Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    #91
    Ամեն տեսակ երգ երգեցի...

    հեղինակ՝ Եղիշե Չարենց

    Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
    Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

    Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր ըլին շարած
    Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

    Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
    Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

    Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
    Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

    Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
    Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

    Comment

    • Մարգարյան Նաիրա
      Ավագ մասնակից
      • Jan 2018
      • 1540

      #92
      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

      • Անահիտ Բարխուդարյան
        Մոդերատոր
        • May 2018
        • 620

        #93
        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        Ինչի հետ համեմատես ,, Ես իմ անուշը...՛ՙ
        Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է :Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես:Որովհետև իրենց ծավալով ումոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:
        ,,Ես իմ անուշը...ՙՙ, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի:Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-ՈՒրարտու-Արմենիա երկիր համապարփակ պաննո-դիմանկարն է:Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխաիհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաաստված լինել:

        ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
        << Չարենցի մյուս գործը , որ զարմացնում է , <<Ես իմ անուշ Հայաստանի >> բանաստեղծությունն է։ Գլուխ գովել չլինի , ես շատ լավ ծանոթ եմ եվրոպական ,
        արևելյան , չինական հին ու նոր բանաստեղծություններին։ Աշխարհում այնպիսի հայրենասիրական բանաստեղծություն , ինչպիսին Չարենցինն է, չկա։
        Հայրենասիրական բանաստեղծությունները բոլորը մի տեսակ ճչան են լինում․ ես իմ հայրենիքն եմ սիրում, որովհետև նա բոլորից լավն է․․․
        Իսկ Չարենցի բանաստեղծությունն աշխարհում միակ հայրենասիրական բանաստեղծությունն է , որ չի ճչում․․․
        Իմ հայրենիքը սա է՝ լավ է, վատ է, ես այդ հայրենիքն եմ սիրում։ Չարենցի այս բանաստեղծությունը եզակի է , աշխարհում իր նմանը չունի>>։

        Ավ․ Իսահակյան

        Comment

        • Մարգարյան Նաիրա
          Ավագ մասնակից
          • Jan 2018
          • 1540

          #94
          Եղիշե Չարենցի տուն-թանգարան

          ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
          Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց Ե.Չարենցի տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:
          Այսօր թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է (հուշատուն) մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:
          Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:
          Թանգարանը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ և այլն: Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է:

          get.jpg

          Comment

          • Անահիտ Բարխուդարյան
            Մոդերատոր
            • May 2018
            • 620

            #95

            [ATTACH=CONFIG]7722[/ATTACH]
            Հարգելի՛ Նաիրա , շնորհակալություն հետաքրքիր տեղեկատվություն տալու և թեման հարստացնելու համար։

            Comment

            • Անահիտ Բարխուդարյան
              Մոդերատոր
              • May 2018
              • 620

              #96
              Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով:
              Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով:
              Վառված է միայն այդ լամպը եւ նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը,
              որը ներկայացնում է Դանտեին և Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝ չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով:
              / ըստ Վիքիպեդիայի <<Ե․ Չարենցի տուն - թանգարան նյութի /

              Comment

              • Անահիտ Բարխուդարյան
                Մոդերատոր
                • May 2018
                • 620

                #97
                Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                «Մահաթմա Չարենց» գեղանկար

                Մահաթմա Չարենց
                Ռուբեն Զարյանը իր հուշերում գրում է. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած:
                Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից:
                Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը:
                Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»: Չարենցի նկարի վերևում գրված է.

                «Ինձ

                Դու դեռ անփորձ ես, վոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց.-

                Վարժի՛ր վոգիդ, յեղի՛ր մոգ, իոգ ու արեգ,

                Ինչպես Գա՛նդին Մահաթմա՝ հնդիկն հանճարեղ...

                25.I. 1936.»

                220px-Mahatma_Charents.jpg

                Comment

                • Գյուլնարա
                  Մոդերատոր
                  • Sep 2017
                  • 361

                  #98
                  ՊԱՏԳԱՄ

                  Նոր լույս ծագեց աշխարհին.
                  Ո՞վ այդ արևը բերեց:—

                  Ահա ոսկյա մի արև՝
                  ճառագումով իր հրե՝
                  Այգաբացի պուրպուրե

                  Նժույգների վրա հեգ՝
                  Նոր աշխարհին ու մարդուն
                  Հղում է լույս զվարթուն,
                  Նոր աշխարհին ու մարդուն
                  Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
                  Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
                  Հրակարմիր, հրավարս,
                  Ադամանդյա լույսը այս:-

                  Comment

                  • Անահիտ Բարխուդարյան
                    Մոդերատոր
                    • May 2018
                    • 620

                    #99
                    Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                    ՊԱՏԳԱՄ

                    Նոր լույս ծագեց աշխարհին.
                    Ո՞վ այդ արևը բերեց:—

                    Ահա ոսկյա մի արև՝
                    ճառագումով իր հրե՝
                    Այգաբացի պուրպուրե

                    Նժույգների վրա հեգ՝
                    Նոր աշխարհին ու մարդուն
                    Հղում է լույս զվարթուն,
                    Նոր աշխարհին ու մարդուն
                    Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
                    Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
                    Հրակարմիր, հրավարս,
                    Ադամանդյա լույսը այս:-
                    Հարգելի՛ Գյուլնարա, շնորհակալություն թեմային միանալու համար։

                    Comment

                    • Անահիտ Բարխուդարյան
                      Մոդերատոր
                      • May 2018
                      • 620

                      Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով:
                      Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով:
                      Վառված է միայն այդ լամպը եւ նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը,
                      որը ներկայացնում է Դանտեին և Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝ չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով:
                      / ըստ Վիքիպեդիայի <<Ե․ Չարենցի տուն - թանգարան նյութի /
                      Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արևելյան քաղցրավենիքների «դաստախունը»:

                      Մարո Ալազանի հուշերից

                      Չարենցը մեծ գրողներին շատ էր սիրում նմանվել։ Որովհետև Դոստոևսկին հյուրասիրելու համար մրգով լի դաստախուն էր պահել , ուրեմն Չարենցն էլ պետք է պահեր։

                      Գանդին շատ բուդդաներ էր դրել սեղանին , ուրեմն Չարենցի սեղանին էլ պետք է դրվեին մեծ ու փոքր չափերի բուդդաների արձանիկներ։

                      Որովհետև չին գրողները հագել էին ազգային խալաթ և գլխներին դրել թասակ , ուրեմն ինքն էլ պետք է այդպես հագներ։

                      Որովհետև Գանդին ծալապատիկ նստել էր գետնին փռած գորգին և ծնկների վրա դրած դավթարում գրել , ուրեմն Չարենցն էլ պետք է սեղանն ու աթոռը թողած , ծալապատիկ նստեր գորգին և ծնկներին դրած դավթարում գրեր։

                      Հաճախ մենք նրան տեսնում էինք այդպես գորգին նստած գրելիս ․
                      — Ա՛յ տղա , Ալազա՛ն, դու էլ ծալապատիկ նստի՛ր ու գրի՛ր , այդպես շատ հարմար է ու հանգիստ։

                      220px-Mahatma_Charents.jpg
                      Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 15-07-18, 11:03.

                      Comment

                      • Անահիտ Բարխուդարյան
                        Մոդերատոր
                        • May 2018
                        • 620

                        get.jpg

                        «Եղիշե Չարենցի դիմանկարը»,հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
                        1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում։

                        Սարյանը կտավի մասին

                        ․․․Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում:

                        ․․․Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը:
                        Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ:
                        Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ:
                        Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

                        Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
                        Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
                        Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
                        Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ:
                        / ըստ Վիքիպեդիայի նյութերի /

                        Comment

                        • Մարգարյան Նաիրա
                          Ավագ մասնակից
                          • Jan 2018
                          • 1540

                          Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          [ATTACH=CONFIG]7770[/ATTACH]

                          Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին

                          Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում: Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է։

                          Comment

                          • Անահիտ Բարխուդարյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 620

                            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին

                            Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում: Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է։

                            Հարգելի՛ Նաիրա , շնորհակալություն թեմայի նյութը հարստացնելու համար։

                            Պոետի նկատմամբ ժողովրդի սերն անսահման էր։ Պաշտում էին բոլորը՝ գիտնականից մինչև բանվորն ու գյուղացին , ծերունուց մինչև այբուբենը սովորող երեխան։
                            Եվ այդ սերն էր , որ ճակատագրական պահին ազնիվ ու հայրենասեր մարդկանց մղեց նույնիսկ անձնազոհության։

                            Comment

                            • Ruzanna3
                              Մոդերատոր
                              • Mar 2017
                              • 450

                              <<Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորիս համար։ Նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ...Մեզանից շատերի անունները կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզանից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկի հանդեպ եղել են արդար կամ անարդար...>>։

                              Զապել Եսայան

                              Comment

                              • Անահիտ Բարխուդարյան
                                Մոդերատոր
                                • May 2018
                                • 620

                                Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
                                <<Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորիս համար։ Նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ...Մեզանից շատերի անունները կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզանից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկի հանդեպ եղել են արդար կամ անարդար...>>։

                                Զապել Եսայան
                                Շնորհակալություն գրառման համար , հարգելի՛ Ruzanna3։

                                Ես միայն ավելացնեմ հետևյալը․
                                1936թ․ ,երբ գրողների միությունում Չարենցին համարում են սովետահայ պոեզիայի զարգացման ճանապարհին ընկած ավելորդ քար , որին պետք է մի կողմ նետել , շատերը լռում էին ։
                                Զապել Եսայանը համարձակություն ունեցավ հայտարարել․
                                Չարենցն այնքան մեծ է , որ վաղը մեզ բոլորիս գնահատելու են ըստ այն վերաբերմունքի , որ մենք այսօր ունենք նրա նկատմամբ։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information