Հայտարարություն

Collapse
No announcement yet.

''Եվրատեսիլ-2012''

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ''Եվրատեսիլ-2012''

    Ինչ եք կարծում 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք ''Եվրատեսիլ-2012'' երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը ճիշտ է ,թէ սխալ:

  • #2
    Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետևաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու:
    Ռուզաննա Հախվերդյան
    Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

    Comment


    • #3
      vanadzor27-ի խոսքերից Նայել գրառումը
      Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետևաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու:

      Այո,իհարկե,մեզ Ադրբեջանում գրկաբաց չեն ընդունելու.......,բայց միթե պիտի հրաժարվենք միջազգային մրցույթին մասնակցելուց միայն նրա համար,որ այդպես է ուզում Ադրբեջանը:Կարծում եմ վատ չեր լինի,որ հեռուստատեսության մասնագետները և երաժշտական պրոդյուսերները ճիշտ ընտրություն կատարեին, և մեր երկիրը հաղթեր հենց այն երկրում, որտեղ ամենաքիչն են դա ցանկանում:

      Comment


      • #4
        Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել չգնալ Ադրբեջան , որովհետև այնտեղ հայրերին ընդունում են որպես համար 1-ին թշնամի: Եթե էդպես էր, ապա ինչու մեր Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել շախմատային մրցաշարին: Կարող է պատահել, որ քնած ժամանակ մեր պատվիրակության անդամներց որևէ մեկն էլ գլխատվի: Միևնույնն է քվեարկության ժամանակ, քվեարկում են պետությանը, այլ ոչ թե լավագույն կատարմանը:

        Comment


        • #5
          Միգուցե ճիշտ որոշում է կայացվել,բայց ես ցավում եմ շատ, որ մենք զիջելու ենք,նահանջելու: Իհարկե գիտակցում եմ , թե ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել մեր մասնկացությունը, և նայում եմ այս ամենին բաց աչքերով: Բայց այնուամենայնիվ, մենք պիտի ցանկանանք, որ Հայաստանը մասնակցի Եվրատեսիլին, և համոզված եմ, որ Ադրբեջանը չի հանի իր դիմակը Եվրոպայի առջև, և մեր մասնակիցներին լավ կվերաբերվի:Ադրբեջանը ամբողջ Եվրոպային ներկայանում է ,որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ ելք ու մուտք ունեն անգամ իր թշնամի երկրի քաղաքացիները, և նրանք չեն ցանկանա փոխել Եվրոպայի `արդեն իսկ ոչ դրական կարծիքը իրենց հանդեպ:
          Ցույց տանք ամբողջ Եվրոպային մեր հոգու արիությունն ու ամրությունը:

          Comment


          • #6
            Դուք պատկերացնում եք այնպիսի քաջ հայ կամ հայուհի,ով կգնա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, կմացնակցի «Եվրատեսիլ 2012»-ին, կմասնակցի հայկական տարազով, հայ ու Հայաստան, Արցախ կերգի:Դա նման կլիներ այն երեևույթին,երբ Կոմիտասը գնաց Բեռլին, գնաց հոգևորականի սքեմով, «Կռունկ» ու «Անտունի» երգեց:Երգեց ու զարմացրեց աշխարհին, երգեց ու հաղթանակի դափնով վերադարձավ, երգեց ու աշխարհին ցույց տվեց, որ աշխարհի մի փոքրիկ անկյունում տանջված ու տառապած ժողովուրդ կա:Ժողովուրդ, ով չի նահանջում, այլ երգում է ու հաղթում:
            Այսօր էլ է եկել երգելու ու հաղթելու ժամանակը:Հերոսի կոչում կարելի է տալ այն երգչին կամ երգչուհուն, ով այնքան կամքի ուժ կունենա,որ սեփական կյանքի գնով ադրբեջանցիներին կապացուցի,որ հայը վախկոտ ազգ չի:Իսկական բարոյական ապտակ կլիներ նրանց համար,չէ որ նրանք չմասնակցեցին Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլին»:Իսկ ապտակը ավելի ցավոտ կլինի, երբ հայ երգիչը կամ երգչուհին գնա ու հաղթի:

            Comment


            • #7
              Մի խոսքով. "Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն"...

              Comment

              Working...
              X