանց ներկայությամբ: Վարվեցողության կանոնների համաձայն’ նա պետք է իր ասելիքը բացատրեր ժեստերի օգնությամբ: Հաճախ, ամոթխած հարսնացուն նվերն ընտրում էր’ չիմանալով, թե ումից է այն, և պատահական փեսացու էր ընտրում:

                  Ավելի շրջահայաց աղջիկները հասցնում էին նախապես պայմանավորվել տղայի հետ’ վստահորեն ընտրելով նրա նվերը: Երբ ընտրությունն արված էր, սեղան էին գցում: Հարսի և փեսայի հայրերը համաձայնության էին գալիս: Հայաստանի որոշ շրջաններում ընտանիքների հայրերը լավաշ էին կիսում: Որպես կանոն, այդ արարողությունը տեղի էր ունենում քահանայի ներկայությամբ: Լավաշ կիսելու ծեսը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր կնքելուն, այսինքն, այսուհետ նրանց հացն ընդհանուր էր լինելու:

                  Աղջկա ծնողներից համաձայնություն ստանալուց հետո տեղի էր ունենում խոսքկապ, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է Նշանադրություն: Ի դեպ խոսքկապից մինչև նշանդրեք երիտաասարդները իրավունք չունեին հանդիպել միմյանց:

                  Նշանադրության նպատակը զույգի հարաբերությունները պաշտոնական դարձնելն էր, որպեսզի խուսափեն հնարավոր բամբասանքներից: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում է տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն` ի նշան համաձայնության: Ըստ հին հայկական ավանդույթի, զույգը չպետք է երկար նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրություն մեկ կամ երկու շաբաթ անց:

                  Խնամախոսությունից հետո սկսվում էր մինչհարսանեկան ավանդույթների շարքը և բուն հարսանիքը, որից հետո լինում էր նաև հետհարսանեկան ավանդույթը՝ գլուխ լվան: Այս ամենի մասին կանրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

                  Comment


                  • #10
                    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    [ATTACH=CONFIG]9922[/ATTACH]

                    ՎԱՐԴԱՎԱՌ ԵՒ ԾԻՍԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐՆԵ
                    Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (Այս տարի՝ Հուլիսի 23-ին)։
                    Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։

                    Նախկինում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Նախկինում միմյանց վրա ջուր լցնելը համարվել է պաշտպանություն տարբեր հիվանդություններից և վախերից:

                    Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, այստեղ կատարվել են նաև զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վարդավառի խորհուրդը եղել է նաև ջրի պաշտամունքը, երբ մարդիկ աղերսել են իրենց այգիների պտղաբերություն։

                    Վարդավառի ժամանակ աղավնիներ էին թռցնում և պատրաստում տոնածառ՝ զարդարելով գունավոր ժապավեններով, վարդերով, վարունգով և խորոված խնձորով: Պետք չէ զարմանալ խորոված խնձորը տոնի ծիսական ուտեստներից մեկն է եղել: Հայերը գիշերը պարտադիր խարույկ են վառել և խնձոր են խորովել՝ համեմելով այն դարչինով և այլ համեմունքներով:

                    Հայաստանի յուրաքանչյուր շրջանում էլ տոնի նշել են յուրովի՝ եղել են փոքր տարբերություններ, սակայն կարելի է ասել, որ Տավուշում հատկապես մեծ շուքով են նշել Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով կրկենի, բաղարջ, կաթնահունց, նազուկ, եփել կոլոլակ, հոնասպաս, կորկոտ, ջամբ, դդմաքաշովի և այլ ավանդական կերակրատեսակներ: Նշված ուսեստներով տավուշցիները հյուրասիրել են հարևաներին և հյուրերին՝ ներկայացնելով Տավուշի ավանդույթները: Սակայն եղել են ուտեստներ, որ հայնի են եղել գրեթե բոլոր շրջաններում Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ և կանխարգելիչ հատկություններ տարբեր հիվանդությունների համար:

                    Մատաղ

                    Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

                    Խորոված խնձոր

                    Խնձորի պոչերը հեռացնել և անցք բացել, մեջը լցնել մեխակ, մանրեցված ընկույզ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել որպես աղանդեր:

                    Ագդակ

                    Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

                    Գառան մսով բանջարեղեն

                    Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:
                    Տարվա տարբեր եղանակներին նշվող ազգային տոներն ու կրոնական ծեսերն առանձնանում են իրնեց բնորոշ տոնածիսական կերակուրներով, բնականաբար Զատկի տոնն էլ ունի իր հատուկ ճաշատեսակնրեը, որոնք ուրույն տեղ են գրավում զատկական տոնակատարության մեջ:
                    Զատկի տոնակատարությանը բնորոշ է նաև մատաղի հյուրասիրությունը, որը հնում ախար / ախառ/ է կոչվել: Ավագ շաբաթ օրը մատաղացու գառը հանդիսավոր պատրաստում է զոհաբերման...Եփած մսի պատառները ցորենաբույր լավաշով փաթաթած է շարում են սկուտեղի վրա, և առավոտյան պատարագից հետո հյուրասիրում ժողովրդին: Մենք ոչ միայն հաց արարող, այլ հաց հյուրասիրող ազգ ենք:

                    Comment


                    • #11
                      Հարցազրույցներից մեկի ժամանակ նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ով հայտնի է որպես հայկական ավանդույթների ջատագով, նշել է, որ մեր ժողովուրդը իր իսկ ստեղծած ավանդույթների մասին լավ տեղեկացված չէ: Ըստ նրա` մեզ մնացել են մեր հրաշալի ավանդույթների միայն փշրանքները: Տարածված դիտարկմանն ի պատասխան, ըստ որի` տեխնիկայի նորամուծությունները խանգարում են ավանդույթների պահպանմանը, Լուսիկ Ագուլեցին նշեել է. «Մեր տանը մի քանի հեռուստացույց կա, համակարգիչ, բջջային հեռախոսներ, բայց դրանք մեզ միայն օգնում են: Կարծում եմ` ավանդույթների պահպանման հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ ԶԼՄ-ները` ավելի հաճախակի ներկայացնելով մեր ազգային ավանդույթները»,- կարծիք է հայտնել Լուսիկ Ագուլեցին:

                      Նկարչուհին տխրությամբ է փաստել, որ այսօր շատ հայուհիներ` հեռանալով հայկական ավանդույթներից, իրենց թույլ են տալիս ՙբարեմասնություններն ի ցույց դնել ամենքին»:

                      Comment


                      • #12
                        Թեման հետաքրքիր է, ու հիշեցի, որ մի անգամ տարբեր դասարաններում աշակերտներին հարց ուղղեցի, թե ինչը կդառնա թանգարանային նմուշ հիսուն տարի հետո:

                        Այդ օրն աշակերտուհիներից մեկը ճշմարտություն արտահայտեց, որով բարձրաձայնում էր ազգայինից հեռանալու իրական փաստը. «Մի՞թե կամաց-կամաց մոռացության չեն տրվում մեր տատիկներից մեզ մնացած թոնրահացը, հին հայկական ճաշատեսակների` խաշիլի, քիլինգյոշի, կորկոտի, ածիկի, թանապուրի պատրաստելը, իլիկով և ճախարակով թել մանելը, սանդերքի օգնությամբ բրդից թելի մալանչներ ստանալը, շյուղերով փափուկ գուլպաներ գործելը, քարե երկանքով ցորեն աղալը, տնային պայմաններում գորգեր ու կարպետներ գործելը, ասեղնագործությունը, բուրդ գզելը, բահով հող փխրեցնելը, եզներով վար անելը, նույնիսկ մեր օրերում` ձեռքով լվացք անելը...:

                        Օրեր, ամիսներ, տարիներ և նույնիսկ դարեր են անցնելու, և մի օր այս ամենը մնալու են պատմության էջերում, ոչ ոք չի հիշելու այս ամենի մասին, քանի որ տեխնիկայի զարգացման զուգընթաց` մարդիկ ավելի շատ նստակյաց կյանքին են սովորել և նախընտրում են զբաղվեն առավել հեշտ գործերով»:

                        Այդ օրը հիշողությանս մեջ դրոշմվեց նաև մեկի արտահայտած միտքը. «Իմ կարծիքով թանգարանային նմուշ կդառնան ոչ միայն առարկաները, որոնք գոյություն ունեն մեր օրերում, այլև մի քանի բարոյական գեղեցիկ արժեքներ, օրինակ` այն, որ հիմա մեզ մոտ երեխան ավտոբուսում իր տեղը զիջում է տարեց մարդուն...»:

                        Comment


                        • #13
                          [QUOTE=Նատաշա Պողոսյան;78481]Թեման հետաքրքիր է, ու հիշեցի, որ մի անգամ տարբեր դասարաններում աշակերտներին հարց ուղղեցի, թե ինչը կդառնա թանգարանային նմուշ հիսուն տարի հետո:

                          Այդ օրն աշակերտուհիներից մեկը ճշմարտություն արտահայտեց, որով բարձրաձայնում էր ազգայինից հեռանալու իրական փաստը. «Մի՞թե կամաց-կամաց մոռացության չեն տրվում մեր տատիկներից մեզ մնացած թոնրահացը, հին հայկական ճաշատեսակների` խաշիլի, քիլինգյոշի, կորկոտի, ածիկի, թանապուրի պատրաստելը, իլիկով և ճախարակով թել մանելը, սանդերքի օգնությամբ բրդից թելի մալանչներ ստանալը, շյուղերով փափուկ գուլպաներ գործելը, քարե երկանքով ցորեն աղալը, տնային պայմաններում գորգեր ու կարպետներ գործելը, ասեղնագործությունը, բուրդ գզելը, բահով հող փխրեցնելը, եզներով վար անելը, նույնիսկ մեր օրերում` ձեռքով լվացք անելը...:

                          Օրեր, ամիսներ, տարիներ և նույնիսկ դարեր են անցնելու, և մի օր այս ամենը մնալու են պատմության էջերում, ոչ ոք չի հիշելու այս ամենի մասին, քանի որ տեխնիկայի զարգացման զուգընթաց` մարդիկ ավելի շատ նստակյաց կյանքին են սովորել և նախընտրում են զբաղվեն առավել հեշտ գործերով»:

                          Այդ օրը հիշողությանս մեջ դրոշմվեց նաև մեկի արտահայտած միտքը. «Իմ կարծիքով թանգարանային նմուշ կդառնան ոչ միայն առարկաները, որոնք գոյություն ունեն մեր օրերում, այլև մի քանի բարոյական գեղեցիկ արժեքներ, օրինակ` այն, որ հիմա մեզ մոտ երեխան ավտոբուսում իր տեղը զիջում է տարեց մարդուն...»

                          Գիտեք ինչ հիշեցի . տարիներ առաջ, երբ դեռ երեխա էինք, մայրս, մորաքույրներս, մորեղբայրներիս կանայք հավաքվում էին մորական տատիս տանն ու արշտա էին կտրում, մի մեծ տոնախմբություն էր դառնում այդ գեղեցիկ արարողությունը: Երբ աշխատանքն ավարտվում էր, տատս լավաշ էր թխում թոնրի մեջ, լավաշի բույրը տարածվում էր ողջ թաղով մեկ, իրկնամուտին հավավքում էին թաղի երեխաները . <<Արուս մաման լավաշ ա թխել>>:
                          Գեղեցիկ ավանդույթ էր ձավար աղալը, հորաքույրներս հավավքում էին մեր տանը, տատս ցորենը լվանում, փռում էր մեծ կտորի վրա : Երբ ցորենն արդեն չոր էր, երեխաներով հերթով երկանքով աղում էինք ցորենը :
                          Ցավոք ժամանակի հետ նաև նման գեղեցիկ սովորույթները վերացան:

                          Comment


                          • #14
                            [QUOTE=Հերմինե Խառատյան;78484]
                            Գիտեք ինչ հիշեցի . տարիներ առաջ, երբ դեռ երեխա էինք, մայրս, մորաքույրներս, մորեղբայրներիս կանայք հավաքվում էին մորական տատիս տանն ու արշտա էին կտրում, մի մեծ տոնախմբություն էր դառնում այդ գեղեցիկ արարողությունը: Երբ աշխատանքն ավարտվում էր, տատս լավաշ էր թխում թոնրի մեջ, լավաշի բույրը տարածվում էր ողջ թաղով մեկ, իրկնամուտին հավավքում էին թաղի երեխաները . <<Արուս մաման լավաշ ա թխել>>:
                            Գեղեցիկ ավանդույթ էր ձավար աղալը, հորաքույրներս հավավքում էին մեր տանը, տատս ցորենը լվանում, փռում էր մեծ կտորի վրա : Երբ ցորենն արդեն չոր էր, երեխաներով հերթով երկանքով աղում էինք ցորենը :
                            Ցավոք ժամանակի հետ նաև նման գեղեցիկ սովորույթները վերացան:


                            Ափսոսանք զգացի այն մոռացված գեղեցիկ սովորությունների հանդեպ: Հիշողությամբ մի պահ մեր գյուղում էի՝ թոնրատանը, երբ տատս հաց էր թխում: Ամիսներ առաջ մեր ուսուցչուհիներից մեկը ղափամա էր պատրաստել, հյուրասիրել մեզ, և հետաքրքիրն այն էր, որ մեծերս մոռացել ենք ամեն ինչ, իսկ նա դեռ երիտասարդ, սիրում է ազգային ճաշատեսակներին տեղ տալ:

                            Comment


                            • #15
                              Հայկական ավանդական հարսանիք

                              Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
                              Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել “Հայկական ավանդական հարսանիք” էջում: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:
                              Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է “Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է “Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ: Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը “շորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք: Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա “ազբանստումի”-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը “Եզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
                              Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
                              Հնում հարսանեկան մեքենաների թափորը չէր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսին” թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հաչսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
                              Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են “մի բարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված “Թամադան”: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով:
                              Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին:

                              Comment

                              Working...
                              X