Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    «Կապուտաչյա հայրենիք» (1915) անավարտ պոեմը 18-ամյա Չարենցի հարազատության հավաստումն էր հայրենիքին և հայրենիքի հանդեպ տածած իր զգացմունքների քնարական վերապրումը: Օգտագործելով դիմառնության ձևը՝ Չարենցը մարդկայնորեն անձնավորում Է հայրենիքը՝ դիմելով նրան «Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիս… Օ՜, հեռու իմ քույր…» արտահայտություններով:
    Զգացմունքի անմիջական տարերքը շատ շուտով բախվում է իրականությանը: Կամավորական զորքերի հետ հայրենիքի փրկության հույսով հասնելով մինչև Վան՝ բանաստեղծը տեսնում է իրական հայրենիքի վիճակը և տեսածի ու զգացածի անմիջական տպավորությամբ 1915-1916 թթ. գրում և առանձին գրքով հրատարակում է «Դանթեական առասպել» պոեմը: Պատումը Չարենցն սկսում է սովորական, առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիճանաբար
    հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը և դա ներկայացնում երբեմն լուսանկարչական ճշգրտության հասցված պատկերներով: Ինքն ականատես էր Մեռյալ Քաղաքի՝ Վանի ողբերգությանը: Հոգեբանական լարվածությունը հատկապես ակնառու է պոեմի հինգերորդ գլխում, որտեղ նկարագրությունը, քնարական ապրումը, զգացմունքային բռնկումն ու զեղումը հասնում են ծայրահեղ շիկացման և բառացիորեն դառնում մահվան տեսիլ ու զառանցանք:

    Comment

    • Անահիտ Բարխուդարյան
      Մոդերատոր
      • May 2018
      • 620

      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

      Վաղ շրջանի Չարենցի ստեղծագործության մեջ << Դանթեական առասպելը>> այն գործն է , որտեղ ամենից ավելի է օգտագործված սարսափելի իրականության նյութը։
      Բանաստեղծը տեսավ մարդկային տառապանքի անհուն ծովը, ժողովրդի անծայր աղետը և դրա ամենակոնկրետ արտահայտություններով ողողեց իր առասպելապատումը։
      Բայց , չնայած այս հագեցմանը , վաղ Չարենցի ոչ մի գործում այնքան ուժեղ չէ աշխարհահիացումը, որքան << Դանթեականում․․․>>։
      Բանաստեղծը պատմում է մի իրականության մասին , որտեղ անգթորեն ոչնչացվում է կյանքը, և , այդուամենայնիվ, << Դանթեականը․․․>> ոչ թե հաշտեցում է մահվան հետ ,
      այլ կյանքի ու գեղեցկության , աշխարհի ու գոյության փառաբանական երգ։

      ․․․ …Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
      Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
      Քայլել անիմաստ մի կյանքի համար,
      Մարել — ու վառել աստղերը մարած,
      Որ — տիեզերքի զառանցանքը մառ
      Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…

      Comment

      • Մարգարյան Նաիրա
        Ավագ մասնակից
        • Jan 2018
        • 1540

        ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

        ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Պատմական անվանումները - Լուսավան /1947-1967թթ./
        Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1947թ.
        Պատմամշակութային հուշարձաններ - Գանգրահեր տղայի արձանը
        Համայնքի մասին գրքի առկայություն - <<Գանգրահեր տղայի քաղաքը>> 1987թ., <<Չարենցավան-60>> 2007թ.

        ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

        Չարենցավան քաղաքը հիմնադրվել է 1947թ. ապրիլի 23-ին, որպես Գյումուշի ՀԷԿ-ի բանվորական ավան: Նախկին անունը՝ Լուսավան: Վերանվանվել է Չարենցավան 1967թ., ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի և մահվան 30-ամյակի: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Երևանից 38 կմ հյուսիս, Հրազդան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա:

        Comment

        • Անահիտ Բարխուդարյան
          Մոդերատոր
          • May 2018
          • 620

          Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Վաղ շրջանի Չարենցի ստեղծագործության մեջ << Դանթեական առասպելը>> այն գործն է , որտեղ ամենից ավելի է օգտագործված սարսափելի իրականության նյութը։
          Բանաստեղծը տեսավ մարդկային տառապանքի անհուն ծովը, ժողովրդի անծայր աղետը և դրա ամենակոնկրետ արտահայտություններով ողողեց իր առասպելապատումը։
          Բայց , չնայած այս հագեցմանը , վաղ Չարենցի ոչ մի գործում այնքան ուժեղ չէ աշխարհահիացումը, որքան << Դանթեականում․․․>>։
          Բանաստեղծը պատմում է մի իրականության մասին , որտեղ անգթորեն ոչնչացվում է կյանքը, և , այդուամենայնիվ, << Դանթեականը․․․>> ոչ թե հաշտեցում է մահվան հետ ,
          այլ կյանքի ու գեղեցկության , աշխարհի ու գոյության փառաբանական երգ։

          ․․․ …Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
          Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
          Քայլել անիմաստ մի կյանքի համար,
          Մարել — ու վառել աստղերը մարած,
          Որ — տիեզերքի զառանցանքը մառ
          Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…
          Ինձ մինչև օրս էլ անհավանական է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։
          Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն,
          այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։

          Վահագն Դավթյան

          Comment

          • marine8
            Ավագ մասնակից
            • Jan 2017
            • 188

            Ի՛նչ էլ լինի,քու՛յր իմ,քու՛յր,հեռանալիս չանիծես
            Խեղճ կարոտը թևերիս,որ երբե՛ք քեզ չհասան...

            Comment

            • Անահիտ Բարխուդարյան
              Մոդերատոր
              • May 2018
              • 620

              marine8-ի խոսքերից Նայել գրառումը
              Ի՛նչ էլ լինի,քու՛յր իմ,քու՛յր,հեռանալիս չանիծես
              Խեղճ կարոտը թևերիս,որ երբե՛ք քեզ չհասան...
              Հարգելի՛ Մարինե, շնորհակալություն թեմայի քննարկմանը միանալու համար։

              Comment

              • Անահիտ Բարխուդարյան
                Մոդերատոր
                • May 2018
                • 620

                «Մահվան տեսիլ» ընդարձակ բանաստեղծությունից մի հատված.

                … Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
                Իմ երգիչի երազներով ու հրերով,
                Անհրապույր իմ օրերի երգով մթար
                Ու Նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
                Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
                Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
                Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնաշեղ
                Ու օրորվեմՙ եղերական ու անբասիր…
                Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
                Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
                Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
                Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
                Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
                Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
                Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
                Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

                Comment

                • Անահիտ Բարխուդարյան
                  Մոդերատոր
                  • May 2018
                  • 620

                  Եղիշե Չարենցի ստեղծագործության և կյանքի դասերն ու խորհուրդները գրական, հասարակական և ազգային վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար:
                  Դրանց մեջ կա մի դաս, որը երեկ, այսօր և վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու:
                  Ահա այդ դասը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» :
                  Այս դասը Եղիշե Չարենցի գուցե ամենամեծ ու ճշմարիտ բանաստեղծությունն է։

                  Comment

                  • Մարգարյան Նաիրա
                    Ավագ մասնակից
                    • Jan 2018
                    • 1540

                    Չարենցի արխիվներում պահպանվել է սև կաշվե կազմով մի տետր, որ բանաստեղծը խնամքով ձևավորել և գրի է առել տարբեր տարիների իր ստեղծագործությունները:Տետրում կա մի առանձին բաժին, որ կրում է <<Էպիգրամներ և սատիրական բանաստեղծություններ >> խորագիրը:Այն իբրև բնաբան ունի Պուշկինի քառատողը.

                    И дрожь, и злость меня берет,
                    И шевелится эпиграмма
                    Во глубине моей души
                    А мадриагали им пиши.

                    1929-ից մինչև 1937 թվականը գրած էպիգրամների այս ընդարձակ շարքը սկսվում է Պուշկինին նվիրված բանաստեղծությամբ, որ գրված է 1929-ին.

                    Էպիգրամի , օ՜, մեծ վարպետ
                    Դու ծաղրեի՞ր պիտի արդյոք
                    Քո խոսքերի խոցող խայթով
                    Մեր այսօրվա կյանքը տարբեր,
                    Երբ ոչ արքա կա, ոչ Ֆոտի,
                    Ոչ էլ փոշի ծխախոտի...
                    -Իհարկե, ո՛չ:-

                    Comment

                    • star1
                      Մոդերատոր
                      • Mar 2018
                      • 871

                      Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Եղիշե Չարենցի ստեղծագործության և կյանքի դասերն ու խորհուրդները գրական, հասարակական և ազգային վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար:
                      Դրանց մեջ կա մի դաս, որը երեկ, այսօր և վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու:
                      Ահա այդ դասը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» :
                      Այս դասը Եղիշե Չարենցի գուցե ամենամեծ ու ճշմարիտ բանաստեղծությունն է։
                      Մի հատված Չարենցի հետաքննությունից.

                      Հարց. Ձեր «Գիրք ճանապարհիի» «Պատգամ» բանաստեղծության մեջ ակրոստիքոսով անց եք կացրել հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգ.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» :Ընդունու՞մ եք այդ լոզունդի հակահեղափոխական, դաշնակցական լինելը:
                      Պատասխան. Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհիում» «Պատգամ» բանաստեղծության մեջ ակրոստիքոսով ասել եմ.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բայց ես դա ամենևին չեմ համարում հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգ:
                      Հարց. Ումի՞ց էիք Դուք ցանկանում փրկել հայ ժողովրդին:
                      Պատասխան. Այն ղեկավարներից, ովքեր մեղավոր են Հայաստանի վիճակի համար:
                      Հարց. Եթե լոզունգը (ակրոստիքոսը)հակահեղափոխական չէ, ինչու՞ եք Դուք այն գաղտնագրել:
                      Պատասխան. Խոստովանում եմ, որ չնայած այդ լոզունգի բովանդակության վերաբերյալ իմ ունեցած սուբյեկտիվ պատկերացմանը՝ որպես ոչ հակահեղափոխական, անբողջապես և լիովին կարող է ընկալվել նաև որպես հակահեղափոխական:

                      Comment

                      • Մարգարյան Նաիրա
                        Ավագ մասնակից
                        • Jan 2018
                        • 1540

                        ԱՐՓԻԿԻՆ

                        Հիդս խոսի՛, մի՛ կենա խռովի պես,
                        Տալղա տվիր, գեմիս տարար ծովի պես,
                        Կու մեռնիմ,-չիս տեսնի Սայաթ-Նովի պես...

                        Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
                        Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
                        Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
                        Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

                        ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
                        Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
                        Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
                        Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

                        Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
                        Ասավ` Չարե’նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
                        Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. –
                        Դո’ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

                        Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
                        Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
                        Երազն անցավ – դո’ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
                        Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

                        Comment

                        • Անահիտ Բարխուդարյան
                          Մոդերատոր
                          • May 2018
                          • 620

                          Շնորհակալություն , հարգելի՛ Նաիրա։

                          Չարենցի գրական ճանապարհի մեջ «Տաղարանն » այն հատվածն է, որտեղ այլևս դեր չունեն բարդացված ինքնազննությունն ու ֆանտաստիկական տեսիլները, ցնորային գիտակցության անգամ հեռավոր շորշոփներն ու «անտրամաբանական » այլաբանությունները, այսինքն՝ բանաստեղծական մտածողության այն տարրերը , որոնցից կառուցված էր նրա առաջին սիրավեպը՝ «Ծիածանը » / 1917 թ․ /։
                          «Տաղարանը » Չարենցի անկաշկանդ , աշխարհաճանաչման մեջ նոր գեղեցկություններ հայտնագործող հոգևոր մատյանն է , որ ունի մի բնաբան /«Կու մեռնիմ,-չիս տեսնի Սայաթ-Նովի պես...» / ,
                          երկու մուտք - լուսանցք և քսան տաղ։

                          ԱՐՓԻԿԻՆ

                          Հիդս խոսի՛, մի՛ կենա խռովի պես,
                          Տալղա տվիր, գեմիս տարար ծովի պես,
                          Կու մեռնիմ,-չիս տեսնի Սայաթ-Նովի պես..

                          ***
                          Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
                          Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
                          Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
                          Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում․-բոլո՜րը քեզ…

                          ***

                          Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
                          Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
                          Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
                          Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...

                            Կյանքի երևույթների անվիճելիությունը հասկացրել է Տաղասացին , որ թումանյանական ՝ հաշտ ու արդար , «ուրախ » ու խաղաղ վերաբերմունքով պետք է անցնել մարդուն տրված կարճ կյանքի բաժինը , որ իրականության անհատնում և անվերջ հարստությունից պետք է քաղել հոգու զվարթ լույսը , հոգու ներդաշնակությունը , իրականության բնական գույներով պետք է գեղեցկացնել ու զարդարել աշխարհը։
                            Այս լայն բովանդակությամբ «Տաղարանը » դառնում է աշխարհահիացումի չարենցյան թեմայի հարստացումը, և մանավանդ , դրա խորացումը։

                              Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
                              Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
                              Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
                              Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

                              Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
                              Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
                              Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
                              Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

                              Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
                              Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
                              Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
                              Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

                              Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
                              Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
                              Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
                              Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

                              Comment

                              • Մարգարյան Նաիրա
                                Ավագ մասնակից
                                • Jan 2018
                                • 1540

                                ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

                                Մենք երկուսս էլ, մենք երկուսս էլ անվերադարձ աշխարհում
                                Ապրում ենք, կանք, գնում ենք-ու՞ր, միևնույնն է մեր հեռուն:
                                Կանգնի՛ր, անցորդ: Կանգնի՛ր:Նայենք իրար-գուցե մենք
                                Հանկարծ ժպտանք՝չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
                                Կանգնի՛ր, կանգնի՛ր, ու՞ր ես գնում դու արագ,
                                Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ժպիտ մի կրակ:
                                Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք-ու հանդիպել ենք իրար.
                                ՈՒ՛ր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ...
                                Ես էլ կանցնեմ- տրտում, մենակ,-ու կգնամ իմ անծայր
                                Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կու՜յր անցար:
                                Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
                                Բայց ես երկա՜ր քո անծանոթ,օտար դեմքը կհիշեմ:
                                Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
                                Մեկը անցավ. իրիկուն էր, իրիկուն էր ու մշուշ...

                                Ե. ՉԱՐԵՆՑ

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information