Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թատրոնի հայ անվանի ներկայացուցիչներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Թատրոնի հայ անվանի ներկայացուցիչներ

    Թատրոնի համաշխարհային օր
    Թատրոնի համաշխարհային օրը նշվում է մարտի 27-ին: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում:
    Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:



    Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»:



    Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին:



    Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային միությունն ստացել է արդեն 1959 թվականին:

    «Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» (θέατρον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

  • #2
    Ներսիսյան Հրաչյա

    Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը հայ թատրոնի խոշոր դեմքերից է. համամարդկային իդեալներով
    ներշնչված նրա արվեստը մեծ ավանդ ու խոր հետք է թողել
    թատրոնի և կինոյի պատմության մեջ:
    Image_5021.jpg
    Հրաչյա Ներսիսյանը սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ինքնուրույն սովորել է լեզուներ. բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն: Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915 թ-ին Կոստանդնուպոլսում Ներսիսյանը մասնակցել է Հայ դրամատիկ և Արշակ Պենկլյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է թուրքական բանակում որպես թարգմանիչ. Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: 1918 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և վերստին խաղացել Ա. Պենկլյանի խմբում:
    http://encyclopedia.am/pages.php?hId=1487

    Comment


    • #3
      Մհեր Մկրտչյան
      Без названия.jpg
      ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի (4.7. 1930, Լենինական – 28.12.1993, Երևան), դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) ժողովրդական արտիստ: Ալբերտ Մուշեղի Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956): 1947–53-ին՝ Լենինականի դրամատիկական, 1953–88-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասան, 1988-ից՝ Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992–93-ին՝ Արտիստական, 2004-ից` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

      Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
      Մհեր Մկրտչյան. խոսքեր, մտքեր, աֆորիզմներ


      Մհեր Մկրտչյանի մտքերից


      Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։

      Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

      Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

      Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

      Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

      Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է։

      Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա։

      Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

      Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

      Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։

      Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

      Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

      Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։

      Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։

      Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքեր։

      Comment


      • #4
        Բաբկեն Ներսիսյան
        250px-Բաբկեն_Ներսիսյան.jpg
        Բաբկեն Ներսիսյան (հուլիսի 18, 1917, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1986, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, մինչև իր մահկանացուն կնքելը։
        https://hy.wikipedia.org/wiki
        Դերեր թատրոնում
        Համբո՝ «Գիքոր»
        Գոշ՝ «Գոշ»
        Վաչագան՝ «Անահիտ»
        Արսեն՝ «Արսեն»
        Ֆերդինանդ՝ «Սեր և խարդավանք»
        Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
        Աբիսողոմ աղա՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
        Պեպո՝ «Պեպո»
        Միքայել՝ «Էլի մեկ զոհ»
        Օսեփ՝ «Քանդած օջախ»
        Բեն-Ալեքսանդր՝ «Իմ սիրտը լեռներում է»
        Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
        Գևորգ՝ «Նույն հարկի տակ»
        Տիգրան՝ «Վերջին մեխակներ»
        Պեպինո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (1964 թ.)
        Միքայել՝ «Քաոս»
        Ֆիլմագրություն
        1973 - Քաոս - Մարութխանյան
        1973 - Կամոյի վերջին սխրանքը - Ծատուրյան
        1968 - Սարոյան եղբայրներ - Սուրմելյան
        1964 - Մսյո Ժակը և ուրիշները - մսյո Բարդուղ
        1960 - Հյուսիսային ծիածան - Աբբաս Միրզա
        1960 - Սայաթ-Նովա - Սայաթ-Նովա главная роль
        1959 - Թռիչք անդունդի վրայով - Բալյան
        1957 - Ում է ժպտում կյանքը - Բաբլոև
        Վերջին խմբագրողը՝ Եսայան; 28-03-18, 11:25.

        Comment


        • #5
          Խորեն Աբրահամյան
          Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ.-ին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ էլ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։images.jpg
          Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, օրինակ` «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։



          1951թ.-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

          Թատրոնում կերտած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»):

          Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն: Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»:

          Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան»-ը:
          https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4449

          Comment


          • #6
            Սոս Սարգսյան

            Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

            Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:

            Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):

            Սարգսյանը հանդես է գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:

            Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2001 թ.) շքանշաններով, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալով (2001 թ.):
            Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը:

            Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից:


            «Գիքոր»֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի

            Ինձ համար ամենամեծ զավեշտը դերասան դառնալս է

            Իմ ժողովուրդը սիրում է ինձ: Մի քիչ՝ շատ, բայց սիրում է

            Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…


            Sos-Sargsyan.jpg

            Comment


            • #7
              Հովհաննես Աբելյան

              Ծնվ. 07.11.1865թ., Շամախի:
              Մահ. 01.07.1936թ., Երևան:

              Ա.Հ. Աբելյանի եղբայրը։

              1882-ից խաղացել է Թիֆլիսի, Բաքվի հայկական և ռուսուկան թատերախմբերում։
              1886-ին բեմարվեստի դասեր է առել Պ.Հ. Ադամյանից:
              1895–ին հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն» թատերախումբը,
              1901-05-ին Գ.Հ. Պետրոսյանի հետ վարել տեղի մշտական թատերախումբը,
              1912-ին գլխավորել հայ թատրոնի հյուրախաղերը Մոսկվայում և Ս. Պետերբուրգում,
              1913-ին իր խմբով ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում,
              1917-ին` «Հայ դրամատիկ, դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։
              1920-ին մեկնել է արտասահման։

              1925-ին հայկական թատերախմբերի հետ խաղացել է Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Եգիպտոսում, Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, ԱՄՆ-ում։

              1925-ից` Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Սունդուկյանի անվ.),
              1927-28-ին` Բաքվի հայկական թատրոնի դերասան։

              Պ. Ադամյանից հետո լինելով հայ թատրոնի ամենաակնառու դեմքը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆն իր ռեալիստական խաղով նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը։

              Շիրվանզադեի կերպարների`
              Էլիզբարով («Պատվի համար»), Ռուստամ, Բարխուդար (երկրորդը նաև՝ կինոյում, «Նամուս»), Գիժ Դանել («Չար ոգի»), անգերազանցելի մարմնավորողն էր։

              Լավագույն դերերից են նաև`
              Սվենգալի (Գեի «Տրիլբի»),
              Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»),
              Պեպո (Սունդուկյանի «Պեպո»),
              Վանահայր (Շանթի «Հին աստվածներ»),
              Աբիսողոմ աղա, Պաղտասար (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»),
              Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում»),
              Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»),
              Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») և ալն։

              1936-ին Վանաձորի դրամատիկ, թատրոնը կոչվել է Աբելյանի անունով։

              հովհաննես աբելյան.jpg

              Comment


              • #8
                Վարդուհի Վարդերեսյան
                Վարդուհի-Վարդերեսյան1.jpg

                «Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է». Վահրամ Փափազյանի այս խոսքերը հայ բեմի թագուհու` Վարդուհի Վարդերեսյանի համար ավելին են, քան խոսք:
                Իր հարուստ բեմական կյանքի ընթացքում Վարդուհի Վարդերեսյանը բազմաթիվ կանանց է պատկերել, տարբեր ազգությունների ներկայացուցիչների: Մեր թատերական քննադատությունը բարձր է գնահատել դերասանուհու կատարումները, առանձնացրել նրան բոլորից, շեշտել կատարումների յուրատիպություններն ու առանձնահատկությունները: Խաղացած դերերը ներկայացրել են տարբեր ազգությունների կանանց: Դերասանուհին այս մասին ասում է. «Ազգային պատկանելիությամբ՝ այո: Ազգային պատկանելիությունը ծնում է նաև բնավորության որոշակի առանձնահատկություններ: Սակայն նրանք բոլորը կանայք են՝ իրար նման իրենց տառապանքներով, ուրախություններով, իրենց սիրով: Տարբեր ազգությունների կանանց խաղալով՝ ես երբեք չեմ ձգտել ծայրահեղորեն շեշտելու նրանց ազգային պատկանելիությունը: Իհարկե, իտալացին իր շարժմունքով, իր արտահայտչականությամբ միանգամայն ուրիշ է, ուրիշ է հայ կինը, բայց նրանց բոլորին միավորում է կին լինելու հանգամանքը: Ուստի ինչ ազգի կին էլ որ խաղացել եմ, ես միշտ փորձել եմ ճանաչել կնոջը, հասկանալ նրան: Խաղացել եմ իտալուհի Կոնչիտա, ամերիկուհի Պրոկտոր, բրիտաբուհի Դեզդեմոնա, ռուս Պոլինա, Նաստասիա Ֆիլիպովնա... Շատ են տարբեր ազգությունների ներկայացուցիչները, բայց նրանք հայ դերասանուհու պատկերացմամբ ստեղծված կերպարներ են: Ինձ համար միշտ հայ կնոջ ֆենոմենը մնացել է անբացատրելի, առեղծվածային: Ուրիշ է հայ կինը՝ իր միջավայրի դրոշմով, ազգային բնավորությամբ վառ արտահայտությամբ: Տարբերություն կա պոլսեցի, թիֆլիսեցի, երևանցի հայ կնոջ մեջ խոսվածքով, որոշակի սովորություններով: Բայց արյան բաղադրությունը նույնն է: Այս կանայք արտահայտում են իրենց միջավայրի փիլիսոփայությունը, կրում են բարքերի ազդեցությունները, բայց, միևնույն է, եթե նրանց բոլորին խոսեցնես միևնույն բարբառով, տարբերությունը կվերանա, որովհետև ստեղծված են հայ կնոջ տեսակի վրա: Այսպես է նաև մյուս ազգությունների կանանց դեպքում: Նրանք բոլորը ապրում են միևնույն խնդիրներով, հոգեկան և հոգեբանական միևնույն խնդիրների մեջ»:

                Comment


                • #9
                  Մհեր Մկրտչյան

                  Մկրտչյանին ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի պատվին: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

                  Comment


                  • #10
                    ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆ
                    200px-Utmazjan_A.jpg
                    70-ականների Երևանի պես քաղաք աշխարհում չի եղել: Օդը լիքն էր բարությամբ, արվեստով ու սիրով: Հիմա մեր կյանքը չորացել է, սարսափելի է չորացել: Էլի պետք է գամ հեռուստատեսությանը… Ախր ինչքա՞ն կարելի է, ամբողջ օրը` տեսահոլովակներ, տեսահոլովակներ ու դարձյալ տեսահոլովակներ… Խնդիրը երգիչները չեն, նրանց մեջ շատ լավ ընկերներ ունեմ… Խնդիրն այլ է: Կա թատրոն, կա սիմֆոնիկ նվագախումբ, կա օպերա, բալետ, գրական ընթերցումներ պետք է լինեն: Այս ամենը կա, բայց չկա: Արվեստի ու արվեստագետների մասին հիշում են դեպքից դեպք: Նժարներն են խախտվել: Մտավորականի, արվեստագետի հեղինակությունն է կորել: Մտավորականին հիշում են հանկարծ, միայն հարկ եղած պահին…

                    Comment


                    • #11
                      Միքայել Պողոսյան

                      33.jpg

                      Ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան - Լոս Անջելես - Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։
                      Մրցանակներ 2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։

                      Comment


                      • #12
                        ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ
                        «Ուզում եմ, որ մենք կարողանանք սթափ մտածել, գիտակցենք մեր թերությունները, չբարդենք այն դիմացինի վրա և ամեն մեկս հասկանանք, որ խնդիրները մեզանից յուրաքանչյուրիս մեջ են»:

                        Ըստ նրա՝ եթե կարողանանք հասկանալ դիմացինին, գիտակցել մեր սխալները, դրանից կշահի ամբողջ հայ ազգը. «Միայն դրանով կկարողանանք մեր առջև ծառացած խնդիրները լուծել և չկանգնել կործանման եզրին»:

                        Comment


                        • #13
                          Հայրենիքը մնում է հայրենիք,չնայած՝ իր պրոբլեմներին,թերություններին,դժվարություններին:Քայլում եմ Երևանի փողոցներով ու զգում,որ իմ տանն եմ.մարդիկ,փողոցները,ծառերը՝ամեն ինչ իմն է:Օտարությունը սոսկալի ցավ է.....Գալյա Նովենց

                          Galya_Novenc31-844x400.jpg

                          Comment


                          • #14
                            Մալյան Դավիթ
                            ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանն իր ստեղծագործությամբ նպաստել է ռեալիստական դերասանական
                            դպրոցի լավագույն ավանդույթների զարգացմանը հայ թատրոնում և կինոյի սկզբնավորմանը:

                            Image_4651.jpg
                            Դավիթ Մալյանը 1918 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին: 1924 թ-ին ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան. աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: 1924– 1926 թթ-ին և 1932 թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), 1926– 1927 թթ-ին՝ Թիֆլիսի հայկական, 1928– 1929 թթ-ին՝ Լենինականի դրամատիկական, 1930–32 թթ-ին՝ Երևանի բանվորական թատրոնների դերասան:
                            Մալյանի դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում. նա հավաստի կերպարներ է ստեղծել և՜ դրամատիկական, և՜ կատակերգական ժանրերում՝ Վահագն (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Կակուլի (Գ. Սունդուկյանի «Պեպո», խաղացել է նաև համանուն կինոնկարում, 1935 թ.), Օթարյան, Սմբատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»), Օգնև (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Պարատով (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը») և այլն, որոնց բնորոշ են կերպարների հոգեբանական մանրազնին վերլուծությունը, չափավոր շարժուձևն ու զսպվածությունը:
                            Նկարահանվել է «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.), «Սիրտն է երգում» (1957 թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ.) և այլ կինոնկարներում:
                            Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974 թ.) գիրքը:
                            Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների (1950 և 1952 թթ.):


                            «Դավիթ Մալյանի արվեստը .... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային: Մալյանը .... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների...»:

                            Ալեքսանդր Արաքսմանյան,
                            դրամատուրգ

                            Comment


                            • #15
                              Երևանի Սոկրատը … Երբ դասախոսության ժամին մտնում էր լսարան, տպավորություն էր առաջանում, թե հենց նոր վերադարձել է Աթենքից՝ երիտասարդ Պլատոնի հետ իր զրույցներն ընդմիջած, կամ ,,Անտիգոնեի,, առաջին ներկայացումը դիտելուց հետո…
                              Մի շքեղ հայերենով վերակենդանացնում էր Հելլադան ու Հռոմը, և նրան լսելով սկսում էինք բնազդորեն զգալ, որ մեր լեզուն նույնպես այդ քաղաքակրթությունների վկան է, ու ոչ պակաս հարուստ ռուսերենով՝ գրականության տեսություն դասավանդում ռուսաց բանասիրության ուսանողների համար, որոնց շարքերի մեջ աշխատում էի հնարավորինս աննկատ մնալ, քանի որ նկատելուն պես դուրս էր հանում՝ հասկանալով, որ ,,փախել,, եմ ուրիշի դասից …
                              Ֆրանսերենով կարդում էր Կամյու, երբ մենք դեռ միայն անունն էինք լսել, և դասերից հետո նրան մինչև տուն ուղեկցելը՝ զրուցելով (եթե տրամադրություն ունենար և արտոներ ), այդ օրը դարձնում էր անջնջելի: Ինքն ազատությունն էր, որ կար՝ խստիվ նորմավորված ժամանակի մեջ: Ինքը դուռ էր դեպի մշակույթներ: Ի դեպ. ,,Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծում է այնպիսի մշակույթ, որին էլ ինքն արժանի է,, – առաջին դասախոսությունից մտապահված աֆորիզմ:

                              ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
                              hqdefault.jpg

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information