Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկան և երաժշտությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ֆրանսիացի կոմպոզիտոր և տեսաբան Ժան Ֆիլիպ Ռամոն իր ՛՛Տրակտատ հարմոնիայի մասին՛՛աշխատանքում, գրված 1722թ-ին ,մեծ ուշադրություն դարձնելով ֆիզիկամաթեմատիկական հետազոտություններին, ասում է,որ երաժշտությունը ենթարկվում է թվաբանությանը: Իգոր Ստրավինսկին, լավ իմանալով Ռենեսանսի ժամանակաշրջանի վարպետների երաժշտությունը, նույնպես շատ ընդհանրություն էր գտնում մաթեմատիկայի և երաժշտության մեջ:

    Comment


    • #17
      ՛՛Կոմպոզիտորական մտածողությն ձևը՝ այն ձևը, որով ես մտածում եմ, շատ չի տարբերվում մաթեմատիկականից՛՛,՛՛եւաժշտական ձևը մաթեմատիկական է, թեկուզ և նրա համար , որ նա իդեալական է՛՛: Ստրավինսկու այս խոսքերը պարզ արտահայտում են նրա համոզմունքները:

      Comment


      • #18
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչ երաժշտությունը: Սա բրիտանացի գիտնականների հետազոտությունն է: Նրանք եկել են նման եզրակացության հետազոտության ընթացքում:
        Հետազոտության մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև երաժշտություն են լսել:Նրանք բոլորը ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Հետազոտողները, մասնավորապես, ակտիվություն են գրանցել գլխուղեղի մեդիալ օրբիտա-ֆրոնտալ կեղևում ինչպես մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս, այնպես էլ երաժշտություն լսելիս:
        Ճիշտ է Նաիրա ջան: Բրիտանացի հետազոտողները արձանագրել են, որ գլխուղեղի ճակատային կեղևը նույն ակտիվությունն է ունենում մաթեմատիկական խնդիրներ լուծելիս, ինչպես երաժշտություն լսելիս: Գիտնականներին հետաքրքրում էր նաև, թե ինչու՛ երաժշտության մեջ օկտավան բաղկացած է 7 հիմնական ձայներից, այնքան որքան գույն կա արևի լույսի պատկերում: Դեռ ոչինչ չիմանալով բնության ձայների մասին, մարդը բնազդաբար դասավորել է լարերն այնպես, որ նրանք բարեհունչ հնչեն:

        Comment


        • #19
          Երաժշտական կարողություններ ունեցող աշակերտների մոտ նկատվել է, որ նրանք մաթեմատիկայից ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան երաժշտություն չուսումնասիրող աշակերտները: Ռիթմը, հաշվարկը, ինտերվալները, հարմոնիաները, տոնայնությունները, կոմպոզիտորների նշումները և երաժիշտների ձայները կապված են մաթեմատիկայի հետ:

          Comment


          • #20
            Գայանե Մամաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուսումնասիրելով ձայնի բարձրությունը մոնոխորդի (հին հույների պարզագույն երաժշտական գործիք)օգնությամբ, Պյութագորասը հայտնագործեց զարմանահրաշ փաստեր:Պարզվեց, որ լսողությանը հաճելի ձայները ստացվում են, երբ այդ ձայները արձակող լարի երկարությունները հարաբերում են միմյանց ինչպես առաջին չորս ամբողջ թվերը՝ այսինքն 1:2; 2:3; 3:4: Այդ հայտնագործությունը զարմացրեց Պյութագորասին:Պարզվեց,որ գործիքի արձակած ձայնը կարելի է ներկայացնել սովորական թվերի միջոցով՝ թվային կոդեր, նշաններ, իսկ ստեղծագործությունը ճշտորեն ներկայացվում է մաթեմատիկորեն:
            Առաջարկում եմ դիտել https://www.youtube.com/watch?v=jK7xPo1YXzY
            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ


            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment


            • #21
              Մաթեմատիկան ակտիվացնում է գլխուղեղի նույն հատվածները, որը որ երաժշտությունը: Բրիտանացի գիտնականների այս բացահայտման մասին հրապարակվել է «Frontiers in Human Neuroscience» ամսագրում: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
              Նման եզրահանգմանն են եկել հետազոտության շնորհիվ, որի մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև` երաժշտություն լսել:
              Մասնավորապես, հետազոտողները արձանագրել են, որ գլխուղեղի ճակատային կեղևը նույն ակտիվությունն է ունենում մաթեմատիկական խնդիրներ լուծելու ժամանակ, ինչպես երաժշտություն լսելիս:
              http://www.ams.org/publicoutreach/math-and-music
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ


              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment


              • #22

                Պատահական չէ, որ մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը սովորում էր նաև Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում:
                Վերջին խմբագրողը՝ ԶառաՍարիբեկյան; 29-07-20, 21:55.

                Comment

                Working...
                X

                Debug Information