Մարգարյան Նաիրա-ի խոսքերից
Նայել գրառումը
Դեպի բլրի գագաթը, ուր տեղադրված է տաճարը, տանում են մի քանի թռիչքով աստիճաններ, որոնք հաղթահարելով միայն օրվա բոլոր ժամերին դիտողի
հայացքի առաջ «աճում» է Արարատ լեռը, ամբողջությամբ ներգծված կամարների բացվածքի մեջ:
Իսրայելյանին հատուկ կառույցների բնության հետ զուգորդելը, ներդաշնակելը և փոխլրացնելը, այն է՝ օրգանական ճարտարապետական մոտեցումը,
այս ճարտարապետական փոքր ձևի մեջ արտահայտված է առավել ընդգծված և ցայտուն:
Իսրայելյանը օգտագործել է «կինեմատոգրաֆիական» հնարք․ դիտողի դեպի կամարը բարձրանալուն զուգահեռ՝ տարբեր դիտման կետերից բացելով հորինվածքային տարբեր կերպարներ:
Կառույցին նայելիս թվում է, թե կամարը առաջացել է հենց բլրի հետ, որպես մի հարթակ Արարատ լեռանը նայելու և նրա վեհությունը ամբողջապես գնահատելու համար:
Իսրայելյանին հաջողվել է ահռելի լեռը ամփոփել փոքրամասշտաբ շինության մեջ:
charenc arch1.jpgՀուշարձան_«Չար&#138.jpg
Comment