Fuzelina Karapetyan-ի խոսքերից
Նայել գրառումը
Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց
Collapse
X
-
ՕճառFuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումըԸնկերացավ ջրի հետ,
Մարեց տարավ աղտ ու կեղտ։Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
Comment
-
-
* * *
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
(Գիրք)
* * *
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
* * *
Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:
(Մորեխ)
Comment
-
-
ՁմերուկԱ. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՈւնի կանաչ վերնազգեստ,
Ու ճերմակ վերնաշապիկ,
Կարմիր տաբատն, արի տես,
Ունի սև-սև պուտ-պուտիկ։Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
Comment
-
-
Համեղ ու գույնզգույն,դե գուշակիր իսկույն
Խաղի նպատակն է զարգացնել երեխաների տրամաբանությունը,թարգմանել բառերը հայերենից անգլերեն:
Խաղի բովանդակությունը հետևյալն է`երեխաներին տրվում են գույնզգույն կոնֆետներ և բացատրվում է
խաղի կանոնները, այն է`երեխան պետք է գուշակի կարդացված հանելուկը, որի պատասխանը իր կոնֆետի
գույնն ունեցող որևէ առարկա է Պատասխանը գտնելուց հետո պետք է այն թարգմանել անգլերեն:Երբ բոլոր
երեխաները ստանում են կոնֆետներ,սկսում ենք հանելուկների ընթերցումը: Ստորև ներկայացնում եմ
հանելուկները դասակարգված ըստ գույների:
Նարնջագույն
Պոչը թավիշ ու երկար
Շրջում է լեռ,դաշտ ու սար
Ուտում է լոր ու կաքավ
Երազում է թառ ու հավ:
(Աղվես)
Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
Comment
-
-
Այն ի՞նչ առաստաղ է,
Համ բարձր է,համ ցածր է,
Մեկ սպիտակ է,մեկ մոխրագույն,
Իսկ հաճախ՝ երկնագույն։
yerkinq1.jpg
Երկու եղբայր իրար նայում,
Երբեք իրար չեն մոտենում:
geti-aper1.jpgԲարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
Comment
-
-
Զվարթ հումորով գրված հանելուկները, ուրախ թվաբանությունը, շուտասելուկները, սուտասելուկները, անկասկած, օգտակար են և՛ ուսուցիչների, և՛ ծնողների համար, որպես ուսանելի և օժանդակ աղբյուր երեխաների միտքը, ընդունակությունը զարգացնելու, նրանց ժամանցը կազմակերպելու համար:
Մի պոչից կախված
Քառասուն գառնուկ,
Դունչ դնչի տված՝
Ծիծաղկոտ, գիրուկ:
Հենց պոչը կտրես՝
Կգան դեպի քեզ:/խաղող/
Comment
-
-
Սպիտակ արտ, սև ցորեն,
Ձեռքով ցանեմ,աչքով հնձեմ:
Սա հանելուկ է , որի իմաստը պետք է <<հանել>>՝գտնել, գուշակել:Սպիտակ արտը թուղթն է, սև ցորենը՝ գիրը,ձեռքով ցանելը՝գրելը, իսկ աչքով հնձելը՝կարդալը:ՈՒրեմն հանելուկը մեկ կամ մի քանի առարկաների և կամ երևույթի այլաբանական պատկերն է՝ արտահայտված բոլորովին այլ առարկաներով ու երևույթներով:
Խելոք մորից գիժ զավակ,
Մարդուն կանի խայտառակ:
Comment
-
-
Եկե՛ք կռահենք․․․
Իմ ու քո գլխի վերևով
Սպիտակ փոքրիկ գառնուկ վազեց,
Մինչ դիմացի անտառ հասավ,
Նվազեց ու անհետացավ:
***
Երկու եղբայր իրար նայում,
Երբեք իրար չեն մոտենում:
***
Հոսում է, չի արտահոսում,
Վազում է բայց չի փախչում:
Ժապավեն է մի գեղեցիկ,
Մի ծայրը սարում, իսկ մյուսը՝ ծովում:
***
Անձրևից հետո կապույտ երկնքում
Գույնզգույն սիրուն կամար հայտնվեց:
Ամպիկը ծածկեց արևին,
Կամարն այդ սիրուն փլվեց:
***
Ողջ աշխարհը ջերմացնում է,
Ջերմ ժպտում է բոլորին:
Ամռանը նրանից փախչում ենք,
Իսկ ձմռանը կարոտում ենք:
***
Գիշերային երկնքում զբոսնում է այդ լուսատուն,
Օրոր երգում աստղերին, փոխարինում է արևին:
***
Քույր ու եղբայր են ապրում,
Քույրը միայն աղմկում, վախեցնում է ամենքին,
Իսկ եղբայրը սուս ու փուս լուսե նետեր է նետում։
***
Աղմկում է դաշտում, այգում,
Բայց տուն երբեք չի մտնում,
Ես սպասում եմ, որ ավարտվի,
Դուրս գամ բակում խաղալու:
***
Նա գալիս է, մենք փախչում ենք,
Թաքնվում ենք տան ներսում,
Նա հասնում է մեզ, գտնում է,
Ու լուսամուտն է թակում:
***
Մարմին չունի, լեզու չունի,
Բայց ցանկացած ձայնի
Պատասխան ունի։
***
Այն աճում է ձմռանը,
Ու գլխիվայր է աճում,
Հենց արևը տաքացնի,
Հալչում է, անհետանում։
***
Փափուկ բամբակ է լողում երկնքում,
Ինչքան բամբակը ցածր է, անձևը մոտ է։
***
Այն ինչի՞ց է, որ երբեք
Փախչել, թաքնվել չի լինի
Ու թե օրը պայծառ է,
Ոտքիդ կպած կլինի։
***
Առավոտյան խոտի վրա
Սիրուն-սիրուն մարգարիտներ,
Ցերեկը փորձեցի փնտրել,
Հետքը նույնիսկ չի մնացել։
***
Այն ի՞նչ առաստաղ է,
Համ բարձր է, համ ցածր է,
Մեկ սպիտակ է, մեկ մոխրագույն,
Իսկ հաճախ՝ երկնագույն։
***
Երկնքում պարում է սիրուն
Աստղիկը այդ սպիտակ ու նուրբ,
Բայց հենց ձեռքիս է նստում,
Հալչում է, անհետանում։Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 31-03-18, 09:56.
Comment
-
-
Հարգելի՛ Էմմա, թեմայի առնչությամբ առաջարկում եմ <<Հորինի՛ր հանելուկ>> խաղը, որի նպատակն է առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի ուսուցումը, բառապաշարի հարստացումը:
Ուսուցիչը երեխաներին առաջարկում է <<Այն ի՞նչն է, որ ...>> նախադասությամբ հանելուկներ հորինել, ասել բարձրաձայն և չկրկնել միմյանց: Ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի ասածը գրի է առնում և հնարավորություն է տալիս մյուսներին գուշակել հանելուկի պատասխանը: Այն երեխան, ով դժվարանում է հորինել հանելուկ, ուսուցչի օգնությամբ նկարագրում է որևէ առարկա կամ նկար, ապա հանելուկ է հորինում, որի պատասխանը կլինի ցուցադրված առարկան կամ նկարը:
Խաղը զարգացնում է երեխաների մտածողությունը, ճանաչողական կարողությունը և բացահայտում է ստեղծագործական ունակությունները:
Comment
-
-
Շնորհակալություն հարգելի՛ Թամարա ակտիվության և ուսուցանող խաղի համար։Թամարա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ Էմմա, թեմայի առնչությամբ առաջարկում եմ <<Հորինի՛ր հանելուկ>> խաղը, որի նպատակն է առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի ուսուցումը, բառապաշարի հարստացումը:
Ուսուցիչը երեխաներին առաջարկում է <<Այն ի՞նչն է, որ ...>> նախադասությամբ հանելուկներ հորինել, ասել բարձրաձայն և չկրկնել միմյանց: Ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի ասածը գրի է առնում և հնարավորություն է տալիս մյուսներին գուշակել հանելուկի պատասխանը: Այն երեխան, ով դժվարանում է հորինել հանելուկ, ուսուցչի օգնությամբ նկարագրում է որևէ առարկա կամ նկար, ապա հանելուկ է հորինում, որի պատասխանը կլինի ցուցադրված առարկան կամ նկարը:
Խաղը զարգացնում է երեխաների մտածողությունը, ճանաչողական կարողությունը և բացահայտում է ստեղծագործական ունակությունները:Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
Comment
-
Comment