Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բարխուդարյան
    Մոդերատոր
    • May 2018
    • 620

    #46


    Եղիշե Չարենցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում ՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1985թվականին։
    Հեղինակներ՝ ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան , քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան

    Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները,
    իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը.

    Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական։
    Վերջին խմբագրողը՝ manush; 31-07-18, 16:17.

    Comment

    • Անահիտ Բարխուդարյան
      Մոդերատոր
      • May 2018
      • 620

      #47
      Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      ATTACH=CONFIG]7616[/ATTACH]

      Եղիշե Չարենցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում ՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1985թվականին։
      Հեղինակներ՝ ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան , քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան

      Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները,
      իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը.

      Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական։
      800px-Yerevan_Y_Charents_monument.jpgԵղիշե_Չարենց-_Ամ&#.jpg

      Comment

      • star1
        Մոդերատոր
        • Mar 2018
        • 871

        #48
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

        ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

        Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում,
        Եվ Չարենցի մե՜ծ քնարի ազատաձայն լարն եմ սիրում,
        Լուսամփոփի պես աղջկան՝ աստվածամոր իր աչքերով,
        Եվ գյոզալի էշխից էրված Սայաթ-Նովյան տաղն եմ սիրում:

        Սիրում եմ իր գրիչը սուր, երգերը հուր՝ սիրտս գերող,
        Կապուտաչյա հայրենիքի ողջակիզված կրակն այրող,
        Դանթեական դժոխքներից դեպի լյառն Մասիս ձգվող՝
        Խելագարված ամբոխների արևային պարն եմ սիրում:

        Ո՜ւր էլ լինեմ, չե՛մ մոռանա ես գանգրահեր այն տղային,
        Չեմ մոռանա աղոթք դարձած «Ես իմ անուշ Հայաստանին»,
        Ինչքան էլ սուր սիրտս խոցեն բարեկամը և թշնամին,
        Էլի ես մեր՝ սուրբ քերթության կարկտահար ծառն եմ սիրում:

        Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ բարձունք չկա,
        Կոմիտասի, Չարենցի պես լուսապսակ արցունք չկա,
        Աշխա՛րհ անցիր, առանց ոգու՝ ոչ մի ազնիվ արդյունք չկա,
        Որպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Չարե՜նց սարն եմ սիրում:
        Հարգելի՛ Նաիրա, այս տարբերակն ինձ համար հաճելի նորություն էր, շնորհակալություն:

        Comment

        • Անահիտ Բարխուդարյան
          Մոդերատոր
          • May 2018
          • 620

          #49
          Հարգելի՛ Նաիրա, ինձ համար էլ նորություն էր Արամայիս Սահակյանի այս գեղեցիկ բանաստեղծությունը։ Շնորհակալություն։

          Հարգելի՛ գործընկերներ , շնորհակալ եմ ձեր հետաքրքիր և ուսանելի գրառումների համար , որոնցով հարստացնում եք թեման։

          Comment

          • Մինասյան Նորա
            Մոդերատոր
            • Mar 2018
            • 859

            #50
            Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Նաիրա, ինձ համար էլ նորություն էր Արամայիս Սահակյանի այս գեղեցիկ բանաստեղծությունը։ Շնորհակալություն։

            Հարգելի՛ գործընկերներ , շնորհակալ եմ ձեր հետաքրքիր և ուսանելի գրառումների համար , որոնցով հարստացնում եք թեման։

            Նաիրա ջան, Արամայիս Սահակյանի այս բանաստեղծությունը ինձ համար ևս նորություն էր:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

            Comment

            • Մարգարյան Նաիրա
              Ավագ մասնակից
              • Jan 2018
              • 1540

              #51
              Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
              Նաիրա ջան, Արամայիս Սահակյանի այս բանաստեղծությունը ինձ համար ևս նորություն էր:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
              Հարգելի՛ գործընկերներ, Արամայիս Սահակյանի <<Սիրելի ուսուցիչ>> գրքույկում տեղ են գտել ուսուցիչներին, գրողներին , հայրենիքին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ: Գրքույկում նշվում է, որ մարդու համար ուսուցիչներ են ոչ միայն ուսուցիչները, այլև՝ մայր Հայրենիքը, ծննդավայրը, ժողովուրդը, նրա անվանի զավակները, զոհված և ապրող հերոսները:
              Այս գրքույկում շատ գեղեցիկ բանաստեղծություններ կան, որոնք նվիրված են Մաշտոցին, Նարեկացուն, Սայաթ -Նովային, Թումանյանին, Տերյանին, Չարենցին, Իսահակյանին, Դեմիրճյանին, Սևակին, Ա.Խաչատրյանին, Ա.Բաբաջանյանին, Շիրազին և այլոց:

              Comment

              • Անահիտ Բարխուդարյան
                Մոդերատոր
                • May 2018
                • 620

                #52
                1935թ․ սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։

                Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
                Դավերը սև մարդուկների այդ անկար -
                Օ՜, չըհասած քղանցքներին անգամ քո`
                Վայր են թափվում համայնացած քո կամքով -
                Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
                Ինչպես անհաս Արարատին նետած քար...

                Նրան հեռացնում են գրողների միությունից։ Մի քանի ամիս անց վերականգնվում է , բայց արդեն մեկուսացված էր գրական կյանքից։
                Սկսվում են հարցաքննություններն ու տնային կալանքները։

                Comment

                • Անահիտ Բարխուդարյան
                  Մոդերատոր
                  • May 2018
                  • 620

                  #53
                  1935թ․- դարձյալ տնային կալանք։ Ձախողվում է բուժման նպատակով արտասահման մեկնելը։
                  Գրվում են բանաստեղծություններ , բայց վերնագրի փոխարեն միայն թվագրվում են․

                  16 — 9 — 1936

                  Եվ ի՞նչ պատահեց կյանքում արդարև,
                  Որ ձեռքըս հանկարծ հոժար, ինքն իրեն
                  իմ գրած բոլոր տողերի վերև
                  Չոր թվականներ սկսեց գրել․․․
                  Եվ վերնագրերն այդ սովորական․
                  Որ բառեր էին գրված թանաքով, —
                  Խորհրդանիշեր դարձան մոգական՝ Ինչպես խաչն առաջ ՝ մահ նշանակող։

                  Comment

                  • Անահիտ Բարխուդարյան
                    Մոդերատոր
                    • May 2018
                    • 620

                    #54
                    26 ․ VIII . 1936

                    Եղե՞լ է արդյոք անցյալում , հնում,
                    Որ պոետները երգերի վերև
                    Իբրև վերնագիր ՝ լոկ թվեր գրեն —
                    Եվ լինեն դրանք ավելի անհուն,
                    Ավելի՛ խորունկ և իմաստավոր,
                    Քան հազարերես գրքեր հաստափոր։

                    Comment

                    • Մարգարյան Նաիրա
                      Ավագ մասնակից
                      • Jan 2018
                      • 1540

                      #55
                      Իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանն իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենահավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը:
                      Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. <<Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել>>:
                      Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
                      1921 ից հետո արդեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

                      Comment

                      • Անահիտ Բարխուդարյան
                        Մոդերատոր
                        • May 2018
                        • 620

                        #56
                        Ծանրագույն վիճակներում անգամ Չարենցը պահպանում է իր ոգու կորովը։

                        Շնորհակա՜լ եմ, Տե՛ր , այն ամենի համար,
                        Որ տվեցիր դու ինձ , կյանքում իմ խեղճ․ —
                        Ե՛վ տքնությամբ ազնիվ իմ վաստակած հացի, —
                        Ե՛վ պարտությանց համար այս բիրտ մարտում,
                        Ե՛վ հաղթությանց համար երբեմնակի։ —
                        Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 07-07-18, 15:12.

                        Comment

                        • Անահիտ Բարխուդարյան
                          Մոդերատոր
                          • May 2018
                          • 620

                          #57
                          «Զվարթ Գիտություն»

                          «․․․ եւ երգեր ձեռամբ»։ —
                          Մովսես Խորենացի

                          Ինձ ՝ քառասնամյա տարեդարձիս օրը — 28 մարտ 1937 թիվ
                          = Anno Domini MCM XXXVII
                          Ի թվականությունն Հայկազյան
                          Մայր քաղ․ Երե — ՌՅՁԶ - վան
                          —————————————————————————————————————————————
                          Այսօր լրանում է նաև իմ գրական գործունեության քսան և հինգ տարին․
                          1912 թվի մարտին «Պատանիում» լույս տեսավ իմ առաջին ոտանավորը․
                          «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին — Եվ լսում նրա ․․․ և այլն»

                          —————————————————————————————————————————————
                          ․․․ և այսպես , ահա ես — 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը —
                          մենա՜կ ու հալածական ՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում ՝ հերկի եզերքին հայրենական երգի ՝ ամայացած դաժանագույն եռանդով
                          սեփական նախարարների և պետերի ՝ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո․․․

                          ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

                          1937․28․III , գիշեր
                          Վերջին խմբագրողը՝ manush; 31-07-18, 16:22.

                          Comment

                          • Անահիտ Բարխուդարյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 620

                            #58
                            Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            26 ․ VIII . 1936

                            Եղե՞լ է արդյոք անցյալում , հնում,
                            Որ պոետները երգերի վերև
                            Իբրև վերնագիր ՝ լոկ թվեր գրեն —
                            Եվ լինեն դրանք ավելի անհուն,
                            Ավելի՛ խորունկ և իմաստավոր,
                            Քան հազարերես գրքեր հաստափոր։
                            Կրկին կանգնած եմ ես ինքս իմ դեմ շվար`
                            Անօգնական,մենակ,ինչպես կաղնի հանդում,
                            Ուր ոչ մի ծառ չկա,-ուր տագնապով անդուլ
                            Քամիներն են միայն շաչում դժնի ու հար:

                            Ուր`գորշ հողին կպած`լոկ մի քանի մացառ,
                            Որպես մարդիկ,որ մի գաղտնիք են իմանում`
                            Փսփսում են իրար ինչ-որ անհայտ անուն,
                            Երազելով մի հարթ մի անկաղնի բացատ...

                            Comment

                            • Ստեփանյան Նելլի
                              Մոդերատոր
                              • Feb 2018
                              • 565

                              #59
                              Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։ (Վահրամ Փափազյան)

                              Comment

                              • Մարգարյան Նաիրա
                                Ավագ մասնակից
                                • Jan 2018
                                • 1540

                                #60
                                Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել:
                                Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
                                Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
                                Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։
                                Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով։

                                Mount_Ararat_from_Charents'_Arch_1.jpg

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information