Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երվանդ Քոչար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Երվանդ Քոչար

    Այսօր հանդիպման էինք գնացել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան ինստիտուտ)։

    Հանդիպումից հետո լուսանկարեցի բակում տեղադրված Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակը՝ ֆորումում տեղադրելու նպատակով։


    Լոսանկարն այնքան էլ հաջող չստացվեց, սակայն ... տեղադրում եմ։
    Վերջին խմբագրողը՝ manush; 06-06-10, 01:50.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Կիբեռնետիկայի մուսան

    Հետաքրքիր զուգադիպությամբ, պատահական զրույցի ընթացքում Մարիետայից տեղեկացա, որ այս արձանի մասին վերջերս հոդված է տպագրվել «168 ժամ» էլեկտրոնային շաբաթաթերթում՝ «Մուսաները սկզբից լռում են, իսկ հետո՝ անհետանում» խորագրով (հեղինակ՝ Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ)։ Տեղադրում եմ մի հատված հոդվածից և կից լուսանկարը (հեղինակ՝ Սերժ Դավիդով)։


    ... 40 տարի առաջ ստեղծված «Կիբեռնետիկայի մուսան» իր կյանքի առաջին իսկ օրվանից սկսած տեղադրվեց Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ ավետելով նոր գիտության արշալույսը։ Գիտությունը արվեստի պես բան է, որը պահանջում է ներշնչանք ու նվիրում: Իսկ նորածին գիտությունը, որը խորհրդային տարիներին հետապնդվում ու հակասովետական էր հռչակվում (ինչպես նաեւ՝ գենետիկան), արվեստի պես՝ պետք է իր մուսան ունենար: Եվ Քոչարը կերտեց այդ մուսան։ Ի դեպ, հիմա աշխարհում շատ ընդունված է գենետիկայի մեջ արվեստի գեղեցկություն նկատել։ ԴՆԹ-ի ստրուկտուրան ունեցող բազմաթիվ ճարտարապետական ֆորմաներ են ստեղծվում՝ արձաններ, կամուրջներ, թանգարանային համալիրներ։ Գենը, կարծես, վկայում է առեղծվածային կայունության մասին։ Առեղծվածը հնարավոր դարձավ վերծանել, սակայն այն չդադարեց առեղծված մնալ։ Տարիներ առաջ Քոչարը գեղեցկություն տեսավ մեխանիզմների անխափան աշխատանքի մեջ, եւ երկրային ու տիեզերական իդեաները խաչելով՝ արարեց մուսա։

    «Կիբեռնետիկայի մուսան» ճկուն ու փխրուն ֆորմաների ու նորագույն գիտության միաձուլում է: Հանգիստ, թուլացած պոզայում կիսապառկած ու կարծես թե մեդիտացիայի մեջ հայտնված մուսան տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու ոլորապտույտ զսպանակները: Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը, եւ այդ առանցքը շատ գեղեցիկ է: Դա խաղաղ, հանդարտ ու սեփական դերն ու նշանակությունը գիտակցող մի էակ է, որը կիսափակ աչքերով դեպի աստղերն է նայում, միաժամանակ՝ սուզված լինելով միայն իրեն հայտնի «լուռ» խոհերի մեջ։
    ....
    Նրա ստեղծած կիսաիրական, կիսաերեւակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի` հայկական կարասի վրա, որից մեղմ շիթով ջուր է հոսում: Ջուրն ընդհանրապես Քոչարի սիրելի էլեմենտներից մեկն է, որը խորհրդանշում է կյանքը, կյանքի անվերջանալի հոսքն ու ինքնամաքրվելու հատկությունը: Հնից ծնվում է նորը։ Ծնվում է կյանքը, միտքը։ Վերջիվերջո` ապագան է ծնվում ...
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-18–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919–ին, ավարտելով ուսումը, վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921–ին դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1919–22–ին են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել ողջ ստեղծագործությանը։ 1922-ին Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական–ձևական հնարների համադրումը։ 1936–ին վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։ Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ, առաջնակարգ նշանակություն է տվել բովանդակությանը, պատկերվողի կոնկրետ անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտմանը։ 1944-45–ին նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

      Քոչարի արվեստը իր մեջ ներառում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։
      Կցված ֆայլեր
      http://dproc.armweb.info
      http://hayschool.yolasite.com
      http://vpmivarj-s.blogspot.com
      http://english.your-talk.com

      Comment


      • #4
        Նկարներ

        * «Կշռաքարերով նատյուրմորտ» (1918)
        * «Ջութակ» (1919)
        * «Ձվաձև նատյուրմորտ» (1920)
        * «Ըմպանակով կինը» (1920)
        * «Նկարչի մոր դիմանկարը» (1919)
        * «Դե պրոֆունդիս» (1919)
        * «Ղազարոսի հարությունը» (1923)
        * «Տեսիլք» (1924)
        * «Սրճարան» (1925)
        * «Սիրահարներ» (1926)
        * «Բանաստեղծը» (1924)
        * «Ընտանիք–սերունդներ» (1925)
        * «Մանիկի դիմանկարը» (1946)
        * «Կոմիտաս» (1946)
        * «Նիզամին որդու հետ» (1953)
        Քանդակներ

        * Մաքսիմ Գորկի – գիպս, (1936)
        * Շոտա Ռուստավելի – կրաքար, (1937)
        * ԱլեքսանդրՊուշկին – գիպս (1937)
        * Նիզամի – գիպս, (1940)
        * Հ.Աբելյան – գիպս (1943)
        * Խաչատոր Աբովյան – գիպս, (1945)
        * Անանիա Շիրակացի – գիպս, (1952)
        * Մեսրոպ Մաշտոց – գիպս, (1952)
        * Միքայել Նալբանդյան – գիպս, (1954)
        * «Զվարթնոցի արծիվը» – բրոնզ, (1955)
        * «Սասունցի Դավիթ» – պղինձ, (1959)
        * «Վարդան Մամիկոնյան» – պղինձ, (1975)
        Կցված ֆայլեր
        http://dproc.armweb.info
        http://hayschool.yolasite.com
        http://vpmivarj-s.blogspot.com
        http://english.your-talk.com

        Comment


        • #5
          Հարգելի Սահականուշ համամիտ եմ ձեր հետ, քանզի Ե. Քոչարը մեծ արվեստագետ էր, տաղանդավոր և զարգացած մարդ, և ուզում եմ ավելացնել նրա խոսքերը արվեստի մասին. <<Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը...>>

          Comment


          • #6
            Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Սահականուշ համամիտ եմ ձեր հետ, քանզի Ե. Քոչարը մեծ արվեստագետ էր, տաղանդավոր և զարգացած մարդ, և ուզում եմ ավելացնել նրա խոսքերը արվեստի մասին. <<Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը...>>
            <<...Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտի երկրորդ հենարանը... և այդպես անվերջ... Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի պատմությունն է...
            Երվանդ Քոչար

            Comment


            • #7
              Кочар выставлялся с Пикассо, Матиссом, Кирико. Его имя упоминается рядом с именами Брака, Леже, Люрса, Делоне. Его произведения украшают стены галерей многих стран, в том числе Лувра, музеев Манчестера, Лондона. Но настал час, когда путник, странствующий за своей мечтой, осознал страстное желание вернуться домой... Решающим толчком послужили слова Чаренца: "Ты должен выситься в Армении, как высится Эйфелева башня в Париже".

              Кочар искал метафорический язык, адекватный бурному XX веку. Не случайно он любил повторять слова Делакруа о том, что надо работать средствами, присущими эпохе, в которой вы живете, иначе вас не поймут.

              Comment


              • #8
                Երվանդ Քոչարի մտքերից
                Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն... և իր Աստծուն
                Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձևով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի և ընկալվում է ակնածությամբ:
                Ոչ ոք չի ուզում մեկնել Այստեղից, որովհետև ոչ ոք չի վերադարձել Այնտեղից .... իսկ նոր եկողներն էլ անլեզու են:
                Կյանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդու հույս ունի ուղղելու սերունդների ընթացքում ... Բայց դա էլ է պատրանք, քանզի ամեն մարդ իր ձևով է ապրում կյանքը և իր ձևով սխալվում:

                Comment


                • #9
                  В искусстве без препятствий не бывает, - говорил Кочар. - И чем они были сильнее, тем скорее мне хотелось их преодолеть. Немало трудностей было и с Давидом. Я долго вынашивал его образ и ждал, когда смогу создать его. И вот мне как-то позвонили и предложили ваять его скульптуру. Было это в 1939 г., когда решили отметить 1000-летие народного эпоса о Давиде Сасунском. Десять веков было в запасе, а мне предложили, когда до юбилея оставалось полтора месяца...

                  Comment


                  • #10
                    1971 թվական, հունիս: Երևանի նկարչի տանը կազմակերպվել է Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ծերունազարդ վարպետը երիտասարդացել է: Նա շարունակ շրջում է սրահներում, շատ հաճախ ինքն է երիտասարդներին բացատրում իր այս կամ այն նկարը: Բոլորը նրան մաեստրո են անվանում. Նա գույների ու քարի նվագավարն է: Թվում է՝ կանգնել է ցուցահանդեսի մի անկյունում և միայն աչքերով, որ կապույտ ու անեզր իմաստություն են, ղեկավարում են կտավներն ու քանդակները: Նրանք հնչում են միանգամից, ինչպես սիմֆոնիկ ստեղծագործության նախերգանքը, պատմում մի հուժկու պատմություն: Այդ նախերգանքն է լսում այցելուն. դա ընդհանուր տպավորությունն է, երբ ուզում է միանգամից ընկալել ցուցահանդեսը: Հետո հուզումի առաջին ալիքը հանդարտվում է, կարողանում է արդեն լսել առանձին կտավների ու քանդակների ձայնը:
                    Իմաստուն, շռայլ ստեղծագործություններով է կանգնում այցելուի առջև Երվանդ Քոչարը, որի ձեռքերով ծնունդ են առել նկարչության բոլոր ժանրերը՝ քանդակից մինչև յուղաներկ նրբին կտավները:
                    ՔՈՉԱՐ_ Առանձնապես նախապատրաստվելու կարիքը չեմ զգացել, որովհետև այս նկարները վաղուց գոյություն ունեին, և ցուցահանդեսը ամփոփում է առհասարակ բոլոր էտապները, որոնք ես անցել եմ…
                    Անշուշտ, ես տարիքս առած մարդ եմ, բայց սկսել եմ նկարել շատ վաղուց. Վեց տարեկանից սկսել եմ նկարել և մտքիս մեջ սևեռուն կերպով այդ տարիքից արդեն տպված է եղել, որ ես պետք է նկարիչ դառնամ, արձանագործ պիտի դառնամ: Դրա համար էլ կյանքիս ընթացքում շատ էպոխաներ, շատ զգացմունքներ, շատ ազդեցություններ, հուսախաբություններ եմ ապրել: Իհարկե, տարբեր ոճեր են: Հիմա մենք տեսնում ենք միանգամից՝ իբրև մի ժապավեն: Տարբերություններ կզգացվեն, բայց բոլորի մեջ մի բան կա, որը ցայտուն կերպով ծայրից ծայր երևում է, այն է, որ բոլոր իմ նկարների մեջ կա գծանկար, գծանկարի ուժը: Դա նկարչի խարակտերն է, որը, բարեբախտաբար, չի երերում, այլ հետևողականությամբ է հանդես գալիս:
                    Դիմանկար: Արվեստի բարդ միջոց՝ արտահայտելու համար մարդու ներաշխարհը, խոհերը, բնավորությունը, իրականության հանդեպ ունեցած վերաբերմունքը: Այս ժանրի մեջ էլ Ե. Քոչարն ասել է իր ուրույն խոսքը. Նրա դիմանկարները կենդանի են, հնչեղ: Այդ կտավներից առանձնանում է «Ինքնանկարը», որը կատարված է կարմիրի և կապույտի համադրությամբ: Այն դիտողին գրավում է մտքի, իմաստության ու գեղեցկության ուժով: Արվեստագետի աչքերն անհանգիստ են, խռովված, սիրող, աննահանջ, տարբեր տրամադրություններ են արտահայտում, գծերի դասական հստակությունը ներդաշնակվում է գույների ժամանակակից ոճի հետ: Մաեստրոն այս կտավի մասին ասում է, որ նա իր համար այնքան կենդանի է, որ, թվում է՝ եթե մատով դիպչի անգամ կտավի վերարտադրությանը, կթվա, որ աչքը կցավի, կոպը կփակվի, շրթունքները կկծկվեն:
                    ՔՈՉԱՐ_ Նկարչություն տարածության մեջ: Դա ինձ համար ավելի նախընտրելի է, որովհետև ժամանակակից արվեստի ամենաբարձր կետն է: Օրինակ՝ ես ձեզ հետ կարող եմ խոսել մի նյութի մասին, որն իմ սրտին շատ մոտ է և շատ մտքեր է արթնացնում. դա իմ «Պատերազմի արհավիրքը» նկարն է: Այստեղ մի մեծ նորություն կա. դա առաջին գործն է նկարչության պատմության մեջ՝ սկզբից մինչև մեր օրերը: Նկարչության մեջ երբեք նման բան չի եղած… որ հեղինակն իր համակրանքը, իր կարծիքները հայտնի:
                    … «Պատերազմի արհավիրքը» կտավի մեջ շատ հետաքրքիր նկարչական մի գյուտ կա: Նկարի կողքից գալիս է անորոշ տարածությունից մի կին, որը կմախքացած է, նիհարած, ողորմություն է խնդրում և դեմքը ծածկում է, որովհետև ողորմություն խնդրելը իր փեշակը չէ: Դեմքը ծածկելով, ամաչելով է ձեռքը մեկնում: Արդեն պարզ է, որ ասում է. «Եթե այսպես կռվեք, իրար ոչնչացնեք, խաղողը ոտքի տակ տաք, խաղաղության արձանը վայր գցեք, այդպես իրար նկատմամբ ատելությամբ լցված, իրար ոչնչացնելու տենդով բռնված լինեք, իհարկե, ժողովուրդը շատ արցունք կթափի և շատ ողորմելի վիճակի կհասնի»: Սա առաջին նկարն է… բովանդակության տեսակետից նորություն է: Բայց նորություն է նաև իմ նկարելու կերպով. այնտեղ բոլոր ֆիգուրները մեկը մյուսին չեն ծածկում. կարծես թափանցիկ մարդիկ են, և տարածության մեջ չեն կորցնում ոչ մի գիծ, ոչ մի ֆորմա: Նկարչական տեսակետից դա էլ նորություն է:

                    Կ. Թերզյան

                    Comment


                    • #11
                      Երվանդ Քոչարը բացառիկ արվեստագետ է, նրա արվեստն ինձ համար, գուցե թե, ամենաինքնատիպն է ու ամենահետաքրքիրը: Եթե Քոչար արվեստագետին բնորոշելու լինեմ, ասելու եմ՝ երևույթ: Նրա արվեստը հեղափոխական է, շփոթեցնելու աստիճան համարձակ ու մինչև վերջ նորարարական: Սա այն արվեստագետն էր, ով արվեստների մայրաքաղաքին՝ քմահաճ ու տեսած Փարիզին, ստիպեց խոսել իր մասին, գնահատել իր արվեստը, զարմանալ ու հիանալ իր արածով…

                      Comment


                      • #12
                        ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
                        «ԻՄ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ»


                        Քոչարի «Վարդան Մամիկոնյան» արձանը բուռն հետաքրքրությունների և վեճերի առիթ տվեց: Եղան նրա ինքնատիպությամբ հիացած մարդիկ, եղան նաև կերպարի գեղարվեստական լուծման հետ չհամաձայնող մոտեցումներ: Քոչարը շատ էր սիրում իր այդ ստեղծագործությունը: Ես ձայներիզից գրի եմ առել նրա խոսքը և հրապարակում եմ:
                        _ Դեռ պատանի հասակից երազել եմ ստեղծել նրա վսեմ կերպարը: Ներսիսյան դպրոցի աշակերտ էի և կավագործական խմբակի անդամ, երբ իմ շատ սիրելի ուսուցիչ Արսեն Շահմազյանը, որ վարում էր խմբակը, ինձ հանձնարարեց պատրաստել Վարդան Մամիկոնյանի կերպարը բառելիեֆի ձևով:Մինչ այդ հայրս ինձ և քույրերիս համար թղթի վրա շշմեցնող արագությամբ նկարում էր Վարդան Մամիկոնյանի պրոֆիլը այնպես, ինչպես որ ես պետք է քանդակեի: Նկարում էր անգիր՝ առանց որևէ լուսանկարի նայելու: Անցան տարիներ: Եվ ահա Սասունցի Դավթի կերպարից հետո ծառացավ իմ առջև հին երազիս ասպետը՝ Վարդան Մամիկոնյանը: Կարծես ճակատագրական մղումով իրականացրի իմ իղձը: Ներսիսյան դպրոցում, երբ անցնում էինք Եղիշե, ես այնքան կլանված էի, որ հիշում եմ, մի օր Մանուկ Աբեղյանը դարձավ ինձ.
                        _ Հը՞, Քոչարյան, կարո՞ղ ես նկարել:
                        Երանի հիմա լիներ Մանուկ Աբեղյանը՝ ոգեշնչող այդ սքանչելի ուսուցիչը, և ասեր, թե արդյոք կարողացե՞լ եմ կերտել Վարդանի վեհ կերպարը: Պակաս չի ոգևորել Պատկանյանի Վարդանը: Եվ, վերջապես, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»: Պակաս նյութ և լուսաբանություն չի տվել հենց Վարդան Մամիկոնյանի ճառը, որ պահված է Մատենադարանում:
                        Այս բոլորը ի մի բերելով, ջերմացնելով և է՛լ ավելի բովանդակալից դարձնելով՝ կարծես թե ամբողջացավ ցանկացածս կերպարը: Վարդանը պետք է լինի ձիու վրա, մերկացրած սուրը ձեռքին, նա պիտի լինի շարժման մեջ, դինամիկ: Այս մտքով և մտահղացմամբ ես արեցի մեկ մետրանոց մոտ յոթ տարբերակ գիպսից: Բայց դեռ բավարարված չէի:
                        Հայն իր արյան մինչև վերջին կաթիլը գիտե մարտնչել, եթե նույնիսկ պետք է՝ զոհվել: Վարդանն այդ անհավասար կռվի մեջ մտավ, քանի որ գիտեր՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»: Այս բարձր նշանաբանով զրահավորված՝ Վարդանն իր վահանը գցել է մեջքին և ահարկու սուրը բարձրացրած՝ արշավում է թշնամու վրա: Նա բարոյապես բարձր է թշնամու զորությունից: Նրա դիրքն արդեն հաղթողի վսեմ դիրք է:
                        Որո՞նք են այս արձանի առանձնահատկությունները: Առաջին. Վարդանն իր ձիով վերևից ներքև է սլանում, և ամբողջ արձանը սուր անկյան ձևով մխրճվում է թշնամու բանակի մեջ: Այս ինքնատիպ, երբեք չկրկնված շարժումը արված է ոչ կամայականությամբ, այլ կամեցել եմ ասել, որ զավթիչները գրավել են մեր դաշտավայրերը և մեզ քշել են դեպի լեռները, ուրեմն՝ մեր հակահարվածը պետք է լինի լեռներից դեպի ներքև, դեպի դաշտավայր: Երկրորդ. այս արձանի ձիու չորս ոտքերը օդի մեջ են, կարծում եմ, նույնպես եզակի է և արդարացված: Եվ երրորդ. ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ չի կանգնեցվել ձիավոր արձան, որի սմբակներից ելած փոշին քանդակված լինի: Հին հանճարները ոչ միայն չեն քանդակել, այլև չեն նկարել: Բացի այս բոլորից, Վարդանի արձանը գաղափարային և սկզբունքային առանձնահատկություն պետք է ունենա: Ի՞նչն է էականը. այն, որ Վարդանը այդ դժվարին պահին, որքան էլ որ ցասման մեջ է և անդրդվելի, չար չէ, այլ բարի է և մարդկային: Նա պետք է լինի ոչ թե նենգ և դավադիր, այլ մեծահոգի, վեհ, ինչպես վայել է հայ մարդուն, հայ ազգային հերոսին:
                        1860-ական թթ.Պետերբուրգում էր ապրում գրականագետ, պատմաբան Կարապետ Եզյանը: Մի օր Պետերբուրգի հայ եկեղեցի է մտնում մի հայ ուսանող՝ Ղարաբաղից եկած, արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով և փոքրիկ մորուքով: Եզյանը, նրա դիմագծերի մեջ գտնելով իր երազած հայ իշխանների ու հերոսների կերպարը, ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսյանի մոտ: Նա էլ գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնյանին՝ սաղավարտով, թիկնոցը սեղմած կրծքին: Բայց ինչու՞ Վարդան Մամիկոնյանը հռոմեական սաղավարտ պիտի ունենար: Պատմության մեջ կան և եղել են այնպիսի սխալներ, որոնք ժողովրդի կողմից սրբագործվել են, և ուղղել այդ սխալները, կլինի ամենամեծ սխալը գործել՝ խլելով ժողովրդի սրտից ու մտքից այն մտապատկերը, որին հավատում է ժողովուրդը և կապված է դրան դարերով: Այդ նկարը ժողովուրդը ջերմությամբ և հավատով է ընդունել: Ուստի, ես, գիտենալով հանդերձ Վարդան Մամիկոնյանի պատմական կերպարին չհամապատասխանող այդ կերպարը, գիտակցաբար պահպանեցի թե՛ սաղավարտը, թե՛ զգեստավորությունը: Չեմ ուզեցել խաթարել ժողովրդի մեջ ամրացած Վարդանի կերպարը:

                        Կ. Թերզյան

                        Comment

                        Working...
                        X