Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վահան Տերյան

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Վահան Տերյան

    Վահան Տերյան, ինչպես երգեմ հիշատակը քո,
    Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո:
    Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
    Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա:
    Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
    Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
    Ու մշուշում տխուր երգով բյուրավոր զանգեր
    Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր:


    Վահան Տերյանի կյանքը, նրա պոեզիան նման էր խոսքի և մեղեդու կեսին ընդհատված մի հոյակապ երգի, որի արձագանքը, սակայն, ընդմիշտ մնում է ունկնդիրների հոգում:
    Նա ստեղծեց ազգային պոեզիայի այնպիսի բարձր մի որակ, հատկապես բանաստեղծական խոսքի անաղարտ մաքրության և հարստության, գեղեցկության և ներդաշնակության այնպիսի մի շողշողուն բարձունք, որը շատ կողմերով մնացել է և կմնա չգերազանցված:

  • #2
    1908թ. լույս տեսավ Տերյանի անդրանիկ ժողովածուն`<< Մթնշաղի անուրջներ>>։ Դա նոր շունչ էր հայ գրականության մեջ, ձևի ու բովանդակության մի նոր թարմություն։ Հասկանալով, որ Թումանյանից ու Իսահակյանից հետո կամ նոր բան պիտի ասել, կամ լռել, Տերյանը ուղենշեց հայ գրականության գալիք օրը։

    Comment


    • #3
      Երբ կյանքը սուր փշերով

      Երբ կյանքը սուր փշերով
      Կարյունոտե քո հոգին,
      Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
      Շղթայված ես դու մեկին։
      Երբ մենք հեռու կըլինենք,
      Երբ կանջատվենք առհավետ,
      Հիշի՛ր, որ կա սրբազան
      Հանդիպումի արահետ։
      Հիշի՛ր, որ երբ մի անգամ
      Մահին հաղթեց խնդագին,
      Էլ չի կարող մոռանալ
      Ակնթարթն այն մեր հոգին։
      Քո խոսքերը սրբազան
      Չեն խավարիլ խավարում,
      Շուրջը, շուրջը ամեն ինչ
      Կերգե անդարձ քո հեռուն։
      Դու կըլինես իմ հոդում,
      Դու ամեն տեղ կըլինես,
      Որպես քաղցր մի խոկում,
      Ե՛վ անմարմին, և՛ անտես։
      Մեզ ամեն ինչ այս երկրում
      Հմայում է և խաբում,
      Բայց կա անհաս մի բերկրում,
      Հրաշք-անկարծ հանդիպում…
      Երբ կըլինենք մենք հեռու,
      Անվերադարձ և օտար,
      Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
      Հավերժաբար դու գտար…

      Comment


      • #4
        ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

        Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
        Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
        Անցյալն ու ներկան իրար է խառնում,
        Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
        Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
        Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
        Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
        Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
        Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
        Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
        Մի անանց վայելք, անխաբ հիացում —
        Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...

        Comment


        • #5
          Քնարիկ Հ.-ի խոսքերից Նայել գրառումը
          1908թ. լույս տեսավ Տերյանի անդրանիկ ժողովածուն`<< Մթնշաղի անուրջներ>>։ Դա նոր շունչ էր հայ գրականության մեջ, ձևի ու բովանդակության մի նոր թարմություն։ Հասկանալով, որ Թումանյանից ու Իսահակյանից հետո կամ նոր բան պիտի ասել, կամ լռել, Տերյանը ուղենշեց հայ գրականության գալիք օրը։
          Շնորհակալություն հարգելի Քնարիկ թեմային արձագանքելու համար:
          <<Մթնշաղի անուրջների>> բանաստեղծություններում արտացոլվում է տերյանական հերոսի նվիրական իղձերն ու երազները` կապված սիրո, երջանիկ հանդիպման, մի ուրիշ` լիարժեք կյանքի հետ:


          Սիրտս ցավում է անցած գնացած
          Օրերիս համար.
          -Մեկը շշուկով պատմում է կամաց,
          Մեկը իմ հոգին տանջում է համառ:

          Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
          Մի թովիչ երազ.
          -Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
          Ու հեգնությունով նայում է վրաս:

          Սակայն չեմ կարող ես նրան ատել-
          Սիրում եմ նրան.
          -Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
          Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան...

          Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
          Օ, քաղցր արբանք:
          Օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
          Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

          Comment


          • #6
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Երբ կյանքը սուր փշերով

            Երբ կյանքը սուր փշերով
            Կարյունոտե քո հոգին,
            Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
            Շղթայված ես դու մեկին։
            Երբ մենք հեռու կըլինենք,
            Երբ կանջատվենք առհավետ,
            Հիշի՛ր, որ կա սրբազան
            Հանդիպումի արահետ։
            Հիշի՛ր, որ երբ մի անգամ
            Մահին հաղթեց խնդագին,
            Էլ չի կարող մոռանալ
            Ակնթարթն այն մեր հոգին։
            Քո խոսքերը սրբազան
            Չեն խավարիլ խավարում,
            Շուրջը, շուրջը ամեն ինչ
            Կերգե անդարձ քո հեռուն։
            Դու կըլինես իմ հոդում,
            Դու ամեն տեղ կըլինես,
            Որպես քաղցր մի խոկում,
            Ե՛վ անմարմին, և՛ անտես։
            Մեզ ամեն ինչ այս երկրում
            Հմայում է և խաբում,
            Բայց կա անհաս մի բերկրում,
            Հրաշք-անկարծ հանդիպում…
            Երբ կըլինենք մենք հեռու,
            Անվերադարձ և օտար,
            Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
            Հավերժաբար դու գտար…
            Հարգելի Հովհաննիսյան շնորհակալություն այս գեղեցիկ բանաստեղծության համար:

            Comment


            • #7
              ԱՐԵՎԱԾԱԳ վահան.jpg

              Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
              Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
              Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
              Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
              Սակայն շուտով կատարներից հեռանիստ
              Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
              Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
              Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
              Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
              Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
              Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
              Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
              Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
              Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
              Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
              Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

              Comment


              • #8
                Պարույր Սևակն ասել է.

                «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:


                Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
                Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 06-05-18, 15:46.

                Comment


                • #9
                  Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

                  Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
                  Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
                  Անցյալն ու ներկան իրար է խառնում,
                  Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
                  Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
                  Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
                  Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
                  Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
                  Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
                  Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
                  Մի անանց վայելք, անխաբ հիացում —
                  Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
                  Հարգելի Գայանե Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> սիրելի և հոգեհարազատ են բոլորի համար: Շնորհակալություն:

                  Comment


                  • #10
                    Վահան Տերյանը XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:
                    Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության
                    վանկաշեշտային համակարգը:

                    Comment


                    • #11
                      «Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
                      Պարույր Սևակ

                      Comment


                      • #12
                        Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
                        Պաղ լռությունը մռայլ է ու չար.
                        — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
                        — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
                        Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
                        Մեկը թախծագին նայում է հեռուն,
                        Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
                        Ու շղթաներով աղմուկ է հանում...
                        Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
                        Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
                        — Շողա, վրեժի մահաբեր դաշույն
                        — Հնչիր, փոթորիկ ժողովրդական...

                        Comment


                        • #13
                          ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

                          Մեզ համար ո՞վ է Վահան Տերյանը.
                          Մեր հույզի ծովն է և գաղտնարանը,
                          Սիրող սրտերի ավետարանը-
                          Ահա թե ո՛վ է Վահան Տերյանը:
                          Ոգեղեն լույս է և անձրևոտ է,
                          Նաիրյան երկրի նման թախծոտ է:
                          Երազկոտ հոգու նվագարանը-
                          Ահա թե ով է Վահան Տերյանը:
                          Մենավոր սիրտ է, սակայն մեզ հետ է,
                          Մթնշաղի պես անձեռակերտ է,
                          Ամենից քնքու՜շ հայ նաիրյանը-
                          Ահա թե ով է Վահան Տերյանը:
                          Նա քնարական հայոց գրիչ էր,
                          Նաև պետական ազնիվ գործիչ էր,
                          Հանգավ, որ շողա՜ իր լեռնաստանը-
                          Ահա թե ով է Վահան Տերյանը:
                          Եկել-անցել են ծեր արքաները,
                          Եկել-անցել են տեր արքաները,
                          Նա հավերժ տե՜ր է մեր հոգու տանը-
                          Ահա թե ով է Վահան Տերյանը:
                          Սրտի ու հոգու նուրբ Հայաստանը՝
                          Վահան Տերյա՛նը, Վահան Տերյա՛նը:

                          ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

                          Comment


                          • #14
                            ՙՎահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը հռչակեց նրան որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով, երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց` ՙՄթնշաղի անուրջներ՚-ը՚,-Վահան Տերյանի մասին ասել է Ստեփան Զորյանը։

                            Comment


                            • #15
                              ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ


                              Երբ կհոգնես, կգազազես աշխարհից՝
                              Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
                              Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել՝
                              Չի կամենալ նա վերստին քեզ տանջել։
                              Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
                              Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
                              Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
                              Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
                              Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
                              Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
                              Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի
                              Անմխիթար մորմոքումից քո ցավի...



                              1906

                              Comment

                              Working...
                              X