Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արվեստի առաջացման մասին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արվեստի առաջացման մասին

    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ արտահայտեք արվեստի առաջացման մասին ձեր տեսակետները...

    Պատահական չէ, որ արվեստի առաջացման մասին կա զուտ գեղագիտական մոտեցում, ըստ որի մարդուն` որպես տեսակային հատկանիշ, տրված է գեղեցիկի զգացումը: Այն հասարակության զարգացմանը զուգընթաց աստիճանաբար ավելի ու ավելի է նյութականացվել, քանի որ մարդը սովորել է ոչ միայն հիանալ բնության պարգևած գեղեցկությոմբ, այլև ստեղծել է գեղեցիկ պարագաներ, որոնք անցողիկ չեն բնության երևույթների նման և միշտ կարող են ցեղագիտական հաճույք պատճառել:
    Մարդն արվեստում ձգտում է հասնել գեղագիտական խնդիրների լուծմանը` նա արվեստում հանդես է գալիս որպես արարիչ` Արարչից հետո, քանի որ ձեռք է բերում մեծ ազատություն` ստեղծելու մի նոր, թեկուզև պայմանական իրականություն, որտեղ իրականացված է տեսնում իր ձգտումները, հույզերն ու նախապատվությունները: Արվեստը, լինելով գեղագիտության մարմնավորում, բազմաբնույթ և բազմաշերտ երևույթ է, որն ունի և ժամանցային, և կենցաղային շերտ,և բարձրագույն ոլորտ, որտեղ մարդը կարող է շփվել ողջ մարդկության`դարերի ընթացքում ստեղծած գլուղգործոցների, գերագույն արժեքների հետ ու ձևավորել որպես մարդկության ու սեփական ազգի ստեղծած մշակութային արժեքներին արժանի ժառանգորդ:
    Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 08-12-19, 22:44.

  • #2
    Մարդն արվեստի հետ ծանոթացել է դեռևս քարեդարյան շրջանում(նեոլիթյան դարաշրջանում),երբ մարդուն այլևս չէր հետաքրքրում միայն սնունդը:Բանական մարդը արդեն ուներ գեղագիտական «պահանջ»: Այս դարաշրջանում մարդը ոչ միայն կացարան էր փնտրում (քարանձավ) ,քարե գործիքներ պատրաստում ,այլ դրանց տալիս էր նաև գեղագիտական տեսք,մարդու կողմից ստեղծված առաջին արվեստի գործերը ՝ կավե ափսեները,ժայրապատկերնեը(որոնցում արդեն իսկ նշմարվում են տարածաշրջանային տարբերությունները,նաև հավատի պարզագույն ձևերը) և այլ:

    Comment


    • #3
      Արվեստը հասարակության գիտակցության ձևերից մեկն է: Նրա հիմքը կազմվում է իրականության գեղարվեստական-պատկերավոր արտացոլումը: Արվեստը օգնում է ճանաչել աշխարհը, ձևավորում մարդկանց հոգևոր նկարագիրը, նրանց զգացմունքերն ու մտքերը, նրանց աշխարհհայացը,դաստիարաում է մարդուն, ընդլայնում մտահորիզոնը,արթնացնում ստեղծագործական ընդունակությաւններ:
      Արվեստի պատմական զարգացման ընթացքում սկզբնավորվել են նրա տարբեր տեսակները՝ գեղանկարչություն,քանդակագործություն,գծանկարչություն(գրաֆիկա), ճարտարապետություն,զարդարարական(դեկորատիվ) կիրառական արվեստ և այլն: Այս բոլոր տեսակները խոսում են կյանքի էության գեղեցիկի մասին,բայց յուրաքանչյուրը արտահայտելով յուրովի: Արվեստի ամեն տեսակ ապրում է վերելքի և վայրէջքի ժամանակաշրջաններ. դրանց զարգացումն անհամաչափ է տեղի ունենում:

      Comment


      • #4
        Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, թեմային արձագանքելու համար...

        Comment


        • #5
          Հարգելի Հռիփսիմե, շատ հետաքրքիր թեմա եք քննարկման դրել։

          Comment

          Working...
          X