Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական մշակույթ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Սահակյան Սահականուշ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական մշակույթի մասին տեղեկույթները անհրաժեշտ է յուրաքանչյուր հայի, սակայն այժմ հանրության գրեթե մի մասը չունի տեղեկություններ հայկական մշակույթի մասին, որը բերում է այն եզրահանգմանը, որ հայկական մշակույթը անդունդի եզրին է: Կարծում եմ շատերը հավանություն կտան այս թեմայի ստեղծմանը: Եկե'ք այստեղ գրենք այն ամենը ինչ գիտենք հայկական մշակույթի մասին:
    Հարգելի՛ Սահականույշ շատ հետաքրքիր և բովանդակային իմաստով հարուստ թեմա եք առաջարկել քննարկան համար։
    Շնորհակալություն։
    Հայկական մշակույթի ակունքները ունեն հազարամյա պատմություն,թերևս ամբողջ աշխարհում հին քաղաքկրթության ներկայացուցիչներից մեկն է հանդիսանում հայը և հայոց մշակույթը։ Ժայռապատկերներից ,սեպագիր արձանագրություններից ու <<Ոսկեդարից>> է սկսվում մեր մշակույթի պատմությունը։Ուրախ եմ,որ կարող ենք ևս մեկ անգամ լուսաբանել մեր մշակույթի անցյալն ու ներկան,լինել ներկայացնող և սերնդեսերունդ փոխանցող։

    Թողնել հաղորդագրություն:

  • Էմմա Խաչատրյան
    replied
    Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները:
    http://www.armeniaculture.am/am/Ency...ahatkutyunnery

    Թողնել հաղորդագրություն:

  • Էմմա Խաչատրյան
    replied
    Սահակյան Սահականուշ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական մշակույթի մասին տեղեկույթները անհրաժեշտ է յուրաքանչյուր հայի, սակայն այժմ հանրության գրեթե մի մասը չունի տեղեկություններ հայկական մշակույթի մասին, որը բերում է այն եզրահանգմանը, որ հայկական մշակույթը անդունդի եզրին է: Կարծում եմ շատերը հավանություն կտան այս թեմայի ստեղծմանը: Եկե'ք այստեղ գրենք այն ամենը ինչ գիտենք հայկական մշակույթի մասին:
    Շնորհակալություն թեմայի համար հարգելի Սահականույշ։Իհարկե մենք ինքեներս պիտի իմանանք մեր մշակույթի մասին ու պատմենք օտարներին։Չպետք է թողնենք,որ մեզ հալածեն։Մենք ունենք հարուստ մշակույթ և ավելի պիտի հզորացնենք այն։

    Թողնել հաղորդագրություն:

  • Սահակյան Սահականուշ
    replied
    Մենք հավատում ենք մշակույթին և ուզում ենք միշտ պահպանել ու պաշտպանել մեր մշակույթը, որովհետև այդ անելով` մենք ավելի ենք հզորացնում մեր ինքնությունը, մեր անցյալն ու ներկան ավելի բարձրակարգ ձևով պահպանում ու պաշտպանում և այդպիսով գնում դեպի ապագա: Ռալֆ Յիրիկյան
    Մշակույթը լոկ խնձորի բարակ մաշկն է շիկացած քաոսի վրա։ Ֆրիդրիխ Նիցիշե

    Թողնել հաղորդագրություն:

  • Սահակյան Սահականուշ
    replied
    Մշակույթ, կուլտուրա (< լատ. cultura - մշակում, դաստիարակում) - հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ,որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն,հասարակության գիտակցության ձևերը):

    Թողնել հաղորդագրություն:

  • Հայկական մշակույթ

Working...
X