Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բարխուդարյան
    Մոդերատոր
    • May 2018
    • 620

    Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով
    Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

    Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
    Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

    Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
    Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

    Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
    Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

    Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
    Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

    Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
    Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին։

    Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
    Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 17-08-18, 12:56.

    Comment

    • Անահիտ Բարխուդարյան
      Մոդերատոր
      • May 2018
      • 620

      «Տաղարանի» կանոնիկ կառուցվածքի մեջ / Տաղասաց , Գոզալ , հասարակական միջավայր / Չարենցը շարադրում է իր ըմբռնումների համակարգը՝ աշխարհի ներդաշնակության ՝ «հակասությունների հաշտեցման» , լայն մարդասիրության ու մարդկայնության բարձր իդեալի , անկեղծ ու սրտալի բանաստեղծության թեմաների մասին։ Այդ կառուցվածքում՝ որպես բոլոր թեմաներից ածանցված հիմնական բովանդակություն , անցնում է «աշխարհի մարդկայնացման » գաղափարը։ Դրանով «Տաղարանը» , իսկապես , դառնում է մեծ կյանքի օրհներգություն , անկախ այդ կյանքի մեջ եղած ողբերգական իրադրություններից ու անկատար կողմերից , վշտից ու ցավից , անկախ աշխարհի զվարթ լույսերին առընթեր ստվերներից։

      Comment

      • Անահիտ Բարխուդարյան
        Մոդերատոր
        • May 2018
        • 620

        Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
        Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ – ու կերթամ։

        Աշուղ Սայաթ–Նովի նման ես էն գլխեն իմացա,
        Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց – ու կերթամ։

        Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի –
        Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց – ու կերթամ։

        Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
        Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

        Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
        Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ – ու կերթամ։

        Comment

        • Մարգարյան Նաիրա
          Ավագ մասնակից
          • Jan 2018
          • 1540

          ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՈՒ

          1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, համաձայն որի Երևանի հանրային գրադարանը ստացավ պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Դա այն օրերին խոշոր իրադարձություն էր: Երկրի կարևորագույն մշակութային օջախներից մեկի կայացման գործին ձեռնամուխ եղան բոլորը` Հայաստանում և սփյուռքում ապրող մտավորականներ, գործարարներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ: Արձագանքելով սկիզբ առած նախաձեռնությանը` մարդիկ մեծաքանակ նվիրատվություններ էին կատարում նորաբաց գրադարանին։ Քիչ չէր նաև նրանց թիվը, ովքեր առաջարկում էին գնել իրենց մոտ եղած գրքերը։
          Եղիշե Չարենցը, ով այդ օրերին աշխատում էր Լուսավորության նախարարությունում, նույնպես իր նշանակալի ավանդն է ունեցել պետական հանրային գրադարանի կայացման գործում: Այս մասին է վկայում Հայաստանի ազգային արխիվում պահվող մի վավերագիր: Խոսքը գրադարանի հաշվեմատյանի մասին է, որը նախատեսված էր ստացված ու առաքված գրությունների, ինչպես նաև նվիրաբերված գրքերի ու ձեռագրերի գրանցման համար։ Կոչվել էր «Օրամատյան»։ Ահա այս մատյանում էլ 1920 թ. մայիսի 24-ին կատարվել է թիվ 841 գրառումը։ Այնտեղ ասված է. «Ստացվել է Խ. Խաչատրյանից Եղ. Սողոմոնյանի գրքերը փոխադրող երկու մշակի վարկը ըստ հաշվի 24. 5. 20 թ.»։
          Ի՞նչ է սա նշանակում: Նախ այն, որ Չարենցի նվիրաբերած գրականությունը եղել է բավականին շատ, ինչի համար երկու մշակ վարձելու անհրաժեշտություն է ծագել: Գրառման մեջ հիշատակված Խ. Խաչատրյանը գրադարանի աշխատակիցներից էր` Խաչատուր Խաչատրյանը: Այն փաստը, որ մշակների աշխատանքի դիմաց վճարումը գրադարանն է կատարել, թույլ է տալիս հաստատապես պնդելու, որ Չարենցն իր գրքերը ոչ թե վաճառել, այլ հանձնել է անհատույց։ Հակառակ պարագայում գրադարանը հազիվ թե ստանձներ նաև փոխադրման գումարը վճարելու պարտականությունը: Իսկ եթե այս ամենին էլ հավելենք այն իրողությունը, որ մեծ բանաստեղծն այդ օրերին գտնվում էր նյութական ծանր վիճակում և նաև չմոռանանք նրա մեծ սերը գրքերի նկատմամբ, ապա Չարենցի նվիրատվությունը կրկնակի արժեք է ձեռք բերում:

          Comment

          • Անահիտ Բարխուդարյան
            Մոդերատոր
            • May 2018
            • 620

            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն հետաքրքիր տեղեկատվություն ներկայացնելու և նյութը հարստացնելու համար։

            Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:

            Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
            Ծնված զանազան դարերում ու երկրներում,
            Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
            Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
            ․․․․․․․․․

            Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
            Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
            Մեր տների փայտյա դարակներում բազմած`
            Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար․․․

            Իր ճանապարհին Չարենցն անցել է մի << հրաշք աշխարհի>> միջով, ստացել է յուրօրինակ իմացական ու կենսական լիցքեր, որոնք խոր հետք են թողել նրա ներաշխարհի վրա։
            Այդ լիցքերը եկել են << գրքերի աշխարհից>> ։ Բազմապիսի գրքերը եղան մեծ աշխարհ տանող մի արահետ և խորհրդավոր գեղեցկությունների վրա բացվող մի պատուհան։

            Եվ որպեսզի <<տների փայտյա դարակներում>> չմնան և դառնան բոլորին հասանելի , նա նվիրաբերել է իր գրքերը։

            Անշուշտ, ցանկացել է , որ իր անցած <<հրաշք աշխարհի>> միջով անցնեն նաև մյուս ընթերցասերներն ու գրքասերները։

            Comment

            • Անահիտ Բարխուդարյան
              Մոդերատոր
              • May 2018
              • 620

              Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը

              18 փետրվարի, 2010թ․
              Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» ցուցահանդեսը։

              Հայաստանում Մայրենի լեզվի տարվա շրջանակներում փետրվարի 18-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվեց անձամբ Եղիշե Չարենցի, ինչպես նաև նրա երկրպագուների կողմից
              թանգարանին նվիրված գրքերի ցուցահանդեսը:

              «Այստեղ հավաքված են ամենատարբեր գրողների, Հայաստանի ու սփյուռքի դասականների եւ ժամանակակից գրողների գրքեր, որոնք, անսահման հարգելով Ե.Չարենցի տաղանդը,
              իրենց պարտքն էին համարում գրքի առաջին նմուշը նվիրել նրա թանգարանին: Որպես ցուցահանդեսի խորագիր է ընտրվել Չարենցի «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» Չարենցի խոսքերը,
              լրագրողներին է ասել թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

              Comment

              • Մարգարյան Նաիրա
                Ավագ մասնակից
                • Jan 2018
                • 1540

                <<Օգնեցե՜ք ինձ>>. Եղիշե Չարենցի նամակը
                (Հատված.Շահինյանին հասցեագրված նամակից)

                Թանկագին Մարիետա Սերգեևնա.
                Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և…
                ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից:
                Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր,վախեցած իր գլխի համար,բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում…պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ:
                … Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չ՞է որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձնից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի ու գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ: Եվ կրկին վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ:
                1933թ.Երևան

                  Ինչպես միշտ՝ հետաքրքիր տեղեկատվություն գրառեցիք, հարգելի ՛ Նաիրա ։ Շնորհակալություն։

                  Comment

                  • Մարգարյան Նաիրա
                    Ավագ մասնակից
                    • Jan 2018
                    • 1540

                    Չարենցի բացառիկության հմայքը անբացատրելիությունն է, քանի որ նրա պոետիկան շարունակում է մնալ իբրև կուռ համաձուլվածք և չի պահանջում համեմատության եզրեր: Արդիականության իմաստով նրա գրականությունը ճիգեր չի գործադրում դառնալու նորագույն հնչեղությունների կրողը, քանի որ իր խորքում արդեն իսկ ունի բոլոր հնչերանգները ամենատարբեր դիապազոնների համար: Սիմֆոնիկ կերտվածք է, կենսական նյութի համակցություն է, որտեղ ամեն ոք կարող է գտնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե միայն փնտրի: Այդ պատճառով էլ նրա գիրը երկարակյաց է, ինչպես որ մնայուն է այն տունը, որն ամուր հիմքերի վրա է կառուցված:
                    Իրականում Չարենցի անտիպ և անհայտ ստեղծագործությունների ծավալը շատ ավելի մեծ է: Եթե միայն նշենք այն գործերը, որոնց մասին հիշատակումներ կան, ապա դրանք հայտնաբերելու դեպքում կարելի է մի ամբողջական ու ստվար հատոր ունենալ: Նաև դա է պատճառը, որ որոնումները երբեք չեն ընդհատվում և երբեմն նույնիսկ հայտնի է լինում այն դաշտը, որտեղ հնարավոր է դրանք գտնել:1921 թվականին գրված մի քանի բանաստեղծությունները բովանդակային առումով սիրային, անձնական բնույթի են:
                    Ահա Չարենցի գտնված բանաստեղծություններից մի երկտող, որը հազիվ թե մոտավոր պատկերացում տա ամբողջ ստեղծագործության մասին:

                    Թող իմ սիրտը օրորեն
                    Անցած օրերը էն թեն,
                    Մրրիկներում էս սրի,
                    Օրերում էս սրադեմ:

                    Comment

                    • Heghin
                      Մոդերատոր
                      • Apr 2017
                      • 953

                      1920-ական թվականների սկզբին Եղիշե Չարենցը գրեց ու հրատարակեց հայ գրականության ամենաառեղծվածային եւ ողբերգական գործերից մեկըՙ «Երկիր Նաիրին», եւ ժանրը բնորոշեց իբրեւ «պոեմանման վեպ»: Ինչո՞ւ «պոեմ», երբ ստեղծագործությունը չափածո կամ արձակունակ չափածո չէ, եւ ինչո՞ւ վեպ, երբ այստեղ բացակա են հերոսների ու դեպքերի ընդունված վիպական առնչությունները: Սա նոր վեպի տեսակ է, որը հնարավոր չէ չափել դասական վեպի օրինաչափություններով: Պոեմ է իր գերխիտ զգացմունքայնությամբ: «Կարոտը խեղդում է», «կանչում մտերիմ, կանչում – «անվերջ», «ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ սրտով, սիրել նրան»: «Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին չկա… Գուցե – հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»: Զգացմունքի տառապալից հարցականները տեղ ու ժամանակ չեն տալիս սովորական պատմողականությանը, իսկապեսՙ խեղդում են քեզ: Այս հատկանիշներով «Երկիր Նաիրին» իհարկե պոեմ է եւ հուզականությամբ մերձենում է Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին, որը «հայրենասերի ողբ» է: Ողբը ինչպե՞ս պատմես վեպի ընդունված ոճաբանությամբ, պիտի միայն զգաս, ապրես, ներզգաս իբրեւ ողբ-երաժշտություն: «Երկիր Նաիրին» նաեւ վեպ է, այստեղ կան բազմաթիվ հերոսներ, տեսարաններ ու դեպքեր, որոնց Չարենցը ոչ թե սփռել է տարածության մեջ, այլ սեղմել միմյանց, մեկը պատկերել մյուսի ներսումՙ ստեղծելով ադամանդի պես գերխիտ ողբերգական տարածք: Չարենցի պոեմանման վեպը ողբերգական գիր է հայոց հայրենիքի մասին ոչ միայն 20-րդ դարում, այլեւ հարյուրամյակների կտրվածքով, մեր տեւական ու անդադար ողբը, մեր ցավն ու հայացքը հուսո հանգրվաններին, մշտապես արդիական երկ:
                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ

                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment

                      • Մարգարյան Նաիրա
                        Ավագ մասնակից
                        • Jan 2018
                        • 1540

                        Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

                        Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:
                        ԵՍ ԾՆՎԵՑԻ
                        Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
                        ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
                        Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
                        Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
                        ՏՈՆԱԾԱՌ
                        Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
                        — Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
                        — Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
                        Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
                        — Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
                        Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
                        ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
                        Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
                        — Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
                        — Աբով,- ասացիր:
                        — Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:
                        — Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
                        Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
                        ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
                        Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
                        տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

                        Comment

                        • Մարգարյան Նաիրա
                          Ավագ մասնակից
                          • Jan 2018
                          • 1540

                          Եղիշե Չարենցի առաջին կնոջ` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մասին հուշագիրները բազում ջերմ տողեր են թողել` նրան ներկայացնելով ոչ միայն իբրև անմնացորդ նվիրումով և հավատարիմ կին, այլ գեղեցիկ, կիրթ, լայն մտահորիզոնի տեր անձնավորություն: Շատերն են ընդգծել, որ Արփիկը նաև օժտված էր արվեստի ընկալման բարձր հատկանիշներով: Մի քանի աղբյուրներում հիշատակություններ կան այն մասին, որ նա հրաշալի գիտեր հայ և համաշխարհային գրականությունն ու նույնիսկ թարգմանել է Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից մի քանիսը:
                          Առ այսօր այդ թարգմանությունները մնում էին անհայտ: Այժմ, բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք ծանոթանալու դրանցից մեկին: Խոսքը Եսենինի « Клён ты мой опавший…» ստեղծագործության մասին է: Արփենիկն այն թարգմանել է 1926 թ. սկզբին: Պետք է ենթադրել, որ Եսենինի ողբերգական մահից կարճ ժամանակ անց նրա բանաստեղծության թարգմանությունը յուրօրինակ հարգանքի տուրք է եղել ռուս գրողի հիշտակին ու տաղանդին:

                          Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ,
                          Ի՞նչ ես կանգնել դու ճերմակ` մրրիկի դեմ կորացած,
                          Գուցե բան ես լսել դու կամ լսել ես դու մի ձայն,
                          Ոնց որ ելել ես ահա դու պտույտի գյուղից ցած:
                          Ու ոնց հարբած դռնապան` ելած ուղի հողմածեծ`
                          Խեղդվել ես ձյուներում ու փետացած մնացել:
                          Ախ, ես ինքս հենց հիմա ինչ-որ դարձել եմ տարտամ,
                          Ընկերական քեֆերից էլ չեմ գտնում տան ճամփան:
                          Նայես` ուռի հանդիպեց կամ թե սոճի մի բարակ,
                          Երգում էի ես նրան գարնան երգեր բքի տակ:
                          Ուզում էի ինքս ինձ հենց այդպիսի թխկի ծառ,
                          Միայն ոչ թե ձյունածածկ, այլ կանաչած ու պայծառ:

                          Comment

                          • Մարգարյան Նաիրա
                            Ավագ մասնակից
                            • Jan 2018
                            • 1540

                            Հատված Չարենցի օրագրից

                            1934 թ. մարտի 18
                            … Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
                            … Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
                            Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…

                            Comment

                            • Lusya
                              Մոդերատոր
                              • Apr 2018
                              • 187

                              Իր մահվան թվականինՙ 1937-ին, Չարենցը գրում է տպավորիչ տողեր իր հալածական հոգու եւ մարմնի հավերժական անպարտելիության մասին.

                              «Չնչին, ինչպես Արարատին նետած քարՙ

                              Դավերը սեւ մարդուկների այդ անկար

                              Օ՜, չհասած քղանցքներին անգամ քոՙ

                              Վայր են թափվում համայնացած քո կամքով

                              Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,

                              Ինչպես անհաս Արարատին նետած քար...»:

                              Comment

                              • Zhanneta
                                Մոդերատոր
                                • Oct 2017
                                • 515

                                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հատված Չարենցի օրագրից

                                1934 թ. մարտի 18
                                … Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
                                … Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
                                Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…
                                Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
                                Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

                                Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
                                Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

                                Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
                                Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:

                                Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
                                Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

                                Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
                                Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
                                Ես պոետ եմ - և հիմա իմ վառ երգերը պիտի
                                Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:

                                Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
                                Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան․

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information