Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան) - հայ բանաստեղծ։
Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին փոխադրվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Սահյան.jpg
Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։
Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։
2007 թվականին Երևանի Կասյան 3 հասցեում գտնվող շենքի պատին տեղի է ունեցել Համո Սահյանի դիմաքանդակի հանդիսավոր բացումը։ «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի (նախագահ` Շչորս Դավթյան) նախաձեռնությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ստեղծել է բանաստեղծի դիմաքանդակը։ Այս կարևոր իրադարձության հովանավորն էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։
Համո Սահյանի երկերի մատենագրություն
Տեղեկությունը պատճենված է wikipedia-յից

- Որոտանի եզերքին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1946, 63 էջ։
- Առագաստ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 95 էջ։
- Սլացքի մեջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1950, 91 էջ։
- Ծիածանը տափաստանում (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1953, 140 էջ։
- Բարձունքի վրա (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ,1955, 219 էջ։
- Նաիրյան դալար բարդի (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 320 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Հ. Սահյանի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Հայաստանը երգերի մեջ, Ե., Հայպետհրատ, 1962, 459 էջ։
- Մայրամուտից առաջ (բանաստեղծություներ), Ե., Հայպետհրատ, 1964, 216 էջ։
- Բանաստեղծություններ, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1967, 428 էջ։
- Քարափների երգը, Ե., «Հայաստան», 1968, 183 էջ։
- Բանաստեղծություններ, հատոր Բ, Ե., «Հայաստան», 1969, 356 էջ։
- Տարիներս, Ե., «Հայաստան», 1970, 41 էջ։
- Սեզամ, բացվիր (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 290 էջ։
- Կանչե, կռունկ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 280 էջ։
- Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1975, 496 էջ։
- Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 2, Ե., «Հայաստան», 1976, 508 էջ։
- Իրիկնահաց (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 308 էջ։
- Ժայռին մասուր է կաթում (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1979, 172 էջ։
- Կանաչ-կարմիր աշուն (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 236 էջ։
- Տոհմի կանչը (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1981, 384 էջ։
- Երկեր երկու հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 392 էջ։
- Երկեր երկու հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 440 էջ։
- Դաղձի ծաղիկ, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1986, 80 էջ։
Տեղեկությունը պատճենված է wikipedia-յից
Comment