Ողջույն:Ֆորումում բացելով այս թեման ես հույս ունեմ ,որ քննարկումները բուռն կլինեն ինչպես և մյուս թեմաներում:Աղանդների հարցը այսօր մեր քրիստոնյաների համար շատ մեծ վտանգ է ներկայացնում :Նախօրոք ուզում եմ ներողություն խնդրել ,եթե հանկարծ մեր ֆորումի մասնակիցներից էլ կան,որոնք համլրում են այդ շարքերը: Ինչի համար են ստեղծված այդ աղանդավորական սեկտորները,ովքեր են նրանց պարագլուխները,ինչ շահեր ունեն նրանք և ինչ են իրենցից ներկայացնում նրանց շարքերը լրացնող <շարքային> աղանդավորները?:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Քրիստոնեություն (աղանդները և աղանդավորները ընդդեմ քրիստոնեության)
Collapse
X
-
alpiakan-ի խոսքերից Նայել գրառումըՈւշքի եկեք ախր մեր քրիստոնեությունը այդքան պատերազմներ է տեսել ու տարել,բայց անգամ չի երերացել,իսկ այսօր ? Այսինքն 1700 տարվա պատմությունը հողին են հավասարեցնում?
Comment
-
Աղանդները և աղանդավորական շարժումը բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց ինձ թվում է, որ ոչ մի ժամանակ այնքան մեծ վտանգ չեն ներկայացրել, ինչքան որ հիմա: Յոթանասուն տարի քրիստոնեությունից խորթացած մարդը ինչքան էլ երեսով դառնա դեպի քրիստոնեությունն ու եկեղեցին, ինչքան էլ դպրոցներում դասավանդեն հայոց եկեղեցու պատմություն, այնուամենայնիվ նախորդ դարերի հավատացյալ քրիստոնյան չի դառնա: Այդ աղանդները, հատկապես եհովականը /գուցե նաև մյուսները/ մեծ վտանգ են ներկայացնում նաև նրա համար, որ դեմ են կանգնում իրենց քարոզներով հայրենասիրությանը, հայրենիքին, հաճախ խառնվում են նաև կրթության գործին`թույլ չտալով իրենց երեխան մասնակցի հայրենասիրական թեմաներով, մորը, ուսուցչին, որևէ նշանավոր գրողի կամ արվեստագետի նվիրված միջոցառումներին` պատճառաբանելով, թե չի կարելի ոչ մեկին երկրպագել, մեծարել, բացի Եհովայից, թույլ չեն տալիս իրենց երեխաները մասնակցեն ռազմագիտության դասերին: Մի՞թե պետության գործերին չեն խառնվում, երբ արգելում են իրենց տղաներին ծառայել բանակում, զենք վերցնել` գերադասում են բանտ նստել, բայց չծառայել բանակում: Հայրենիքին չեն ծառայում, բայց լավ էլ օգտվում են հայրենիքի բարիքներից:
Հարգելի Gago, շատերին այդ աղանդավորները չեն կարողանում տանել խոտոր ճանապարհով, բայց մենք այնքան փոքր ազգ ենք, որ եթե մեկն էլ ընկնի դրանց ցանցը, արդեն վատ է, ոստի դրա դեմ պետք է պայքարենք բոլուրս, և Դուք իրավացի եք, թեկուզ մի հայի էլ փրկենք աղանդավորների ճանկերից, մեծ գործ արած կլինենք:
Comment
Comment