Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական հեռուստասերիալներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Տաթևի նշած ֆիլմերը նույնպես իրենցից մի բան չեն ներկայացնում. “Սպանված աղավնին” և “Խաչագողի հիշատակարանը”: Դրանց հիմք հանդիսացող պատմվածքները էնքան էլ բարձր գեղարվեստական ստեղծագործություններ չեն, և զարմանալի է, որ ուրիշ ոչինչ չեն գտել էկրանավորելու համար: Իրականում շատ ավելի բարձրարժեք գործեր կան, որոնք կարելի էր էկրանավորել: Այնպես, որ եթե քաղաքում այդ ֆիլմերը շատերն են նայել, դա դեռ ոչինչ չի նշանակում:

    Նկատի ունենալով թեմայի վերնագիրն ասեմ, որ սկսվել է ցուցադրվել հերթական հիմարությունը` “Հրեշտակների դպրոցը” վերնագրով:

    Նկատել եք, մի սերիալում հերոսին սպանում են, որ տեղափոխեն հաջորդ սկսվող սերիալ: Եվ դա այնքան արագ է կատարվում, որ շատերը նոր կերպարին վերաբերվում են հին դերի տպավորությամբ: Մի խոսքով, սերիալների մասին այսքան խոսել չարժի, ուղղակի պետք է չնայել, ուրիշ փրկություն չկա:

    Ես լիովին համաձայն Ձեզ հետ: Իմ կարծիքով շատ ճիշտ եք "Վերադարձ" սերիալի մասին:
    "Խաչագողի հիշատակարանն" ու "Սպանված աղավնին" իրոք այդ հեղինակների լավագույն գործերը չեն, բայց մեծերի գործերից այդ երկուսն են էկրանավորվել ու չնայած ամեն ինչին` սերիալների նկատմամբ կարող են այլընտրանք լինել /հաստատ ոչ "Աննայի" հետ կհամեմատվեն, ոչ էլ "Վերադարձի"/, համ էլ մի մոռացեք, որ այնքան էլ մեծ բյուջե չեն ունեցել:
    Հանդիսատեսը միշտ էլ կարողանում է տարբերել լավը վատից, ինչպիսի հանդիսատես էլ լինի: Ու եթե լիներ լավը, հավատացեք, հենց այդ լավի վարկանիշը կլիներ ամենաբարձրը:

    Ցավոք, հենց էնպես ուղղակի չնայել չի լինի, մարդիկ պիտի այդ ժամանակը կարողանան ինչ-որ բանով լցնել: Պիտի կարողանան հանգստանալ, ցրվել, իսկ այդ առումով այնքան էլ շատ տարբերակներ չկան, հատկապես գյուղերում, փոքր քաղաքներում:
    Լռությունն է պատճառը, որ սերիալի հեղինակները ավելի քննադատաբար չեն մոտենում իրենց աշխատանքին: Չնայելը լուծում կլիներ, եթե զանգվածային լիներ, իսկ դա այնքան էլ իրատեսական չէ:
    Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

    Comment


    • #62
      Ավրորա-ի խոսքերից Նայել գրառումը
      Քիչ-քիչ կարծես փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ:Լիովին համաձայն եմ ձեր գրած վերջին երկու պարբերությունների հետ:Կարծում եմ որոշ դեպքերում ավելի լավ է փոխառյալ բառեր օգտագործենք,քան դրանց այնպիսի տարբերակները,որ անգամ լեզուդ չի պտտվում ասել:«Ջենտլմեն» բառն էլ ձեզ վառ օրինակ,առավել ևս,որ «օրիորդապնդիչ»բառն այնպես է հնչում,որ կարծես վիրավորանք լինի,այլ ոչ թե հաճոյախոսություն:Նման շատ այլ բառեր կան մեր ոսկեղենիկ հայոց լեզվում,որոնք պարզապես դառնում են ոչ կիրառելի և լրացնում են մեր մյուս մոռացված բառերի շարքը:Առաջին պարբերության հետ էլ եմ մասամբ համաձայն,բայց հավատացեք,որ մեր Արցախցի հայրենակիցներից քչերն են գիտակցում ձեր ասծները,հայրս Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել և ես շատ եմ լսել մեր երկրորդ հանրապետության բնակչության մասին ու երևի դեռ շատ կլսեմ,որովհետև եղբայրս ծառայում է Արցախում,բայց Աստված տա,որ սրանից հետո միայն լավը լսեմ նրանց մասին,որովհետև ի վերջո մենք նույն միս ու արյունից ենք:Իսկ «Վերադարձ» ֆիլմի հայրենասիրական թեման բարձրացրեցի,որ պարզ դառնար,որ այդ չթխված հացերի կողքի խանութում թխվածներն են վաճառում,«Աննա»-ից բողոքողները թող գրեթե նույն ժամին «Վերադարձ» նայեն…
      Այո, կամաց-կամաց սկսում ենք իրար հասկանալ: Ձեր եղբորը անփորձանք ծառայություն եմ մաղթում:
      Հույսով եմ Արցախում գիտակից մարդիկ ավելի շատ են կամ գոնե ժամանակի հետ կգերակշռեն:
      Բայց միևնույնն է ինձ չեք համոզի, թե "Վերադարձի" թխած հացը հում չի մնացել: Այս սերիալի մասին իմ կարծիքն արդեն նշել եմ նախկին գրառումներից մեկում: Երեկ էլի մի էպիզոդ աչքովս ընկավ, բայց չնայած Ձեր դրական կարծիքին` էլի չհամոզեց, ավելին` հաստատեց, որ չնայած չեմ հետևել, բայց ճիշտ կարծիք եմ կազմել դրա մասին:
      Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

      Comment


      • #63
        Չուկ ջան, կարծում եմ "Ո՞վ է հեռուստասերիալի ուսուցիչը" թեման արդեն սպառվել է, առանձնապես չծավալվելով: Ես էլ առաջրկում եմ պարզապես վերնագիրը փոխել:
        Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

        Comment


        • #64
          Շատ շնորհակալություն մաղթանքի համար,ես էլ եմ հուսով,որ Արցախում լավ մարդիկ կշատանան:Ինչ վերաբերում է «Վերադարձին»հակառակը չեմ փորձի պնդել,որովհետև իրավունք չունեմ իմ կարծիքը ինչ-որ մեկին պարտադրել,պարզապես «Վերադարձը»ինձ համար տարբերվում է մյուս հայկական սերիալներից,դա իմ կարծիքն է,ուղակի այս սերիալը չսկսվեց մյուսների նամ,այլ ավելի շատ նմանվեց գեղարվեստական ֆիլմի,իսկ թե ինչ է կատարվում երկրորդ եթերաշրջանում անկեղծ ասած չգիտեմ,չեմ հասցնում հետևել…
          Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

          Comment


          • #65
            Տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով թեմայի՝ նախնական պահանջից շեղումը, ինչպես նաև քննարկման մասնակիցների տեսակետները, թեմայի վերնագիրը «Ո՞վ է հեռուստասերիալի ուսուցիչը» տարբերակից փոխվել է «Հայկական հեռուստասերիալներ» տարբերակով: Բացի այդ թեման «Հանրակրթական դպրոց» բաժնից տեղափոխվել է «Կինո, Թատրոն» բաժին:
            Վերջին խմբագրողը՝ Chuk; 19-01-11, 18:25.
            Քայլ առ քայլ՝ դարից դար

            Արտակ Հարությունյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment

            Working...
            X

            Debug Information