Ֆրանսիացի կոմպոզիտոր և տեսաբան Ժան Ֆիլիպ Ռամոն իր ՛՛Տրակտատ հարմոնիայի մասին՛՛աշխատանքում, գրված 1722թ-ին ,մեծ ուշադրություն դարձնելով ֆիզիկամաթեմատիկական հետազոտություններին, ասում է,որ երաժշտությունը ենթարկվում է թվաբանությանը: Իգոր Ստրավինսկին, լավ իմանալով Ռենեսանսի ժամանակաշրջանի վարպետների երաժշտությունը, նույնպես շատ ընդհանրություն էր գտնում մաթեմատիկայի և երաժշտության մեջ:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Մաթեմատիկան և երաժշտությունը
Collapse
X
-
-
՛՛Կոմպոզիտորական մտածողությն ձևը՝ այն ձևը, որով ես մտածում եմ, շատ չի տարբերվում մաթեմատիկականից՛՛,՛՛եւաժշտական ձևը մաթեմատիկական է, թեկուզ և նրա համար , որ նա իդեալական է՛՛: Ստրավինսկու այս խոսքերը պարզ արտահայտում են նրա համոզմունքները:
Comment
-
Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումըՄաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչ երաժշտությունը: Սա բրիտանացի գիտնականների հետազոտությունն է: Նրանք եկել են նման եզրակացության հետազոտության ընթացքում:
Հետազոտության մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև երաժշտություն են լսել:Նրանք բոլորը ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Հետազոտողները, մասնավորապես, ակտիվություն են գրանցել գլխուղեղի մեդիալ օրբիտա-ֆրոնտալ կեղևում ինչպես մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս, այնպես էլ երաժշտություն լսելիս:
Comment
-
Երաժշտական կարողություններ ունեցող աշակերտների մոտ նկատվել է, որ նրանք մաթեմատիկայից ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան երաժշտություն չուսումնասիրող աշակերտները: Ռիթմը, հաշվարկը, ինտերվալները, հարմոնիաները, տոնայնությունները, կոմպոզիտորների նշումները և երաժիշտների ձայները կապված են մաթեմատիկայի հետ:
Comment
-
Գայանե Մամաջանյան-ի խոսքերից Նայել գրառումըՈւսումնասիրելով ձայնի բարձրությունը մոնոխորդի (հին հույների պարզագույն երաժշտական գործիք)օգնությամբ, Պյութագորասը հայտնագործեց զարմանահրաշ փաստեր:Պարզվեց, որ լսողությանը հաճելի ձայները ստացվում են, երբ այդ ձայները արձակող լարի երկարությունները հարաբերում են միմյանց ինչպես առաջին չորս ամբողջ թվերը՝ այսինքն 1:2; 2:3; 3:4: Այդ հայտնագործությունը զարմացրեց Պյութագորասին:Պարզվեց,որ գործիքի արձակած ձայնը կարելի է ներկայացնել սովորական թվերի միջոցով՝ թվային կոդեր, նշաններ, իսկ ստեղծագործությունը ճշտորեն ներկայացվում է մաթեմատիկորեն:Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
Ադոլֆ Դիստերվեգ
https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց
Comment
-
Մաթեմատիկան ակտիվացնում է գլխուղեղի նույն հատվածները, որը որ երաժշտությունը: Բրիտանացի գիտնականների այս բացահայտման մասին հրապարակվել է «Frontiers in Human Neuroscience» ամսագրում: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Նման եզրահանգմանն են եկել հետազոտության շնորհիվ, որի մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև` երաժշտություն լսել:
Մասնավորապես, հետազոտողները արձանագրել են, որ գլխուղեղի ճակատային կեղևը նույն ակտիվությունն է ունենում մաթեմատիկական խնդիրներ լուծելու ժամանակ, ինչպես երաժշտություն լսելիս:
http://www.ams.org/publicoutreach/math-and-musicԱմենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
Ադոլֆ Դիստերվեգ
https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց
Comment
-
Պատահական չէ, որ մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը սովորում էր նաև Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում:
Վերջին խմբագրողը՝ ԶառաՍարիբեկյան; 29-07-20, 21:55.
Comment
-
Կարծում եմ՝ առաջին հայացքից անհամատեղելի, առնչություններ չենթադրող այս առարկաները շատ են կապված իրար հետ, քանի որ երկուսի հիմքում էլ ամենակարևորը ներդաշնակությունն է: Իզուր չէ, որ հնում մաթեմատիկան կոչվել է նաև համարողական արվեստ, իսկ մեր մեծագույն տոմարագետները միջնադարում եղել են նաև հոգևոր երաժշտության ստեղծողներ ու մեծ գիտակ:
Տիեզերքի հիմքում անսահման ներդաշնակությունն է:
Comment
-
Հարգելի Գայանե,բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է,և միշտ էլ ուշադիր լինելու դեպքում, կարելի է տեսնել այդ կապերը:Մաթեմատիկան առնչվում է գրեթե բոլոր ոլորտների հետ:Երաժշտության հետ մաթեմատիկայի կապը կհավաստի ցանկացած երաժիշտ:Երբ Բեթհովենը կորցրել էր լսողությունը, նա շարունակում էր ստեղծագործել մեկը մյուսից հրաշալի ստեղծագործություններ:Բեթհովենը բացել է փակագծերը՝մաթեմատիկայի և երաժշտության կապի միջոցով:Այսպիսով՝ երաժշտության մեղեդին կապված է թվերի ու հաշվարկների հետ:
Comment
Comment