Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երգարան

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    ԽՈՍՔԵՐ...

    Ծեր գնչուհին բախտս կարդաց
    Իմ հայացքի մեջ մոխրացած,
    Նա կիսաձայն ինձ շշնջաց,
    Որ ես ճամփորդ եմ ուշացած,

    Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
    Ես ուշացել եմ նրանից,
    Ով որ իմ սիրտը գողացել է,
    Արդեն հեռու է ինձանից,

    Որ ընկերներս հեռացել են,
    Սիրելիներս էլ չկան,
    Նույնիսկ մոտիկ բարեկամներս
    Հոգեհացիս հազիվ թե գան:

    Եւ ես հանում եմ իմ երգերը
    Մանկության մութ ձեղնահարկից,
    Որտեղ իրերն ու նրանց դերը
    Թաքնված են մեծերից:

    Իսկ մանկությունը մի թռչուն է
    Թելով կապված մեր սրտերից,
    Թելը պոկվում է, նա թռչում ու
    Հեռանում է մեզանից…

    Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
    Իսկ ես հոգնել եմ էդ խաղից,
    Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
    Մենք թաքնվում ենք իրարից:

    -Ես քեզ սիրում եմ,-Էս խոսքերը
    Դուրս են խաղի կանոններից,
    Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու
    Հեռանում եմ ձեզանից…

    Ես թաքցնում եմ իմ երգերն
    Իմ մանկության կտուրներից,
    Կողքիս բոլոր իմ ընկերներն են,
    Բոլոր տղերքը մեր թաղից:

    Երգերիս բունն աղավնատունը
    Ես դատարկում եմ երգերից,
    Ազատությունն է նրանց տունը`
    Թելով կապված մեր սրտերից:

    Քո իսկական սիրահարները
    Քեզ լքեցին իմ էրեւան,
    Անտեր ու դուզ մուրացկանները
    Դարձան քեզ տեր ու տիրական:

    «Ես քեզ սիրում եմ»,- Էս խոսքերը,
    Ասում եմ քե՛զ Իմ էրեւան,
    Արժե հասնել աշխարհի ծերը,
    Որ էս բառերը հասկանան…
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

    Comment


    • #17
      ՉԵՄ ԿԱՐՈՂ ԹԱՔՑՆԵԼ
      ԱՆԴՐԵ

      Դու իմ օդն ես,եթե չլինես կխեղդվեմ
      Սիրո ծովն ես լուսե ուր կնետվեմ
      Իմ զգացմունքը գաղտնի ես պահել չեմ կարող
      Սիրտը իմ կպատմի ամեն զարկով

      Չեմ կարող թաքցնել այլևս ես
      Մոլորված խենթի պես սիրում եմ քեզ
      Չեմ կարող թաքցնել որ ամեն մի վայրկյան
      Քեզ տեսնել եմ ուզում,ցանկալի ես այնքան

      Քո սիրուն հասնելու ցանկությամբ եմ հիվանդ
      Խառնվել են իմ մեջ և սեր և խանդ
      Ինձ տանջում է մի հարց`պատասխան ես տալու
      Երբ ես ինձ փոխադարձ դու սիրելու

      Չեմ կարող թաքցնել այլևս ես
      Մոլորված խենթի պես սիրում եմ քեզ
      Չեմ կարող թաքցնել,որ ամեն մի վայրկյան
      Քեզ տեսնել եմ ուզում,ցանկալի ես այնքան

      Comment


      • #18
        Միայն այն չի վաճառվում
        Խոսք՝ Արթուր Մեսչյան - Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան


        Միայն այն չի վաճառվում,
        Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
        Որ ոչ լողում է, ոչ թռչում,
        Միայն այդ չի վաճառվում:

        Միայն նա չի վաճառվում,
        Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
        Որ ոչ լռում է, ոչ ճառում,
        Միայն նա չի վաճառվում:

        Մնացածը վաճառվում է,
        Մնացածը վաճառվում է,
        Մնացածը վաճառվում է,
        Անաստված այս աշխարհում:

        Մնացածը վաճառվում են,
        Մնացածը վաճառվում են,
        Մնացածը վաճառվում են,
        Եվ բոլորն են վաճառվում:

        Եվ միայն խաչիդ գամերը,
        Այս կյանքի տառապանքները
        Միայն այդ չի վաճառվում:

        Եվ սրտին սեղմված պատկերը,
        Կորուստի թախծոտ աչքերը,
        Միայն այն չի վաճառվում:

        Անցյալի հալված ստվերները,
        Եվ գալիք արհավիրքները,
        Միայն այդ չի վաճառվում:

        Եվ նաև վերջին չորրորդը,
        Որ մերժում է այդ աճուրդը,
        Միայն, միայն դա չի վաճառվում:

        Մնացածը վաճառվում է,
        Մնացածը վաճառվում է,
        Մնացածը վաճառվում է,
        Անաստված այս աշխարհում:

        Մնացածը վաճառվում են,
        Մնացածը վաճառվում են,
        Մնացածը վաճառվում են,
        Եվ բոլորն են վաճառվում:

        Comment


        • #19
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment

          Working...
          X