Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարի Փոթերի պատմությունն ավարտվում է…

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարի Փոթերի պատմությունն ավարտվում է…

    Այս պահին youtube.com կայքը ուղիղ եթերով ցուցադրում է Հարի Փոթերի մասին պատմող վերջին ֆիլմի պրեմիարան: Դերասանները շարունակում են ժամանել Թրաֆալգար հրապարակ: Երկրպագուներն անչափ հուզված են... http://www.youtube.com/harrypotter?x=us&feature=ticker
    Գևորգ Ադամյան
    «Կուպալյան» վարժարանի
    12-րդ դասարանի աշակերտ

  • #2
    10 տարի տևած Հարրի Փոթթերի պատմությունն ավարտվում է: Նույնանուն գրքերն ու ֆիլմերը մեծ ճանաչում ունեցան ողջ աշխարհում և իրենց ուրույն տեղն են գրավում արդի գրականության և կինոարվեստի զարգացման ասպարեզում:
    Հուսով եմ, որ Հայաստանում այս կախարդական և գրավիչ սագայի երկրպագուները կհանդիպեն իրենց սպասված հերոսներին վերջին անգամ ''Մոսկվա'' կինոթատրոնի դահլիճում:
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

    Comment


    • #3
      Էս էլ` վերջին ֆիլմի պրեմիերայից առաջ...
      http://www.youtube.com/watch?v=DKXuOj9d5o8

      Comment


      • #4
        «Հարի Փոթերը» կդառնա էլեկտրոնային
        Հունիս 23-ին YouTube-ում տեղադրած իր տեսաուղերձում Հարի Փոթերի արկածների մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտնել է, որ իր գրքերի էլեկրոնային տարբերակները 2011 թ-ի հոկտեմբեր ամսից վաճառքի կահնվեն իր կողմից վերջերս բացված Pottermore կայքում: Նախկինում «Փոթթերիանան» հասանելի էր միայն թղթե տարբերակով:

        http://www.youtube.com/watch?v=i5DOK...layer_embedded

        Քանի որ Pottermore բառը կարող է թարգմանվել որպես «Ավելի շատ Փոթթեր», կայքի գործարկումից հետո սկսվեցին խոսակցություններ, որ կհայտնվի նաև Հարրի արկածների մասին ութերորդ գիրքը, սակայն հեղինակը հերքեց դա` ասելով, որ Հարրիի պատմությունն ամբողջությամբ ավարտված է, և նա չի պատրաստվում այն շարունակել:
        Ռոուլինգը նշեց, որ Pottermore կայքը ամբողջությամբ կգործարկվի սույն թվականի հոկտեմբեր ամսին և նախատեսված կլինի իր գրքերի երկրպագուների շփման համար: Բացի այդ, վերջիններս կկարողանան կայքում տեղադրել նյութեր: Իսկ ինքը` Ռոուլինգը կհրապարակի տեքստեր Հարի Փոթերի տիեզերքի մասին, որոնք նա հավաքել է երկար տարիների ընթացքում:

        http://www.pottermore.com/

        Այժմ արդեն Փոթերի երկրպագուները կարող են թողնել իրենց էլ. փոստի հասցեները Pottermore կայքում, որպեսզի հնարավորություն ստանան հուլիսի 31-ին դառնալ կայքի փորձնական տարբերակի առաջին միլիոն օգտատերերից մեկը:

        Աղբյուր՝ http://dorian.am/index.php/pottermore
        Գևորգ Ադամյան
        «Կուպալյան» վարժարանի
        12-րդ դասարանի աշակերտ

        Comment


        • #5
          Հարի Փոթերը ժամանեց Հայաստան

          Այսօր կայացավ Հարի Փոթերի հայաստանյան պրեմիերան: Ինքս երբեք հայ հանդիսատեսի կողմից նման ոգևորություն չէի տեսել: Առաջին ցուցադրության տոմսերը սպառվեցին կինոթատրոնի բացումից հետո՝ մոտ կես ժամվա ընթացքում: Ֆիլմում գլխավոր հերոսների՝ անգամ ամենափոքր հաղթանակներն ուղեկցվում էին բարձր ծափահարություններով:
          Մի խոսքով՝ կախարդանքը ստացվեց…

          «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման ժամացուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://moscow.am/week.listevents/2011/07/23/
          Գևորգ Ադամյան
          «Կուպալյան» վարժարանի
          12-րդ դասարանի աշակերտ

          Comment


          • #6
            Միանում եմ Գևորգի կարծիքին:
            Այո, վերջացավ 10-ամյա կախարդանքը, որին հասցրեցին մասնակցել նաև հայ պատանիները:
            Խոսքեր չեմ գտնում, որ նկարագրեմ ֆիլմը:
            Շնորհակալ եմ ճակատագրին, որ ես էլ կարողացա այս մեծ կախարդանքի մի մասը դառնալ:
            Ավարտվեց այն հեքիաթը, որը մեզ ուղեցում էր 10 տարի շարունակ: Ավարտվեց և դարձավ հուշ...
            Մի խոսքով՝ կախարդանքը ստացվեց…
            Տաթև Դերզյան
            derzyan@mail.ru

            Comment


            • #7
              Օգոստոսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում տեղի կունենա Հարրի Փոթթերին նվիրված առաջին կոնֆերանսը: Մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ. http://www.facebook.com/event.php?eid=223336381049778

              Comment

              Working...
              X

              Debug Information